Pathophysiology
3.05K subscribers
118 photos
2 videos
10 files
240 links
Sharing and discussing pathophysiology, for third year students and beyond
Download Telegram
Ստոմ ֆակի նյութերը https://pathphys.livejournal.com/168702.html
Լեյկոցիտների ախտաֆիզիոլոգիայի նյութերը (հիմնականում ինքնուրույն ուսուցման համար), որոնք ևս մտնում են այս մոդուլի մեջ։
https://pathphys.livejournal.com/168849.html
👍4👏2
Նախ շնորհավոր Նոր տարին։ Մաղթում եմ բոլորիս, որ առավել ստեղծագործական, սովորելու ու մտորելու համար հաջող տարի լինի։ Ինչպես պարզվեց՝ սեպսիսի էլեկտրոնային տարբերակի հղումն այստեղ չենք դրել, ուստի հիմա տեղադրում եմ հղումը։ Հատուկ անգլերեն տարբերակ չենք պատրաստել՝ արտակարգ լավ հոդված է հրապարակվել 2024—ին NEJM-դրա հղումը ևս տեղադրված է։
UPDATE:
Հայերեն։
Русская версия:
Сюда мы добавили пару новых рисунков и обновили патофизиологические аспекты самой сути сепсиса.

For English speaking students the corresponding chapter of Robbins (Hemodynamic disorders, thromboembolic disease, and shock) is enough. Nevertheless, more details on diversity of sepsis you can find in an excellent NEJM review: Sepsis and septic shock, which was extensively referred for the Armenian and Russian versions.
👍17👏5
Ստոմատոլոգների նութերը սպիտակ արյան ախտաֆիզիոլոգիայից։
https://pathphys.livejournal.com/170283.html
👍5🤔2
Արդեն կարող եք բեռնել հերթկան նյութերը․
https://pathphys.livejournal.com/170635.html
👍14
Ահա և նոր նյութերը՝ հեմոստազ՝ ԸԲՖ-ի համար, էրիթրոցիտներ՝ ստոմի համար։
https://pathphys.livejournal.com/170752.html
👍14
Նաև ուզում եմ խոստանալ, որ մի քանի գեղեցիկ ու մտածել տվող սխեմաներ ու նկարներ կտեղադրենք Moodle հարթակում, իսկ շաբաթվա վերջին նոր ձևաչափ ենք կիրառելու՝ Youtube Stream Այո-Ոչ խաղը պաթֆիզական խնդիրներ լուծելիս։ Լրացուցիչ կգրեմ
👍36👏3
Սիրելի՛ ընկերներ, տեղեկացնում/հիշեցնում եմ (կախված նրանից, թե բաժանորդագրված եք մեր ամբիոնի գիտական խմբակի տելեգրամյան ալիքին), որ վաղը լինելու է այս կիսամյակի առաջին հանդիպումը։ Եթե գալու եք՝ խնդրում եմ այդ էջում մի էմոջի դրեք, որպեսզի լսարանի ընտրությունը ճիշտ կատարենք։ Եթե շատ մարդ չգա՝ կանենք ամբիոնի 1-ին լսարանում։
Ծրագրում՝ մեգաոբլաստային անեմիա և մի քեյս (ինքս էլ չգիտեմ ին քեյս է, որ հետաքրքիր լինի)։ Հաճույքով սպասում ենք
👍17
Տեղադրեցի սրտային անբավարարության նյութերը։ Սրտի ախտաֆիզիոլոգիայի այլ նյութեր կտեղադրենք առանձին։
https://pathphys.livejournal.com/171089.html
👏11👍3
Նախորդ պոստի մեջ տեղադրվել են նաև ստոմ ֆակի նյութերը։ Իսկ բուժֆակի ուսանողներին հիշեցնեմ, որ այսօր Մուդլի թեստի վերջնաժամկետն է։
👍5👏1
Զարկերակային հիպերտենզիայի նյութերը տեղադրվել են․
https://pathphys.livejournal.com/171558.html
👍2👏2
Ինչպես միշտ երբեմն, NEJM-ը համապատասխանեցնում է իր հրապարակումները պաթֆիզի ծրագրին։ Այս անգամ նրանք հրապարակել են քեյս, որտեղ 75 ամյա նախկին ճարտարապետը ստանում է հակահիպերտենզիվ բուժում՝ ռամիպրիլ (ԱՓՖ պաշարիչ) և ամլոդիպին (կալցիումական անցուղիների պաշարիչ)։ Մի քիչ ավելորդ բաներ են պատմում իր անձնականի մասին ավելորդ նյարդայնացնող՝ հույս ունեմ, որ դա այնքան էլ կարևոր չէ։ Նրա վերջին ամիսների ճնշման չաափումների արդյունքով և զննման ժամանակ պարզվում է, որ սիստոլիկ ճնշումը 136 մմ ս․ս․ է։ Սակայն վերջերս սկսել է ավելի շուտ հոգնել երկու անգամ վայր է ընկել։ Մի շարք այլ մանրամասներ ևս կան ու թերևս շատ կարևոր են։ Հիմնական հարցը՝ ինչ թիրախային ճնշում ընտրել 140 թե 120։ Լավ կլինի, որ պատասխանեք նախապես, հետո կարդաք երկու տարբեր մասնագետների տեսակետներ, որից հետո վերջնական կողմնորոշվեք ու քվեարկեք։ Ես նաև այստեղ կտեղադրեմ քվեարկություն, հետո կհամեմատենք ՆԵՋՄ-ի ընթերցողների հետ։
👍2🤔1
Շնչառության ախտաֆիզիոլոգիա
https://pathphys.livejournal.com/172007.html
👏7👍5
Հերթը երիկամներինն է․
https://pathphys.livejournal.com/172185.html
մեր պատկերացումները սակայն հեռու են այն մտքից, որ սա լոկ մի հրաշք օրգան է, որը Շիրազի կարմիր գինին հետևողականորեն մեզի է վերածում։ Դրա համար էլ երիկամային վնասումները քննարկելուց հետո մոդուլը կեզրափակենք թթվահիմնային հաշվեկշռի խանգարումների քննարկմամբ։
👏11👍3
Նաև չենք ամփոփել Պաթֆիզ vs NEJM ընթերցողներ քվեարկությունը հիպերտենզիայով պացիենտի թիրախային սիստոլիկ ճնշման ընտրության առումով։ Պետք է ասել, որ պատկերը շատ նման էր․ մեր սիրելի ամսագրի ընթերցողներից 3561-ը մասնակցել էին քվեարկության, և 68%-ը կարծել են, որ այդ տարիքում (70+), նաև հաշվի առնելով օրթոստատիկ սինկոպեի (հավանաբար ☺️) դրվագները առավել նպատակահարմար է թիրախավորել 140 մմ ս․ս․։ Մեր ալիքի հետևորդներից միայն 317 հոգի է քվեարկել (քիչ է իհարկե)՝ մոտավորապես նույն համամասնությամբ՝ 71%-ը գտնում են՝ մեծ մարդ է, անոթներըը արդեն էլաստիկ չեն, 140 պահենք սիստոլիկը՝ լավ է։ Ես իրականում այն 1/3-ի կողմնակից եմ, որ մի փոքր ավել կփորձեի իջեցնել։ Բայց ի՞նչ անել հիպոտենզիայի վտանգի հետ։
Սկզբի համար կարդալ մեր սինկոպեի նյութը (ինքնուրույն ուսուցման նյութ է, հիպերտենզիաների հրապարակման մեջ եմ ավելացրել) և սիրելի ամսագրի մեկ այլ ուժեղ հոդված՝ նվիրված բարոռեֆլեքսներին։ Կարդալիս պետք է պատկերացնել, թե ինչքան միելինապատ է ընձուղտի լեզվաըմպանային նյարդը, որ այդ հրաշք կենդանին ջուր խմելուց հետո գլուխը վեր է բարձրացնում ու մոտը սինկոպե չի լինում։
👏5👍2🤔2
Ահա և ստոմ ֆակի նյութերը՝ մարսողության խանգարումները բերանի խոռոչում
https://pathphys.livejournal.com/172323.html
👍3