Հայաստանի Ազգային ժողով / National Assembly of RA
1.21K subscribers
2.47K photos
52 videos
3.69K links
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտոնական ալիք 🇦🇲

Official channel of the National Assembly of the Republic of 🇦🇲

🌐 www.parliament.am
Download Telegram
🇦🇲🇫🇷 Ազգային ժողովում հյուրընկալվել են ֆրանսիացի խորհրդարանականները:

Հանդիպմանը նշվել է, որ Ֆրանսիան լրջագույն դերակատարություն է ունենում մեր երկրի անվտանգային և ժողովրդավարական միջավայրի զարգացման գործում: Հայ խորհրդարանականներն ընդգծել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության կարևորությունը մեր երկրի անվտանգության ապահովման հարցում:
Բաբկեն Թունյանն ընդունել է խորհրդարանում մասնագիտական փորձաշրջան անցնող ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների։
ՀՀ-ում որևէ զինված ապօրինի խմբավորում չի կարող լինել. [Անդրանիկ Քոչարյան]
Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը ներկայացվել են ԱԱԾ ոլորտի՝ հաշվետու տարում իրականացված աշխատանքները։
Ալեն Սիմոնյանը Ժնևում Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների խորհրդարանականների հետ:
🔹 Ներկայացվել են 2023 թ. Ներքին գործերի նախարարությունում իրականացված բարեփոխումներն ու ծրագրերը։
🔹2023 թվականին առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ ՀՀ-ում կազմել է 7 մլրդ 616 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 43 տոկոսով:
Էկոնոմիկայի նախարարը Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրել է 2023 թվականին իրականացված միջոցառումները՝ ընդգծելով, որ Հայաստանը պահպանել և շարունակում է ակտիվ ներգրավվածությունը ԵԱՏՄ-ում ընթացող գործընթացներում:
Ինստիտուցիոնալ քաղաքականության մեջ կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածությունը մեզ համար շատ կարևոր թեմա է, քանի որ միայն համաչափ ներկայացվածությամբ է հնարավոր հասնել իրական ժողովրդավարությանը: [Սոնա Ղազարյան]

Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել Բրյուսելում կայացած Եվրոպական միության խորհրդարանների ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովում:
🔹 2023 թվականին Հայաստանում իրականացված հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումներն արժանացել են միջազգային բարձր գնահատականի:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «ՀՀ կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը:
Միջազգային պաշտպանության և երաշխիքների ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հայրենիք վերադարձին նպաստելը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության խթանման համար: [Լևոն Քոչարյան]

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը
ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում:
Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և պատրաստ է հետագա ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար: [Հակոբ Արշակյան] ԱԺ փոխնախագահը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում:
🇦🇲🇩🇰Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Դանիայի պատվիրակության հետ: Հանդիպման մանրամասները՝ այստեղ։
🇦🇲🇦🇪 Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում ԱՄԷ պատվիրակության հետ հանդիպմանը Հակոբ Արշակյանը նշել է, որ ԱՄԷ-ն Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում, և այսօր արդեն էմիրաթական ներդրումներն ավելի ու ավելի նկատելի են դառնում Հայաստանի տնտեսության մեջ:
Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն: Ծրագիրը նախատեսում է տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացում. [Հակոբ Արշակյան]
Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հնդկաստանի խորհրդարանի պատվիրակության հետ հանդիպմանը Աժ փոխնախագահն ի թիվս տարբեր հարցերի անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին։
🔸 Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ծրագրի շրջանակում 11,662 հեկտար հողատարածք ապահովագրելու համար կնքվել է շուրջ 10,192 ապահովագրական պայմանագիր:

Հանձնաժողովում քննարկվել է Կառավարության ծրագրի 2023 թ. աշխատանքների կատարման վերաբերյալ զեկույցը:
🇦🇲🇫🇷 Նման այցերը մեծ քաղաքական և անվտանգային նշանակություն ունեն: [Ալեն Սիմոնյան] ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:
Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերին:

Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են մարտի 22-ին ՌԴ Մոսկվայի մարզում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվածների հիշատակը:
🇦🇲🇬🇪 Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն, որը ինստիտուցիոնալ հենքի վրա կդնի երկու հանձնաժողովների գործունեությունը և համագործակցելու նոր հնարավորություններ կընձեռի: