«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025թ. հունվար-մարտ ամիսներին։
Այսպես՝
🔹ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպն էականորեն դանդաղել է: Տնտեսական ակտիվության աճի տեմպի դանդաղումը հիմնականում պայմանավորված է համեմատվող ցուցանիշներում ոսկու վերաարտահանման ազդեցության, ինչպես նաև նախորդ տարիներին բարձր աճ ապահովող գործոնների չեզոքացմամբ։ Վերջինս սպասելի երևույթ էր, և նման միտումների պահպանման պարագայում տնտեսական աճը տարվա համար կառավարության կանխատեսումներից ավելի ցածր կլինի։
🔹Արտահանման ծավալները էականորեն նվազել են։ Արտահանման անկումը հունվար-մարտին կազմել է 61.8%՝ հունվար-փետրվարի համեմատ վատթարանալով 2.6 տոկոսային կետով։ Մտահոգիչ է, սակայն, այն, որ արտահանման նվազումը պայմանավորված է ոչ միայն ոսկու վերաարտահանման չեզոքացմամբ, այլ նաև մյուս ապրանքախմբերի արտահանման անկումներով կամ ցածր աճերով։ Այսպես, եթե չդիտարկենք «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի նպաստումը, ապա արտահանման աճը, միևնույն է, բացասական է՝ -2.4%, ինչը ցույց է տալիս, որ խնդիրներն ավելի խորն ու մտահոգիչ են։
🔹Գնաճի տեմպը բավական արագ է բարձրանում։ Բավական երկար ժամանակ ցածր գնաճային միջավայրից հետո գների աճի տեմպն արագորեն մեծանում է՝ մարտին հասնելով 3.3%-ի։ Այդ պայմաններում կենտրոնական բանկն արդեն իսկ դադարեցրել է տոկոսադրույքի նվազեցման քաղաքականությունը։ Գնաճի հետագա արագացումը, տնտեսական աճի դանդաղման պայմաններում, կարող է բացասաբար ազդել բնակչության կենսամակարդակի վրա։
🔹Վարկերի աճի տեմպը շարունակում է արագանալ։ Տնտեսական աճի գրանցված մակարդակի, ինչպես նաև բնակչության եկամուտների ցածր աճերի պայմաններում վարկերն աճում են շուրջ 30%-ով: Ընդ որում, վարկերի աճին հիմնականում նպաստում են սպառողական և հիպոթեքային վարկերը, որոնք հետագա տարիներին տնտեսական արդյունք չեն գեներացնելու։ Հետևաբար, վարկերի նման բարձր աճերը մտահոգիչ են և կարող են պարունակել ֆինանսական համակարգի կայունության հետ կապված ռիսկեր։
ℹ️ Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://shorturl.at/LQ6mO:
Նյութից օգտվելու դեպքում հղումը «ԼՈՒՅՍ» հիմնադրամին պարտադիր է։

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի կողմից հրապարակված «Մարդկային ներուժի զարգացման զեկույց-2025» հաշվետվությունը։
«Մարդկային ներուժի զարգացման զեկույց-2025»-ում ներկայացված են մարդկային ներուժի զարգացման ինդեքսի 2023թ. տվյալները։ Դրանում նաև վերանայվել և թարմացվել են նախորդ տարիների վերաբերյալ անցյալ տարվա զեկույցում հրապարակված տվյալները:
Այսպես՝
🔹Ըստ «Մարդկային ներուժի զարգացման զեկույց-2025»-ի` Հայաստանի «մարդկային ներուժի զարգացման ինդեքսը» 2023թ. արդյունքներով 0.811 միավոր է, իսկ համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանը 193 երկրների թվում 69-րդն է և ներառված է «Մարդկային ներուժի շատ բարձր զարգացմամբ» երկրների խմբում։ Հայաստանն իր խմբի միջին ցուցանիշին զիջում է 0.103 միավորով՝ էապես զիջելով նաև բոլոր երեք ենթաինդեքսների միջին արժեքներին։ Ավելին, հաշվի առնելով, որ Հայաստանի ինդեքսն ընդամենը 0.011 միավորով է գերազանցում իր խմբի ինդեքսի նվազագույն շեմին, իսկ խմբում ներառված 74 երկրներից Հայաստանից ավելի ցածր ինդեքս ունեն միայն 4-ը, պետք է նշել, որ մեր երկիրը գտնվում է «վտանգավոր գոտում»։
Նախորդ տարվա ցուցանիշի համեմատ Հայաստանի «մարդկային ներուժի զարգացման ինդեքսը» բարձրացել է` հիմնականում պայմանավորված կենսամակարդակի ենթաինդեքսի (մեկ շնչին ընկնող համախառն ազգային եկամտի) կտրուկ (31.4%) աճով։ Այդ աճը մեծ մասամբ բացատրվում է դրամի արժևորմամբ։ Այնուամենայնիվ, Հայաստանի շնչային համախառն ազգային եկամտի ցուցանիշը փոքր է աշխարհի միջինից, և Հայաստանը մարդկային ներուժի զարգացման շատ բարձր մակարդակով երկրների շարքում է շնորհիվ «մարդկային ներուժի զարգացման ինդեքսի» ոչ տնտեսական բաղադրիչների։
🔹«Մարդկային ներուժի զարգացման ինդեքսով» Հայաստանը տարածաշրջանի 5 երկրների թվում 3-րդն է՝ Թուրքիայից և Վրաստանից հետո:
🔹ՀՀ-ում սոցիալական անհավասարությունը մարդկային ներուժի զարգացման վրա ունի 8.4% զսպող ազդեցություն (այսինքն՝ սոցիալական անհավասարության պատճառով «մարդկային ներուժի զարգացման ինդեքսի» կորուստը 8.4% է)։ Ինդեքսի համեմատաբար փոքր կորստի պատճառն այն է, որ Հայաստանում առողջապահական և կրթական ծառայությունների համեմատաբար հասանելի լինելը մասամբ մեղմացնում է մարդկային զարգացման վրա սոցիալական անհավասարության բացասական ազդեցությունը։
🔹«Գենդերային զարգացման» և «գենդերային անհավասարության» ինդեքսներով Հայաստանը տարածաշրջանի առաջատարն է՝ շնորհիվ քաղաքական գործընթացներում կանանց ներգրավվածության և նրանց ընդհանուր կրթվածության համեմատաբար բարձր մակարդակների:
🔹«Մոլորակային կայունության հաշվառմամբ` մարդկային ներուժի զարգացման ինդեքսով» Հայաստանը տարածաշրջանում զիջում է միայն Վրաստանին։
🔹«Գենդերային անհավասարության» և «անհավասարության հաշվառմամբ` մարդկային ներուժի զարգացման» ինդեքսներով Հայաստանը զգալիորեն զիջում է «Մարդկային ներուժի շատ բարձր զարգացմամբ» երկրների խմբի միջին արժեքներին:
ℹ️ Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://shorturl.at/FIM1u :

👍1👎1
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է 2025թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությանը։
Այսպես՝
🔹ՀՀ պետական բյուջեի ընդհանուր եկամուտները 2025թ. առաջին եռամսյակում կազմել են 597.4 մլրդ դրամ՝ ճշտված պլանի ցուցանիշից 102.1%-ով ավելի։ Բյուջեի ընդհանուր եկամուտների՝ պլանավորվածից ավելի հավաքագրումը հիմնականում հաջողվել է շնորհիվ այլ եկամուտների գծով մուտքերի։ Դրանց կատարողականը 149.6% է: Մինչդեռ, պաշտոնական դրամաշնորհների գծով արձանագրվել է 22.9% թերակատարում։ Ընդ որում, պաշտոնական դրամաշնորհների թերակատարման առումով 2025թ. առաջին եռամսյակը բացառություն չէ՝ դրանք, ըստ էության, գործող կառավարության իշխանավարման ողջ ընթացքում թերակատարվել են, քանի որ պատկան մարմինները շարունակաբար թերանում են դոնորների հետ նախապես համաձայնեցված նախապայմանների կատարման հարցում։
🔹2025թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 576.2 մլրդ դրամ՝ ճշտված պլանի ցուցանիշից 29.6%-ով կամ 242.1 մլրդ դրամով պակաս։ Ընդ որում, թերակատարված ընդհանուր գումարի 37.6%-ը՝ ընթացիկ ծախսերի, իսկ 62.4%-ը` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով է։
Ընթացիկ և կապիտալ ծախսերը թերակատարվել են՝ համապատասխանաբար 15.4 և 67.1 տոկոսով։
Այս տարի ևս (ինչպես և նախորդ տարի) առաջին եռամսյակում թերակատարվել են ընթացիկ ծախսերի բոլոր բաղադրիչները։
Ծրագրված ընդհանուր կապիտալ ծախսերի` 228.9 մլրդ դրամի ցածր կատարողականն առավելապես պայմանավորված է կապիտալ ծախսերի հիմնական մասը կազմող` ՀՀ պաշտպանության ապահովման ծրագրի շրջանակներում կատարված ծախսերով, որոնք կազմել են ծրագրված 170.2 մլրդ դրամ ցուցանիշի ընդամենը 29.9%-ը` 50.9 մլրդ դրամ: Ի դեպ, 2025թ. բյուջեն ներկայացնելիս, որպես դրա կարևոր առավելություն, իշխանությունը շեշտում էր հենց պաշտպանության գծով կապիտալ ծախսերի համար մեծ գումարների հատկացումը։ Ստացվում է, որ կարևորը միջոցները հատկացնելն է, ոչ թե նախատեսված աշխատանքները կատարելը։
Թերակատարվել են հաշվետվությունում առանձին-առանձին նշված բոլոր պատասխանատու մարմինների գծով իրականացվող ծրագրերի շրջանակներում կատարված ծախսերը։ Առավել նշանակալի են պաշտպանության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, շրջակա միջավայրի և առողջապահության նախարարությունների պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի գծով թերակատարումները՝ համապատասխանաբար 57.5%, 53.0%, 48.9% և 36.7%:
Կասկածից վեր է, որ գործող իշխանությունը պարզապես ի զորու չէ ապահովել պետական կարևորագույն ծրագրերի (ինչպիսիք են, օրինակ՝ «ՀՀ պաշտպանության ապահովում», «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում», «Գյուղատնտեսության խթանում», «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում» և «Ռազմարդյունաբերության համալիրի զարգացում» ծրագրերը) արդյունավետ իրականացումը։
🔹2025թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեն ունեցել է 21.2 մլրդ դրամ հավելուրդ՝ ծրագրված 233.3 մլրդ դրամ պակասուրդի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.9 մլրդ դրամ փաստացի պակասուրդի դիմաց: Հավելուրդի հիմնական պատճառը ծախսերի ցածր կատարողականն է։
2025թ. առաջին եռամսյակի մակրոտնտեսական իրավիճակի վատթարացումը պետական կառավարման թերությունների ու տնտեսության նվազած դիմադրողականության հետևանք է, և բոլոր հիմքերը կան մտահոգվելու, որ արդեն իսկ դրսևորվող բացասական միտումները մոտ ապագայում առավել կխորանան՝ վտանգելով պետական բյուջեի կատարումը։
ℹ️ Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://shorturl.at/qKi8q :

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025թ. հունվար-ապրիլ ամիսներին։
Այսպես՝
🔹 ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպը, թեև փոքր-ինչ արագացել է, մնում է ցածր մակարդակում։ Տնտեսական ակտիվության աճը ՀՀ-ում բավական ցածր է 2025 թվականին՝ հունվար-ապրիլին կազմել է շուրջ 4.4%, ինչը պայմանավորված է այն փաստով, որ նախորդ տարիների բարձր աճ ապահովող գործոնները չեզոքացել են, և նոր գործոններ դեռևս չեն ձևավորվել։ Նման զարգացումների պայմաններում աճի տեմպը կմնա ցածր մակարդակում։
🔹 Արտահանման ցուցանիշներում վերականգնման միտումներ չեն նկատվում։ Ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման ցուցանիշները էականորեն նվազում են տարեսկզբից։ Նվազման հիմնական գործոնը նախորդ տարվա ոսկու վերաարտահանման ծավալների նվազումն է, սակայն մնացած ապրանքախմբերի մասով նույնպես արտահանման աճին էականորեն նպաստող գործոններ չկան, ինչի արդյունքում ընդհանուր աճի տեմպը մնում է ցածր մակարդակում։
🔹 Վարկերի աճի տեմպը շարունակում է մտահոգիչ մնալ։ Հատկապես բնակչությանն ուղղվող՝ հիփոթեքային և սպառողական վարկերը, աճում են բարձր տեմպով՝ էականորեն գերազանցելով ինչպես տնտեսական ակտիվության աճի տեմպին, այնպես էլ աշխատավարձերի և արտաքին դրամական փոխանցումների աճի տեմպին։ Բնակչության եկամուտների համեմատ պարտավորությունների էական բարձր աճը կարող է հետագայում ֆինանսական համակարգի համար ռիսկեր առաջացնել։
ℹ️ Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://shorturl.at/sZXGw:

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ 2024թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։
Այսպես՝
🔹2024թ.-ին արտաքին աշխարհի զարգացումները հարաբերականորեն կայուն են եղել, իսկ ՀՀ տնտեսությունում նկատվել է տնտեսական աճի տեմպերի դանդաղում՝ նախորդ տարիների բարձր աճ ապահովող գործոնների չեզոքացման պայմաններում։ Գրանցվել է շուրջ 5.9% տնտեսական աճ՝ պայմանավորված հիմնականում ծառայությունների և առևտրի աճերով։ Տարեսկզբին նկատվել է ոսկերչական ապրանքների վերաարտահանման ծավալների էական աճ, որն աստիճանաբար չեզոքացել է։ Սակայն վերջինս որոշակիորեն ներառվել է 5.9% աճի մեջ, թեև այդ մասով ՀՀ տնտեսությունում ավելացված արժեք գրեթե չի ստեղծվել։
🔹 Պետական բյուջեի փաստացի ցուցանիշներն էականորեն շեղվել են բյուջեի հիմքում դրված 2024թ. համար կանխատեսումներից։ Այսպես՝ տնտեսական աճը կանխատեսված (թիրախավորված) 7%-ի փոխարեն կազմել է 5.9%, հարկեր/ՀՆԱ-ն 24.9%-ի փոխարեն կազմել է 23.6%, իսկ միջին գնաճը 3.2%-ի փոխարեն կազմել է 0.3%։ Այս ամենի արդյունքում հարկային եկամուտները հավաքագրվել են պլանավորվածից 222.7 մլրդ դրամ պակաս չափով։ Սա, իհարկե, էական մարտահրավեր է բյուջեի համար, սակայն նշենք, որ ծախսերի թերակատարման պայմաններում հարկաբյուջետային կայունության տեսանկյունից ստեղծված վտանգները որոշակիորեն մեղմվել են։
🔹 Ծախսերի կատարողականը վատթարացել է նախորդ տարվա համեմատ։ Ընդհանուր ծախսերի կատարողականը կազմել է 93.9%՝ նախորդ տարվա 97.1% կատարողականի դիմաց։ Ընթացիկ և կապիտալ ծախսերի կատարողականը ևս վատթարացել է՝ հատկապես էական է կապիտալ ծախսերի (ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի) կատարողականի անկումը՝ նախորդ տարվա 95.8%-ի դիմաց կազմելով 84.7%։ Կապիտալ ծախսերի թերակատարումը հիմնականում պայմանավորված է «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրի շրջանակներում կատարված կապիտալ ծախսերի ճշտված ծրագրի նկատմամբ 35.3% կատարողականով: Տնտեսական ակտիվության աճի դանդաղման պայմաններում հատկապես կապիտալ ծախսերի թերակատարումը առավել նշանակալի բացասական ազդեցություն է ունենում տնտեսության երկարաժամկետ զարգացման տեսանկյունից։
🔹 Բյուջեի կատարման հետ կապված խնդիրները չեն սահմանափակվում միայն ընդհանուր ծախսերի թերակատարումներով։ Մտահոգիչ են նաև ծրագրային մակարդակում ծախսերի կատարողականները, որոնք ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ մի շարք կարևոր և սոցիալ-տնտեսական զարգացմանը միտված ծրագրերի գծով առկա են էական (որոշ դեպքերում նաև 50%-ը գերազանցող) թերակատարումներ։ Պետական ռեսուրսի բաշխումն էականորեն շեղվում է պլանավորվածից, քանի որ մի շարք ծրագրերի գծով առկա թերակատարումների պայմաններում գումարներն ուղղվում են այլ ծրագրերի։ Վերջինս, իհարկե, նվազեցնում է պետական ֆինանսների կառավարման արդյունավետությունը։
ℹ️ Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://shorturl.at/pQv2j :

❤1
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ կառավարության 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։
2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ) կազմվել է արտածին գործոնների մի մասի չեզոքացման, իսկ մնացած մասի՝ զգալի թուլացման և տարեցտարի տնտեսական աճի դանդաղման պայմաններում։
Այդ է պատճառը, որ 2026-2028թթ. ՄԺԾԾ-ով վատթարացման ուղղությամբ վերանայվել են ընթացիկ և առաջիկա տարիների մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք կանխատեսվել էին նախորդ ՄԺԾԾ-ով։ Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ նույնիսկ այս վերանայումներով հանդերձ՝ նոր Ծրագրի հիմքում դրված տնտեսական զարգացման սցենարի լավատեսությունը բավարար չափով հիմնավորված չէ։
Ընդհանուր առմամբ, որոշ կանխատեսումներ լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս.
🔹Նախորդ՝ 2025-2027թթ. ՄԺԾԾ-ով միջնաժամկետ հեռանկարում նախատեսվում էր պետական բյուջեի եկամտային ցուցանիշների բավական ագրեսիվ աճ։ Այն ներկայիս՝ 2026-2028թթ. ծրագրով զգալիորեն «մեղմվել է»։ Նոր Ծրագրում նախորդի համեմատ զգալիորեն նվազեցվել են նաև հարկեր/ՀՆԱ ցուցանիշի կանխատեսումները։ Հաշվի առնելով 2024թ. արդյունքներով արձանագրված թերհավաքագրումների փաստը, այնուամենայնիվ, ցուցանիշների կանխատեսումները նույնիսկ նվազեցումից հետո շարունակում են թերահավատության տեղիք տալ: Մասնավորապես՝ անհավանական է թվում, որ հարկեր/ՀՆԱ-ն կհաջողվի 2024-ի 23.5%-ից 2028-ին հասցնել 25.1%-ի կամ ցուցանիշը բարելավել 1.6 տոկոսային կետով, այն դեպքում, երբ 2021-2024թթ. ընթացքում դրա բարելավումն ընդամենը 0.5 տոկոսային կետ է կազմել։
🔹Նոր Ծրագրով նախորդի համեմատ նվազեցվել են նաև պետական բյուջեի ծախսերի կանխատեսվող մեծությունները։ Ընդ որում, տոկոսային արտահայտությամբ կապիտալ ծախսերը նվազեցվել են անհամեմատ ավելի շատ, քան ընթացիկ ծախսերը։ Նվազեցումը սպասելի էր՝ հաշվի առնելով վերջին ժամանակներում «քրոնիկ» դարձած թերակատարումները։ Պատահական չէ, որ Ծրագրի հարկաբյուջետային ռիսկերին վերաբերող մասում, որպես կարևոր ռիսկ, անդրադարձ է կատարվում ծախսերի թերակատարմանը։ Նշվում է, որ չնայած 2026-2028թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային սցենարում նախատեսվել են բավական բարձր՝ ՀՆԱ շուրջ 6%-ը կազմող կապիտալ ծախսեր, այնուամենայնիվ, հաշվի առնելով նախորդ տարիների փաստացի կատարողականները, առկա է ծրագրավորված ցուցանիշների թերակատարման խորացող ռիսկ, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ ինչպես ամբողջական պահանջարկի և ընթացիկ տնտեսական ցուցանիշների, այնպես էլ երկարաժամկետ ժամանակահատվածում տնտեսության ներուժի վրա։
🔹Սպասվում է, որ բնակչության մի ստվար հատվածի կենսամակարդակն էականորեն ընկնելու է։ Ծրագրում չի խոսվում առաջիկա երեք տարիներին կենսաթոշակի և նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին: Իսկ հաշվի առնելով ծրագրվող ժամանակահատվածում գնաճի կանխատեսվող մեծությունները, ստացվում է, որ չբարձրացման դեպքում կենսաթոշակը և նվազագույն աշխատավարձն իրական արտահայտությամբ 2028-ի վերջում 12.1%-ով ցածր են լինելու, քան 2025-ի տարեսկզբին։ Ավելին, հիմնավոր մտավախություն կա, որ այս տարեվերջին գնաճի տեմպը, ամենայն հավանականությամբ, էապես ավելի բարձր կլինի, քան Ծրագրով ակնկալվող 2.6%-ը։
🔹Կառավարության պարտքն այս և առաջիկա 3 տարիներին մինչև այժմ արձանագրվածից շատ ավելի կտրուկ է աճելու. Ծրագրով նախատեսվում է, որ բացարձակ մեծությամբ այն 2028թ. վերջում կանցնի 7.7 տրիլիոն դրամից և 2024թ. վերջի փաստացի մեծությանը՝ շուրջ 4.9 տրիլիոն դրամին կգերազանցի 58.2%-ով։ ՀՆԱ-ի համեմատ կառավարության պարտքի կշիռը 2028թ. վերջին կկազմի 55.4%՝ 2024թ. փաստացի մեծության համեմատ ավելանալով 7.4 տոկոսային կետով։
2026-2028թթ. ՄԺԾԾ-ի համաձայն՝ «պարտքը շարունակում է զգայուն մնալ հատկապես qտնտեսական աճի ցնցումների նկատմամբ, պարտքի կառուցվածքը գնահատվում է միջին կամ բարձր խոցելի, իսկ իրականացված տարբեր հետազոտություններն ուրվագծում են էական անորոշություններ»։
Չնայած 2026-2028թթ. ՄԺԾԾ-ում մասամբ արձանագրված են որոշ ակնհայտ մտահոգիչ միտումներ, իսկ կատարված վերանայումները որոշ չափով վկայում են փոփոխված իրողությունների գիտակցման մասին, այնուամենայնիվ, ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ վերանայումները ոչ թե բխում են քաղաքական հստակ ռազմավարությունից, այլ ընդամենը պարզ արձագանք են անկառավարելի իրադարձություններին։
ℹ️ Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://shorturl.at/F8sfC:

👍2
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025թ. հունվար-մայիս ամիսներին։
Այսպես՝
🔹ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպն արագացել է՝ հիմնականում բազայի էֆեկտի շնորհիվ։ Տնտեսական ակտիվության աճը մայիսին արագացել է՝ հասնելով 10.4%-ի, իսկ արագացման չափը համադրելի է նախորդ տարվա աճի տեմպի դանդաղման չափի հետ։ Այնուամենայնիվ, տնտեսությունում կան արագ աճող ճյուղեր, մասնավորապես ծառայությունները և շինարարությունը, որոնք, անկախ բազայի դրական էֆեկտի ազդեցությունից, արագացնում են աճի տեմպը։
🔹Մտահոգիչ է մնում արդյունաբերության և արտաքին առևտրի դինամիկան։ Ինչպես արդյունաբերության, այնպես էլ արտահանման պարագայում արձանագրվում են անկման խոշոր ցուցանիշներ, որոնց մեղմման տեմպը բավական դանդաղ է։ Վերջինս խոսում է տնտեսական աճ ապահովող գործոնների գրեթե բացակայության մասին։ Արտահանման խոշոր անկումը հիմնականում պայմանավորված է ոսկու վերաարտահանման ծավալների չեզոքացմամբ, հետևաբար այն պետք է այնքան էլ մտահոգիչ չլիներ։ Սակայն խնդրահարույց է այն, որ եթե արտահանման աճը ճշգրտենք «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի նպաստման չափով (չեզոքացնենք վերաարտահանման ազդեցության զգալի մասը), ապա աճը կկազմի ընդամենը 0.7%: Այսինքն՝ առանց բազայի էֆեկտի արտահանման աճը այդքան ցածր է, որն էլ վկայում է վերջին տարիներին արտահանման պոտենցիալի կորստի մասին:
🔹Գնաճն արագանում է բավական բարձր տեմպով։ Մայիսին 12-ամսյա գնաճի տեմպն արագացել է 1.1 տոկոսային կետով՝ հասնելով 4.3%-ի, որն էականորեն բարձր է կենտրոնական բանկի նոր՝ 3±1% թիրախից։ Ընդ որում, կենտրոնական բանկի թիրախը կետային է, ինչը նշանակում է, որ ԿԲ-ն ձգտելու է գնաճը հասցնել 3%-ի, այլ ոչ թե պահպանել 2-4% միջակայքում։ Այս պայմաններում, եթե գնաճի տեմպը շարունակի արագանալ, ապա ԿԲ-ն ստիպված կլինի անցնել դրամավարկային քաղաքականության խստացմանը՝ տոկոսադրույքների բարձրացման միջոցով, ինչն առավել կբարդացնի տնտեսության վիճակը։
🔹Վարկերի աճի տեմպն ավելի է արագացել։ Բնակչությանն ուղղվող՝ հիպոթեքային և սպառողական վարկերը մայիսին աճել են համապատասխանաբար 42.7%-ով և 37.9%-ով, ինչը չափազանց բարձր է՝ հաշվի առնելով տնտեսական ակտիվության, աշխատավարձերի և արտաքին դրամական փոխանցումների ցածր աճերը։ Այս զարգացումների շուրջ ֆինանսական համակարգում ձևավորվում են ռիսկեր, որոնք մտահոգությունների տեղիք են տալիս։
ℹ️ Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://shorturl.at/zW84C:

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված Համաշխարհային գենդերային անհավասարության զեկույցին։
Այսպես՝
🔹Հայաստանը գենդերային անհավասարության 73.1% ինդեքսով 2024թ. զբաղեցնում է համաշխարհային վարկանիշային աղյուսակի 59-րդ հորիզոնականը:
Ինդեքսը «Տնտեսական մասնակցություն և հնարավորություններ» ենթաինդեքսի գծով նախորդ տարվա համեմատ բավական լուրջ նահանջ է արձանագրել՝ 3.9 տոկոսային կետով, ինչի հաշվին Հայաստանի վարկանիշային դիրքը վատթարացել է 26 հորիզոնականով: Ընդ որում, վերջին երկու տարիների կտրվածքով վատթարացումը 39 հորիզոնական է։ Նախորդ տարվա համեմատ նահանջը պայմանավորված է «Աշխատուժի մասնակցության մակարդակ» և «Վաստակած եկամուտ» ցուցիչների վատթարացմամբ: 2024-ին «Աշխատուժի մասնակցության մակարդակում» տղամարդկանց տոկոսային ներգրավվածությունն ավելացել է, իսկ կանանցը` նվազել: «Վաստակած եկամուտ» ցուցիչի վատթարացման պատճառն այն է, որ նախորդ տարվա համեմատ 2024-ին տղամարդկանց վաստակած եկամուտների մակարդակն ավելի շատ է ավելացել, քան կանանցը:
«Կրթության ձեռքբերում» ենթաինդեքսը նախորդ տարվա համեմատ նվազել է միանգամից 1.1 տոկոսային կետով՝ կազմելով 98.0%։ Ընդ որում, քանի որ 1.1 տոկոսային կետով նվազումն այս ենթաինդեքսի համար չափազանց լուրջ վատթարացում է, արձանագրվել է Հայաստանի վարկանիշային դիրքի զգալի՝ 16 հորիզոնականով նահանջ։
Հայաստանի «Կրթության ձեռքբերում» ենթաինդեքսը երբևէ այսքան ցածր չի եղել։ Այս ենթաինդեքսի գծով նահանջի պատճառը տարրական և միջնակարգ կրթական համակարգում ներգրավվածության ցուցիչների նվազումն է՝ դրանցից առաջինի գծով Հայաստանի դիրքը վատթարացել է 9 հորիզոնականով, իսկ երկրորդ ցուցիչի գծով Հայաստանը 1-ինից տեղափոխվել է 114-րդ հորիզոնական։ Այս դեպքում պատճառը նախորդ տարվա համեմատ տղա և աղջիկ աշակերտների տոկոսային ներգրավվածության ցուցանիշների միջև ճեղքվածքի ավելացումն է։ Տարրական կրթական համակարգում տղաների ներգրավվածության աճն ավելի է, քան աղջիկներինը, իսկ միջնակարգ կրթական համակարգում տղաների ներգրավվածության նվազումն ավելի փոքր է, քան աղջիկներինը: Ի դեպ, «Կրթության ձեռքբերում» ենթաինդեքսի գծով նահանջ Հայաստանում երրորդ տարին անընդմեջ է արձանագրվում։ Ենթաինդեքսի գծով զգալի և շարունակական հետընթացը պատկան մարմինների անհետևողականության պատճառով կրթության ասպարեզում գենդերային հավասարության ավանդաբար բարվոք վիճակից չափազանց մտահոգիչ վատթարացման մասին է վկայում:
🔹«Կրթության ձեռքբերում» ենթաինդեքսի գծով Հայաստանն իր 4 հարևաններից չի զիջում միայն Իրանին՝ այդ երկրի հետ ունենալով ենթաինդեքսի նույն մեծությունը։ Մինչդեռ նախորդ տարի այս ենթաինդեքսի գծով Հայաստանը չէր զիջում հարևաններից ոչ մեկին։
Հայաստանի ինդեքսի՝ նախորդ տարվա համեմատ աճը առավելապես պայմանավորված է «Քաղաքական մասնակցություն» ենթաինդեքսի բավական բարձր աճով, ինչը խորհրդարանում և կառավարությունում կանանց թվի աճի արդյունք է։ Բացառապես այս ենթաինդեքսի գծով ունեցած մեծ առավելության շնորհիվ է, որ Հայաստանը բոլոր հարևաններից ավելի մեծ ինդեքս ունի։
«Տնտեսական մասնակցություն և հնարավորություններ» ենթաինդեքսով Հայաստանը հարևաններից զիջում է Ադրբեջանին և Վրաստանին:
«Առողջություն և կյանքի տևողություն» ենթաինդեքսով մեր երկիրը գերազանցում է միայն Ադրբեջանին:
ℹ️ Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://shorturl.at/Wvjlc :

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված «Էներգիայի արդյունավետ վերափոխման խթանում-2025» զեկույցին։
Այսպես՝
🔹2025թ. Հայաստանը էներգիայի վերափոխման 54.3 միավոր ինդեքսով (ԷՎԻ) համաշխարհային վարկանիշային աղյուսակում 118 երկրների թվում զբաղեցնում է 65-րդ հորիզոնականը։
Հայաստանի 2025թ. վարկանիշային դիրքը նույնն է, ինչ 2016-ին։ Այսինքն՝ Հայաստանը, 2025-ի Զեկույցով գրանցված դիրքով, 9 տարի առաջվա համեմատ, առաջընթաց չի ունեցել։
2015թ. համեմատ Հայաստանի ԷՎԻ-ն փոքր-ինչ աճել է (ինչպես երկրների ճնշող մեծամասնության դեպքում), սակայն գրանցվել է վարկանիշային դիրքի 5 հորիզոնականով նահանջ։ Պատճառն այն է, որ Հայաստանի առաջընթացն ավելի դանդաղ է եղել, քան երկրների մեծ մասինը. 2015-2025թթ. ժամանակահատվածում ԷՎԻ-ի համաշխարհային միջին մեծության աճը՝ 3.7 միավոր, շուրջ 1.5 անգամ ավելի է եղել, քան Հայաստանի ԷՎԻ-ի աճը (2.5 միավոր)։
2023-2025թթ. ժամանակահատվածում ԷՎԻ-ի «Վերափոխման պատրաստականություն» ենթաինդեքսի «Կրթություն և մարդկային կապիտալ» ցուցիչը 2023թ. համեմատ նվազել է 5.2 միավորով, քանի որ կտրուկ նվազել է այդ ցուցիչի «Տաղանդների մրցունակության համաշխարհային ինդեքս» ցուցանիշը։ Իսկ դա այն ինդեքսն է, որով գնահատվում է երկրի՝ տաղանդներ (մարդկային կապիտալ) հավաքագրելու, զարգացնելու և պահպանելու կարողությունը: Ինդեքսի կտրուկ անկումն արժեզրկում է մարդկային կապիտալի ավելացման, ուղեղների արտահոսքի կանխման և որակյալ մասնագետների համար նպաստավոր պայմանների ստեղծման մասին գործող իշխանության կողմից պարբերաբար հնչեցվող բարձրագոչ հայտարարությունները։
Հայաստանի ԷՎԻ-ն շարունակում է բավական ցածր մնալ համաշխարհային միջինից: Ի դեպ, համաշխարհային միջինից ցածր են թե՛ «Համակարգի արդյունավետություն» և թե՛ «Վերափոխման պատրաստականություն» ենթաինդեքսները:
🔹Եվրոպայի նախկին սոցիալիստական երկրները և նախկին խորհրդային հանրապետությունները (ընդամենը՝ 24 երկիր) ներառող խմբի վարկանիշային աղյուսակում 2025թ. Հայաստանը 16-րդն է։
🔹Հարևան 4 երկրներից ԷՎԻ-ով և զբաղեցրած դիրքով Հայաստանը գերազանցում է միայն Իրանին, որից Համաշխարհային վարկանիշային աղյուսակում առաջ է 37 հորիզոնականով։ Վրաստանին, Ադրբեջանին և Թուրքիային Հայաստանը զիջում է համապատասխանաբար 24, 23 և 15 հորիզոնականով:
🔹Հայաստանը ԷՎԻ-ով գերազանցում է Զեկույցում ներառված ԵԱՏՄ անդամ 2 երկրներին՝ Ղազախստանին և Ղրղզստանին (ՌԴ-ն և Բելառուսը Զեկույցում ընդգրկված չեն):
ℹ️ Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://shorturl.at/cIG6L:

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025թ. հունվար-հունիս ամիսներին։
Այսպես՝
🔹Տարեսկզբի ցածր աճերի համեմատ՝ 2025թ. մայիսից սկսած տնտեսական ակտիվության աճի (ՏԱՑ) տեմպն արագացել է՝ հիմնականում բազայի էֆեկտի հաշվին։ Հունիսին ՏԱՑ-ը թեև որոշակի դանդաղել է մայիսի համեմատ, սակայն հունվար-հունիս ամիսների կուտակային ՏԱՑ-ը շարունակել է արագանալ՝ հասնելով 6.3%-ի՝ հունվար-մայիսի 5.7%-ի համեմատ։ Աճի տեմպի արագացումը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության անկման տեմպի մեղմմամբ։
🔹Արտահանման ցուցանիշները մնում են բավական ցածր մակարդակում։ Արտահանման անկման տեմպը որոշակիորեն մեղմվել է, սակայն մնում է բավական խոր անկման մակարդակում։ 2025թ. հունվար-հունիս ամիսների կուտակային անկումը կազմել է 52.8%: Անկման նման մեծ ծավալները հիմնականում պայմանավորված են ոսկու վերաարտահանման ծավալների չեզոքացմամբ։ Սակայն, եթե նույնիսկ այդ մասով ճշգրտենք արտահանման ցուցանիշները, ապա աճը կկազմի ընդամենը 1.1%, որը բավական ցածր է և հուշում է վերջին տարիներին արտահանման պոտենցիալի կորստի մասին:
🔹Պետական բյուջեի կատարումն էականորեն շեղվել է պլանավորվածից։ Թեև բյուջեի եկամուտների մասով փաստացի ցուցանիշները գերակատարվել են պլանի համեմատ, ծախսերն էականորեն թերակատարվել են (240.2 մլրդ դրամով կամ 14.0%-ով)։ Ինչպես և կարելի էր սպասել, թերակատարման էական մասը (շուրջ 101.7 մլրդ դրամը) բաժին է ընկնում կապիտալ ծախսերին։ Կառավարությունը շեղվում է նախապես պլանավորված քաղաքականությունից, ինչը բնականաբար կարող է ունենալ էական բացասական տնտեսական հետևանքներ։ Կապիտալ ծախսերի թերակատարումը (շուրջ 25.6%) էական բացասական ազդեցություն կարող է ունենալ տնտեսության կարևոր ենթակառուցվածքների արդիականացման ընթացքի վրա՝ դանդաղեցնելով տնտեսական զարգացումը և երկարաժամկետ աճի ներուժը։ Հայտնի է, որ կապիտալ ծախսերի թերակատարման խնդիրը խրոնիկ բնույթ ունի, սակայն դրա լուծման ուղղությամբ տեսանելի քայլեր չեն ձեռնարկվում։
ℹ️ Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://shorturl.at/Cc14K :

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2025թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։
Այսպես՝
🔹2025թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 1,433.1 մլրդ դրամ։
Պաշտոնական դրամաշնորհները ճշտված պլանի ցուցանիշից 29.4%-ով պակաս են։ Թերակատարման պատճառը դարձյալ նպատակային դրամաշնորհային ծրագրերի ցածր կատարողականն է:
2025թ. առաջին կիսամյակում բյուջեի այլ եկամուտներն էապես գերազանցել են թե՛ առաջին կիսամյակի համար ծրագրված և թե՛ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներին՝ պայմանավորված մի քանի եկամտատեսակների գծով մուտքերի զգալի աճով, ինչը դրանց որոշ մասի դեպքում մտորումների տեղիք է տալիս։ Մասնավորապես, բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից ու դեպոզիտներից ստացված տոկոսավճարների աճը հիմնականում պայմանավորված է եղել նրանով, որ լրացուցիչ ազատ միջոցներ են կուտակվել՝ փոխանակ դրանք ծախսերին ուղղվեին։ Իսկ պետական բյուջեի ծախսերը զգալիորեն թերակատարվել են։ Արդյունքում, հարկաբյուջետային քաղաքականությունը, փաստացի զսպել է տնտեսության զարգացումը։ Մինչդեռ, համաձայն 2025թ. պետական բյուջեի բյուջետային ուղերձի՝ 2025-2026թթ.-ին հարկաբյուջետային քաղաքականությունը տնտեսության վրա ունենալու է չեզոք ազդեցություն։
Ինչ վերաբերում է իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից ստացվող մուտքերին, դրանք շարունակաբար աճում են՝ այն դեպքում, երբ գործող իշխանությունները բազմիցս հայտարարում են, որ «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»։
🔹2025թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի ընդհանուր ծախսերի փաստացի մեծությունը 1,472.3 մլրդ դրամ է՝ ճշտված պլանի ցուցանիշից 14.8%-ով (255.0 մլրդ դրամով) պակաս։ Թերակատարվել են թե՛ ընթացիկ և թե՛ կապիտալ ծախսերը։
Որոշ պատասխանատու մարմինների պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի գծով թերակատարումը բավական մեծ է։ Օրինակ՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դեպքում ծախսերի թերակատարումը 72.8% է, քաղաքաշինության կոմիտեի դեպքում՝ 58.7%, շրջակա միջավայրի նախարարության դեպքում՝ 34.3%, արտաքին հետախուզության ծառայության դեպքում՝ 32.4%, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության դեպքում՝ 22.8%, էկոնոմիկայի նախարարության դեպքում՝ 22.3%, ԿԳՄՍ նախարարության դեպքում՝ 20.9%:
Ծրագրերի կատարողականների պատկերը բավական մտահոգիչ է։ Մասնավորապես, կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր նույնիսկ ծրագրվածի կիսով չափ չեն կատարվել։ Ավելին, դրանցից շատերի գծով արդեն մի քանի հաշվետու ժամանակահատված շարունակ խիստ ցածր կատարողական է գրանցվում։ Օրինակ՝ այնպիսի կարևորագույն ծրագրի կատարողականը, ինչպիսին է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատասխանատվության ներքո իրականացվող «Ռազմարդյունաբերության համալիրի զարգացման ծրագիրը», ընդամենը 4.7% է: Նույն նախարարության «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում» ծրագիրը ևս աչքի է ընկնում չափազանց ցածր կատարողականով՝ 7.4%։ էկոնոմիկայի նախարարության պատասխանատվությամբ իրականացվող «Գյուղատնտեսության արդիականացման ծրագրի» կատարողականը նույնպես ծայրահեղ մտահոգիչ է՝ 12.6%։ Այս փաստերը խոսում են գործող կառավարության ոչ բավարար մակարդակի կառավարման մասին։
🔹2025թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեն ունեցել է 39.2 մլրդ դրամ պակասուրդ, որը շուրջ 8.3 անգամ պակաս է ճշտված պլանով ծրագրված պակասուրդից։ Այսինքն՝ բյուջեի կատարումն այս անգամ ևս էապես (շուրջ 286.1 մլրդ դրամով) շեղվել է պլանից: Պլանավորվածից պակաս պակասուրդը հիմնականում պայմանավորված է եկամուտների գերակատարմամբ և ծախսերի ցածր կատարողականով, որը հանգեցրել է ֆինանսավորման ներքին աղբյուրներում բյուջեի ազատ միջոցների աճի։
Ի դեպ, բյուջեի պակասուրդի հաստատված ցուցանիշը 315.9 մլրդ դրամից ճշտման արդյունքում բարձրացվել էր 325.3 մլրդ դրամի, մինչդեռ փաստացի պակասուրդը հաստատված ցուցանիշից անգամներով ցածր է եղել։ Սա կրկին անգամ հաստատում է այն մտահոգությունը, որ բյուջետային պլանավորման ոլորտում կառավարության խնդիրները պահպանվում են։
ℹ️ Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://shorturl.at/TdzQY :

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումներին 2025թ. հունվար-հուլիս ամիսներին։
Այսպես՝
🔹 Տնտեսական ակտիվության աճի տեմպերը վերջին ամիսներին արագանում են՝ հիմնականում բազայի էֆեկտի չեզոքացմամբ պայմանավորված։ Հուլիսին ՏԱՑ-ը շարունակել է արագանալ՝ հասնելով 9.1%-ի։ Արագացումը հիմնականում պայմանավորված է նախորդ ամիսներին խոշոր անկումներ գրանցող արդյունաբերության ոլորտի աստիճանական վերականգնմամբ և շինարարության աճի արագացմամբ։ Վերջինս, սակայն, կարճաժամկետ երևույթ է և առաջիկայում հիպոթեքային վարկերի տոկոսավճարների գծով եկամտային հարկի վերադարձի ծրագրի՝ Երևան քաղաքում կասեցման պայմաններում պահանջարկի նվազումը կհանգեցնի նաև շինարարության ոլորտի աճի դանդաղմանը։
🔹 Արտահանման ոլորտում գրանցվում են կայուն բացասական ցուցանիշներ։ Արտահանման անկման տեմպը որոշակիորեն մեղմվել է, սակայն մնում է բավական խոր անկման մակարդակում։ Վերջին երկու ամիսներին՝ հունիսին և հուլիսին, արտահանման անկումը եղել է կայուն ցածր՝ կազմելով համապատասխանաբար 10.1% ու 10.8%, և չի ցուցաբերել վերականգնման միտումներ։ Ավելին, Եթե արտահանման աճից չեզոքացնենք վերաարտահանման ազդեցության զգալի մասը, ապա աճը կկազմի ընդամենը 1.7%, որը բավական ցածր ցուցանիշ է և խոսում է վերջին տարիներին արտահանման պոտենցիալի կորստի մասին։
🔹 Վարկերի կառուցվածքը և աճի տեմպերը շարունակում են մտահոգիչ մնալ։ Թեև վարկերի կառուցվածքում աճում են նաև տնտեսության իրական հատվածին տրվող վարկերի ծավալները, վարկերի ընդհանուր ծավալների էական մասն ուղղվում է հիպոթեքային, սպառողական վարկերի տրամադրմանը և շինարարության ֆինանսավորմանը։ Ընդ որում, դրանք հիմնականում ֆինանսավորում են մեկ ոլորտ՝ շինարարությունը (քանի որ սպառողական վարկերի զգալի մասը նույնպես ուղղված է շինարարությանը՝ կանխավճարների տրամադրման, բնակարանների վերանորոգման և կահավորման ծախսերը հոգալու համար)։ Իսկ շինարարության բարձր աճը ժամանակավոր է, հետևաբար բնակչության եկամուտներից ավելի արագ աճող վարկային պարտավորությունները միջնաժամկետում կարող են ռիսկեր ստեղծել ֆինանսական կայունության տեսանկյունից։
ℹ️ Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://shorturl.at/btNWd:

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումներին 2025թ. հունվար-օգոստոս ամիսներին։
Այսպես՝
🔹Տնտեսական ակտիվության աճը վերջին ամիսներին պահպանվում է բարձր մակարդակում։ Օգոստոսին ՏԱՑ-ը կազմել է 7.5%, իսկ հունվար-օգոստոս ամիսների կուտակային ցուցանիշը կազմել է 7.1%։ Բարձր աճերի պահպանումը հիմնականում պայմանավորված է նախորդ տարվա բարձր բազայի աստիճանաբար չեզոքացմամբ, որի արդյունքում նկատվում է արդյունաբերության ոլորտի որոշակի վերականգնում։ Բացի այդ, բարձր աճի տեմպեր են գրանցվում նաև շինարարության ոլորտում՝ ինչը ևս դրականորեն է նպաստում բարձր աճերի ձևավորմանը։ Այնուամենայնիվ, խոսքը ՏԱՑ-ի բարձր լինելու մասին է, մինչդեռ ՀՆԱ-ի իրական աճը, որը տնտեսական աճը բնութագրող հիմնական ցուցանիշն է, համաձայն հունվար-հունիս ամիսների տվյալների` շուրջ 1 տոկոսային կետով ավելի ցածր է։
🔹Արտահանման ոլորտում պատկերը մնում է մտահոգիչ։ Արտահանման անկման տեմպը մի քանի ամիս շարունակ մեղմվելուց հետո, օգոստոսին կրկին վատթարացել է՝ հասնելով 40.8%-ի։ Հունվար-օգոստոս ամիսների արտահանման անկումը կազմել է 48.8%։ Անկման այս մեծ չափերը հիմնականում պայմանավորված են վերաարտահանման ծավալների նվազմամբ, և դրա մեծ մասը ճշգրտելու դեպքում արտահանման աճը կազմում է ընդամենը 2.5% (ըստ հունվար-հուլիս ամիսների տվյալների), ինչը ցույց է տալիս, որ արտահանման պոտենցիալն էականորեն նվազել է։
🔹Տնային տնտեսություններին տրվող վարկերի աճի տեմպը շարունակում է էականորեն գերազանցել նրանց եկամուտների աճին։ Վարկերի ընդհանուր ծավալի աճը առավելապես պայմանավորված է սպառողական և հիպոթեքային վարկերի աճերով՝ համապատասխանաբար 31.1% և 26.3%: Հատկանշական է, որ բնակչության եկամուտները (աշխատավարձերը, դրամական փոխանցումները, իրական ՀՆԱ-ն և այլն) չեն աճում համապատասխան չափով։ Այս առումով եկամուտների համեմատ վարկերի զգալի տարբերությամբ առաջանցիկ աճը ֆինանսական կայունության տեսանկյունից միջնաժամկետում կարող է ռիսկեր առաջացնել։
ℹ️ Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://shorturl.at/KPA8E:

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումներին 2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին։
Այսպես՝
🔹 Տնտեսական ակտիվության աճի տեմպը վերջին ամիսներին արագանում է, սակայն աճի կառուցվածքը խնդրահարույց է։ Սեպտեմբերին ՏԱՑ-ը կազմել է 10.5%՝ օգոստոսի համեմատ արագանալով 3.0 տոկոսային կետով, իսկ հունվար-սեպտեմբեր ամիսների կուտակային ցուցանիշը կազմել է 7.6%։ Աճի արագացումը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության ոլորտի վերականգնմամբ, որտեղ ևս արձանագրվել է աճի տեմպի արագացում (սեպտեմբերին գրանցվել է 10.1% աճ, իսկ օգոստոսին՝ 5.8%)։ Միևնույն ժամանակ, եթե ուսումնասիրում ենք արդյունաբերության՝ օգոստոս ամսվա աճի կառուցվածքը, ապա պարզ է դառնում, որ այն առավելապես պայմանավորված է «հիմնական մետաղների արտադրություն» ենթաճյուղի շուրջ 77.1% աճով (որի ծավալները հունվար-օգոստոսի տվյալներով նվազել են)։ Վերջինս նախորդ տարիներին ուներ բավական բարձր աճի տեմպ` ոսկու վերաարտահանման գործարքներով պայմանավորված։ Ընթացիկ տարվա ցուցանիշները ևս պայմանավորված են ոչ կայուն գործոններով։
🔹 Արտահանման անկման տեմպը շարունակում է մնալ բավական խորը` բացասական տիրույթում։ Արտահանման անկման տեմպը հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է -46.8%։ Ընդ որում, վերաարտահանման հիմնական ազդեցությունները հաշվարկներից չեզոքացնելու դեպքում արտահանման աճը, թեև դառնում է դրական, սակայն մնում է շատ ցածր մակարդակում և դրսևորում է նվազման միտում՝ հունվար-օգոստոսին կազմելով 1.9%՝ հունվար-հուլիսի համեմատ նվազելով շուրջ 0.6 տոկոսային կետով։
🔹 Պետական բյուջեի ցուցանիշներն էականորեն շեղվել են պլանավորվածից։ Չնայած պետական բյուջեի եկամուտների մասով հունվար-սեպտեմբերին արձանագրվել է գերակատարում, բյուջեի ծախսային հատվածն էականորեն շեղվել է պլանից։ Մասնավորապես, բյուջեի ընդհանուր ծախսերը թերակատարվել են 13.1%-ով, որում կապիտալ ծախսերը՝ 25.9%-ով։ Այդ պայմաններում էականորեն թերակատարվել է նաև բյուջեի պակասուրդը՝ պլանավորված 462.6 մլրդ դրամի փոխարեն կազմելով 79.9 մլրդ դրամ և թերակատարվելով շուրջ 382.7 մլրդ դրամով։ Կապիտալ ծախսերը թերակատարվել են 153.8 մլրդ դրամով կամ 25.9%-ով։ Այսինքն` չնայած նախորդ տարվա համեմատ կապիտալ ծախսերի ծավալի աճին, դրանց կատարողականը շարունակում է բավական ցածր մնալ։
ℹ️ Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://shorturl.at/Tzfnc :

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին։
Այսպես՝
🔹Տնտեսական ակտիվության աճի տեմպը վերջին ամիսներին արագանում է՝ հիմնականում արդյունաբերության վերականգնման արդյունքում։ Ընթացիկ տարվա հոկտեմբերին ՏԱՑ-ը կազմել է 10.1%, իսկ հունվար-հոկտեմբեր ամիսների կուտակային ցուցանիշը կազմել է 8.1%՝ նախորդ ամսվա համապատասխան ցուցանիշի համեմատ արագանալով 0.4 տոկոսային կետով: Աճի տեմպի արագացումը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության ոլորտի վերականգմամբ, որը, սակայն, ունի ոչ կայուն կառուցվածք:
🔹 Արդյունաբերության աճի տեմպը, թեև արագանում է, սակայն դրա հիմքում ընկած գործոնները մնում են անկայուն: Արդյունաբերության ոլորտի ենթաճյուղերի աճի տեմպերը էականորեն տատանվել են վերջին ամիսների ընթացքում: Այսպես, սննդամթերքի արտադրության աճը սեպտեմբերին կազմել է 20.4%, այն դեպքում, երբ օգոստոսին այդ նույն ենթաոլորտում գրանցվել էր 4.8% անկում: Ծխախոտի արտադրության աճի տեմպը ևս էականորեն արագացել է՝ օգոստոսի 17.1%-ից սեպտեմբերին հասնելով 32.4%-ի: Իսկ հիմնային մետաղների արտադրության աճի տեմպն էականորեն դանդաղել է՝ 77.1%-ից դառնալով 17.0%: Մշակող արդյունաբերության աճի կառուցվածքի այսքան տատանողական լինելը հուշում է մեկանգամյա կարճաժամկետ գործոնների առկայության և դրանց մեծ ազդեցությունների մասին: Այդ պայմաններում բարձր աճերի տեմպերը կարող են երկար չպահպանվել:
🔹 Արտահանման անկման տեմպերի բարելավումը բավական դանդաղ է ընթանում։ Արտահանման անկումը ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին կազմել է 44.7% և հունվար-սեպտեմբերի համեմատ բարելավվել է ընդամենը 2.0 տոկոսային կետով։ Բարելավման տեմպը բավական դանդաղ է, և եթե հաշվի առնենք նաև այն, որ վերաարտահանման հիմնական ազդեցությունները հաշվարկներից չեզոքացնելու դեպքում արտահանման աճը մնում է ցածր մակարդակում, ապա կարող ենք եզրակացնել, որ տնտեսության արտահանելի ոլորտում դեռևս պահպանվում են խորքային խնդիրները:
ℹ️ Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://shorturl.at/xrwSi:

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է ՀՀ 2026թ. պետական բյուջեին։
Մաս 1 | Տնտեսական աճ, հարկեր/ՀՆԱ
🔹 Տնտեսական աճը շարունակում է դանդաղման միտում ունենալ։ 2024-2025թթ. տնտեսական աճի տեմպերը զգալիորեն ավելի ցածր են նախորդ տարիներին գրանցված բարձր ցուցանիշներից, որոնք պայմանավորված էին արտաքին դրական գործոններով՝ մարդկանց և կապիտալի ներհոսքով, ինչպես նաև վերաարտահանմամբ։ ՀՀ կառավարության կանխատեսումների համաձայն՝ ՀՀ տնտեսական աճը կկայունանա 5.4%-ի շուրջ, ինչը նաև համահունչ է այլ կառույցների կանխատեսումների հետ։
🔹 Բյուջետային ուղերձում նշվում է, որ 2021-2026թթ. աճի տեմպի պայմաններում հնարավոր է լինում ապահովել կառավարության ծրագրով սահմանված 7.0% տնտեսական աճի թիրախը, քանի որ միջին աճը կլինի 7.2%։ Մինչդեռ պետք է հիշել, որ ըստ ՀՀ կառավարության ծրագրի` բարենպաստ արտաքին միջավայրի պայմաններում թիրախը կազմում է 9.0%, իսկ 2023-2024թթ. բարձր տնտեսական աճը (որի շնորհիվ է իրականում ձևավորվում 7.2% միջին աճը) պայմանավորված էր հենց ՀՀ-ի համար դրական զարգացումներով (մարդկանց և կապիտալի ներհոսք, վերաարտահանում և այլն)։ Հետևաբար, ձևավորված տնտեսական աճը կա՛մ պետք է դիտարկել 9.0% տնտեսական աճի թիրախին համապատասխանության տեսանկյունից, կա՛մ ՀՀ փաստացի տնտեսական աճի տեմպը պետք է ճշգրտել միանգամյա արտաքին գործոնների ազդեցություններից, որից հետո միայն համեմատել 7.0% տնտեսական աճի թիրախի հետ։
🔹 Հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավումը կրկին ներառված է կանխատեսումներում՝ 2026թ. ակնկալվող 0.4 տոկոսային կետ աճով, սակայն դրա իրատեսականությունը հարցականի տակ է։ 2021–2024թթ. ընթացքում հարկեր/ՀՆԱ-ի փաստացի բարելավումը կազմել է ընդամենը 0.5 տոկոսային կետ, այն դեպքում, երբ այդ տարիների բյուջեներով ու ՄԺԾԾ-ը նույնատիպ աճեր էին կանխատեսում յուրաքանչյուր տարվա համար։ Նման հավակնոտ ցուցանիշները ներառվել են նաև 2025-2026թթ. կանխատեսումներում, որոնք չիրագործվելու մեծ ռիսկ են կրում։
➡️ Շարունակելի...
ℹ️ Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://url-shortener.me/1MY9:

Մաս 2 | Բյուջեի պակասուրդ, պետական պարտք
🔹 Բյուջեի պակասուրդը մնում է բարձր մակարդակում։ 2025թ. սպասվում է ՀՆԱ-ի 5.5% պակասուրդ, որը 2026-ին կնվազի մինչև 4.5%-ի։ Չնայած պակասուրդի որոշակի նվազմանը՝ այն շարունակում է չափազանց մեծ լինել։ Հետագայում դրա նվազեցումն էլ ավելի է դժվարանալու, քանի որ, բացի ծախսային կարիքներից, պակասուրդի կրճատումը հանգեցնում է նաև տնտեսության վրա հարկաբյուջետային քաղաքականության զսպող ազդեցության ձևավորմանը՝ բացասաբար ազդելով հետագա տնտեսական աճի վրա։
🔹 Կառավարության պարտքի աճի բարձր տեմպերը չափազանց մտահոգիչ են։ 2017-ի դեկտեմբերի վերջի համեմատ 2025թ. վերջում կառավարության պարտքի աճը կկազմի 82.3%։ Իսկ 2026-ի բյուջեով ակնկալվող կառավարության պարտքի մեծությունը 2017-ի տարեվերջի մեծությանը կգերազանցի արդեն 111.2%-ով կամ շուրջ 3,321.9 մլրդ դրամով` հասնելով 6,310.3 մլրդ դրամի կամ 15,152.8 մլն ԱՄՆ դոլարի։
🔹 Պարտքի բեռին զուգահեռ աճելու են պարտքի սպասարկմանն ուղղվող ծախսերը։ 2026թ. պարտքի սպասարկման համար վճարվող տոկոսավճարները կկազմեն 419.9 մլրդ դրամ` 2025թ. բյուջեով պլանավորվածի համեմատ աճելով 6.5%-ով, իսկ 2024թ. փաստացի ցուցանիշի համեմատ՝ 33.9%-ով։ Կաճի նաև ընդհանուր ծախսերի կառուցվածքում տոկոսավճարների կշիռը՝ 2024թ. 10.6%-ից 2025թ. հասնելով 11.5%-ի, իսկ 2026թ.՝ 11.6%-ի։
🔹 Պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը ունի աճի միտում, ինչը պետական ֆինանսական կայունության տեսանկյունից մտահոգիչ է։ 2025թ. ՀՀ կառավարության պարտքը հասնելու է ՀՆԱ-ի 49.5%-ի, իսկ 2026–2027թթ. այն աճելու է մինչև 53.7%, և միայն 2028-ին սպասվում է որոշակի կայունացում։ Կանխատեսվող ժամանակահատվածում պարտքի աճող դինամիկայի պլանավորումը հանդիսանում է պարտքի կայունության վտանգների առաջացման առաջնային ախտանիշներից, ինչը բացասական ազդակ կարող է հաղորդել ներդրողներին։

Մաս 3 | Ծախսեր, բյուջեի կառուցվածք
🔹 Կապիտալ ծախսերի պլանավորումն աչքի է ընկնում անիրատեսական բարձր աճերով։ 2019-2024թթ․ կապիտալ ծախսերի միջին կատարողականը եղել է ընդամենը 87.7%, իսկ 2024-2025թթ. ինն ամիսներին՝ շուրջ 70-71%։ Այս պայմաններում ՀՆԱ-ի մոտ 6% կապիտալ ծախսերի թիրախավորումը 2026-2028թթ. համար ցանկալի, բայց ոչ իրատեսական սցենար է, և այն կարող է խաթարել ֆինանսական ծրագրավորման արժանահավատությունը։
🔹 2018թ. հետո պետական բյուջեի ամենաարագ աճող ծախսային ուղղությունը եղել է «ընդհանուր բնույթի հանրային ծառայությունները», որը հիմնականում ներառում է պարտքի սպասարկման ծախսերը և պետական կառավարման ապարատի պահպանումը։ 2026թ. այս ուղղության ծախսերը 2017թ. մակարդակի համեմատ աճել են շուրջ 3.1 անգամ՝ առաջանցիկ լինելով բոլոր մյուս ծախսերի համեմատ։ Այս միտումը բնականաբար խնդրահարույց է, քանի որ դրա հետևանքով կարող է սահմանափակվել մնացած ոլորտների ֆինանսավորման հնարավորությունները՝ հատկապես երկարաժամկետ զարգացման տեսանկյունից։ Ավելին, սա ցույց է տալիս ծախսերի ոչ համաչափ վերաբաշխում դեպի կառավարման համակարգեր՝ ճնշում առաջացնելով սոցիալական և տնտեսական առաջնահերթությունների նկատմամբ։
🔹 Պաշտպանության ծախսերը 2026թ. նվազելու են (շուրջ 15.2%-ով), ինչը հակասում է առկա աշխարհաքաղաքական իրավիճակին։ Թեև անընդհատ խոսվում է խաղաղության մասին, սակայն վերջինս չի կարող երաշխավորվել առանց ամուր պաշտպանական համակարգերի։ Այս առումով, պաշտպանության գծով ծախսերի կրճատումը մտահոգիչ է։
🔹 Առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը, 2021թ. հաստատված և գործող կառավարության ծրագրով, պետք է սկսվեր 2023-ից և ամբողջությամբ ավարտվեր ու գործարկվեր 2026-ից։ Մինչդեռ 2026թ. այդ միջոցառումը դեռևս նոր պետք է մեկնարկի։
🔹 Սոցիալական ուղղությամբ իրականացվող մի շարք ծրագրեր, ներառյալ անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին աջակցությունը, հետվճարների տրամադրումը և այլ «փող տրամադրելու» ծրագրերը, ցուցիչ են այն բանի, որ կառավարությունը մեծացնում է քաղաքացիներին ուղղակի դրամական միջոցների փոխանցումների ծավալները՝ առանց արդյունքների հստակ չափման մեխանիզմների։ Այս ծրագրերի մասով 2026թ. էական աճեր են նախատեսվում, սակայն դրանց արդյունավետության վերաբերյալ գնահատականներ չկան։

www.luys.am
Ամփոփ վերլուծություն Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի վերաբերյալ
Սույն վերլուծությունը նվիրված է ՀՀ պետական բյուջեի առանցքային դրույթների ուսումնասիրությանը: Նախ անդրադարձ է կատարվել բյուջեի հիմքում դրված մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումներին, այնուհետև վերլուծվել են ՀՀ համախմբված և պետական բյուջեի ծրագրային ցուցանիշները:…
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է 2025թ. առաջին 9 ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությանը։
Մաս 1 | Տնտեսության ընդհանուր նկարագիրը, պետական բյուջեի եկամուտները և ծախսերը
🔹2025թ. 9 ամիսներին արձանագրվել է բավական բարձր տնտեսական աճ, սակայն դրա կառուցվածքը բավական խնդրահարույց է։ Աճին հիմնականում նպաստել են ծառայությունների և շինարարության ոլորտները, մինչդեռ արդյունաբերությունում անկում է՝ պայմանավորված մշակող արդյունաբերության զգալի անկմամբ։ Արտաքին ապրանքաշրջանառության անկումը նույնպես զգալի է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 39.3%-ով պակաս։ Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը 2025թ. 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վատթարացել է 19.2%-ով` պայմանավորված ներմուծման համեմատ արտահանման ավելի մեծ անկմամբ: Արտահանումը դոլարային արտահայտությամբ նվազել է 46.8-ով, իսկ ներմուծումը՝ 33.4%-ով: Ավելին, ըստ էության տնտեսական աճը ներառական չէ։ Իրական ՀՆԱ-ի 6% աճի պայմաններում իրական աշխատավարձն աճել է ընդամենը 1.9%-ով։ Բարձր է մնում աղքատության մակարդակը։ Սպառողական և հիպոթեքային վարկերի ծավալները զգալիորեն՝ համապատասխանաբար 31.1%-ով և 30.6%-ով, աճել են, մինչդեռ բնակչության եկամուտների աճն անհամեմատ ավելի ցածր է։
🔹2025թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն ունեցել է 2,126 մլրդ դրամ եկամուտ։ Ի տարբերություն հարկային եկամուտների և պետական տուրքերի, որոնց գծով հաջողվել է կատարել պլանը, պաշտոնական դրամաշնորհների մասով առկա է չափազանց մեծ թերակատարում` պայմանավորված նպատակային դրամաշնորհային ծրագրերի ցածր կատարողականով։ ՀՀ պետական բյուջեի այլ եկամուտներում զգալիորեն՝ 28.4%-ով աճել են իրավախախտումների համար գործադիր, դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից ստացված մուտքերը՝ հիմնականում պայմանավորված ՀՀ ներքին գործերի նախարարության գանձումների աճով։
🔹2025թ. 9 ամիսներին պետական բյուջեի ծախսերը կազմել են 2,205 մլրդ դրամ։ Ճշտված պլանի համեմատ ծախսերի թերակատարումը 14.3% կամ 366.6 մլրդ դրամ է։ Թերակատարվել են և՛ ընթացիկ, և՛ կապիտալ ծախսերը։
🔹Տոկոսային արտահայտությամբ կապիտալ ծախսերի թերակատարումն էապես՝ 2.7 անգամ ավելի մեծ է, քան ընթացիկ ծախսերինը։ Այսինքն՝ տնտեսության վրա ծախսերի թերակատարման բացասական ազդեցությունն իրականում շատ ավելի խոր է, քան կարող է թվալ առաջին հայացքից, քանի որ պետությունն առաջին հերթին հենց կապիտալ ծախսերով է ավելացնում տնտեսական աճի պոտենցիալը։ Կապիտալ ծախսերի գծով թերակատարումը հիմնականում պայմանավորված է «ՀՀ պաշտպանության ապահովում», «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» և «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրերի շրջանակներում իրականացված կապիտալ ծախսերի ցածր կատարողականով:
Շարունակելի...
ℹ️ Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://shorturl.at/e4JSw:

Մաս 2 | Թերակատարված ծրագրերը, պետական պարտքը
🔹Պետական բյուջեի կատարման հաշվետվությունում ներկայացված բոլոր մարմիններում արձանագրվել են իրականացվող ծրագրերի գծով թերակատարումներ:
Բացարձակ մեծությամբ ամենամեծ թերակատարումը՝ 81.8 մլրդ դրամ, արձանագրվել է պաշտպանության նախարարության պատասխանատվությամբ իրականացվող «ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագրի գծով։ Տոկոսային արտահայտությամբ թերակատարումը կազմել է 15.0%։ Այս ծրագրի գծով փաստացի կատարված 456.4 մլրդ դրամ ծախսերի 65.2%-ը՝ ավելի քան 297.5 մլրդ դրամը, ուղղվել է ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավմանը, որը կատարվել է 91.1%-ով, իսկ 34.7%-ն օգտագործվել է ռազմական կարիքների բավարարման շրջանակներում, որի գծով ծախսերը կազմել են ընդամենը 158.6 մլրդ դրամ կամ պլանավորվածի 87.6%-ը։
ԿԳՄՍ նախարարության պատասխանատվությամբ իրականացվող «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրի գծով ծախսերը 2025թ. 9 ամիսներին թերակատարվել են 33.6%-ով կամ 27.8 մլրդ դրամով: Հայտնի է, որ ընդամենը 59 դպրոցներում են ավարտվել աշխատանքները։ Այս փաստն ավելի հիմնավոր է դարձնում 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման թիրախի մինչև ներկայիս կառավարության գործունեության ավարտը մնացած մի քանի ամիսների ընթացքում անիրատեսականության վերաբերյալ մտահոգությունները։
Մի շարք այլ կարևորագույն ծրագրերի գծով ևս արձանագրվել են էական թերակատարումներ։ Մասնավորապես, «Ռազմարդյունաբերության համալիրի զարգացում» ծրագրի գծով թերակատարումը 95.6% է, «Զբոսաշրջության զարգացում» ծրագրի գծով՝ 83.4%, «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում» ծրագրի գծով՝ 79.4%, «Ներդրումների և արտահանման խթանում» ծրագրի գծով՝ 64.3%, «Քաղաքային զարգացում» ծրագրի գծով՝ 62.4%, «Գյուղատնտեսության խթանում» ծրագրի գծով՝ 35.7%։ Զգալիորեն՝ շուրջ 37%-ով թերակատարվել է անգամ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագիրը` հիմնականում պայմանավորված պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի զարգացման ծրագրի կատարողականով:
ՀՀ պետական բյուջեի ծախսերի շրջանակում արձանագրված շոշափելի թերակատարումները շարունակում են վկայել պետական կառավարման ցածր արդյունավետության մասին։
🔹2025թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5,433.5 մլրդ դրամ կամ 14,195.9 մլն ԱՄՆ դոլար՝ 2024թ. տարեվերջի համեմատությամբ դրամային արտահայտությամբ աճելով 340.8 մլրդ դրամով, իսկ դոլարային արտահայտությամբ` 1,353.6 մլն ԱՄՆ դոլարով:
Պետական պարտքը ներկայիս կառավարող քաղաքական ուժի իշխանավարման ընթացքում ավելի քան կրկնակի աճել է և շարունակում է ավելանալ։ Այսպես, դոլարային արտահայտությամբ պետական պարտքի ցուցանիշը 30.09.2025թ. դրությամբ շուրջ 2.1 անգամ գերազանցում է 30.04.2018թ. դրությամբ ցուցանիշին։ Արձանագրված փաստը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս:

👍1
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ներկայացնում է Երևան քաղաքի 2026թ. բյուջեի վերլուծությունը.
Առանձնացված 3 առանցքային դրույթներից առաջինը ներկայացվում է ստորև.
🔹2026թ. Երևանի բյուջեի եկամուտները նվազելու են. նույնիսկ անշարժ գույքի գույքային հարկի և աղբահանության վճարի հաշվարկման մեթոդաբանությունների փոփոխության հաշվին ակնկալվող զգալի ավելացումը չի փոխհատուցում պաշտոնական դրամաշնորհների և պատվիրակված լիազորությունների իրականացման համար պետական բյուջեից ստացվող միջոցների կտրուկ կրճատումը։
Կանխատեսվում է, որ Երևան քաղաքի 2026թ. բյուջեի ընդհանուր եկամուտները կկազմեն 151.5 մլրդ դրամ։ Դրանք 2025-ի բյուջեով պլանավորված ցուցանիշի համեմատ նվազելու են 5.0%-ով կամ 7.9 մլրդ դրամով՝ չնայած, որ սեփական եկամուտներն աճելու են 4.7 մլրդ դրամով՝ հիմնականում պայմանավորված անշարժ գույքի գույքային հարկի և աղբահանության վճարի հաշվարկման մեթոդաբանությունների փոփոխությամբ։ Նվազման պատճառն այն է, որ 12.6 մլրդ դրամով կրճատվելու են ոչ սեփական եկամուտները (պաշտոնական դրամաշնորհների և պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցների ընդհանուր գումարը)։ Այսինքն՝ ոչ սեփական եկամուտներից չափազանց մեծ կախվածությունն էապես սահմանափակում է արդյունավետ տեղական ինքնակառավարում իրականացնելու հնարավորությունը։
Ի դեպ, ոչ սեփական եկամուտների բաղադրիչներից առաջինի՝ պաշտոնական դրամաշնորհների պլանավորվող ծավալն արդեն մի քանի տարի շարունակ նվազում է. 2026-ի պլանավորվող ցուցանիշը 2019-ից ի վեր ամենաբարձր՝ 2021-ի հաստատված բյուջեի ցուցանիշի համեմատ պակաս է 62.7%-ով կամ 16.1 մլրդ դրամով։
Ստացվում է, որ ոչ միայն սեփական եկամուտների աճը հիմնականում ապահովվելու է պարզապես օրենսդրական փոփոխությունների շնորհիվ, այլև այն բավարար չի լինելու, որպեսզի 2026-ի ընդհանուր եկամուտները 2025-ի համեմատ չնվազեն։
ℹ️ Շարունակելի...
🔗 Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://shorturl.at/y2nz5: