Հատկացրեք ժամանակ ընդմիջման համար, զբաղմունքներին՝ որոնցից հաճույք եք ստանում։
Սթրեսը հաղթահարելու համար՝ https://bit.ly/37KM9rq

This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ամուսնության և ընտանեկան թերապիայի ամերիկյան ասոցիացիայի հետազոտության համաձայն մասնագիտական խորհրդատվություն ստացած զույգերի կամ ընտանիքների 98 տոկոսը գոհ են մատուցված ծառայություններից, 97 տոկոսն արձանագրում են, որ ստացել են անհրաժեշտ օգնություն։
Հետազոտության մասնակիցների 93 տոկոսը նշում են, որ խորհրդատվությունից կամ թերապիայից հետո ձեռք են բերել իրենց խնդիրների հետ առերեսվելու ավելի արդյունավետ հմտություններ։ Հարցվածները նաեւ նշել են ֆիզիկական առողջության բարելավում եւ ավելի բարձր աշխատանքային արդյունավետություն։

Հետազոտությունները պարզել են, որ՝
- ընտանի կենդանների տերերն ավելի քիչ են առնչվում դեպրեսիայի հետ,
- սթրեսային իրավիճակներում ունենում են ավելի ցածր արյան ճնշում
- եւ ունեն խոլեսթերինի ավելի ցածր մակարդակ։
- Շան կամ կատվի (ընտանի կենդանիների) հետ խաղալիս բարձրանում է սերոտոնինի եւ դոպամինի մակարդակը,
- տարեցները, որոնք ունեն ընտանի կենդանիներ, 30 տոկոսով ավելի հազվադեպ են բժշկի այցի կարիք ունենում։

Հոգեբանները հիմնականում հիմնվում են հոգեթերապիայի մեկ կամ մի քանի մոտեցումների վրա: Հոգեթերապիայի տեսությունը ճանապարհային քարտեզ է հանդիսանում հոգեբանների համար, այն առաջնորդում է այցելուներին եւ նրանց խնդիրները հասկանալու եւ լուծումներ մշակելու գործընթացում:
Հոգեթերապիայի մոտեցումները բաժանվում են լայնորեն տարածված հինգ կատեգորիաների.
1. Հոգեվերլուծություն եւ հոգեդինամիկ թերապիաներ
Այս մոտեցումը կենտրոնանում է խնդրահարույց վարքագիծը, զգացմունքները եւ մտքերը փոխելու վրա՝ հայտնաբերելով դրանց անգիտակցական դրդապատճառները:
Հոգեվերլուծական ուղղվածությամբ թերապիաները բնութագրվում են թերապեւտի եւ այցելուի միջեւ սերտ աշխատանքային համագործակցությամբ: Այցելուները սովորում են իրենք իրենց մասին՝ ուսումնասիրելով փոխազդեցությունները թերապեւտիկ հարաբերություններում:
2. Վարքային թերապիա
Այս մոտեցումը կենտրոնանում է վարքագիծ ձեւավորելիս սովորելու դերի վրա:
3. Կոգնիտիվ թերապիա
Կոգնիտիվ թերապիան ավելի շատ ըդգծում է այն թե ինչ են մարդիկ մտածում, քան թե ինչ են նրանք անում:
4. Հումանիստական թերապիա
Այս մոտեցումը ըդգծում է մարդկանց ռացիոնալ ընտրություն կատարելու եւ առավելագույն ներուժ զարգացնելու կարողությունը:
Հատկապես ազդեցիկ են հումանիստական թերապիայի երեք տեսակներ՝ Այցելուակենտրոն թերապիան, Գեշտալտ թերապիան եւ Էքզիստենցիալ թերապիան:
5. Ինտեգրատիվ կամ ամբողջական թերապիա
Շատ թերապեւտներ չեն ուղղորդվում բացառապես մեկ մոտեցմամբ: Փոխարենը, համադրելով տարբեր մոտեցումների տարրեր՝ հարմարեցնում են թերապիան յուրաքանչյուր հաճախորդի կարիքներին:

👍1
Այն ներառում է հուզական, հոգեբանական եւ սոցիալական բարօրությունը, անդրադառնալով նրա վրա թե ինչպես ենք մտածում, զգում եւ գործում։
Այն նաեւ կանխորոշում է այն թե ինչպես ենք կարգավորում սթրեսը, շփվում այլոց հետ եւ կատարում ընտրություններ։
Հոգեկան առողջությունը կարեւոր է կյանքի յուրաքանչյուր փուլում՝ մանկությունից եւ պատանեկությունից մինչեւ չափահասություն։
Ցանկացած պահին հոգեկան առողջության խնդրի հետ առնչվելիս այն կարող է անդրադառնալ մտածողության, տրամադրության եւ վարքի վրա։ Նման խնդիրների առաջացմանը կարող են նպաստել բիոլոգիական գործոնները, կենսափորձը եւ այլ հանգամանքներ։
Հոգեկան առողջության հետ կապված խնդիրները տարածված են, սակայն օգնությունը հասանելի է։ Այս խնդիրների հետ առնչվողները կարող են բարելավել իրենց առողջությունը, շատերն էլ ամբողջությամբ վերականգնվում են։

Հաջորդիվ ներկայացված զգացողություններից ու վարքային առանձնահատկություններից մեկի կամ մի քանիսի առկայությունը կարող է հոգեկան առողջության խնդիրների նախանշան հանդիսանալ՝
- Սովորականից շատ կամ քիչ սնվելը կամ քնելը,
- առօրյա զբաղմունքներից հրաժարվելը կամ մարդկանցից խուսափելը,
- շարունակական հոգնածության զգացողությունը,
- զգացողություն, որ ոչինչ կարեւոր չէ,
- անհիմն ցավերի առկայություն՝ առանց որեւէ պատճառի,
- հուսահատության եւ անօգնականության զգացողություն,
- սովորականից շատ դեղերի կիրառումը, ծխելը կամ խմելը,
- արտասովոր շփոթվածության զգացողություն, մոռացկոտություն, հիասթափություն եւ ջղայնություն, անհանգստություն եւ վախ,
- լարվածություն ընտանիքի անդամների կամ ընկերների հետ հարաբերություններում, բղավոցներ եւ վեճեր,
- հարաբերություններում խնդիրներ առաջացնող տրամադրության կտրուկ փոփոխություններ,
- որոշակի մտքերի կայուն առկայություն, որոնցից չեք կարողանում ազատվել,
- ձայներ լսելը կամ հավատալը բաների, որոնք իրական չեն,
- ինքներդ ձեզ կամ ուրիշներին վնասելու մասին մտքեր
- կամ առօրյա գործերն անելու անկարողությունը։

Ինչո՞ւ հոգ տանել հոգեկան առողջության մասին․ այն թույլ է տալիս՝
- գիտակցել սեփական ներուժը,
- դիմակայել առօրյա սթրեսին
- եւ արդյունավետ աշխատել։
Ինչպե՞ս՝
- դիմեք մասնագետի օգնությանը, եթե զգում եք դրա կարիքը,
- հաղորդակցվեք, պահպանեք կապն այլոց հետ,
- դրական տրամադրվեք կյանքի նկատմամբ,
- ֆիզիկապես ակտիվ եղեք, մարզվեք,
- օգնեք ուրիշներին,
- լավ քնեք, պահպանեք առողջ քնի հիգիենան,
- եւ զարգացրեք սթրեսին դիմակայելու հմտություններ։

Բոլորս էլ երբեմն տխուր, անհանգիստ կամ զայրացած ենք լինում, կարեւոր է ուշադրություն դարձնել, թե որքան հաճախ է դա պատահում, եւ ինչքան ուժեղ եք զգում այդ հույզերը:
Զայրույթը հաճախ դեպրեսիայի դրսեւորման մի մասն է։ Օրինակ տղամարդկանց մոտ` դեպրեսիային երբեմն վերագրվում է դյուրագրգռությունը՝ համարելով դա տղամարդկանց բնորոշ հատկություն, արդյունքում այն անտեսվում է կամ չի նկատվում:
Անվերահսկելի զայրույթը կարող է արտացոլել անհատի բացասական զգացմունքները «ես»-ի կամ աշխարհի հանդեպ, հիասթափություն կամ վատ կարգավորվող արձագանք սթրեսին։
Անընդհատ տխրելը, անկարեւոր լինելու զգացողությունը կամ ոչնչում հետաքրքրություն չտեսնելը կարող են լինել կլինիկական դեպրեսիայի նշաններ: Սա տարբերվում է դեպրեսիվ տրամադրությունից, որը ժամանակ առ ժամանակ բոլորս էլ զգում ենք:
Երբեմն երեխաները նույնպես տխրելու փոխարեն ցույց են տալիս դյուրագրգռություն, զայրույթ կամ թշնամանք ուրիշների նկատմամբ:
Հոգեթերապիան կարող է օգնել, երբ դժվարանում եք կարգավորել ձեր հույզերը:
Հոգեթերապիայի ժամանակ մասնագետը տրամադրում է գաղտնի միջավայր, որտեղ կարելի է ուսումնասիրել անհանգստացնող զգացմունքները, հասկանալ դրանց հիմնական պատճառները, դիտարկել դրանք համատեքստում եւ սովորել հմտություններ այդ զգացմունքները հաղթահարելու համար։ Սա հնարավորություն է տալիս ուսումնասիրել նաեւ ավելի խորքային խնդիրներ, որոնք պահանջում են պատրաստված մասնագետի օժանդակություն, ինչպիսիք են՝ տրավման կամ բարձր ռիսկային վարքագիծը։

Սթրեսը կարող է առաջացնել վախի, զայրույթի, տխրության, անհանգստության կամ հիասթափության զգացում, ախորժակի, էներգիայի, ցանկությունների եւ հետաքրքրությունների փոփոխություններ։ Ինչպե՞ս այն հաղթահարել 🚀 bit.ly/3BfDb16
Հոկտեմբերի 3-9-ը Հոգեկան հիվանդությունների իրազեկման շաբաթն էր։ Շաբաթվա ընթացքում մեր ունեցած քննարկումներին կարող եք հետեւել այստեղ՝ https://t.co/7HQBkszQVt #ՀոգեկանԱռողջություն
Ինչպե՞ս խոսել հոգեկան առողջության մասին, ի՞նչ է ստիգման եւ ինչպե՞ս այն հաղթահարել՝ https://t.co/k1L5WKfXLz #ՀոգեկանԱռողջություն
Ինչպե՞ս խոսել հոգեկան առողջության մասին 🙋
📌 Մի քննադատեք եւ մի տվեք գնահատականներ․ յուրաքանչյուրը պետք է ունենա քննադատությունից ազատ տարածք։
📌 Խոսեք եւ լսեք այնքան, որքան անհրաժեշտ է։ Մի պահանջեք մանրամասներ, եթե ձեր զրուցակիցը պատրաստ չէ խոսել դրանց մասին, դա հսկայական վստահություն եւ խիզախություն է պահանջում։
📌 Մի փորձեք ախտորոշել կամ կռահել դիմացինի հույզերը։ Դուք, ամենայն հավանականությամբ, հոգեկան առողջության ոլորտի մասնագետ չեք, խոսակցության ժամանակ հաշվի առեք դա, որքան էլ որ մեծ լինի աջակցելու ցանկությունը։
📌 Տվեք հարցեր, որոնց հնարավոր է պատասխանել։ Հարցրեք «Ինչպե՞ս ես քեզ զգում», «Երեւի այդքան էլ լավ չես զգում քեզ»-ի փոխարեն։ Տվեք հարցեր առանց պնդման կամ կանխատեսման։
📌 Խոսեք բարեկեցության մասին։ Խոսեք սթրեսը նվազեցնելու եւ խնամքի մասին, առողջ դիետայի, մարզվելու մասին եւ թե ինչպես առողջ քունը կարող է բարելավել հոգեկան առողջությունը եւ նպաստել բարեկեցությանը։
📌 Լսեք․ եղեք համբերատար եւ համոզվեք, որ ճիշտ եք հասկացել, փորձեք հասկանալ թե ինչպես է ձեր զրուցակիցն իրեն զգում։
#ՀոգեկանԱռողջություն

Միկրոագրեսիան հարաբերություններում արտահայտվող կողմնակալ վերաբերմունքն է ուղղված մարգինալացված խմբերի ներկայացուցիչներին։ Այն հաճախ քողարկվում է հաճոյախոսությունների եւ անմեղ հարցերի շղարշով։ Ինչպե՞ս այն վնասազերծել՝ https://t.co/PaupijReRe #ՀոգեկանԱռողջություն #Հոգեբանություն
⏰ Ամեն արձագանքած նամակի փոխարեն հայտնվում են երեք նորերը, հեռախոսը զանգում է ․․ աշխատանքային շաբաթ է, եւ եթե աշխատում եք, ամենայն հավանականությամբ գիտեք, թե որքան սթրեսային կարող է այն լինել։ Ինչպե՞ս մեղմել սթրեսն աշխատավայրում՝ https://t.co/CtcoJx6M9L #ՀոգեկանԱռողջություն
Հոգեկան առողջության ստիգմաները, թիրախավորելով հոգեկան առողջության առանձնահատկություններ ունեցող անձանց, բացասական կերպով են անդրադառնում նաեւ նրանց ընտանիքների եւ մտերիմների վրա։ Ստիգմաները հանգեցնում են՝
- հուսահատության,
- ցածր ինքնագնահատականի,
- հոգեբուժական ախտանիշների ավելացման,
- սոցիալական հարաբերությունների դժվարությունների,
- շարունակական բուժման հավանականության նվազեցման եւ
- աշխատանքային խնդիրների ավելացման։
Կարդալ հոդվածը՝ https://bit.ly/3nquD2j
#ՀոգեկանԱռողջություն #Հոգեբանություն

www.mha.am
Ինչպե՞ս խոսել հոգեկան առողջության մասին | Mental Health Awareness Initiative
Հոգեկան առողջությունը մեր բարեկեցության նույնքան անբաժան մաս է, որքան ֆիզիկական առողջությունը։ Թերեւս վերոգրյալ ապացուցելի պնդումը հանրայնացնելը կարող էր մասամբ անհարկի դարձնել այս հոդվածը, եկեք համարենք, որ այն մասնակիորեն հենց այդ նպատակին է ծառայում։
👪 Հոգեֆիզիկական զարգացման խանգարումները սովորաբար ախտորոշվում են մանկության կամ պատանեկության շրջանում: Դրանցից է ուշադրության պակասի եւ գերակտիվության համախտանիշը` https://t.co/0aJYYVefi0 #ՀոգեկանԱռողջություն #Հոգեբանություն
Յուրաքանչյուրս ունենք գաղտնիքներ, սակայն դրանցից որո՞նց մասին ենք անընդմեջ մտածում։ Հետազոտությունը պարզել է, որ նրանք, ովքեր ամաչում են իրենց գաղտնիքներից, ավելի շատ են մտածում դրանց մասին, քան նրանք, ովքեր մեղքի զգացում են ունենում դրանց պատճառով։ #Հոգեբանություն