Մայր Հայաստան ժողովրդական շարժում / Мать Армения - Народное движение
400 subscribers
1.26K photos
417 videos
541 links
Официальный канал народного движения «Мать Армения», созданного 28 мая 2023 года.

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման պաշտոնական ալիք։
Download Telegram
«Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը

Հրապարակվել է «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը

«Մայր Հայաստան» դաշինքը ներկայացնում է այն սկզբունքային մոտեցումները, որոնց հրատապ իրականացումը հնարավոր կդարձնի մեր երկրի առջև ծառացած գոյաբանական խնդիրների հաղթահարումը, Հայաստանի և Արցախի համար անվտանգային միջավայրի, բոլոր կենսական ոլորտներում կայուն զարգացման ապահովումը՝ ազգային հենքով համակարգերի ձևավորման միջոցով:

Մանրամասներն՝ այստեղ։

#ՄայրՀայաստան
Մենք այս ընտրություններին մասնակցում ենք համապետական ծրագրով, որը ներառում է նաև Երևանի կառավարման արդիականացման հայեցակարգը։

Իշխանափոխություն Երևանում, իշխանափոխություն Հայաստանում։

Միացի'ր, որ փոխենք։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

#ՄայրՀայաստան #Միացիր
Ուզում եք բեղեր դրեք, մեկ է մարդիկ ձեզ ճանաչելու են. Մանուկ Սուքիասյանը՝ Փաշինյանի 5 թեկնածուներին

Ներքաղաքական հարցերի շուրջ politik.am-ը զրուցել է «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության ղեկավար, «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Մանուկ Սուքիասյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

#ՄայրՀայաստան #միացիր_որ_փոխենք #Հայաստան #Արցախ
Անդրանիկ Թևանյանը զոհասեղանին դրեց իր պատգամավորական մանդատը․ Երվանդ Բոզոյան

5-րդ ալիքի տաղավարում հյուրընկալվել է քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Երվանդ Բոզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

#ՄայրՀայաստան #միացիր_որ_փոխենք #Հայաստան #Արցախ
⚡️Ձևավորվել է «Մայր Հայաստան» դաշինքի շտաբն ու հասարակության հետ կապերի բաժինը⚡️


Օգոստոսի 23-ից՝ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկից, գործելու է «Մայր Հայաստան» դաշինքի Նախընտրական շտաբը, որի ղեկավարը Ռուբեն Հակոբյանն է։

Ձևավորվել է նաև «Մայր Հայաստան» դաշինքի Հասարակության հետ կապերի բաժինը, որը ղեկավարելու է Աննա Բալյանը։

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Աննա Բալյանի հետ հետևյալ հեռախոսահամարով՝ 099 55 19 45։

#միացիր_որ_փոխենք #ՄայրՀայաստան
🇦🇲 Իշխանափոխություն Երևանում, իշխանափոխություն Հայաստանում

Վաղն առավոտվանից քարոզարշավը կմեկնարկենք Կենտրոն համայնքից: Անմիջական շփումներ կունենանք մեր քաղաքացիների հետ, իսկ երեկոյան ժամը 7-ին կինո «Մոսկվայի» բակում տեղի կունենա մեր առաջին հավաքը: Ուրախ կլինեմ տեսնել բոլորիդ: Համ էլ՝ կերգենք միասին )))

Գլուխ գովալն իմը չէ, բայց նրանք, ովքեր լսել են հեղինակածս երգը, շատ են հավանել: Ռոքային ոգու և հայկական մեղեդիների խառնուրդը չի կարող վատը լինել: Հատկապես, երբ պայքարի կոչ է հնչում՝ հայե՜ր, հայե՜ր, ոտքի՛:

Մի խոսքով, վաղը քաղաքական ելույթները, երգի բառերը, երգելը, մյուս բաները ինձանից ու «Մայր Հայաստանից», իսկ մեզ միանալը՝ ձեզանից:

Միացի՛ր, որ փոխենք:

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

#ՄայրՀայաստան #միացիր
Սիրելի՛ երևանցիներ
Որոշել եմ մասնակցել սեպտեմբերի 17 կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին՝ առաջադրվելով
«Մայր Հայաստան» դաշինքի ցուցակով։

Խնդրանքս՝ բոլորս միահամուռ ուժերով մասնակցենք և մեր քվեով արտահայտենք մեր դիրքորոշումը Հայաստան ու Արցախ աշխարհի հանդեպ վարվող նենգ քաղաքականությանը։
Տեր կանգնենք մեր արժանապատվությանը։
«Մայր Հայաստան»դաշինք համար 14.

Աստված պահապան բոլորիս։

Հարգանքով՝ Գևորգ Ստեփանյան

#ՄայրՀակաստան #միացիր
🇦🇲Սիրելի՛ երևանցիներ,
որոշում եմ կայացրել մասնակցել սեպտեմբերի 17֊ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին՝ առաջադրվելով «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակով։

Խնդրանքս բոլոր իմ ընկերներին, բարեկամներին ,բոլորին .եկեք բոլորիս քվեով արտահայտենք մեր դիրքորոշումը Հայաստան ու Արցախ աշխարհի հանդեպ տարվող դժգույն քաղաքականությանը։
Տե'ր կանգնենք մեր հայրենիքին։

Ընտրելով 14 համարին `դուք կարող եք հայ ազգին բերել խաղաղություն,միասնություն և արժանապատիվ ապրելակերպ։

Աստված պահապան Արցախին, Հայաստանին։

Հարգանքով՝ Արշակ Աշոտի Սարգսյան

Քվեաթերթիկ №14

#Միացիր_որ_փոխենք #ՄայրՀայաստան
Այսօր՝ օգոստոսի 22-ի երեկոյան «Մայր Հայաստան» դաշինքի անդամներն ու համախոհներն այցելել են Եռաբլուր պանթեոն, ծաղիկներ են խոնարհել հերոսների շիրիմներին և հարգանքի տուրք մատուցել պատերազմում զոհվածների հիշատակին

#ՄայրՀայաստան #հայեր #միացիր_որ_փոխենք
🇦🇲Ինձ համար ընտրապայքարի մեջ մտնելը, ամեն ինչից զատ, նաև արժանապատվության հարց է․ Անդրանիկ Թևանյան

Բարի լույս

Սկսում ենք Հաղթանակի զբոսայգուց։ Ժամը 10–ին։ Երեկոյան 7–ին կհանդիպենք Ազնավուրի հրապարակում։ Բոլորիդ սպասում եմ։

***

Ինձ համար ընտրապայքարի մեջ մտնելը, ամեն ինչից զատ, նաև արժանապատվության հարց է։ Ամոթը հաղթահարելու հարց։ Պարտքի տակից դուրս գալու հարց։ Մնացածը եկեք իրար հետ որոշենք։

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

#ՄայրՀայաստան #միացիր_որ_փոխենք
🇦🇲«Մայր Հայաստան» դաշինքն իր նախընտրական արշավը սկսեց Հաղթանակի զբոսայգուց. Ուղիղ

«Մայր Հայաստան» դաշինքն իր նախընտրական արշավը սկսեց Հաղթանակի զբոսայգուց՝ «Մայր Հայաստան» արձանի մոտից։

Օրվա ընթացքում շփումներ են տեղի ունենալու քաղաքացիների հետ։

Իսկ այսօր երեկոյան էլ, ժամը 19։00–ին՝ Շառլ Ազնավուրի հրապարակում հրավիրվել է հավաք։

#միացիր_որ_փոխենք #Հայաստան #Արցախ #ՄայրՀայաստան
«Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի մեկնարկը տրված է «Հաղթանակ» զբոսայգուց։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ամբողջական իշխանափոխությամբ հնարավոր կլինի ապահովել Հայաստանի ու Արցախի անվտանգությունը․ Անդրանիկ Թևանյան

#ՄայրՀայաստան #միացիր_որ_փոխենք