Ինստեփանավան զարգացման հիմնադրամ
26 subscribers
274 photos
90 links
Download Telegram
Լույս երիտ֊կենտրոնում ճամբարից հետո տեղի ունեցավ անգլերենի խոսակցական ակումբի հանդիպումը։ Մասնակիցները քննարկեցին համաշխարհային մեմերը։

🔗 Կարդալ սկզբնաղբյուրում
5
«ReCITY»-ի ուսանողներն ու հետազոտողները Ստեփանավանի չորս թաղամասերում հետազոտական աշխատանք են իրականացրել։ «Ինստեփանավան» հիմնադրամը և «Լույս» երիտասարդական կենտրոնը տրամադրել են տարածք ու համագործակցել արդյունքների ներկայացման հարցում։

🔗 Կարդալ սկզբնաղբյուրում
4
Արման Թաթոյանը շուրջ հինգ ամիս կամավոր հիմունքներով կատարել է երիտաշխատողի աշխատանքը։ Նրա շնորհիվ «Լույս» երիտասարդական կենտրոնի դռները մշտապես բաց են եղել այցելուների համար։ Հիմնադրամը շնորհակալություն է հայտնում Արմանին կատարած աշխատանքի համար։

🔗 Կարդալ սկզբնաղբյուրում
3
Լույսի երիտասարդական կենտրոնի կամավորներին շնորհակալագրեր հանձնելով՝ ցույց ենք տալիս, որ Ստեփանավանը կարող է լինել ուժեղ և առաջատար։ Այս երիտասարդների օրինակը կոչ է համայնքին՝ զարթնելու և դառնալու կամավորականության ու ակտիվության առաջամարտիկը։

🔗 Կարդալ սկզբնաղբյուրում
1
«Լույս» երիտասարդական կենտրոնում հյուրընկալեցինք Apicius Armenia-ի ներկայացուցիչներին: Նրանք երիտասարդներին ներկայացրին դպրոցի գործունեությունը և այնտեղ սովորելու հնարավորությունները:

🔗 Կարդալ սկզբնաղբյուրում
«Լույս» երիտասարդական կենտրոնի անգլերենի ակումբի հանդիպման ժամանակ քննարկել ենք հոբբիների թեման։ Մասնակիցները խոսել են նախասիրությունների նշանակության և մարդու կյանքում դրանց ունեցած կարևորության մասին։

🔗 Կարդալ սկզբնաղբյուրում
Լույս երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ երաժշտության ակումբի առաջին դասը: Մասնակիցները ծանոթացան նախատեսված ծրագրին և երաժշտական գործիքներին:

🔗 Կարդալ սկզբնաղբյուրում