Iravaban.net
17.4K subscribers
12.8K photos
1.41K videos
5 files
10.7K links
Download Telegram
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մեր մեջ, մեր կողքին կան մարդիկ ու երևույթներ, որոնց մասին պետք է խոսել։
Արդեն երկրորդ անգամ լսում եմ Տավուշի մի դպրոցի մասին, որտեղ ավագ տարիքի ուսուցիչները դիմում են գրել և դուրս եկել դպրոցից՝ գյուղի երիտասարդ ուսուցիչներին դպրոց թողնելու, գյուղում պահելու համար»։
🏦Կենտրոնական բանկից հայտնում են, որ հունվարի 4-ին տարադրամի փոխարժեքը կազմել է․

⬆️դոլար –482.19 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.60 դրամով,
⬇️եվրո – 544.92 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.88 դրամով,
⬇️ռուբլի – 6.44 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.04դրամով,
⬆️ֆունտ ստերլինգ – 651.34 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.13 դրամով։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ հունվարի 4-ին, ցավակցական հեռագիր է հղել Հայրապետովների ընտանիքին՝ ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության նախկին պետ, գեներալ–մայոր Գրիգորի Հայրապետովի անժամանակ մահվան կապակցությամբ։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը 2021 թվականի դեկտեմբերի 30-ին արձանագրություն է ստորագրել, որի համաձայն ավագանու ադնամի լիազորություններ է դադարեցվել։

Արձանագրության մեջ նշված է․

«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել Իմ քայլը կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Օվսաննա Հովսեփյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»։

Իրավաբան.net-ը հայտնում է, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանվում է, որ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե նա հրաժարական է տվել:

Ավելի վաղ Օվսաննա Հովսեփյանն իր մանդատը վայր դնելու վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել։
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի, Շենգավիթ, Նուբարաշեն, Կենտրոն վարչական շրջաններում և Արարատի մարզում հունվարի 5/6-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի վթարով պայմանավորված, ս.թ. հունվարի 5-ին ժամը 10.00-ից մինչև հունվարի 6-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ,
Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի,
Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 1, 4/2, 17, Նար-Դոսի փող. 1-ից-40, Քրիստափորի փող. 1-ից-15, Ծխախոտագործների 1-65 համարների, Խորենացու փող. 28-ից-231 համարների և 3-րդ փակուղու, Տիգրան Մեծի պող. 12-ից-80 համարների և նրբանցքի, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի վարչական շենքերի,
Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցների ու նրբանցքների, Արին-Բերդի փող․3-րդ եւ 5-րդ նրբանցքների, Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց փող. 41-ից-80 համարների, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ եւ Նոր Խարբերդ՝ այգեգործական թաղամասերի,
Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը:
Արարատի մարզի` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղերի և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Վարչապետի որոշմամբ Գարիկ Սարգսյանն ազատվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից և նշանակվել Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Հունվարի 5-ի` ժամը 11:00-ի դրությամբ,

✓ 129 նոր դեպք

✓ 5164 թեստավորում

✓ 103 առողջացած

✓ 3 մահվան դեպք:

Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345255 դեպք, որոնցից 332304 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3451 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7989 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1511 է:

Ընդհանուր կատարվել է 2586737 թեստավորում:
ՀՈՒՆՎԱՐԻ 5-10
🟫 Մայրաքաղաքում և մարզերում այսօր, հունվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ճանապարհներին գիշերը և առավոտյան սպասվում է մերկասառույց:
Քամին՝ արևմտյան 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը 5-7-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
🟫 Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ալմա Աթայում ցուցարարները ներխուժել են քաղաքապետարան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Շենքից սև ծուխ է բարձրանում, կրակոցներ են լսվում։
Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Մտադիր ենք հնարավորինս կոշտ գործել»․ Ղազախստանի նախագահի ուղերձը
Առնակ Ավետիսյանը նշանակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ
«Սիրելի հաճախորդներ,
հունվարի 6-ին ՀայՓոստի կոնտակտային կենտրոնն աշխատելու է ժամը 9:00-18:00, իսկ աշխատող բաժանմունքների ցանկին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:
Վարչապետը շնորհավորել է համայն հայությանը Սուրբ Ծննդյան տոնի առիթով:
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում։
/ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ
Ղազախստանում արտակարգ դրություն է հայտարարվել
Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի հետ:
Հաշվի առնելով Ղազախստանի նախագահի դիմումը, ով ակնկալում է ՀԱՊԿ աջակցությունը Ղազախստանում հաստատված իրավիճակը հաղթահարելու հարցում, որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ անհապաղ խորհրդակցություններ եմ սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ:
ՀՀ ատաքին գործերի նախարարության հայտարարությունը․

«Անհանգստությամբ և մտահոգությամբ ենք հետևում Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին։ Ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը տագնապալի են։ Խստորեն դատապարտում ենք բռնությունը և համոզված ենք, որ այն չի կարող քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ լինել։

Հավատացած ենք, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հետագա բախումները կանխելու և երկրում խաղաղ քաղաքական գործընթացների, այդ թվում և քաղաքացիների խաղաղ հավաքներ անցկացնելու և արտահայտվելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ հանդուրժողականության մթնոլորտի վերականգնման ուղղությամբ»։
🏦Կենտրոնական բանկից հայտնում են, որ հունվարի 5-ին տարադրամի փոխարժեքը կազմել է․

⬆️դոլար – 482.55 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.36 դրամով,
⬆️եվրո – 545.52 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.60 դրամով,
⬇️ռուբլի – 6.37 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.07 դրամով,
⬆️ֆունտ ստերլինգ – 652.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.60 դրամով։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամանակով ուղարկվել են Ղազախստանի Հանրապետություն՝ իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար։

Այս մասին հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը։

Դրանք ներառում էին Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներ։

ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի հիմնական խնդիրներն են լինելու պետական և ռազմական կարևոր օբյեկտների պաշտպանությունը, օգնությունը Ղազախստանի իրավակարգի ուժերին իրավիճակի կայունացման և իրավական դաշտ վերադարձնելու գործում։