iSpace Armenia
127 subscribers
11 photos
1 video
3 links
Apple’s official partner & the only Apple Premium Reseller in Armenia
Download Telegram
Channel created
Channel photo updated
Channel name was changed to «iSpace Armenia»
 Բարի գալուստ Apple իրականություն
 
Լինելով Հայաստանում Apple-ի պաշտոնական գործընկերն ու միակ Apple Premium Reseller-ը, 
iSpace-ն իր Telegram ալիքում կկիսվի էքսպերտային կոնտենտով և Apple աշխարհի լուրերով
 
Հետևե՛ք մեզ և կազմեք Apple Community-ի մաս
Media is too big
VIEW IN TELEGRAM
Մի՞ֆ, թե ճշմարտություն 🤔

«Արդյո՞ք պետք է iPhone-ը լիցքավորել ոչ ավել, քան 80%»
Apple-ի կողմից սերտիֆիկացված մեր էքսպերտը կիսվում է մասնագիտական կարծիքով

Հետևե՛ք iSpace Academy-ին վստահելի տեղեկատվության ու էքսպերտային tip-երի համար 🍏
Apple Vision Pro. Apple-ի առաջին տարածական համակարգիչը ⚡️
 
Բեկումնային պրոդուկտ, որը միավորում է թվային ու ֆիզիկական աշխարհները՝ միաժամանակ թույլ տալով մնալ կապի մեջ իրական կյանքի ու մարդկանց հետ
 
Vision Pro-ն ստեղծված է ավանդական էկրանի սահմաններից դուրս և կառավարվում է հնարավոր ամենաբնական և ինտուիտիվ կերպով՝ օգտատիրոջ աչքերով, ձեռքերով և ձայնով
 
visionOS-ը աշխարհում առաջին տարածական օպերացիոն համակարգն է, որը թույլ է տալիս շփվել թվային տարածության հետ ամենառեալիստական կերպով
 
Vision Pro-ի դիզայնը միավորում է էկրանի ultra-high-resolution համակարգ` բաղկացած 23 մլն pixel-ից, և Apple Silicon` ունիկալ երկչիպային դիզայնով
 
Վստահ ենք, որ Apple Vision Pro-ն կիրականացնի նոր թվային հեղաշրջում ⚡️
Digital art workshop: Նկարում ենք iPad-ով

iSpace Academy-ն կազմակերպում է թվային նկարչության workshop, որի ընթացքում իլլյուստրատոր Ջուլիա Թանգամյանը Ձեզ կսովորեցնի iPad-ով նկարելու բազային հմտությունները, ինչպես նաև Ձեզ կօգնի ստեղծել ու մշակել կերպար` Ձեր «iSpace Hero»-ին 🦸

Եթե Դուք էլ ունեք վառ երևակայություն և ուզում եք այն հմտորեն «էկրանին» հանձնել, ապա մենք Ձե՛զ ենք սպասում

Workshop-ը տեղի կունենա փետրվարի 10-ին, ժամը 12:30-ին, iSpace-ում` Ամիրյան 7

Մասնակցությունն անվճար է, գրանցումը` պարտադիր

🔗 Գրանցվեք այստեղ` https://ispace.am/t/digital-art

* Մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ iPad, Apple Pencil և Procreate ծրագիրը
Վալենտինին ընդառաջ հատուկ Ձեզ համար պատրաստել ենք թեմատիկ iPhone wallpaper-ներ 💞

ներբեռնե՛ք այստեղ .

https://arm.ispace.am/Valentines-wallpapers
📣 iSpace Academy-ն ներկայացնում է նոր մաստեր կլաս "Apple's success formula" թեմայով Հայ-ռուսական համալսարանում

Խոսելու ենք արդի թեմաներից.

▪️ Apple-ի մարքեթինգային ռազմավարություն. ինչպես է Apple-ը դարձել №1 IT բրենդն աշխարհում
▪️ Traditional և Digital մարքեթինգային քեյսերի վերլուծություն
▪️ Apple էկոհամակարգը ուսանողական կյանքում. oգտակար գործիքակազմ, lifehack-եր և շատ ավելին Apple Expert-ների հետ
▪️ Պրակտիկ մաս. Content creation on iPhone

Մարտի 7-ին, ժ. 11:00-ին

Լեզու` հայերեն
Մուտքը` պարտադիր գրանցումով

Գրանցվելու համար.
https://bit.ly/rau-masterclass
Երեկ Apple-ը ներկայացրեց նոր MacBook Air-ը հզոր M3 չիպով` նոր մակարդակի հասցնելով էներգախնայողության և շարժունակության իր անհավանական համադրությունը: 
 
M3-ով MacBook Air-ը մինչև 60 տոկոսով ավելի արագ է, քան M1 չիպով մոդելը և մինչև 13 անգամ ավելի արագ, քան Intel-ի վրա հիմնված ամենաարագ MacBook Air-ը: Եվ M3-ում ավելի արագ և արդյունավետ Neural Engine-ով MacBook Air-ը շարունակում է մնալ աշխարհում լավագույն սպառողական նոութբուքը AI-ի համար: 
 
13 և 15 դյույմանոց MacBook Air-երը երկուսն էլ ունեն ապշեցուցիչ բարակ և թեթև դիզայն, մինչև 18 ժամ մարտկոցի աշխատունակություն, անթերի Liquid Retina էկրան և նոր հնարավորություններ` ներառյալ մինչև երկու արտաքին էկրանների աջակցություն և մինչև 2 անգամ ավելի արագ Wi-Fi, քան նախորդ սերունդը: 
 
Իր ամուր ալյումինե պատյանով, որը կառուցված է երկարակեցության համար, նոր MacBook Air-ը հասանելի է չորս հիասքանչ գույներով՝ midnight, որն ունի նորարարական անոդացման շերտ՝ մատնահետքերը նվազեցնելու համար, starlight, space grey և silver։
 
Իր բոլոր բեկումնային լուծումներով նոր MacBook Air 13 դյույմանոց մոդելը շարունակում է մնալ աշխարհի ամենավաճառվող նոութբուքը, իսկ 15 դյույմանոց մոդելը՝ աշխարհի ամենավաճառվող 15 դյույմանոց նոութբուքը: