Iravaban.net
20.1K subscribers
13.6K photos
1.78K videos
5 files
10.9K links
IRAVABAN.NET news website is an independent professional website to promote the legal awareness.
Download Telegram
🔺Կենտրոնական բանկի սեպտեմբերի 29-ին հրապարակած տվյալների համաձայն՝ տարադրամի փոխարժեքը կազմել է.

⬆️ -դոլար – 393.40 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 2.52 դրամով,

⬆️ -եվրո – 417.40 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 5.41 դրամով,

⬇️ -ռուբլի – 4.02 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.01 դրամով,

⬆️ -ֆունտ ստերլինգ – 482.58 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 5.75 դրամով։
🔺 Դավիթ Բաբայանը ձերբակալվել է, հայտնում է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
🔺Ժամը 14։00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 100 437 անձ է ժամանել ՀՀ:
Հաշվառված անձանց թիվը կազմում է 82 հազար 827:
Հակարիի կամուրջը հատել է 21 062 տրանսպորտային միջոց։
🔺 Հայաստանի Համախառն ներքին արդյունքի՝ ՀՆԱ-ի մեջ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտը զգալի տեղ է զբաղեցնում։ Ոլորտի կողմից ստեղծված ՀՆԱ-ն 2021 թ.-ին կազմել է 386.5 մլրդ դրամ։

✔️ Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում զբաղվածների քանակը 2021 թ․-ին կազմել է 10․5 հազար մարդ։

✔️ Ըստ ՊԵԿ պաշտոնական վիճակագրության՝ 2020 թ.-ին մետաղական օգտակար հանածոների արդյունահանմամբ զբաղվող ընկերությունների կողմից պետական բյուջեի նկատմամբ հաշվարկված հարկերը և վճարները կազմել են 82.2 մլրդ ՀՀ դրամ։

✔️ 2023 թվականի հուլիսին ՊԵԿ հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում Հայաստանում խոշոր հարկատուների ցանկը գլխավորել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 6 ամսում վճարելով 34․795․243 դրամ։
🔴 Ադրբեջանի գլխավոր դատախազությունը տեղեկություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի ձերբակալության, իսկ իրականում՝ գերեվարության մասին։

ԼՂ ՊԲ նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով (խոշտանգում):
🟥Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 30-ի կեսօրին Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող է զոհվել, չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ ՊՆ
🔻Կոմիտեն իր վրա վերցրեց Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պարտականությունը։ Ընտրեցինք դա իրականացնելու ճանապարհը։ Չստացվեց, մենք սխալվեցինք, քանի որ գերագնահատեցինք մեր մարդկային և կազմակերպչական ուժը։

Վազգեն Մանուկյան
🔺Ժամը 18։00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 100․480 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։

🔺Հակարիի կամուրջն այս պահի դրությամբ հատել է 21․076 տրանսպորտային միջոց։
🔺ԼՂ-ից բռնի տեղահանված յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով կտրամադրվի ամսական 40 հազար դրամ, գումարած եւս 10 հազար դրամ մեկ անձի հաշվով՝ կոմունալ բոլոր ծախսերի համար: Այս ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 1-ից եւ կգործի առնվազն 6 ամիս: Ծրագրի շահառու կլինեն բոլոր բռնի տեղահանվածները՝ անկախ տարիքից:

Բացառություն կլինեն այն ընտանիքները, որոնք ՀՀ-ում ունեն բնակարան, ինչպես նաեւ խնամքի հատուկ կենտրոններում գտնվող անձինք, որոնք չեն կարող բնակարան վարձել: Նախապես հայտարարված՝ յուրաքանչյուր բռնի տեղահանվածի 100 հազար միանվագ դրամների վճարումը կսկսվի հաջորդ շաբաթ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
🔺Բժշկական տարբեր կենտրոնների վերակենդանացման բաժանմունքներում շարունակում են բուժումը Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված տասը երեխա, որոնցից հինգը տուժել է պայթյունի հետևանքով։

🔺Երեխաների առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր։

🔺Տարբեր ախտորոշումներով տասնյակ երեխաներ ստացիոնար բուժօգնություն են ստանում մայրաքաղաքի և մարզային բժշկական կենտրոններում։

Առողջապահության նախարարություն
🔺 ՄԱԿ-ի առաքելությունը Արցախում է: Առաքելությունը տեղում կծանոթանա իրավիճակին և կգնահատի մարդասիրական կարիքները:
🔺 Անտանելի ցավով տեղեկացա Ալիեւի վարչակարգի կողմից Ռուբեն Վարդանյանին և մեր գեներալներին առեւանգելու եւ ազատությունից ապօրինաբար զրկելու մասին: Ռուբենը պարկեշտ մարդ է, հայ ժողովրդի նվիրյալ զավակ եւ բացառիկ հայրենասեր: Պատահական չէ, որ հենց նրան է թիրախավորել Ալիեւը՝ չներելով այն պայքարը, որը Ռուբենը ծավալեց Արցախում պետնախարարի պաշտոնում եւ այն թողնելուց հետո: Զորակցություն եմ հայտնում Լեւոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Բաբայանին եւ վստահ եմ, որ Արցախի ազատագրական պայքարում անուրանալի դերակատարություն ունեցած անձինք տոկունությամբ կհաղթահարեն նաեւ այս փորձությունը:

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյան
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔺 Արցախից բռնի տեղահանված և առաջին խմբի հետ Հայաստան տեղափոխված ընտանիքներից մեկում զույգ է լույս աշխարհ եկել։ Տեղեկությունը հայտնում է «Սլավմեդ» բժշկական կենտրոնը, որտեղ ծնվել են փոքրիկները։Երեխաներին անվանակոչել են Արթուր և Մանե։
🔺 Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Արցախի համար համազգային աղոթքի օր է: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից: Այսօր դուրս կբերվեն տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ:
🔺 Արայիկ և Ջալալ Հարությունյանները և ավելի քան 300 հայ «անջատականներ» (չակերտները՝ Iravaban.net-ի), որոնք «հանցագործություններ» (չակերտները՝ Iravaban.net-ի) են կատարել Ղարաբաղում, միջազգային հետախուզման մեջ են։ Ընդհանուր առմամբ, հարուցվել է 300 նման քրեական գործ։

Ադրբեջանի գլխավոր դատախազ
🔺 Ես արդեն Երևանում եմ՝ բոլոր արցախցիների պես՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված: Առաջինը եկա Եռաբլուր՝ մեր հերոսներին շնորհակալություն ու ներողություն ասելու, այնուհետև՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Արցախի համար համազգային աղոթքի: Հաջորդիվ կմեկնեմ արցախցի փախստականներին ընդունելու կետ, որպեսզի ես էլ իմ ներդրումն ունենամ ժողովրդիս տառապանքները մեղմելու գործում: Անցյալի ու ապագայի վերաբերյալ իմ կարծիքն ու մոտեցումները կներկայացնեմ առաջիկայում՝ համապատասխան պահի ու ձևաչափով։

Արտակ Բեգլարյան
🔺 Թուրքիայի ՆԳՆ–ի շենքում պայթյուն է տեղի ունեցել։ Ըստ Թուրքիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Ալի Էրլիքայանի հայտարարության՝ երկու անձ ներխուժել են Թուրքիայի ՆԳՆ, իսկ նրանցից մեկը իրեն պայթեցրել է։
🔺 Արցախից բռնի տեղահանված 100․483 անձ հատել է Հակարիի կամուրջը, 21,079 տրանսպորտային միջոց: Այս պահին հաշվառվածների թիվը 84․408 է:

Նազելի Բաղդասարյան
🔺 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ Չինաստանի կազմավորման 74-րդ տարեդարձի առիթով:

🔺Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ առկա փոխգործակցությունը և քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը՝ հիմնված փոխըմբռնման և փոխվստահության բարձր արժեքների վրա։

🔺Համոզված եմ, որ հայ-չինական հարաբերությունները հետագայում ևս կշարունակեն ամրապնդվել և զարգանալ փոխադարձ հետաքրքրություն ներկա­յացնող բոլոր ուղղություններով՝ ճանապարհ հարթելով համատեղ նոր նախաձեռ­նությունների և ծրագրերի կյանքի կոչման համար։
🔺 ՀՀ-ում ԵՄ առաքելության 11 մեքենա է տեղակայվել Եղեգնաձորում: Կուժեղացնենք սահմանամերձ շրջաններում առաքելությունների պարեկային գործունեությունը:

ՀՀ-ում ԵՄ առաքելություն