Infocom
22.8K subscribers
9.67K photos
541 videos
6 files
27.6K links
Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom

Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am
Download Telegram
Այսօր ԱԻՆ հերթական խորհրդկցության ընթացքում փրկարար ուժերի վարչության պետ Տիգրան Պետրոսյանը զեկուցեց այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում գրանցված երկրաշարժից հետո Հայաստանի քաղաքային որոնողափրկարարական թիմը՝ որը համապատասխանում միջազգային INSARAG չափանիշներին, բերվել է պատրաստականության բարձր աստիճանի, լուծված են տեխնիկական և նյութական ապահովմանը վերաբերող բոլոր հարցերը, և անհրաժեշտության դեպքում հայ փրկարարների թիմը ամեն պահի պատրաստ է մեկնել Իրան:
Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովն այսօր հերթական փակ նիստն է անցկացնելու։Հանձնաժողովականների հրավիրյալն Ապրիլյան պատերազմի մասնակիցներից է։ Վերջին շրջանում, ի թիվս բարձրաստիճան պաշտոնյաների, հանձնաժողովականները պարբերաբար լսում են նաեւ պատերազմի բուն մասնակիցներին։|armtimes.com|Կարդալ ավելին։
Օրենքով «հայոց լեզու» առարկայի պարտադիր չլինելը կարող է օգտագործվել ինչպես լավ, այնպես էլ` վատ նպատակներով` ինչպես ցանկացած փոփոխություն։ Մարդիկ ցանկանում են ունենալ ընտրելու հնարավորություն, սակայն հիմնականում խուսափում են ընտրել։ Ընտրությունը ենթադրում է նաև պատասխանատվություն, իսկ Հայաստանում վերջին տասնամյակների ընթացքում պատասխանատվություն ստանձնելը չի խրախուսվել։[Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյան] Կարդալ ավելին։
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կլինի Երևանում։ Բանակցություններ են նախատեսված ՀՀ վարչապետի, նախագահի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ: Հայկական կողմի հետ Լավրովի հանդիպումների ընթացքում կքննարկվի երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ ՀԱՊԿ-ը և ԵԱՏՄ-ն, նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորումը: |aysor.am|
Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողվն այսօր հյուրընկալել է բժշկի, ով իր նախաձեռնությամբ ցանկություն է հայտնել հանձնաժողով ներկայանալ և որոշ մանրամասներ հաղորդել: Ավելի կարևոր բան ասեմ, որ մենք ստացել ենք էլի շատ կարևոր տեղեկություն ՊՆ կողմից, մեր կողմից պահանջված և նախարարի կողմից ուղարկվել են լրացուցիչ նյութեր, որոնք հնարավորություն են տալիս ուսումնասիրության ծավալներն ավելի մեծացնելու: Դա վերջին շրջանի աշխատանքներից, ձեռքբերումներից մեկը կարող եմ համարել: [Անդրանիկ Քոչարյան]
Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցավ «Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնի» բացման արարողությունը։ Կենտրոնի ղեկավար, ճառագայթաբան Նատալյա Շենգելիա դե Լանգեն լրագրողների հետ զրույցում նշեց, որ հիվանդները, որոնք մինչ այդ Վրաստան էին գնում կամ այլ երկրներ մեկնում, բավականին շատ էին։ Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնի բացումը նրանց հնարավորություն կտա բարձր տեխնոլոգիական ծառայություններ ստանալ տեղում՝ Հայաստանում։ Այստեղ այցելուներ կունենանք ոչ միայն Հայաստանից, այլ նաև արտերկրից։ Վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում բուժման մեթոդը կոմբինացված է․ առաջին փուլում վիրահատական միջամտություն է արվում, իսկ հետո՝ ռադիոակտիվ թերապիա։ |factor.am|
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է նոյեմբերի 8-ին քրդաբնակ Դիարբեքիրի, Մուշի, Բինգյոլի շրջաններում «Kıran-5» ռազմական օպերացիայի մեկնարկի մասին: Նշվում է, որ այդ ռազմական գործողությանը մասնակցում է 179 ստորաբաժանում, որոնցում ընդգրկված է 2625 զինվոր և շուրջ 3000 հոգի՝ ոստիկանության հատուկ ուժերից, ժանդարմերիայի հրամանատարությունից և անվտանգութան ծառայությունից։ |factor.am|
2012 թվականին Կապանի համայնքապետարանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ի և Եվրովերելակ ՍՊ-ի միջև կնքված պայմանագրով նշված ՍՊԸ-ն պետք է իրականացներ Կապանի բազմաբնակարան շենքերի 28 վերելակների կապիտալ վերանորոգում, սակայն աշխատանքներն իրականացվել են թերի, իսկ գումարները յուրացվել են: Յուրացման եղանակով հափշտակել են շուրջ 37.000.000 դրամ:Հարուցվել է քրեական գործ: [ՀՀ Ոստիկանություն] Կարդալ ավելին։
Էջմիածնի բնակչուհին 717․166․000 դրամ արժողությամբ գույքի համար վճարելով ընդամենը 266․347․000 դրամ, խաբեությամբ հափշտակել է «Հայապակի» ընկերության 80 տոկոս պետությանն ու 20 տոկոս բաժնետերերին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 571․166․000 դրամ արժողությամբ գույքը։Դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել։[ՀՀ ոստիկանություն] Կարդալ ավելին։
Սույն թվականի նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ Երևանի թիվ 180 հիմնական դպրոցի տնօրենի ընտրության մրցույթը։ Մրցույթի ընթացքում արձանագրվեցին խախտումներ՝ կապված դպրոցի կառավարման խորհրդի իրազեկվածության և օբյեկտիվության հետ։
Կարդալ ավելին
Infocom
Այսօր տեղական ժամանակով ժամը 2:47 գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ՝ Իրան, Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ, Հայաստանի Մեղրի քաղաքից 210 կմ հարավ-արևելք: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալլ: Երկրաշարժը…
Իրանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Ագարակ և Քաջարան քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ: [ԱԻՆ]
2020 թվականին կվերանա հեռահաղորդակցության ոլորտում գործող մենաշնորհը, և կունենանք 2-րդ օպերատոր, ինչը թույլ կտա ունենալ որակյալ ու ցածր գներով շարժական կապ, նոր աշխատատեղեր և Արցախի ու ՀՀ-ի միջև ռոումինգի փաստացի վերացում։Նման ծրագրի համար առկա են ներդրողներ և փորձառու մասնագետներ։ [Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյան]
Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հարցը ամենադժվարներից է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա: Այդ աշխատանքի պարամետրերը, ներառյալ կազմակերպչական ասպեկտները, կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն: [ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով]|mediamax.am|Կարդալ ավելին։
ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի ու Լեռնիկ Հովհաննիսյանի այցը բացառապես մասնավոր բնույթ է կրել, ինչը չի հակասում Ռուսաստանի օրենսդրությանը, միջազգային պայմանավորվածություններին, ղարաբաղյան կարգավորման գործում Ռուսաստանի միջնորդական առաքելությանը: Ադրբեջանի ԱԳՆ նոտայում և մեկնաբանություններում ռուսական կողմին ներկայացվող պահանջները համարում ենք անհիմն, իսկ ընդհանուր տոնը՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների մակարդակին չհամապատասխանող։ [ՌԴ ԱԳՆ պատասխանը ՌԴ դեսպանին ուղղված Ադրբեջանի բողոքի նոտային] |lragir.am|Կարդալ ավելին։
Հրդեհ Ազգային ժողովի շենքին կից շինության տանիքում ։Նոյեմբերի 9-ին, ժամը 15:11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեմիրճյան փակուղու տներից մեկում:Ժամը 15:22-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան։Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 15 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք: [ԱԻՆ]
Infocom
Հրդեհ Ազգային ժողովի շենքին կից շինության տանիքում ։Նոյեմբերի 9-ին, ժամը 15:11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեմիրճյան փակուղու տներից մեկում:Ժամը 15:22-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան։Հրդեհաշիջման աշխատանքներին…
Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում բռնկված հրդեհը հաջողվել է մեկուսացնել։ Դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը: Ժամը 17:18-ին փրկարարներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.
•Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն [ԱԻՆ]
«Այս տարվա սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, ՀՀ-ում հիփոթեքային վարկերի թիվը աճել է 23.3 տոկոսով, կամ՝ 7261 հատ վարկով:Սա նշանակում է, որ 7261 ընտանիք սեպտեմբերից-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում բնակարանի տեր է դարձել»․[Նիկոլ Փաշինյան] Կարդալ ավելին։
Նիկոլ Փաշինյանը Գորիսում է, որտեղ ծանոթանում է սուբվենցիոն եւ զարգացման այլ ծրագրերի կատարման ընթացքին․ուղիղ
Նոյեմբերի 11-ին պլանային անջատումների տարածքների և ժամանակցույցի վերաբերյալ տեղեկություն ՀԷՑ-ից․Կարդալ ավելին