NEWS.am
23.6K subscribers
28.3K photos
16.8K videos
4 files
42K links
Download Telegram
NEWS.am pinned ««Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի ժամկետը տեղափոխվեց և դարձավ ավելի անորոշ. «Օրվա ամփոփում»՝ ռուսերեն https://news.am/hy/video/1060665»
ԱՄՆ-ի և Իրանի պատերազմը կավարտվի նոյեմբերին՝ ԱՄՆ ընտրություններից անմիջապես հետո, քանի որ Թեհրանն այլևս չի կարողանա դիմանալ, հայտարարել է Թրամփը
💩12👍3😁3👎1🤔1
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ասել է, որ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը բնականոն հունով առաջ է գնում։
«Այսինքն՝ մեկնարկել ենք երկխոսություն, որից հետո ստացել ենք գործընկերներից գործողությունների ծրագիրը, որտեղ շատ հստակ ներկայացված է, թե ինչ է ակնկալվում հայաստանյան կողմից։ Այժմ իրականացնում ենք կոնկրետ միջոցառումներ։ Այս ժամանակահատվածում ունեցել ենք գնահատման առաքելություններ և կշարունակենք այդպիսիք, սա նշանակում ՝ եվրոպական կողմը պարբերաբար դիտարկելու է գործողությունների կատարման պլանը, հասկանալու է՝ որոնք են կատարված, որոնք չկատարված։
Առաջին առաջընթացի զեկույցը շատ դրական է եղել եվրոպացի գործընկերների կողմից։ Արձանագրվել է նախադեպը չունեցող գնահատական. Հայաստանն առաջանցիկ տեմպերով է կատարողականն ապահովել, հատկապես բիոմետրիկ համակարգի ներդրման սահմանների համալիր կառավարման կոմպոնենտը, իսկ մնացյալ ուղղություններով ընդհանուր դրական են գնահատել կատարված աշխատանքը»։
😁14💩62👍1👏1
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է նաև անձնագրերի և նույնականացման քարտերի գործընթացից և ասել, որ ամբողջովին կգործարկվի կենսաչափական համակարգը նոյեմբերի 1-ից.
«Այդ օրանից քաղաքացիներին կկարողանանք գրանցել՝ բիոմետրիկ անձնագրերի տրամադրման համար։ Բազմաթիվ գրասենյակներ ենք ունենալու թե՛ Երևանում, թե՛ մարզերում։ Երևանի 2 մոլերում ենք ունենալու նաև գրասենյակներ, որոնք նոր մշակույթ կբերեն հանրային ծառայությունների մատուցման տեսանկյունից։ Նոյեմբերի 1-ից այդ գրասենյակները պատշաճ գործարկման ենթական կլինեն»
💩151👍1
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց միայն հնարավոր կլինի վերականգնել այն, սա հերթական գործարք չէ, որ մի օր որոշես ունենալ ՀՀ քաղաքացիություն, հաջորդ օրը՝ ոչ, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ «Մենք ոչ բարդացնում ենք, ոչ էլ հեշտացնում ենք քաղաքացիության շնորհման գործընթացը։ Օրինակ՝ Հայաստանում գտնվող ազգությամբ հայը կարող է մոտենալ դիվանագիտական հաստատություն, տալ համապատասխան հայտը, այնուհետև հայտը տեղափոխվում է Հայաստանի տարածք, մենք ընթացքավորում ենք, վերադարձնում ենք պատասխանով՝ այո կամ ոչ։ Գաղափարապես ուզում ենք վերանայել քաղաքացի–պետություն հարաբերությունները, որովհետև քաղաքացիությունը ենթադրում է բարձրագույն իրավական կապ քաղաքացու և պետության միջև՝ ձևավորելով փոխադարձ իրավունքներ և պարտականություններ։ Դժվար է ասել՝ այն անձը, որը չի գտնվում Հայաստանում, ռեզիդենտ չէ, արդյո՞ք տվյալ անձի կենսական շահը Հայաստանի Հանրապետությունն է, թե՞ ոչ։ 3 օրով Հայաստան այցելելով կամ ընդհանրապես Հայաստան չայցելելով չես կարող ասել, որ մենք ունենք ազգությամբ հայի բնակության հաստատման պահ Հայաստանում, այն սահմանում է Սահմանադրությունը։ 183 օր առնվազն անձը պիտի բնակվի կոկրետ երկրում, ազգությամբ հայերի դեպքում նախատեսել ենք, որ 2 տարվա կտրվածքով պիտի ռեզիդենտության ցենզ ունենա Հայաստանում»։
5🤯5👍3💩1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ըստ ԶԼՄ-ների՝ Սոչիում զանգվածային հարձակում է իրականացվում նավահանգստի և ենթակառուցվածքային օբյեկտների ուղղությամբ։
👍9👎5🤬4🔥2
Ֆրանսիայի նախագահը կարևորել է ՀՀ-ի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը բոլոր ուղղություններով՝ համահունչ ռազմավարական համագործակցության երկկողմ հռչակագրին:

Գոհունակությամբ արձանագրվել է, որ Բարգուշատի թունելի կառուցման աշխատանքները թևակոխել են առարկայական փուլ:

ՀՀ կառավարություն
💩17👍31👎1
🇮🇷🇦🇲 Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
👍166😁1
Բիոմետրիկ անձնագրերի տրամադրման համար գրասենյակներ կգործեն նաև Երևանի 2 մոլերում. Նախարար

https://news.am/hy/news/1060668
🤬8👍4
Media is too big
VIEW IN TELEGRAM
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ
💩21👍7🤬4🤔2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ. Նիկոլ Փաշինյան
💩24🤯4🤬4👍3
Սոչիում անօդաչու նավակների կողմից ափամերձ գոտում հարձակման հետևանքով վիրավորվածների թիվը հասել է ութի, հայտնել է Կուբանի տարածաշրջանային արտակարգ իրավիճակների արձագանքման շտաբը։
Սոչիում վնասվել են լողափի ենթակառուցվածքները և ափամերձ գոտու հարակից հատվածը։
🤬122👍2
Ռուսաստանի ռազմական ներուժը թույլ է տալիս հարվածել Կիևին և ՆԱՏՕ-ի կարևորագույն թիրախներին այնպիսի ուժով, որ քարը քարի վրա չի մնա, ասել է Մեդվեդևը «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում։
👏11👍9💩6😁31
Պակիստանը Սաուդյան Արաբիայի նախազգուշացումը փոխանցել է Իրանին — Reuters Պակիստանը Սաուդյան Արաբիայի նախազգուշացում է փոխանցել Իրանին, որով կոչ է արել Թեհրանին զսպել հուսիթների հարձակումները Սաուդյան թագավորության վրա, այն բանից հետո, երբ եմենական խմբավորումը մի շարք լայնածավալ հարվածներ է հասցրել երկրում։ Իսլամաբադը Թեհրանին ուղերձ է հղել՝ կոչ անելով օգտագործել իր ազդեցությունը հուսիթների վրա՝ տարածաշրջանային ավելի լայն ճգնաժամը կանխելու համար։ Ի պատասխան՝ Իրանը հայտարարել է, որ «չի վերահսկում հուսիթներին», - ասել է իրանցի պաշտոնյան։ Այնուամենայնիվ, երկու իրանական աղբյուրներ Reuters-ին հայտնել են, որ Թեհրանը, ընդհակառակը, կոչ է արել հուսիթներին ակտիվացնել հարձակումները՝ խոստանալով լրացուցիչ ֆինանսավորում և զենք։
10👏3🔥1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Խոշոր հրդեհ Տյումենում. դպրոցի տանիք է այրվում
😱3
«Ժողովուրդ». Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել
😁8👍4👎1
Հրապարակ» թերթը գրում է. «Ընտանեկան բռնության դեմ պայքարի դրոշակակիր դարձած Աննա Հակոբյանը, որ շաբաթներ առաջ հայտարարեց, թե պատրաստվում է փոփոխություններ մտցնել մի շարք օրենքներում խստացնելով ընտանիքում բռնության դեպքերի համար սահմանված պատիժները, մեր տեղեկություններով, մինչեւ ԱԺ հաջորդ նիստերը՝ սեպտեմբերի 14-ը, հանդիպելու է ՔՊ խմբակցության հետ։

Օրենքի նախագիծը ներկայացրած ՔՊ-ական կանանց հետ քննարկելու են մանրամասները, հնարավոր է՝ որոշ խմբագրումներ արվեն: Իսկ թե կոնկրետ որ օրն է կայանալու հանդիպումը, ՔՊ-ից ասացին օրը դեռ վերջնական հաստատված չէ, հնարավոր է՝ փոփոխվի։ Ասացին նաեւ, որ տիկինը հույսը չի կտրել, որ ընդդիմադիր խմբակցությունները կհանդիպեն իր հետ, չնայած շաբաթներ առաջ մերժել էին հրավերը: Ի դեպ, ոչ միայն ընդդիմադիրները, ՔՊ-ում էլ շատերը կարծում են, որ տիկինն արհեստական օրակարգ է բերել դաշտ, որի տակ ինչ-որ թաքնված նպատակ կա։
💩30🤔1🤬1
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը ստանձնել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և ևս 6 բարձրաստիճան հոգևորականների քրեական գործի վարույթը եւ 2026թ. սեպտեմբերի 18-ին նշանակել նախնական դատալսումներ։
Նիստը հրավիրվել է դատարանի Էջմիածնի նստավայրում՝ ժամը 15:00-ին։
💩13👎2🤬21
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ուկրաինական անօդաչուները հարվածել են Մախաչկալային


Դաղստանի իշխանությունների փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել Մախաչկալայի նավահանգստում և Գամզաթ Ցադասայի անվան ավարական երաժշտական-դրամատիկական թատրոնում։
3😱3👎2👍1🔥1💩1
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
👍21
Թրամփ․ ամերիկացիներին դժոխք է սպասվում, եթե հանրապետականները պարտվեն միջանկյալ ընտրություններում

https://news.am/hy/news/1060677
😁19🤔2😱1