Pathophysiology
3.05K subscribers
118 photos
2 videos
10 files
240 links
Sharing and discussing pathophysiology, for third year students and beyond
Download Telegram
https://pathphys.livejournal.com/
Բաց մի թողեք NEJM-վերին քեյսը՝ արյան ամփոփման համար շատ լավն է։ Սելինջերին բարևներ։
👍7🤔1
👍14
Բլոգում տեղադրվել են նաև հաջորդ թեմաներին վերավերող նյութերը․ շնչառությունը բուժֆակի համար, բերանի խոռոչում մարսողության խանգարումների հետ կապված հարցերը՝ ստոմ ֆակի համար։ (Վերջինիս նյութերին նույն պոստի մեջ կավելացվեն նաև պարօդոնտի ախտահարումներին վերաբերող տեքստը և դասախոսության ներկայացումը)։
Նաև քանի որ Ստոմֆակի դասախոսության ժամանակ պարզվեց, որ ոչ բոլորն են տեղյակ ամբիոնում ուսանողական խմբակի ակտիվություններին, ուզում եմ հիշեցնել․ շատ հաճելի ու մտածված ակտիվություն կա, հաճույքով լսում եմ զեկուցումները և դրան զուգահեռ ծավալվող քննարկումները։
Ահա նրանց տելեգրամյան էջը
👍8👏2🤔1
Տեղադրեցի լյարդի նյութերը՝ բուժֆակի համար և երիկամների նյութերը՝ ստոմ ֆակի համար
👍13
Տեղադրեցի նաև երիկամների նյութերը բուժֆակի համար և էնդոկրինի նյութերը՝ ստոմֆակի համար։
👍11
Երիկամների ախտաֆիզիոլոգիային նվիրված մեր օլիմպիադան կայանալու է Ապրիլի 29-ին, ժամը 17,00։ Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք գրանցավել այս հղումով
https://forms.gle/T6MiLVDv3zNWqEeS8
👍8👏5
👍6👏4🤔1
Մի քանի թարմացում․
1․ NEJM-ի հերթական փայլուն ակնարկը առաջին հերթին դուր կգա ստոմ ֆակի ուսանողներին, քանի որ նվիրված է համընկալմանը։ Բայց մյուս կողմից, բուժֆակի ուսանողները ավելի հաճույքով կարող է կարդան, հատկապես հետաքրքիր է արտաբերանային համային ընկալիչների գաղափարը։Վերջապես դեղֆակի ուսանողները մետաբոլիկ մասով վաղը դասախոսություն են ունենալու, ուստի շատ տեղին էր։
2․ Բլոգում տեղադրել եմ նաև ընդհանուր բժշկության ֆակուլտետի նյութերը ցավի ախտաֆիզիոլոգիայի վերաբերյալ
3. Անցած տարի Բելգրադում կայացած պաթոֆիզիոլոգների կոնգրեսի վերաբերյալ հաղորդում է հրապարակվել Pathophysiology ամսագրում: Ի թիվս այլոց իմ զեկույցն է հիշատակվում :)
👏27👍10
Վաղվա մասին․
1․ Մեծ պոետ, երաժիշտ, Մարդ՝ Յուրի Շևչուկի ծնունդն է։
2․ 9․30 երրորդ հոսքի համար կկայանա հետաձգված դասախոսությունը՝ դեմենցիաների ախտաֆիզիոլոգիային նվիրված։ Այս անգամ I լսարանում է։ (Դասախոսությունը կոչվելու է նաև վերջինն առաջինում)
3․ Մեկնարկում է Նեյրոգիտության շաբաթը։ Ուժեղ ու մեծ ծրագիրը կարող եք բեռնել այստեղից։
👍21👏5
Շատ սիրուն գործ են արել ճապոնացիները․
փաստորեն ավտոնոմ նյարդային համակարգը այնքան էլ ավտոնոմ չի․ և սա լավ նորություն է նրանց համար, ովքեր մեդիտացիային լուրջ են վերաբերում։ Ստացվում է, որ առաջային գոտևոր կեղևը կարող է բրադիկարդիա առաջացնել։ և գուցե ճիշտ մարզվելու դեպքում կարելի է սիրտը հանգստացնել։
👏64👍16🤔7
👍13