Iravaban.net
19.4K subscribers
13.5K photos
1.68K videos
5 files
10.8K links
IRAVABAN.NET news website is an independent professional website to promote the legal awareness.
Download Telegram
📢 Հուլիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Թբիլիսիում։

Կայանալու են նախարար Միրզոյանի հանդիպումները Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Վրաստանի ԱԳՆ-ում կկայանա նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։


ՀՀ ԱԳՆ
☀️Հուլիսին միջին ամսական ջերմաստիճանը Արարատյան դաշտում, Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում և Սյունիքի հովիտներում տատանվում է +25…+27°C, Տավուշում՝ +18…+22°C, Լոռիում` +16…+18°C, լեռնային շրջաններում +15…+20°С սահմաններում:

💧Խոնավ հուլիսներ են դիտվել1985, 2003, 2009, 2010, 2011, 2012թթ, երբ տեղումների ամսական քանակը կազմել է նորմայի 150-300%: Խիստ չոր հուլիսներ են եղել 1973, 1978, 1996, 1998, 1999, 2006թթ, երբ հանրապետության հովտային շրջաններում ամսվա ընթացքում տեղումներ ընդհանրապես չեն դիտվել:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🚴Այսպիսին էր 7-րդ հեծանվային զբոսանքը:

Նիկոլ Փաշինյան
❗️Հուլիսի 2-ին սոցցանցերում հրապարակում էր տարածվել՝ իբր «Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը, սարսափելի բարձր արագությամբ, բարձրախոսներով անդադար ու անիմաստ գոռգոռացող ոստիկանների ուղեկցությամբ, Մանթաշյան-Գ. Նժդեհ փողոցների խաչմերուկին մոտ վրաերթի էր ենթարկում հերթական ՀՀ քաղաքացուն, ով մի կերպ փրկվեց»։

🔻ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ այն չի համապատասխանում իրականությանը։

📌 Մանթաշյան-Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում որևէ միջադեպ տեղի չի ունեցել։ ՃՈ ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները պատշաճ վերահսկել են ավտոմեքենաների, շարասյան և քաղաքացիների անվտանգ շարժը։
❗️Բացահայտվել է պետական դավաճանության դեպք․ 43-ամյա պայմանագրային զինծառայող է կալանավորվել։

🔻43-ամյա տղամարդը, սեռական շահագրգռվածությունից ելնելով, հաղորդակցի հետ ձևավորված շփումը շարունակական պահպանելու համար, վերջինիս առաջադրանքով 2023թ․ հունվարի ամիսց մինչև 2024թ․ փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում հավաքել ու հանձնել է իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքի սպառազինության, զինատեսակների քանակի և տեսակի, մարտական դիրքերի տեղակայման վայրերի, հրամանատարական կազմի անհատական տվյալների, մարտական դիրքերի մի շարք փաստաթղթերի և այլնի վերաբերյալ պետական, ծառայողական գաղտնիք կազմող, ինչպես նաև ռազմական բնագավառի այլ տեղեկություններ հանդիսացող տվյալներ։
❗️«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն ազատվել է աշխատանքից:
2024 թվականի հուլիս ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է հուլիսի 3-ից:

Միասնական սոցիալական ծառայություն
‼️Հուլիսի 3-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը:

📌Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

ՀՀ ՊՆ
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Վրաստան:

📌ԱԳՆ-ում կայացել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ առանձնազրույցը:

ՀՀ ԱԳՆ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մինսկում ընթանում է Բելառուսի անկախության օրվան նվիրված զորահանդես, որին մասնակցում են նաեւ ադրբեջանցի զինծառայողները։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
◾️Հնդկաստանում կրոնական հավաքի ժամանակ հրմշտոցի հետևանքով ավելի քան 120 մարդ է մահացել։
Ալեն Սիմոնյանը Վանաձորում է։
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇷🇺🇦🇿Աստանայում մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը։

📌 Հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ կա լավ հեռանկար ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման համար:
Քննչական գործողություններ են կատարվում Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում։

📌Հավելյալ տեղեկատվության դեպքում քննչական գործողություններ իրականացնող մարմինները հանդես կգան հայտարարությամբ։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյան
Iravaban.net
‼️Հուլիսի 3-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը: 📌Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու…
Զինծառայողն ինքնաձիգից կրակել է ինքն իրեն. հարուցվել է վարույթ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել է զինծառայողին ամրակցված АК տիպի ինքնաձիգը։

Քննչական կոմիտե
Iravaban.net
Քննչական գործողություններ են կատարվում Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում։ 📌Հավելյալ տեղեկատվության դեպքում քննչական գործողություններ իրականացնող մարմինները հանդես կգան հայտարարությամբ։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյան
📌Iravaban.net-ի տեղեկություններով՝ ձերբակալվել են Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանն ու նրա տեղակալ Դավիթ Բալասանյանը։

Խուզարկությունը կապված է գնումների ընթացքում չարաշահումների, փողերի յուրացման, կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքի չարաշահման և փաստաթղթեր կեղծելու կասկածանքի հետ:
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) և Ամերիաբանկը ներկայացնում են «Հավաքելով բնության բարիքները» համատեղ ծրագիրը, որն իրագործվելու է ՔՈԱՖ-ի «Մեղվաբուծությունը՝ տնտեսական զարգացման շարժիչ ուժ» նախագծի շրջանակում։

📌Ծրագրի առաքելությունն է խթանել մեղվաբուծությունը Հայաստանի Լոռու մարզում, զարգացնել մեղվաբույծների գործնական հմտությունները և բարելավել մեղվաբուծության արժեշղթայի որակը։

Ներառելով կրթական, տնտեսական և սոցիալական բաղադրիչներ՝ այն նախատեսված է 50 շահառուի համար։

ԱՎԵԼԻՆ
📌2024թ. Հայաստանը Էներգիայի վերափոխման ինդեքսի 52.7 միավորով 120 երկրների շարքում զբաղեցնում է 79-րդ տեղը։

Հայաստանի 2023 և 2024 թվականների վարկանիշային դիրքը վերջին տասնամյակի վատագույնն է։

«Լույս» հիմնադրամի վերլուծություն