Iravaban.net
20K subscribers
13.5K photos
1.75K videos
5 files
10.9K links
IRAVABAN.NET news website is an independent professional website to promote the legal awareness.
Download Telegram
📌 Իսկությանը չհամապատասխանող ձայնագրությունների ստեղծումը և տարածումն ապօրինի է. ՀՅԴ-ն հայտարարություն է տարածել Գերասիմ Վարդանյանին վերագրվող ձայնագրության հետ կապված

Իշխանական կայքերում և սոցցանցերի էջերում հայտնվում են ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանին վերագրվող ձայնագրություններ, որոնցով փորձ է արվում արատավորել նրա բարի համբավը և, կեղծ լուրեր տարածելով, պառակտություններ առաջացնել ընդդիմադիր դաշտում և շարժման շարքերում:

Մենք տեղեկացված էինք այս և նմանատիպ այլ «ձայնագրություններ» պատրաստելու իշխանությունների հանձնարարության մասին:
🇦🇲🇱🇺Հունիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Լյուքսեմբուրգ:

ՀՀ ՊՆ
🔺Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի հունիսի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստին:

«Արմենպրես»
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔺Նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա պետական ​​այցով ժամանել է Վիետնամ։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Բա մենք մեզ խելոք ժողովուրդ ենք համարում, խի՞ պիտի թողնենք՝ մեզ ուրիշները օգտագործեն ուրիշների դեմ։

Նիկոլ Փաշինյան
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Էն արտաքին եւ ներքին ուժերը, ովքեր մեզ համոզում են, թե Հայաստանի Հանրապետությունը ավելի մեծ տարածքի պետք է հավակնի, քան 29 հազար 743 քառակուսի կիլոմետրը, մեզ մղում են դեպի Հայաստանի Հանրապետության կորստի ճանապարհ։

Նիկոլ Փաշինյան
🗣️Մոսկվան ակնկալում է, որ Երևանը կհասկանա՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հարթակը տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերում համագործակցության համար ընձեռում է բոլոր հնարավորությունները։

Մենք հուսով ենք, որ մեր հայ գործընկերները, իսկ մենք մնում ենք դաշնակիցներ, այնուամենայնիվ, կգիտակցեն, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման ամենաարդյունավետ մեթոդը տարածաշրջանային պետությունների համագործակցությունն է, և ՀԱՊԿ հարթակը դրա համար բոլոր հնարավորությունները տալիս է:

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզին
Երևանի գլխավոր հատակագծի փաստաթղթի մշակման առաջին փուլն ավարտվում է:

🔺Գլխավոր հատակագիծը զուգահեռաբար թվայնացվում է, որը ենթադրում է ընթացիկ փոփոխություններ:

📌Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարևորել է առաջիկայում GIS քարտեզում ամեն մի առանձին հողային միավորի ճարտարապետահատակագծային առաջադրանքի բաց և թափանցիկ ներկայացումը։

Երևանի քաղաքապետարան
ԿԳՄՍ նախարարությունը պաշտոնապես հերքում է Ադրբեջանի տարբեր մեդիահարթակներում տեղ գտած հրապարակումները, թե իբր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատվող (և ոչ միայն) հատվածներում գտնվող հայկական պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն «աղվանական հետքերի» վերացման նպատակ են հետապնդում:

📌Նմանօրինակ լրատվությունն ակնհայտ սուտ է, պատմական փաստերը կեղծելու Ադրբեջանի մանիպուլյատիվ քաղաքականության հերթական դրսևորում:
⬛️80 տարեկանում վախճանվել է հայկական թատրոնի դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիոլետա Գևորգյանը

🎭Վիոլետա Գևորգյանն ստեղծագործական գործունեությունն սկսել է 24 տարեկանում։

❗️ Շուրջ 20 դերեր է խաղացել Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Նրան ճանաչում է բերել Աղունի դերակատարումը Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» պիեսում։
📍ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ N զորամասի կանանց գումարտակ։

⚡️Կին զինծառայողների իրավունքների պաշտպանության և պատշաճ պայմաններում ծառայություն իրականացնելու տեսանկյունից պաշտպանը դրական է գնահատել նոր ստեղծվող պայմանները։

🙌Այցի շրջանակում Մանասյանը հանդիպում ու առանձնազրույցներ է ունեցել գումարտակի կին զինծառայողների հետ, ովքեր ներկայացրել են իրենց ծառայողական առօրյան, բարձրացրել են ծառայության պայմանների լավարկման, իրենց իրավունքներին վերաբերելի մի շարք այլ հարցեր։
⚡️ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման» ծրագրում ևս 500 շահառու կընդգրկվի։

Կառավարություն
❗️Գործադիրը շուրջ 600 մլն դրամ կհատկացնի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրի համար
❗️Մեքքայում Սրբազան ուխտագնացության՝ հաջի ժամանակ մահացածների ընդհանուր թիվը անցել է 1000–ը, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Օդի ջերմաստիճանն այս օրերին Մեքքայում գերազանցում է 51 աստիճանը։
Սիրելի հայրենակիցներ, վաղը՝ հունիսի 21-ին, Բագրատ Սրբազանը, Շարժման այլ ներկայացուցիչների հետ միասին, մեկնելու է Կիրանց, որտեղ կհանդիպի գյուղացիների և հարակից գյուղերի բնակիչների հետ։

Սրբազանը Կիրանց կճանապարհվի առավոտյոն 09։00-ին՝ «Գազպրոմ Արմենիա»-ի գլխամասային գրասենյակի դիմացից։ Կիրանցում կլինի 11։30-12։00 հատվածում։

«Տավուշը հանուն հայրենիքի»
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մոսկվայում տորնադոյի վտանգ կա. բնակիչներին խնդրել են այսօր զերծ մնալ փողոցում գտնվելուց:
Քրեակատարողական ծառայությունից հերքում են` ԶԼՄ–ում հրապարակված նյութը, թե «Արմավիր» ՔԿՀ-ում «ռազբորկա» կամ ծեծկռտուք է տեղի ունեցել, չի համապատասխանում իրականությանը։
🔺Այսօր կրկին խոշոր տրաչափի կարկուտ է տեղացել Լոռու մարզի Տաշիր, Ագարակ,Գյուլագարակ և մի շարք այլ բնակավայրերում((

Գագիկ Սուրենյան