Pathophysiology
3.05K subscribers
118 photos
2 videos
10 files
240 links
Sharing and discussing pathophysiology, for third year students and beyond
Download Telegram
Ուշադիր ընթերցողին :) Համաձայն եմ, որ լրացուցիչ պարզաբանման կարիք թերևս կար
👍15🤔2
42 տարեկան կինը գանգատվում է թուլությունից, անորոշ ցավերից, մրսածության զգացումից։ Ջերմությունը՝ 37,8 C: Ո՞րը խորհուրդ կտայիք։ Կովիդի թեստը բացասական է։
Final Results
18%
Իբուպրոֆեն կամ ասպիրին
71%
Դեղ պետք չի՝ հեղուկներ, թեյեր, հյութեր
4%
Գնալ գործի՝ ամենն ինքնուրույն կանցնի
19%
Վիտամիններ C և D
👍6
Շնորհակալություն քվեարկության համար, մինչ մենք պատրաստում ենք պոդքաստը, հասանելի են մարսողության նյութերը․
https://pathphys.livejournal.com/144281.html
👍12
Դեռ շարունակում ենք վիճաբանել ստամոքսի խոցի ու քաղցկեղի հարաբերակցության մասին։ Մեր մոտեցումն այն է, որ ոչ թե խոցն է առաջացնում քաղցկեղ, այլ ՀՊ-ն կարող է առաջացնել գաստրիտ, խոց, քաղցկեղ՝ կախված մի շարք պայմաններից, այդ թվում ախտահարման ծավալներից ու ժամանակագրությունից։ Իսկ ահա մոլեկուլյար մեխանիզմների վերաբերյալ նոր տվյալներ եկան․
https://www.nejm.org/doi/full/10.1056/NEJMe2215503?query=recirc_top_ribbon_article_3
👍21
Մի քանի օր առաջ հրապարակված հարցման արդյունքները քննարկում ենք Դավիթ Ղազարյանի հետ այստեղ․ https://www.buzzsprout.com/607705/12556979
Հոդվածը, որը քննարկման առիթ դարձավ սա է․
An airway-to-brain sensory pathway mediates influenza-induced sickness
https://www.nature.com/articles/s41586-023-05796-0#Abs1
👍28👏8🤔1
Մեր ընկերները ուժեղ միջոցառում են նախապատրաստում։ Անունն էլ բրեյն ֆիեստա։ Արդեն լավ է։ Մասնակցե՛ք։ Գրանցման հղումը՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSewnv9QmR5JXcot-gsgEGimr7DoIaD3VJkzr0caU09Avpv6_g/viewform
👍9
Մեկ էլ լուծի հետ կապված՝ 3 տարի առաջ շատ սիրուն քեյսի վերլուծություն էր ձայնագրվել։ Տեղադրեմ հղումն այստեղ՝ նրանց համար, ովքեր չեն նայել․ https://youtu.be/ZcjMAT2JeBo
Սա էլ ռուսերեն https://youtu.be/45saUS_BoqU
👍21
Երիկամների ախտաֆիզիոլոգիա․
https://pathphys.livejournal.com/145222.html
👍15👏3
Տեղադրեցի Նյարդային համակարգի ախտաֆիզիոլոգիայի նյութերը։ Ներկայացումը կտեղադրեմ ավելի ուշ։
https://pathphys.livejournal.com/145719.html
👍23
Վաղը և մյուս օրը ծերացմանը նվիրված երկու օրանոց հետաքրքիր քննարկում ենք ունենալու, բոլորին հրավիրում եմ։ Կարմիր հահլիչում 15․00-18․00։ Վաղվա զեկուցումները հիմնականում ուսանողական են, նվիրված շատերիդ ծանոթ Ծերացման առանցքային հատկանիշներին։ Հնարավորություն կունենաք առաջ քաշել Ձեր մոտեցումները և հոլմարքերը։ Հաջորդ օրը կունենանք հարցի բազմակաողմանի քննարկում՝ տարբեր մասնագետների մասնակցությամբ։ Պանելային քննարկումով ու հարց-ու-պատասխանով կամփոփենք։
Սիրով կսպասենք բոլորին։
Մանրամասներն՝ այստեղ։
👍15👏4
Քաղաքում կա 2 տիպի տաքսի՝ կապույտ 85%, կանաչ՝ 15%: Մթնշաղին վրաերթից հետո տաքսին փախնում է, բայց վկան պնդում է, որ դա կանաչ տաքսի էր։ Պարզվում է, որ 80% դեպքերում նա ճիշտ է տարբերում գույները մթնշաղին։ Որքա՞ն է հավանականությունը, որ մեղավորը կանաչն էր։
Anonymous Quiz
12%
15%
30%
41%
8%
50%
40%
80%
4%
100%
6%
7.5%
👍6
https://www.cell.com/cms/attachment/2cfaa9e0-3d62-43cf-8f84-b4b5ccd97690/gr1.jpg
Հասանելի են ընդհանուր նոզոլոգիայի նյութերը․
https://pathphys.livejournal.com/146648.html
👍10👏2
Գենետիկ խանգարումների ախտաֆիզիոլոգիան տեղադրված է
https://pathphys.livejournal.com/147417.html
👍11
Մեր ուսանողներին․
Մանիպուլացնում են բոլորը․
Երեխան, երբ լացում է, որպեսզի իր ուզած խաղալիքը տան։
Դասախոսը, որ կատակում է, որպեսզի լսարանի ուշադրությունը պահի։
Քաղաքական գործիչը, երբ կոչ է անում, որ իրեն միանան։
Հարցն այն է, թե որքանով ակնհայտ է մեզ համար մանիպուլյատորի նպատակը։
Լուծումը՝ հարցի բազմակողմանի դիտարկումն է, հանգիստ մտածելը և սեփական, Քո որոշման կայացումը։
Համենայն դեպս մեր մասով՝ չենք թույլ տա, որ որևէ մեկը իր խոսքով, կոչով ձեզ վիրավորի։ Արդյո՞ք նա, ով դասին չի մասնակցում, ինչ որ մեկին խոչընդոտում է գործի հասնելու համար՝ դրանով հուժկու հարված է հասցնում հակառակորդին։
Իմ կարծիքով յուրաքանչյուրս պետք է․
Կրկնակի ջանքով աշխատենք մասնագիտական ոլորտում (անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլ)
Ֆիզիկապես մարզվենք, որ պատրաստ լինենք բարդ վիճակների (ՈՄԱ-ից մինչև լող՝ դուք ընտրեք)
Տարբեր աղբյուրներ ու տեսակետներ ունեցողների լսենք, որպեսզի չհայտնվենք կեղծ իրականությունում, կշռադեատենք։ Բոլորին հարգելով, առանց վիրավորելու, բայց սեփական դիրքորոշումը հանգիստ ու շիտակ ձևավորենք։

Այս գրառումն է՞լ է մանիպուլացիա։ Եթե այո, ապա ուղղված միայն նրան, որ պակասեցնենք մեր մեջ հոտայինը, պատասխանատու լինենք մեր որոշման համար։
Պաթֆիզական համը պահելու համար միտինագային թեմատիկ հարց գենետիկ խանգարումների ախտաֆիզիոլոգիայից․
Սոցիալական բնույթ կրող երթի մասնակիցներից մեկը պաստառի վրա գրված էր երկու թիվ, որոնք իրարից մեկով են տարբերվում և դրանց միջև հավասարության նշան: Ի՞նչ էր գրված այդ պաստառին։
👍149👏37🤔3👎1
👍11🤔1