Iravaban.net
19.9K subscribers
13.5K photos
1.73K videos
5 files
10.8K links
IRAVABAN.NET news website is an independent professional website to promote the legal awareness.
Download Telegram
Հոլիվուդյան օսկարակիր դերասան Քևին Սփեյսին գիշերը ժամանել է Երևան:

📌Նա, որպես պատվավոր հյուր, մասնակցելու է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին:
Քաղաքացին մեղավոր ճանաչվեց շան նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու համար:

📌Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նրան մեղադրանք էր առաջադրվել 2023 թվականի օգոստոսի 29-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, իր տնակի դիմաց, տառապանք պատճառելու ուղղակի դիտավորությամբ՝ շան գլխի և մեջքին փայտով բազմաթիվ հարվածներ հասցնելու համար՝ այդ կերպ շան նկատմամբ դրևորելով դաժան վերաբերմունք:

🔺Հունիսի 17-ին դատավոր Արշակ Մաթևոսյանը հրապարակեց դատավճիռը, Գարիկ Ա․-ի նկատմամբ նշանակվեց տուգանք՝ 525 հազար դրամի չափով։

📌Պաշտպան Կարեն Մանուկյանը մեզ հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել դատավճիռը։
Երևան քաղաքում հուլիսի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ։

📌Հանրապետության տարածքում` հուլիսի 7-ի ցերեկը, 8-12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ:

🌧️Օդի ջերմաստիճանը 7-8-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Հայհիդրոմետ
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇦🇲Վարդավառի առավոտը Երևան քաղաքում:
Հրապարակվել է ռուս բլոգերների մեկի՝ 2023 թվականի դեկտեմբերի 8-ին Երևանի կենտրոնում խուլիգանական գործողություններ կատարելու գործով դատավճիռը։

📌Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Կիրիլ Ատաևին մեղավոր է ճանաչվել, նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանքը՝ 1.500.000 դրամ գումարի չափով, սակայն վերջինս ազատվել է այն վճարելուց, քանի որ 2023 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 2024 թվականի ապրիլի 9-ը փաստացի անազատության մեջ է գտնվել (կալանավորված)։
‼️ Հուլիսի 7-ին, ժամը 14։30-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափի տարածքում կորել է 3 երեխա։

Որոնողական աշխատանքների արդյունքում ջրափրկարարները հայտնաբերել են երեխաներին։

ՆԳՆ ՓԾ
📌Գեղարքունիքի նախկին դատախազն իր «BERETTA APX» հրազենը մաքրելու ժամանակ զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով արձակված կրակոցից ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածք. պաշտոնական

📌Ըստ ՔԿ-ի՝ բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվել է Կարեն Խաչատրյանի մարմինը` աջ աչքի հատվածում հրազենային վնասվածքով։
Ֆրանսիայի ԱԺ արտահերթ ընտրություններում ժամը 12:00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 26.63%` ամենաբարձրը 1981թ. ի վեր։
⚡️Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնը:

🔻Այս տարի կինոփառատոնը կանցնի առանց ավանդական կարմիր գորգի։ 21-րդ կինոփառատոնի կարմիր գորգին կփոխարինեն նկարիչ Դավիթ Քոչունցի էսքիզներով հայ վարպետների կողմից պատրաստված գորգերը «Հղման կետ» (Point Of Reference) հավաքածուից:

🙌 «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է կրկնակի օսկարակիր, աշխարհահռչակ դերասան Քևին Սփեյսին։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
💦Այսպես են շարժվում Սանկտ Պետերբուրգի որոշ բնակիչներ քաղաքին պատուհասած անձրևի պատճառով.

📌Հյուսիսային մայրաքաղաքում քամու պոռթկումները հասնում են 23 մ/վրկ-ի, հայտարարվել է վտանգի դեղին մակարդակ։ Վատ եղանակի պատճառով Պուլկովո օդանավակայանը դադարեցրել է թռիչքները։
✈️ «Պուլկովո» օդանավակայանը վերսկսել է թռիչքները ամպրոպի պատճառով դադարեցվելուց հետո, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է օդանավակայանի կառավարման ընկերության՝ Northern Capital Gateway-ի մամուլի ծառայությունը։
🇫🇷 Քաղաքական դաշինքներից ոչ մեկին չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ստանալ Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում, հաղորդում է BFMTV-ն։
⚡️ Մակրոնի «Միասին հանուն հանրապետության» կոալիցիան խորհրդարանում ստանում է 150-ից 175 տեղ՝ պարտվելով ձախակողմյան հակառակորդներին, հայտնում է BFMTV-ն։
❗️Մարին Լը Պենի կուսակցությունը պարտվում է Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում։

🔻Ըստ BFMTV-ի նախնական տվյալների՝ ծայրահեղ աջ «Ազգային հանրահավաք» կուսակցությունը ստանում է 115-ից 150 տեղ խորհրդարանում, մինչդեռ ձախ քաղաքական գործիչների միությունը՝ «Նոր ժողովրդական ճակատ» ստանում է 175-ից 205 տեղ: Էմանուել Մակրոնի «Հանրապետության համար» կոալիցիան կստանա 150-ից 175 մանդատ։

🇫🇷Ընտրությունների երկրորդ փուլում ընդհանուր առմամբ կբաշխվի 577 պատգամավորական մանդատ։ Առաջին փուլում իրենց մանդատները ստացել են 76 թեկնածուներ, այդ թվում՝ 39-ը՝ «Ազգային հանրահավաքից», 32-ը՝ «Նոր ժողովրդական ճակատ»-ից և երկուսը «Հանրապետության համար» կոալիցիայից։
❗️Երկրաշարժ՝ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք։ Էպիկենտրոնային գոտում ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

🔻Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Սարագյուղ, Բավրա, Թավշուտ, Ղազանչի և Աշոցք գյուղերում, Ինչպես նաև Լոռու մարզի Սարչապետ և Պաղաղբյուր գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

ՀՀ ՆԳՆ
📌Մակրոնը չի ծրագրում հուլիսի 7-ին Ֆրանսիայի խորհրդարանի արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ուղերձով դիմել ժողովրդին։

Le Figaro
Տավուշը հանուն հայրենիքի շարժումը վաղը՝ հուլիսի 8-ին, ժամը 19:30-ին հանդիպում է կազմակերպում Սուրբ Աննա եկեղեցու բակում։
📌Մեկնարկել է Երևանի 21-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնը։

Կինոտոնն այս տարի Երևան է բերել կինոյի համաշխարհային դեմքեր՝ բոլորի ժամանակների լավագույն արտիստներից Քևին Սփեյսիին, կրկնակի oսկարակիր, կինռեժիսոր Ալեքսանդր Փեյնին, Թարսեմ Սինգհին, Ատոմ Էգոյանին: