Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան
7.15K subscribers
710 photos
231 videos
2 files
370 links
Նաիրի Հոխիկյանը հեռուստամեկնաբան է, մեդիափորձագետ և կինովավերագրող
Download Telegram
Սեպտեմբերի 10-ից Հայաստանում կազմակերպվելու է տեխնո երաժշտության մի չտեսնված փառատոն, որին ներկա են լինելու աշխարհի տարբեր երկրների հայտնի դիջեյներ և այլ երաժիշտներ։

«Sensor Festival - 2022» անունը կրող փառատոնը իրադարձություն է էլեկտրոնային երաժշտության ու փարթիների սիրահարների համար, կազմակերպվելու է ՀՀ Արագածոտնի մարզի Օրգով և Տեղեր գյուղերի մոտ՝ Պարիս Հերունու աստղադիտարանի գիտական տարածքում, որտեղ տեղադրված է աշխարհում եզակի ռադիո-օպտիկական աստղադիտակը։
Դիջեյները կանգնելու են աստղադիտակի վրա և նվագելու, իսկ խելահեղ երաժշտությամբ արբած մասնակիցները պարելու են, խմելու, հարբելու և զբաղվելու այն ամենով, ինչ անում են տեխնո երաժշտության փակ ակումբներում։

Աստղադիտակից քիչ հեռու Տեղերի եկեղեցին է։ Օրգով և Տեղեր գյուղերի բնակիչները 2 օր առաջ բողոքի էին դուրս եկել՝ պահանջելով չեղարկել այդ փառատոնի անցկացումը, քանի որ իրենք տեսել են այլասերության բազմաթիվ դեպքեր, այդ թվում՝ եկեղեցում։

Փառատոնի մասնակիցների տոմսերի վրա նշված է 18+։ Ելույթներ կունենան դիջեյներ նաև Թուրքիայից, կլինեն քեմփինգ համարներ, նաև բազմաթիվ տեսարաններ, որոնց մասին այս պահին խոսելը տեղին չէ։

Սիրելի հայրենակիցներ, անհամբեր սպասենք այսպիսի բացառիկ իրադարձությանը, գուցե նաև շատերն իրենց երեխաների հետ գնան, մասնակցեն, աչքերը բացվեն։ Մեզ պե՞տք է արդյոք գիտություն, եթե կա 18+ և էրոտիկա, այլ բաներ ևս, որոնց մասին կխոսեմ տեսանյութով։

Սա է մեր լռության հետևանքը։ Հատկապես Օրգով ու Տեղեր գյուղերի բնակիչները առնվազն 3 օր ականատես են լինելու այդ իրականությանը, և դա համընկնելու է սեպտեմբերի 11-ի Խաչվերացի (ժողովրդական՝ Սբխեչ) տոնին և սեպտեմբերի 12-ի մեռելոցին։ Մարդիկ մի կողմից ազգային հոգևոր արարողություններ են նշելու, մյուս կողմից մի խումբ անհասկանալի սեռի ու որակի մարդիկ բարձր հնչեցնելու են պարային երաժշտություն։

Գուցե տեղի բնակիչներին առաջարկեն որոշ գումարի դիմաց հյուրատներ տրամադրել։ Տեսնենք, թե գոնե Օրգով ու Տեղեր գյուղերի բնակիչների ազգային ու մարդկային արժանապատվությունն ինչքան կլինի, եթե չունենք արժանապատվություն ունեցող իշխանություն, չունենք նաև իր երկրին տեր կանգնող ազգ։

Թե՞ ունենք։
Ի՞նչ ասաց Պուտինը․

Մի քանի օր առաջ ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում տեղի ունեցած համաժողովին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի միտք արտահայտեց, որոնք լայն քննարկման առարկա դարձան ինչպես այնտեղ, այնպես էլ հայ հանրության մեջ։
Պուտինը Կոսովոյի ինքնորոշման օրինակով շեշտեց, որ եթե ՄԱԿ-ի կողմից դա համարվել է իրավունքի իրացում, ապա նույնը պետք է լինի նաև Դոնեցկի և Լուգանսկի դեպքում։

Մենք՝ հայերս, այդ խոսքերը, բնականաբար կարող ենք նաև տեղայնացնել Արցախի պարագայում, թեպետ, եթե նկատեցիք, Պուտինի հայտարարությունից ընդամենը 1 օր անց Նիկոլ Փաշինյանի անձնական բազմակի օգտագործման Արսեն Թորոսյանը, բնականաբար իր տիրոջ հանձնարարությամբ, բարբաջեց, թե Արցախի անկախության հնարավորություն գոյություն չունի։

Այսինքն՝ ռուսներն ամենաբարձր մակարդակով ակնարկում են նաև Արցախի անկախության հնարավորության մասին, իսկ Հայաստանի իշխանությունը արձագանքում է, թե դա հնարավոր չի։ Այլ կերպ ասած՝ Ալիևին ու Էրդողանին արդեն խոստացած է։

Վլադիմիր Պուտինի մյուս կարևոր ակնարկը․

Խոսելով Ուկրաինայի իշխանության մասին՝ ՌԴ նախագահն արեց այսպիսի արտահայտություն՝ դրանք ապօրինի իշխանություն են, քանի որ հեղաշրջման շնորհիվ են դարձել Ուկրաինայի ղեկավար։

Ուշադրություն դարձրեք այդ մտքին ու տեղայնացրեք Հայաստանի վրա։ Հիշո՞ւմ եք, Հայաստանում էլ 2018-ին եղավ հեղաշրջում։ Եվ Պուտինի որևէ խոսք հենց այնպես չէր կարող լինել՝ կողքին ունենալով Նիկոլ Փաշինյան։

Իհարկե, ոմանք հիմա կասեն, թե Հայաստանում 2021-ին եղել է ընտրություն։ Ճիշտ եք, բայց նույնկերպ 2019-ի մայիսին Ուկրաինայում էլ տեղի էր ունեցել ընտրություն, որի ժամանակ հաղթել էր հրեա դերասան Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի իշխանությանը անօրինական անվանելով՝ Պուտինը հստակ ասաց, որ անօրինական է համարում նաև դրա կայացրած որոշումները։ Կարծում եմ, կարճ ժամանակ անց նույնպիսի հայտարարություն կարվի նաև Հայաստանի ապօրինի ու դավաճան իշխանության մասին։ Բայց դրան հասնելու համար նախ Հայաստանում պետք է ձևավորվի իշխանության ապօրինի ու հակահայկական քայլերի դեմ սկզբունքորեն պայքարող ազգային, ուժեղ ու ժողովրդական ընդդիմություն։
30-ից ավելի զինվորականներ կալանավորված են 2020-ի պատերազմի ժամանակ դավաճանության կամ անարդյունավետ ծառայության համար։

Չեմ ուզում քննարկել նրանց նկատմամբ մեղադրանքի արդար կամ անարդար լինելը, բայց եթե հետաքննություն անենք, կպարզվի, որ կալանավորված զինվորականների մեծ մասը պատերազմի ժամանակ ուղիղ կապ է ունեցել Նիկոլ Փաշինյանի կամ նրա մերձավոր շրջապատի հետ։

Չմոռանանք Միքայել Արզումանյանին հեռախոսազանգերը և Շուշին հանձնելու մասին Փաշինյանի տարօրինակ հարցերը։

Ու եթե այդ զինվորականներից շատերը կատարել են իրենց տրված նահանջի կամ փախուստի հրահանգները, ակամա դարձել են նույնպիսի դավաճան։

Հասկանում ենք իհարկե, պետական մակարդակով քանդվում են հայկական բանակի հիմքերը, արատավորվում է հայ զինվորի կերպարն ու սպայի պատիվը։

Բոլորը մեղավոր են, բացի մեկից։

Կարծում եք, պատահակա՞ն է։
Forwarded from Tatev Hayrapetyan
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որտեղ հրահանգել է 《պատրաստ լինել ճնշելու հակառակորդի ցանկացած գործողություն》։
《Պաշտպանության նախարարը հանձնարարականներ է տվել ուշադրություն դարձնել անձնակազմի պրոֆեսիոնալիզմին և զորքերի մարտական պատրաստությանը, բարձրացնել զորավարժությունների և դաշտային վարժանքների ինտենսիվությունը, ինչպես նաև պահպանել ստորաբաժանումների մարտական պատրաստվածության բարձր մակարդակը》,֊ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։ Հիշեցնեմ, որ նման հանձնարարականներով էլ մի խորհրդակցություն հուլիսի 30֊ին էր անցկացվել Հասանովի կողմից, որից հետո օգոստոսի 3֊ին Ադրբեջանը գնաց էսկալացիայի Արցախում։ Նման ակնհայտ սադրիչ քաղաքականության պայմաններում հայկական կողմը ոչ միայն պետք է ադրբեջանական ապատեղեկատվությունը ժխտի, այլև ինտենսիվ աշխատի միջնորդ գործընկերների հետ հնարավոր էսկալացիան կանխելու ուղղությամբ։ Հուսամ, ՀՀ ՊՆ֊ում հստակ հետևում են և համապատասխան կանխարգելիչ քայլեր ձեռնարկում այդ ուղղությամբ։ Այս հարցում կարևոր է ՊՆ֊ԱԳՆ համակարգված աշխատանքը։ Հակառակորդի քաղաքականությունը անփոփոխ է, մնում է մենք վերջապես դա գիտակցենք ու համարժեք գործեք կեղծ դիսկուրսներ ստեղծելու փոխարեն։
Արցախի Նարեշտարում հայերով թեյ ենք խմում։
Թշնամու լեզուն սովորելու նպատակահարմարության մասին մեզանում տարածված մտքային կաղապարը և դրանից բխող կառուցակարգային գործողությունները պահանջում են լրջագույն քննություն, այլ ոչ թե «պետք է իմանալ թշնամու լեզուն» փաստացի կենացի անխոհեմ համակարգայնացում։

Այո՛, թշնամու լեզուն գիտենալն անհրաժեշտություն է այդ թշնամու դեմ մասնագիտորեն աշխատող կառույցների, խմբերի կամ անձանց պարագայում՝ գիտահետազոտական, քարոզչական, բանակային և անվտանգային մարմիններ և այլն, սակայն համատարած ուսուցման միջոցով թշնամու լեզվի հանրայնացումը կարող է հղի լինել մարտահրավերներով և վտանգներով։

Հանրահայտ է, որ բոլոր լուրջ պետությունները իրենց պետական լեզվի հանրայնացումն այլ երկրներում դիտարկում են սեփական առնվազն մշակութային, իսկ հաճախ նաև քարոզչական և նույնիսկ քաղաքական ազդեցության տարածման կամ այլ խոսքերով փափուկ ուժի կիրարկման կարևոր գործիք։

Ըստ այդմ, շատ պարզ լեզվով ասած՝ թշնամու լեզու գիտենալն անհրաժեշտ է այդ թշնամու դեմ համակարգային կերպող աշխատողների համար, սակայն խստորեն հակացուցված է թշնամական քարոզչության կամ այլ ներազդեցության համար խոցելի թիրախային լայն խմբերի համար։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Պարիս Հերունու աստղադիտակի շուրջը և վրա տեխնո երաժշտության փառատոն անցկացնելու մասին իմ հրապարակումից ժամեր անց Ֆեյսբուքի բոլոր հարթակներս միաժամանակ արգելափակվել են։

Հիշեցնեմ, որ սեպտեմբերի 10-12-ը Հայաստանում՝ Օրգով և Տեղեր գյուղերի մոտ կազմակերպվելու է տեխնո երաժշտության փառատոն, որին մասնակցելու են նաև Թուրքիայից ժամանած դիջեյներ։ Այս ամենը որևէ անհանգստություն չէր առաջացնի, եթե չլինեին մի քանի գործոններ․
1․ Փառատոնը անցկացվելու է աշխարհահռչակ հայ գիտնական Պարիս Հերունու գիտական կենտրոնի տարածքում՝ հսկա աստղադիտակի վրա և շուրջը։ Այնտեղ երգելու, նվագելու և պարելու են 5000-ից ավելի մարդիկ, ինչի հետևանքով սարքավորումները էական վնասներ են կրելու։
2․ Փառատոնի նախապատրաստական փուլում շրջակա գյուղերի բնակիչները նկատել են մերկ տղաների ու աղջիկների, նաև համասեռամոլների, թմրանութերի ներարկիչներ և այլն։ Նաև նկատել են Տեղերի եկեղեցու մոտ հավաքված ԼԳԲՏ-ականների։ Բացի այդ, նախատեսվում է սատանայապաշտական երաժշտություն հնչեցնել եկեղեցու շրջակայքում՝ Խաչվերաց տոնի և մեռելոցի օրերին։
3․ Փառատոնի կազմակերպիչների հետևում կանգնած են վարչապետի կինը և նրանց ընտանիքի բարեկամ ոմն դիջեյ Էդո։ Այս մարդիկ տարածում են բամբասանք, թե Պարիս Հերունու աստղադիտակը անորակ և իրենից որևէ արժեք չներկայացնող կառույց է, հետևաբար դրա հետ կարելի է վարվել ինչպես իրենք կամենան։

Իրականում աստղադիտակն իր տեսակի մեջ եզակի կառույց է, որն ունի ինչպես գիտական, այնպես էլ ռազմական նշանակություն։

Այս ամենի մասին Ֆեյսբուքում հրապարակում անելուց ժամեր անց իմ բոլոր մեդիահարթակներն այդ ցանցում արգելափակվել են առանց ժամկետների և առանց որևէ պատճառաբանության։

Ենթադրում եմ, որ փառատոնի օտարերկրյա կազմակերպիչները ուղիղ կապի մեջ են միջազգային սոցիալական ցանցերի ղեկավարության հետ և ունեն հնարավորություն՝ լռեցնելու իրենց դեմ խոսող մարդկանց։ Առաջարկում եմ օգտագործել բոլոր ռեսուրսները և չլռել՝ անկախ որևէ հանգամանքից կամ ճնշումից։
Forwarded from Yerevan.Today
🔗Քերոբյանը խաղողագործներին ասել է այգիները ծախեք, եկեք Երևանում 300 հազարով աշխատեք․ 168․am

Չագուչը վրեն նկարած ֆորմեքը հագանք, կանգնեցինք Նիկոլի կողքը․ էդ չագուրչը մեր գլխին եկավ․ գյուղացի
@YerevanTodaynews
Պղծվել են Ջերմուկ քաղաքի կենտրոնական այգում տեղադրված Կոմիտասի, Պարույր Սևակի, Հովհաննես Թումանյանի, Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի և տասնյակ ուրիշների կիսանդրիները։
Լրագրողները և ոստիկանները դարձել են հանրության ամենաչսիրված մասնագիտությունները։

Երկու ոլորտում էլ մեծամասնություն են կազմում ստախոս, սադրիչ, գործ սարքող, անբարո ու անհայրենիք սրիկաները։

Եթե ոստիկանության ոլորտում, օրինակ, կարմիր կամ սև բերետավորներին ասում են, թե ինչքան անմարդկային ու դաժան լինեն, ինչքան ուղեղն անջատած անասունի պես մարդ ծեծեն, այնքան ավելի շատ հաջողության կհասնեն ուսադիրների առումով, նույնկերպ լրագրության ոլորտում ասում են, թե որքան սրա-նրա մասին սուտ բաներ գրեն, անբարո ու սադրիչ հարցեր տան զրուցակիցներին, մոռանան հայրենիքի շահի մասին, այնքան ավելի ճանաչված ու հաջողակ կլինեն։ Վարչապետ դարձած վատ լրագրող քաջ նազարը՝ օրինակ։

Երկու դեպքում էլ սրանք մերժելի երևույթներ են նույնիսկ լրագրության ու ոստիկանության ոլորտներում։ Երկու դեպքում էլ այդպիսի լրագրողներն ու ոստիկանները անգամ գործընկերների մոտ համարվում են անբարոյական։

Բայց դա ամենևին չի նշանակում, թե բոլոր լրագրողներն ու բոլոր ոստիկաններն են այդպիսին։

Երկու ոլորտում էլ կան քիչ, բայց լուրջ, արժանապատիվ, հայրենիք ունեցող ու իրենց աշխատանքի պատիվը հարգող մասնագետներ։

Խնդրանքս ուղղված է այդպիսի լրագրողներին ու ոստիկաններին։ Անկախ նրանից, թե ովքեր են ձեր ղեկավարները և ինչ հրահանգներ եք ստանում, միշտ հիշեք, որ ամենամեծ ձեռքբերումը մարդկային արժեքներն ու հայրենիքին իսկապես ծառայելն է։

Ոստիկանը կամ լրագրողը կարող են ծառայել օրվա իշխանությանը կամ իրենց ինչ-որ տիրոջ, բայց դա շան նման մի բան է։ Ծառայեք հայրենիքին, ծառայեք ազգային շահին, ոչ թե օրվա իշխանության շահին։

Հիշեք, որ կյանքի ինչ-որ փուլում պատասխան եք տալու՝ լինի սեփական առողջությամբ կամ ամենաթանկով։

Հիշեք, վերևն Աստված կա, մարդ ու հայ մնացեք։
Ադրբեջանը հետևողականորեն սրում է առաջնագծի լարվածությունը Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի հատվածում։ Մյուս կողմից սեպտեմբերի 12-ի առավոտյան կրակել է Արցախի Կարմիր շուկայի ուղղությամբ։

Այս ընթացքում Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը զորքին հրահանգել է պատրաստ լինել մարտական գործողությունների։

Հետևելով թշնամու քաղաքական ու ռազմական գործողությունների տրամաբանությանը՝ կարծում եմ, Ադրբեջանը առաջիկայում կարող է անակնկալ հարձակում գործել ոչ թե Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի կամ Արցախի ուղղությամբ, այլ Սյունիքի։

Հիմա տեղի է ունենում մարտավարական խաբկանք՝ զորքերի հրամանատարության ուշադրությունը հիմնական ուղղություններից շեղելու համար։
Բանակում զինվոր ունեցող սիրելի հայրեր ու մայրեր, խնդրում եմ, ձեր սոցիալական ցանցերում՝ Facebook, Instagram, Telegram, Odnoklassniki կամ այլ տեղ, մի դրեք ձեր զինվոր որդիների լուսանկարները։

Ես հասկանում եմ, որ դուք հպարտ եք ձեր զավակներով, բայց այդ հպարտությունը մի դարձրեք դանակ ձեր որդիների թիկունքում խրելու համար։ Թշնամին հատ-հատ ֆիքսում է զինվորների լուսանկարները և հերթով աշխատում նրանց ուղղությամբ։

Թշնամին փորձում է նախ գտնել նրանց ու այլ անվան տակ թակարդը գցել, մղել չգիտակցված դավաճանության, եթե չի ստացվում, փորձում են սպանել։

Պարտադիր չէ, որ ձեր որդիների բանակային լուսանկարները բոլորը տեսնեն։ Խնայեք ձեր որդիներին, զենք մի տվեք թշնամու ձեռքը։
Եվրոպան ցնցած 30-ամյա պատերազմը պատճառ դարձավ, որ իրար հոշոտող պետությունները 1648-ին նստեն մի սեղանի շուրջ ու որոշեն խաղաղ համակեցության պայմաններ։ Գերմանիայի Վեստֆալիա մարզում գումարված խաղաղության համաժողովը սկիզբ դրեց նոր աշխարհակարգի, որտեղ ամեն մեկն ուներ այն, ինչ կարողացել էր նվաճել իր մկանների շնորհիվ՝ ուժեղներին շատ, թույլերին քիչ կամ ոչինչ։ Այս իրականությունը փաստացի օրինական դարձրեց «ուժի քաղաքականություն» սկզբունքը։ Հազարամյակներ շարունակ ազգերն ու պետությունները մրցում ու պայքարում էին երկնքի տակ սեփական տեղն ունենալու, աճելու և զարգանալու համար, իսկ «Վեստֆալյան դաշնագիրը» ամրագրեց եղածի «ստատուս քվոն»՝ տվյալ պահին փաստացի ֆիքսված դրությունը։

Հետագայում, իհարկե, եղան նոր պատերազմներ, նոր տարածքների գրավում ու նոր պետությունների ստեղծում, բայց «ուժի քաղաքականությունը» շարունակում է գերիշխող լինել՝ ուժեղ ես, ունես հնարավորություն, կկարողանաս ոչ միայն ունենալ պետականություն, այլև գրավել նոր տարածքներ, ստրկացնել ուրիշներին։ Այդպես եղավ 1914-ին սկսված առաջին, 1939-ի՝ երկրորդ համաշխարհային պատերազմների, հետագա տասնամյակների մեծ ու փոքր ռազմական բախումների ժամանակ։

Մկանները և մրցակցությունը եղել և շարունակում են մնալ աշխարհի շարժիչ ուժը։
Թշնամին մեծ քանակության զինտեխնիկա է կուտակել Սյունիքի մոտ։ Պատրաստ լինենք ամեն տեսակի զարգացումների։