NEWS.am
19.4K subscribers
19.6K photos
8.19K videos
2 files
33.7K links
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
Տանկիստները. «Զինուժ»-ի անդրադարձը
🔥4👍1
«Ռուբեն Վարդանյանի հայտարարությունն իրավական տեսանկյունից կարևոր նշանակություն ունի: Այդ հայտարարությունից ակնհայտ է դառնում, որ Վարդանյանը պաշտպանից հրաժարվում է ոչ թե նրա վատ աշխատանքի կամ ոչ կոմպետենտ լինելու պատճառով, այլ, ըստ էության ասում է, որ անիմաստ է պաշտպան ունենալ, եթե նրա հետ չի կարող անմիջականորեն շփվել, առանց սահմանափակումների և նախնական ստուգման փաստաթղթեր փոխանակել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ մեկնաբանելով վերջին զարգացումները՝ Ռուբեն Վարդանյանի հրաժարումն իր ընտանիքի կողմից ներգրավված փաստաբանից և հանրային պաշտպանի նշանակումը:

Փաստաբանը դատավարական աբսուրդ է համարում այն, որ Ռուբեն Վարդանյանն անգամ մեղադրական եզրակացությունը չունի և չի էլ կարողացել ծանոթանալ գործի 422 հատոր նյութերին, այդ թվում՝ ձայնա և տեսանյութերին:
👍9😢2😁1
Չնայած կառավարությունը լուծարել է ANIF-ը, դրա դուստր ձեռնարկությունը՝ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն, շարունակում է գործել, և ըստ Պետգույքի կառավարման կոմիտեի՝ այն լուծարելու որոշում չկա։ Գրում է Ազատությունը։

ՓԲԸ-ն, որ ANIF-ի ներդրումները կատարող հիմնական ընկերությունն էր, ներկայում ունի 7 աշխատակից՝ տնօրենի պարտականությունները կատարող, հաշվապահներ, իրավախորհրդատուներ, մոնիթորինգի մասնագետ։ Այն շարունակում է բաժնետեր մնալ ութ ընկերություններում, ինչպես նաև մեկ ներդրումային ֆոնդում։

Կառավարությունը մի կողմից խոստովանում է, որ ANIF-ի գործունեությունը «ձախողում էր և խայտառակություն», մյուս կողմից պահում է իր բաժնետոմսերը այս 8 պորտֆելային ընկերություններում, ներդրումներ, որոնցից մի քանիսը վիճահարույց էին։
3😁1😱1
Հայկ Բաբայանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից

ՀՀ նախագահի հրամանագրով գեներալ-մայոր Հայկ Բաբայանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից:
👍6👏2😁1
Աննախադեպ մինչև 10 տարի երաշխիքային ծածկույթ «Տոյոտա Երևանի» կողմից

Ծրագիրը տրամադրում է մինչեւ 10 տարի կամ 160,000 կմ երաշխիքային ծածկույթ TOYOTA եւ LEXUS մակնիշի այն ավտոմեքենաների համար, որոնք ձեռք են բերվել Հայաստանի կամ Վարստանի պաշտոնական ներկայացուցչից։ Այն այսպես ասած երկարացված երաշխիքային փաթեթ է, որը շարունակվում է գործարանային երաշխիքի ավարտից հետո՝ այն պայմանով, որ ավտոմեքենաները ըստ պլանային գրաֆիկի սպասարկվեն TOYOTA-ի պաշտոնական դիլերում։

https://www.youtube.com/watch?v=uNdf69nlJYs
6👍3💩1
ԱԱԾ-ն մտել է Էջմիածնի քիմիկների զորամաս, կան բերման ենթարկվածներ, որոնց թվում` բարձրաստիճան զինվորականներ․

Իրականացվում են օպերատիվ գործողություններ, պատճառների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։

«Հրապարակ»
💩18👍5👎1🤔1
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 26-րդ տարեդարձի առիթով, առաջիկա կիրակի՝ նոյեմբերի 2-ին, ընկալյալ կարգի համաձայն, հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի կկատարվի Հայրապետական մաղթանք և Սուրբ Էջմիածնում հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը։

Մայր Աթոռ
30👍7😁1💩1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հովհանննավանքից հետո աղոթելու ենք Մայր Աթոռում. Փաշինյանը սպառնո՞ւմ է
🤬42💩25👍7👎42😢1
NEWS.am
ԱԱԾ-ն մտել է Էջմիածնի քիմիկների զորամաս, կան բերման ենթարկվածներ, որոնց թվում` բարձրաստիճան զինվորականներ․ Իրականացվում են օպերատիվ գործողություններ, պատճառների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։ «Հրապարակ»
Առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ հաղորդումը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հաղորդմանն օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։ Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկատվություն կտրվի։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
👎4👍2😁1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Կա մարդ, որ կարող է հայտարարել, որ ինքը կարող է ապահովվում է հայ մարդու վերադարձը Ղարաբաղի ցանկացած բնակավայր։ Մեծ- մեծ խոսելով չի, միայն կենաց խմելով չի

Ալեն Սիմոնյան
💩356🤬6👍2
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։
👍5
Նոյեմբերի 13-ին կայանալիք Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հայաստան-Հունգարիա հանդիպման տոմսերի վաճառքը մեկնարկել է։

▫️Տոմսերի վաճառքն իրականացվելու է միայն առցանց։

ՀՖՖ
😁1
Ալեն Սիմոնյանը հույս ունի, որ Ալիևն ու Էրդողանը 2026թ–ին կգան Հայաստան` մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին
«Մենք էլ ամեն ինչ կանենք, որ իրենց համար այստեղ հանգիստ լինի»,- ընդգծեց ՀՀ ԱԺ նախագահը։
💩41👍4👎3😁1
Եկեք ներկայացնեմ, թե ինչպես սակագինը բնակչության համար կարող է իջնել 3 դրամ (հիշենք, որ սա առաջարկել ենք մինչև քաղաքական պրոցեսներում հայտնվելը):

2024թ-ին ունեցել ենք էլ էներգիայի մուտք մոտ 5մլրդ կվտ, որից բնակչության գծով մուտքը 2.130 մլրդ կվտ:

Չնայած Քպ-ական կառավարիչ նշանակելուց հետո կորուստների շեշտակի աճ կա, հին իներցիայի շնորհիվ այս պահին կա 6 մլրդ դրամի ավելացած գումար Հէցում:

Իջեցնում ենք միայն բնակչության համար սահմանված սակագինը, և էլ.էներգիայի սակագինը իջնում է շուրջ 3 դրամով :

#Իջեցրուսակագինը պրն Մեսրոպյան

Նարեկ Կարապետյան
👍19😁54🤬2
«ՀայաՔվեն» հաղորդում է ներկայացնում դատախազություն՝ Հովհաննավանքում կիրակի օրվա «պատարագի» մասով

•«ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, վերազանցելով իր լիազորությունները և չարաշահելով դրանք, օգտագործել է դրանք, որպեսզի միջամտի Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու գործունեությանը։

ℹ️Դա դրսևորվել է ինչպես վեհարանը կաթողիկոսից «ազատելու» մասին պարբերաբար հնչող կոչերով, այնպես էլ դրան հաջորդած կոչերով՝ այցելել Հովհաննավանք՝ ներկա գտնվելու եկեղեցու կողմից չարտոնված պատարագի։ Ըստ էության` սա նշանակում է բռնություն գործադրել եկեղեցու հավատավոր հետևորդների նկատմամբ»,- հայտարարեց նախաձեռնության ղեկավար Ավետիք Չալաբյանը։

Ավետիք Չալաբյանը նշում է, որ սրանով խախտվել է ՀՀ Սահմանադրությունը։

https://www.youtube.com/watch?v=AOvsF6GGxmI
17👍6🤬3💩3