Forwarded from Infocom
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը չինացի գործընկերների հետ համագործակցությամբ հետազոտական նոր ծրագրեր է սկսում
🧬🔬 Հայաստանում սկիզբ է դրվում ընտանեկան միջերկրածովյան տենդի (հայտնի է որպես երևանյան հիվանդություն) ախտորոշման և բուժման, ինչպես նաև քաղցկեղի դեմ բջջային թերապիայի ուղղությամբ հետազոտական նոր ծրագրերի։
🇦🇲🇨🇳 Հետազոտություններն իրականացվելու են ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում չինացի գործընկերների հետ համագործակցությամբ։
🦠 Այս համագործակցության հիմքերը դրվել են դեռ կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը Շանդունի Առաջին բժշկական համալսարանի Կենսաբժշկության քոլեջի պրոֆեսոր Շուշան Յինի աջակցությամբ սկսեց կորոնավիրուսի ախտորոշման թեստեր արտադրել։

📣 We are thrilled to announce the publication of a collaborative paper by the Laboratory of Cell Technologies of IMB NAS of RA, Toxometris.AI, YerevaNN, and Meta AI Research. This remarkable achievement is a testament to the outstanding work and strong collaborations among all participants. Congratulations to everyone involved for their dedication and excellence in advancing scientific research!
Ուրախ ենք տեղեկացնել ՀՀ ԳԱԱ Բջջային տեխնոլոգիաների լաբորատորիայի, Toxometris.AI-ի, YerevaNN-ի և Meta AI Research-ի համատեղ հոդվածի հրապարակման մասին: Այս ձեռքբերումը վկայում է ականավոր աշխատանքի և բոլոր մասնակիցների միջև ամուր համագործակցության մասին: Շնորհավորում ենք բոլոր հեղինակներին գիտությանը նվիրվածության համար:
https://pubs.acs.org/doi/abs/10.1021/acs.jcim.4c00512

ACS Publications
BartSmiles: Generative Masked Language Models for Molecular Representations
We discover a robust self-supervised strategy tailored toward molecular representations for generative masked language models through a series of tailored, in-depth ablations. Using this pretraining strategy, we train BARTSmiles, a BART-like model with an…
📣 Ուրախ ենք հայտնելու, որ մեր ինստիտուտը հոկտեմբերի 1-4-ը մասնակցելու է Ազատության հրապարակում կայանալիք տարվա ամենասպասված Գիտության փառատոնին և ներկայանալու է «Գիտությունն ամենուրեք է» և «Ապագա գիտնականները» թեմատիկ մասերում։
Բաց մի՛ թող հնարավորությունը, համեցի՛ր մեր տաղավար, որպեսզի․
1.Գիտափորձերի, գիտնականների հետ շփման, ցուցադրությունների ու քննարկումների միջոցով տեղեկանաս՝ գիտնականներն ու ճարտարագետներն ինչ խնդիրներ են լուծում։ Բացահայտես, ինչու են գիտությունն ու տեխնոլոգիաները կարևոր Հայաստանի համար։
2.Ծանոթանաս գիտական ոլորտում մասնագիտական ընտրության բոլոր նրբություններին և ստանաս բոլոր հարցերիդ պատասխաններն անմիջապես գիտնականներից և ոլորտի այլ մասնագետներից։
Սիրո՜վ կսպասենք։

📣 Ս. թ. սեպտեմբերի 10-ից 13-ը մեր ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը և աշխատակիցներ Ռոքսանա Զախարյանը, Անի Ստեփանյանը, Սիրաս Հակոբյանը, Սուրեն Դավիթավյանը և Գիսանե Խաչատրյանը մասնակցեցին Պորտոիգալիայի Ավայրո (Aveiro) քաղաքում կայացած Ճառագայթաբանության եվրոպական գիտահետազոտական ընկերության 48-րդ միջազգային գիտաժողովին (ERRS2024): Ճառագայթմամբ պայմանավորված կլոնալ հեպատոպոեզի՝ որպես քաղցկեղի ռիսկի գործոնի վերաբերյալ բանավոր զեկույցով հանդես եկավ կ․գ․դ․ Ա․ Առաքելյանը։ Ռ․ Զախարյանը և Ս․ Հակոբյանը ներկայացրեցին պաստառային զեկուցումներ ճառագայթման տարբեր տեսակների ազդեցությամբ մկների սրտի հյուսվածքում դիտվող գեների էքսպրեսիայի և դրանց հետ կապված կենսաբանական գործընթացների խաթարումների վերաբերյալ։ Ուրախությամբ արձանագրում ենք, որ Ռ․ Զախարյանի և Ս․ Հակոբյանի պաստառային զեկուցումները Ժյուրիի կողմից ճանաչվեցին լավագույնը, իսկ հեղինակներն արժանացան պատվոգրերի։
📣 Համեցեք Ազատության հրապարակում տեղի ունեցող տարվա ամենասպասված Գիտության փառատոնի մեր ինստիտուտի տաղավար։
Սիրո՜վ սպասում ենք։
Սիրո՜վ սպասում ենք։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
📣 Գիտության շաբաթը շարունակվում է։ Համեցեք մեր տաղավար։