ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia
3.54K subscribers
4.79K photos
414 videos
770 links
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
🎥 Հրապարակում-ի անդրադարձը մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառմանը, որի շրջանակում սահմանվել են նաև արտոնյալ պայմաններ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար։
Media is too big
VIEW IN TELEGRAM
💎 Լուրեր-ի անդրադարձը Հայաստանում ադամանդագործության ոլորտի զարգացման հեռանկարներին
🇦🇲🇫🇮 Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 12-ին ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենի գլխավորած պատվիրակությանը։

🤝 Քննարկվել են հայ-ֆիննական գործակցության հեռանկարները, մասնավորապես՝ կառուցապատման, ենթակառուցվածքների, էներգետիկայի ոլորտներում։

⚙️ Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, ընկերությունների արտադրողականության բարձրացմանն ուղղված աջակցության գործիքակազմը, այդ թվում՝ տնտեսության արդիականացման միջոցառումը և տնտեսապես բարդ ապրանքների արտադրության խթանման ծրագիրը։

🔸 Ներդրումների իրականացման համար առավել հեռանկարային ոլորտների թվում ֆիննական կողմը մատնանշել է հանքարդյունաբերության, կառուցապատման, անտառատնկման և վերականգնվող էներգետիկայի բնագավառները։
🇦🇲 🇬🇧 Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 13-ին ընդունել է Միացյալ Թագավորության Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը:

🤝Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական գործակցության հեռանկարները, անդրադարձ է կատարվել տնտեսության դիվերսիֆիկացմանն առնչվող մի շարք հարցերի։

🖇Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության կառուցվածքն ու առանձնահատկությունները, այն ոլորտները, որոնք առավել նպատակահարմար են արդյունավետ գործակցության ծավալման տեսանկյունից՝ ենթակառուցվածքներ, վերականգնվող էներգետիկա, հանքարդյունաբերություն և այլն։

Զրուցակիցներն անդրադարձել են ուղիղ թռիչքների կազմակերպման հնարավորությանը, ֆինանսական, բանկային հատվածին առնչվող հարցերի։

📌Նախարարը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
📌 Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 13-ին ընդունել է ANDRITZ Hydro ընկերության շուկայի կառավարման գծով փոխնախագահ Նորբերտ Շվարցին։

⚙️ ANDRITZ Hydro-ն էլեկտրամեխանիկական սարքավորումների և հիդրոէլեկտրակայանների ամբողջական ծառայությունների համաշխարհային մատակարար է: Ընկերությունը մշակում է երկարաժամկետ, էկոլոգիապես մաքուր և տնտեսապես արդյունավետ լուծումներ հիդրավլիկ էներգիայի արտադրության համար:

🔹Հանդիպման ընթացքում քննարկվել են հանքարդյունաբերության, մետալուրգիայի, էներգետիկայի, կանաչ ջրածնի արտադրության ոլորտներում գործակցության հնարավորությունները։

🔸Վահան Քերոբյանը ներկայացրել է տնտեսության արդիականացման միջոցառումը, որի շրջանակում տնտեսավարողները կարող են արդիականացնել իրենց արտադրական կարողությունները։
📌2024 թվականի մարտի 3-8-ը Իրաքի Բաղդադ քաղաքում կկայանա գյուղատնտեսական և անասնաբուծական արտադրանքի մեքենայացված թողարկման համար նախատեսված «15-րդ գյուղատնտեսական շաբաթ» միջազգային ցուցահանդեսը։

🖇Ցուցահանդեսին մասնակցությունը նախատեսված է միասնական հայկական տաղավարով։ Կազմակերպություններին տաղավարները տրամադրվելու են անվճար։

🔗Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով՝

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScrpHAkPeIIYd3N7V9j_F7Swf77ZVb-hbQBcDCQqj-ys6QoAQ/viewform

🗓Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ փետրվարի 19-ը։

☎️Հարցերի դեպքում զանգահարել +374 11 597 139։
🇦🇲🇪🇺 Փետրվարի 13-ին Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի 5-րդ նիստը: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում նիստին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։
🇦🇲🇮🇷 Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը փետրվարի 14-15-ին Թեհրանում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստին: Նիստի ավարտին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։

Նարեկ Տերյանը հանդիպումներ է ունեցել նաև ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, ԻԻՀ առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Մեհդի Ջեյղամիի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ, ԻԻՀ նավահանգիստների և ծովագնացության կազմակերպության գործադիր տնօրեն Ալի Աքբար Սաֆայիի հետ։

🔹 Քննարկվել են հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը, երկու երկրների միջև լոգիստիկ կապերի ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր։