MediaHub.am
4.53K subscribers
56.7K photos
7.4K videos
3 files
67.9K links
News and Media https://mediahub.am
Download Telegram
🚦ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. վիրավորներ կան

Հուլիսի 2-ին, ժամը 13:32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին՝ Արտաշատ քաղաքի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք։

🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 28-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1995 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1974 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Է․ Ս․-ն (ծնված 2002 թ․) և Մ․ Թ․-ն (ծնված 2003 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ և ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա։
📌ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Վարդան Հարությունյանի լուսանկարը, կրակի ներքո փրկել է 12 զինակից ընկերոջ
https://mediahub.am/post/b0eaa933207b867e
🚗Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel»-ը և «Mercedes-Benz»-ը․ երկու մարդ հոսպիտալացվել է․ նոր մանրամասներ
https://mediahub.am/post/89d3209b056c0ee5
🇦🇲🇹🇷Հայ-թուրքական սահմանի բացում, կողմ և դեմ. հարցում
https://mediahub.am/post/55b277f46ac66fae
📍ԱՄՆ սենատորը իր պատվիրակությամբ կժամանի Հայաստան
https://mediahub.am/post/0f808ef6447335ee
🔺Այս պահին Բագրատ Սրբազանը հանդիպում է ավելի քան հարյուր հանրային գործիչների հետ:

Դահլիճում հանրային կարծիք ձևավորող գործիչներ են: Մարդիկ, ովքեր կոչված են նպաստել Սրբազան պայքարի նպատակների կյանքի կոչմանն ու մեր հաղթանակին: