Pathophysiology
3.05K subscribers
118 photos
2 videos
10 files
240 links
Sharing and discussing pathophysiology, for third year students and beyond
Download Telegram
Ինչպես միշտ երբեմն, NEJM-ը համապատասխանեցնում է իր հրապարակումները պաթֆիզի ծրագրին։ Այս անգամ նրանք հրապարակել են քեյս, որտեղ 75 ամյա նախկին ճարտարապետը ստանում է հակահիպերտենզիվ բուժում՝ ռամիպրիլ (ԱՓՖ պաշարիչ) և ամլոդիպին (կալցիումական անցուղիների պաշարիչ)։ Մի քիչ ավելորդ բաներ են պատմում իր անձնականի մասին ավելորդ նյարդայնացնող՝ հույս ունեմ, որ դա այնքան էլ կարևոր չէ։ Նրա վերջին ամիսների ճնշման չաափումների արդյունքով և զննման ժամանակ պարզվում է, որ սիստոլիկ ճնշումը 136 մմ ս․ս․ է։ Սակայն վերջերս սկսել է ավելի շուտ հոգնել երկու անգամ վայր է ընկել։ Մի շարք այլ մանրամասներ ևս կան ու թերևս շատ կարևոր են։ Հիմնական հարցը՝ ինչ թիրախային ճնշում ընտրել 140 թե 120։ Լավ կլինի, որ պատասխանեք նախապես, հետո կարդաք երկու տարբեր մասնագետների տեսակետներ, որից հետո վերջնական կողմնորոշվեք ու քվեարկեք։ Ես նաև այստեղ կտեղադրեմ քվեարկություն, հետո կհամեմատենք ՆԵՋՄ-ի ընթերցողների հետ։
👍2🤔1
Շնչառության ախտաֆիզիոլոգիա
https://pathphys.livejournal.com/172007.html
👏7👍5
Հերթը երիկամներինն է․
https://pathphys.livejournal.com/172185.html
մեր պատկերացումները սակայն հեռու են այն մտքից, որ սա լոկ մի հրաշք օրգան է, որը Շիրազի կարմիր գինին հետևողականորեն մեզի է վերածում։ Դրա համար էլ երիկամային վնասումները քննարկելուց հետո մոդուլը կեզրափակենք թթվահիմնային հաշվեկշռի խանգարումների քննարկմամբ։
👏11👍3
Նաև չենք ամփոփել Պաթֆիզ vs NEJM ընթերցողներ քվեարկությունը հիպերտենզիայով պացիենտի թիրախային սիստոլիկ ճնշման ընտրության առումով։ Պետք է ասել, որ պատկերը շատ նման էր․ մեր սիրելի ամսագրի ընթերցողներից 3561-ը մասնակցել էին քվեարկության, և 68%-ը կարծել են, որ այդ տարիքում (70+), նաև հաշվի առնելով օրթոստատիկ սինկոպեի (հավանաբար ☺️) դրվագները առավել նպատակահարմար է թիրախավորել 140 մմ ս․ս․։ Մեր ալիքի հետևորդներից միայն 317 հոգի է քվեարկել (քիչ է իհարկե)՝ մոտավորապես նույն համամասնությամբ՝ 71%-ը գտնում են՝ մեծ մարդ է, անոթներըը արդեն էլաստիկ չեն, 140 պահենք սիստոլիկը՝ լավ է։ Ես իրականում այն 1/3-ի կողմնակից եմ, որ մի փոքր ավել կփորձեի իջեցնել։ Բայց ի՞նչ անել հիպոտենզիայի վտանգի հետ։
Սկզբի համար կարդալ մեր սինկոպեի նյութը (ինքնուրույն ուսուցման նյութ է, հիպերտենզիաների հրապարակման մեջ եմ ավելացրել) և սիրելի ամսագրի մեկ այլ ուժեղ հոդված՝ նվիրված բարոռեֆլեքսներին։ Կարդալիս պետք է պատկերացնել, թե ինչքան միելինապատ է ընձուղտի լեզվաըմպանային նյարդը, որ այդ հրաշք կենդանին ջուր խմելուց հետո գլուխը վեր է բարձրացնում ու մոտը սինկոպե չի լինում։
👏5👍2🤔2
Ահա և ստոմ ֆակի նյութերը՝ մարսողության խանգարումները բերանի խոռոչում
https://pathphys.livejournal.com/172323.html
👍3
ԹՀՀ խանգարումների ախտաֆիզիոլոգիա
https://pathphys.livejournal.com/172621.html
👏7👍3
Սա էլ ստոմֆակի նյութերը․
https://pathphys.livejournal.com/172852.html
👍8
Մարսողության խանգարումները՝ տասներկումատնյա աղու տեսակետից
https://pathphys.livejournal.com/173245.html
👍4👏4
Լյարդի ախտաֆիզիոլոգիա բուժֆակի համար
https://pathphys.livejournal.com/173475.html
👏7👍3
👏9👍3
👍4👏4
Ջրա-իոնային հաշվեկշռի խանգարումներ
https://pathphys.livejournal.com/174243.html
👍7👏2
🤔11👍3
Նյարդային համակարգի ախտաֆիզիոլոգիայի նյութերը։ https://pathphys.livejournal.com/174611.html
Ավելի ուշ նույն պոստում կավելացնեմ նաև դեմենցիաների ախտաֆիզիոլոգիային նվիրված սահիկաշարը։)
👏7
Ցավի մասին․
The Tyrant
https://pathphys.livejournal.com/174960.html
👍8👏4
Մեր օլիմպիադան անցկացվելու է ուրբաթ օրը, 16,00 7-րդ լսարանում։
Գրանցվե"ք։
Այս անգամ մենք և պաթանատոմիայի ամբիոնը միասին ենք անց կացնում։ Գրանցման հղումը․
https://forms.gle/timdV4XtDjZqnZcPA
👏3👍2
Ուզում էի հիշեցնել, որ Մուդլի հանձնարարությունը չմոռանաք։ Իսկ օլիմպիականներին հատուկ շնորհակալություն՝ ապրեք շատ։
👍32👏12