Հասանելի են նաև սթրեսի ախտաֆիզիոլոգիայի նյութերը։ Տեսնենք, կհաջողվի արդյոք ծովային կոնտեքստը պահել։
👍7👏3🤔1
A reminder, for 3rd year students - nothing to worry about, you still have 55 minutes to submit the moodle quiz.
Նաև հիշեցում մեր դանդաղ շտապող տաղանդներին՝ իսկապես հարկ չկա շտապելու, դեռ 55 րոպե կա մինչև մուդլի դեդլայնը։
Напоминание неспешным друзьям - у вас все еще 55 минут есть чтобы успеть.

👏10🤔3👍1
Նրանց համար, ովքեր հարցումից անդին կյանք ունեն, մեր ախտաֆիզիոլոգիայի խմբակը քննարկում է պատրաստել
📍Թեմա` Արյան շրջանառության խանգարում և հիպօքսիա
📍Օր` Հոկտեմբերի 15
📍Ժամ` 16:00
Ոչ միայն եկեք, այլև համապատասան պոստում մի հուզիկ դրեք (էմոջի բառն եմ թարգմանել), որ հասկանանք՝ քանի հոգի ակնկալել և ո՞ր լսարանն է հարմար։

Telegram
Ախտաֆիզիոլոգիայի խմբակ
Ողջունում եմ բոլորին և շնորհավորում նոր ուսումնական տարվա կապակցությամբ, ցանկանում պրոդուկտիվ կիսամյակ: 🫀
Տարին սկսում ենք նոր ու հավես ծրագրով և ուզում եմ սիրով տեղեկացնել առաջին հանդիպման մասին:
📍Թեմա` Արյան շրջանառության խանգարում և հիպօքսիա
📍Օր` Հոկտեմբերի…

👏15👍5
Չմոռանաք նաև Մուդլի երրրորդ հարցման մասին, այն բաց է, թեթև ու ամրապնդիչ
👍11👏3
Վաղը վերջապես նորմալ կտեսնվենք։ Ստոմ ֆակի նյութերը վերաբերում են իմուն ախտաբանությանը։ Բուժֆակի հետ․ եթե մեկ դաս ունեք ապա հարցումն է մոդուլ 11-ի, եթե 2 դաս, ապա նախ բորբոքումը, ապա հարցումը։ Տեղափոխել չկա/մեղափոխել չկա։
Համ էլ առաջին հոսքում ունենալու ենք տեղափոխված դասախոսություն Իմուն համակարգի ախտաֆիզիոլոգիա․ կոնտեքստի վճռորոշ դերը թեմայով։
Russian
Завтра наконец-то нормально увидимся. Материалы для стоматологического факультета относятся к иммунопатологии. По лечебному факультету: если у вас одно занятие, будет опрос по модулю 11; если два — сначала воспаление, затем опрос. К сожалению, перенос опроса не возможен.
English
Tomorrow we’ll finally be able to meet properly. The materials for the Faculty of Dentistry concern immunopathology. For the Faculty of General Medicine: if you have one class, there will be an assessment on Module 11; if you have two, we’ll cover inflammation first, followed by the assessment. Unfortunately, to avoid mess the dates of oral exams will not be rescheduled.

Livejournal
Իմուն ախտաֆիզիոլոգիա / Immunopathophysiology / Иммунопатофизиология (stom)
Այս գրառումը նախատեսված է հատկապես ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողների համար։ Ընդհանուր բժշկության տարբերակը կհայտնվի ավելի ուշ (ըստ ծրագրի)։ Իմուն համակարգի ախտաֆիզիոլոգիա (ստոմ․ ֆակ) This post is for the faculty of stomatology. The GM version will appear…
👍8👏2🤔2
Մուդլի ժամկետների վերաբերյալ․ 4-րդ մուդլային հարցման կատարման համար կար 1 շաբաթից ավելի։ Օնլայն տարրի հետ կապված կարևոր է ձևավորել ժամկետներին ինքնուրույն հետևելու սովորություն։ Քանի որ սակայն հիմնականում նախորդների դեդլայնը կիրակի 23.59 էր դրվում, այս անգամ կանենք բացառություն՝ երկարացնելով ժամկետը մինչև նոյեմբերի 2, 23.59։
👍15👏7🤔3👎2
Մտածում էի՝ ինչը բարելավեմ "Իմուն ախտաֆիզիոլոգիա․ կոնտեքստի վճռորոշ դերը" դասախոսության ներկայացման մեջ։ Մեկ էլ Բիլ Գեյթսից նամակ ստացա։ Կոչվում էր Սիեռա Լեոնեի հերոսը։ Առաջին ենթավերնագիրը․ Counting the dead to save the living՝ Մահացածներին հաշվելը՝ ապրողներին փրկելու համար։ Ու շարունակությունը․ Էնդրյու Մոսերայը քայլելով, քշելով և ագամ ջրերի միջով շրջում է Սիեռա Լեոնեում՝ պարզելու, թե ինչու են մարդիկ մահանում։ Նրա բացահայտումներն օգնում են կյանքեր փրկել։
Հետաքրքիր է, ակնհայտ է զուգահեռը մեր դասախոսության հերոս մակրոֆագի/դենդրիտիկ բջջի միջև, թե արդեն իմ մոտ մոլագարություն է․ առաջին ու երկրորդ հոսքերի QR-ի սիրահարները թող դատեն։ Իսկ երրորդ հոսքի ընկերներին կծանոթացնեմ Էնդրյուի հետ երկուշաբթի։
Ավելի լուրջ․ երկուշաբթի նաև կհրապարակենք իմուն ախտաֆիզիոլոգիայի նյութերը։
Իսկ Բիլլ Գեյթսը շատ լավ է գրում ու կարևոր բաների մասին․ կարող եք նրա նոթերին նաև բաժանորդագրվել։

gatesnotes.com
The website of Bill Gates | Gates Notes
On Bill Gates's website he writes about the people he meets, the books he's reading, and what he's learning and working on. Come join the conversation!
👍19👏6🤔3
Տեղադրեցի իմուն ախտաֆիզիոլոգիայի նյութերը։ Ներկայացման միջից մի քանի ծանր սլայդ հանեմ ու նույն տեղում կտեղադրեմ
Livejournal
Իմուն խանգարումների ախտաֆիզիոլոգիա / Immunopathophysiology / Иммунопатофизиология
Իմուն համակարգի ախտաֆիզիոլոգիա (ԸԲՖ) Immune pathophysiology (GM) Патофизиология иммунной системы (ФОМ)
👍12👏4
Ինչպե՞ս սահմանել տենդը՝ խուսափելով տրամաբանական շրջապտույտից
Դասագրքում տենդը սահմանվում է որպես տիպային ախտաբանական պրոցես, որն առաջանում է ջերմածինների ազդեցությամբ և ուղեկցվում ջերմակարգավորման վերակառուցմամբ ու մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ։
Սակայն եթե ջերմածինները սահմանվում են որպես տենդ առաջացնող գործոններ, արդյո՞ք չենք հայտնվում տրամաբանական շրջապտույտի մեջ (circulus in definiendo)՝ փաստորեն ասելով, որ «տենդն առաջանում է տենդ առաջացնող գործոններից»։
Առաջարկե՛ք տենդի ձեր սեփական՝ գիտականորեն հիմնավորված սահմանումը, որը կխուսափի այս տրամաբանական խնդրից և կարտացոլի տենդի զարգացման մասին ձեր ախտաֆիզիոլոգիական գիտելիքը։
Փորձե՛ք սահմանման մեջ արտահայտել նաև այն էական առանձնահատկությունը, որով տենդը տարբերվում է հիպերթերմիայից։

👏11🤔1