Pathophysiology
3.05K subscribers
118 photos
2 videos
10 files
240 links
Sharing and discussing pathophysiology, for third year students and beyond
Download Telegram
Չորեքշաբթի ուժեղ օլիմպիադա ունենք արյան համակարգի ախտաֆիզիոլոգիային նվիրված։ Բոլոր ֆակուլտետների համար։ Հարցերը քեյսային ես, շատ լավը։ Բոլորը կարող են մասնակցել, միայն թե նախորոք ասեն։ Գրանցման համար պետք է պատասխանել՝ նկարի վրա ո՞ր պաթոլոգիայի բարդություններն են։
👍19
👍14
Օլիմպիադային մասնակցելու համար խնդրում եմ լրացնել այս կարճ գրանցման ձևը․ https://forms.gle/uZU4KoUEz4KiNz2W7
👍5
Meta-hallmarks of aging and cancer
Այս նոր հոդվածի մեջ մեզ քաջ ծանոթ հեղինակների խումբը Guido Kroemer-ի գլխավորությամբ անդրադառնում են այն ընդհանրություններին, որ առկա են ծերացման և քաղցկեղի միջև։ Այն ինչ շուրջ երեք ամիս առաջ մենք էինք ասում։ Մենք սակայն ասում էինք մեր ու Cobrain-ի համատեղ քննարկման շրջանակներում, նրանք՝ տպում են Cell-ում, մի հատ էլ ռումբային Meta-hallmark եզրույթն են առաջ գցում։ Hallmark-ը հազիվ էինք թարգմանել։ Ինչ ասեմ, մնում է կարդալ ու տեղ-տեղ ասել՝ "ես սա ասում էի", երբեմն էլ՝ "այ սա շատ ուժեղ միտք է"։ Քաջալերվենք նրանով, որ մենք լիովին "տրենդի" մեջ ենք :)

López-Otín C, Pietrocola F, Roiz-Valle D, Galluzzi L, Kroemer G. Meta-hallmarks of aging and cancer. Cell Metab. 2023 Jan 3;35(1):12-35.
👍29👏12🤔2
Ուշադիր ընթերցողին :) Համաձայն եմ, որ լրացուցիչ պարզաբանման կարիք թերևս կար
👍15🤔2
42 տարեկան կինը գանգատվում է թուլությունից, անորոշ ցավերից, մրսածության զգացումից։ Ջերմությունը՝ 37,8 C: Ո՞րը խորհուրդ կտայիք։ Կովիդի թեստը բացասական է։
Final Results
18%
Իբուպրոֆեն կամ ասպիրին
71%
Դեղ պետք չի՝ հեղուկներ, թեյեր, հյութեր
4%
Գնալ գործի՝ ամենն ինքնուրույն կանցնի
19%
Վիտամիններ C և D
👍6
Շնորհակալություն քվեարկության համար, մինչ մենք պատրաստում ենք պոդքաստը, հասանելի են մարսողության նյութերը․
https://pathphys.livejournal.com/144281.html
👍12
Դեռ շարունակում ենք վիճաբանել ստամոքսի խոցի ու քաղցկեղի հարաբերակցության մասին։ Մեր մոտեցումն այն է, որ ոչ թե խոցն է առաջացնում քաղցկեղ, այլ ՀՊ-ն կարող է առաջացնել գաստրիտ, խոց, քաղցկեղ՝ կախված մի շարք պայմաններից, այդ թվում ախտահարման ծավալներից ու ժամանակագրությունից։ Իսկ ահա մոլեկուլյար մեխանիզմների վերաբերյալ նոր տվյալներ եկան․
https://www.nejm.org/doi/full/10.1056/NEJMe2215503?query=recirc_top_ribbon_article_3
👍21
Մի քանի օր առաջ հրապարակված հարցման արդյունքները քննարկում ենք Դավիթ Ղազարյանի հետ այստեղ․ https://www.buzzsprout.com/607705/12556979
Հոդվածը, որը քննարկման առիթ դարձավ սա է․
An airway-to-brain sensory pathway mediates influenza-induced sickness
https://www.nature.com/articles/s41586-023-05796-0#Abs1
👍28👏8🤔1
Մեր ընկերները ուժեղ միջոցառում են նախապատրաստում։ Անունն էլ բրեյն ֆիեստա։ Արդեն լավ է։ Մասնակցե՛ք։ Գրանցման հղումը՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSewnv9QmR5JXcot-gsgEGimr7DoIaD3VJkzr0caU09Avpv6_g/viewform
👍9
Մեկ էլ լուծի հետ կապված՝ 3 տարի առաջ շատ սիրուն քեյսի վերլուծություն էր ձայնագրվել։ Տեղադրեմ հղումն այստեղ՝ նրանց համար, ովքեր չեն նայել․ https://youtu.be/ZcjMAT2JeBo
Սա էլ ռուսերեն https://youtu.be/45saUS_BoqU
👍21
Երիկամների ախտաֆիզիոլոգիա․
https://pathphys.livejournal.com/145222.html
👍15👏3
Տեղադրեցի Նյարդային համակարգի ախտաֆիզիոլոգիայի նյութերը։ Ներկայացումը կտեղադրեմ ավելի ուշ։
https://pathphys.livejournal.com/145719.html
👍23
Վաղը և մյուս օրը ծերացմանը նվիրված երկու օրանոց հետաքրքիր քննարկում ենք ունենալու, բոլորին հրավիրում եմ։ Կարմիր հահլիչում 15․00-18․00։ Վաղվա զեկուցումները հիմնականում ուսանողական են, նվիրված շատերիդ ծանոթ Ծերացման առանցքային հատկանիշներին։ Հնարավորություն կունենաք առաջ քաշել Ձեր մոտեցումները և հոլմարքերը։ Հաջորդ օրը կունենանք հարցի բազմակաողմանի քննարկում՝ տարբեր մասնագետների մասնակցությամբ։ Պանելային քննարկումով ու հարց-ու-պատասխանով կամփոփենք։
Սիրով կսպասենք բոլորին։
Մանրամասներն՝ այստեղ։
👍15👏4
Քաղաքում կա 2 տիպի տաքսի՝ կապույտ 85%, կանաչ՝ 15%: Մթնշաղին վրաերթից հետո տաքսին փախնում է, բայց վկան պնդում է, որ դա կանաչ տաքսի էր։ Պարզվում է, որ 80% դեպքերում նա ճիշտ է տարբերում գույները մթնշաղին։ Որքա՞ն է հավանականությունը, որ մեղավորը կանաչն էր։
Anonymous Quiz
12%
15%
30%
41%
8%
50%
40%
80%
4%
100%
6%
7.5%
👍6