Levon Kocharyan
6.72K subscribers
145 photos
121 videos
119 links
Լևոն Քոչարյանի տելեգրամ ալիքը
Телеграм-канал Левона Кочаряна
Download Telegram
Forwarded from Yerevan.Today
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Կարճ ասած»․ Զզվացրիք ձեր լոլոներով, հե՛ռացեք

Կլինի՞ պատասխանատվություն վերցնեք ձեզ վրա կյանքում մեկ անգամ, խոստովանեք, որ ոտքներիդ եք գցել ու գնաք՝ հնարավորություն տալով մարդիկ գան ու փորձեն փրկել այն, ինչ մնացել ա տակը

@YerevanTodaynews
Այս շաբաթ Վայոց Ձորի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում էի մեր խմբակցության հետ:
Այսօր՝ ժամը 19։30֊ին, տեղի կունենա մեր հերթական հանդիպումը քաղաքացիների հետ Երևանի Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանում:
Հասցե՝ Ազատության պողոտա 24/4, «Վիվալդի Հոլ»:
Հայտարարություն

Հայաստանի Հանրապետությունում ակնհայտ է մարդու իրավունքների ոտնահարումն ու ժողովրդավարության հետընթացը: Հայաստանի գործող իշխանությունը միջազգային հանրության առջև ձևացնում է ժողովրդավարության առաջընթաց, մինչդեռ կոպտորեն խախտում է մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները։

Հակառակ իշխանության փորձերի, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն արձանագրում են Հայաստանում ժողովրդավարության անկումը կառավարության կողմից ուժի կոնսոլիդացիայի, ընդդիմադիր համայնքապետերին պաշտոնանկ անելու արդեն մի քանի տարի շարունակվող միտումների, և իշխող կուսակցության ֆինանսական միջոցների թափանցիկության պակասի պատճառով: Իշխանությունների կողմից լայն թափ են ստացել ազատ խոսքի և հավաքների ազատության նկատմամբ ոտնձգությունները: Թեև Հայաստանի օրենսդրությունը կալանքը դիտում է որպես խափանման ծայրահեղ միջոց և նախապատվություն է տալիս խափանման այլընտրանքային միջոցներին, կալանքը մնում է ամենատարածված պրակտիկան և կիրառվում է ընդդիմադիր գործիչների նկատմամբ։

Ընդդիմադիր քաղաքական գործիչներին, ընդդիմախոսներին շինծու քրեական գործերի հարուցմամբ հետապնդելը, ընդդիմախոսների նկատմամբ հնարավոր միջոցներով քաղաքական հաշվեհարդարներ տեսնելը դարձել են այս իշխանության գործելաոճն ու այցեքարտը։

Շինծու մեղադրանքներով տևական ժամանակ անազատության մեջ էին ընդդիմադիր պատգամավորներ, պատգամավորության ընդդիմադիր թեկնածուներ, ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներ, մի շարք համայնքի ղեկավարներ և հանրային տասնյակ գործիչներ:

Հարյուրավոր անձինք ապօրինաբար ձերբակալվել, միայն ոստիկանների ցուցմունքներով տևական ժամանակ անազատության մեջ են պահվել իրենց ընդդիմադիր գործունեության համար:
Տասնյակ քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրված կամ հետապնդման են ենթարկվում հանրային, քաղաքական գործիչներ ու նրանց հարազատներ, զոհված զինծառայողների ծնողներ միայն այն պարզ պատճառով, որ քննադատում են Հայաստանի գործող իշխանությանը:

Կիրառելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սահմանած չափանիշները հստակ է, որ ինչպես վերը նշված բազմաթիվ դեպքերում, այնպես էլ ներկայումս անազատության մեջ գտնվող շատ անձինք քաղաքական բանտարկյալներ են:
Մարդու իրավունքների, ժողովրդավարության մասին խոսք չի կարող լինել մի երկրում, որտեղ այլակարծության դեմ պայքարի միջոց է կիրառվում կալանքը, ինչպես նաև նախաքննությամբ և դատական քննությամբ դրսևորած ռեպրեսիվ վերաբերմունքը, որն առանձին դեպքերում ընդհուպ հասցրել են «մեղադրյալ» հանրային գործիչների մահվան:
Հասարակական և քաղաքական գործիչների հանդեպ նման վերաբերմունքը հետապնդում է մեկ նպատակ՝ ստեղծել խոսքի ազատության խոչընդոտման միջավայր և մթնոլորտ։

Ելնելով վերոգրյալից հրավիրում ենք մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների ուշադրությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող դեպքերի վրա: Կոչ ենք անում Եվրոպայի խորհրդին խստորեն դատապարտելու Հայաստանում ժողովրդավարության շարունակական հետընթացը և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոպիտ խախտումները:


ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն
16.04.24թ.
Forwarded from Yerevan.Today
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Նման բան հնարավոր է լսել Բաքվի բանտում գերություն վերապրած անձից՝ վերադառնալու հետո․ փաստաբանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին
@YerevanTodaynews
Այսօր՝ 18:00-ին, հանդիպում ենք Վանաձորում հետևյալ հասցեյով՝ «Լոռի» կենտրոն,
փ. Կարեն Դեմիրճյան 25/1: Մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար:
Media is too big
VIEW IN TELEGRAM
Այսօր՝ 19:15, Ջահերով Երթ Հանրապետության Հրապարակից:✊🏻🇦🇲
Վեդիի ոստիկանության բաժնում եմ, որտեղ բերման են ենթարկվել Գերասիմ Վարդանյանն ու ևս 4 հուգի:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
⚡️Պայքարը շարունակվում է․
Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից

ՀԵՏԵՎԵ՛Ք
⚡️Ժա’մն է, ընդվզե’ք բոլոր օրինական միջոցներով, բավակա’ն է խխունջացած ապրել.
Բագրատ Սրբազան
Forwarded from Yerevan.Today
Հայաստանին պետք է իշխանափոխություն, պետք են հմուտ, հեռատես, ազգային առաջնորդներ. Վարդան Օսկանյան

Ովքեր փորձում են համոզել, որ Արցախի հարցը բարձացնելով վտանգում ենք Հայաստանը՝ տգետ են ու դիվանագիտական անմեղսունակներ. ԱԳ նախկին նախարար

@YerevanTodaynews
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
⚡️Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ են պարզվել։ Դահլիճում ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և ՀՀ Կառավարության ներկայացուցիչներ

ՀԵՏԵՎԵ՛Ք