ՀՀ ՊՆ/MoD of Armenia
12.6K subscribers
13K photos
533 videos
645 links
ՀՀ ՊՆ պաշտոնական ալիք
The official Telegram channel of the MoD RA
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է վոլեյբոլի առաջնությունը։
Փետրվարի 9-ին տեղի է ունեցել առաջնության եզրափակիչ հանդիպումը, և անզիջում պայքարում որոշվել է հաղթող թիմը:
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն այցելել է մարտական հենակետեր, հանդիպել  հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ։

Գեներալ-մայոր Զաքարյանը մարտական հերթապահության ընթացքում բարձր կարգապահությամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների պարգևատրել է պատվոգրերով և մաղթել զգոն ու անվտանգ ծառայություն պատասխանատու առաքելությունն իրականացնելիս։

Շրջայցի ընթացքում ՊՆ ռազմական ոստիկանության պետը եղել է նաև ՌՈ տարածքային բաժիններում, անցկացրել խորհրդակցություններ,  տվել համապատասխան հանձնարարականներ` ծառայության արդյունավետությունը բարձրացնելու, մարտական դիրքեր այցերն առավել ակտիվացնելու, նաև այնտեղ գիշերելու համար, ինչը կնպաստի ոչ կանոնադրային փոխհարաբերությունների, ծանր և առանձնապես ծանր դեպքերի կանխարգելմանը։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Նորակոչիկների առօրյան
Media is too big
VIEW IN TELEGRAM
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների լեռնային պարապմունքները
Media is too big
VIEW IN TELEGRAM
ՀՀ զինված ուժերի կին զինծառայողները շարքից. հատուկ նշանակության ստորաբաժանման կանայք:
Վերջին երկու օրերին որոշ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի օգտատերեր խեղաթյուրված, կեղծ տեղեկություններ են տարածում, թե իբր ՊՆ զորամասերում Փառքի անկյուններն ապամոնտաժվում են, իսկ սխրագործ զինծառայողների լուսանկարները՝  հանվում, և դրանք այլևս չեն զետեղվելու:

Այս կապակցությամբ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը բոլոր զորամասերի տեղեկատվության և ժամանցի սենյակներում իրականացնում է վերանորոգման աշխատանքներ, այդ թվում նաև տպագրական նյութերի, քանի որ  ժամանակի ընթացքում դրանք  մաշվում են:

Իրականացվում են տպագրական նյութերի թարմացման, վերանորոգման, թեմատիկ առումով համալրման մի շարք աշխատանքներ, իսկ Փառքի անկյուններում՝ ոճային առումով արդիականացման աշխատանքներ:
Рус⬇️ Eng⬇️

Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է: Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է եւ/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Նախնական տեղեկատվությամբ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
____

Информация, распространенная азербайджанскими СМИ о том, что 12 февраля на участке Капан-Зангелан армяно-азербайджанской государственной границы армянские военнослужащие открыли огонь, расследуется. Письменными приказами вышестоящего командования четко определены случаи, когда военнослужащий, оценив ситуацию, может и/или обязан принять решение об открытии огня. По предварительной информации, 12 февраля на данном участке такой ситуации не было. В случае подтверждения этого обстоятельства виновные в нарушении приказа будут привлечены к ответственности.

Военная полиция МО РА
___

The information disseminated by the Azerbaijani media regarding the alleged opening of fire by Armenian border guards on the Kapan-Zangelan section of the Armenia-Azerbaijan state border on February 12 is under investigation. Written orders from the superior command clearly define the circumstances under which a serviceman is permitted or obligated to open fire. Preliminary findings indicate that no such situation occurred in this area on February 12. If this is confirmed, those responsible for violating the orders will be held accountable.

Military Police of the RA Ministry of Defence