Infocom
21.7K subscribers
10.8K photos
754 videos
7 files
30K links
Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom

Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am
Download Telegram
Infocom
Արման Թաթոյանը, ինչ-որ պահից սկսած, հրավիրված լինելով Կառավարության նիստրեին, սկսել է չներկայանալ՝ իր փոխարեն ներկայացնելով ՄԻՊ աշխատակազմից այլ անձի: ՄԻՊ-ի աշխատակազմին տեղեկացվել է, որ կառավարության նիստերին հրավիրվում է պաշտպանը, ոչ թե այլ անձ, որին հաջորդել…
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այսօրվա ասուլիսի միակ թեման Պաշտպանի ինստիտուցիոնալ անկախության երաշխավորման խնդիրն էր: Այս առաջ եկած խնդրի շուրջ բովանդակային քննարկման ու լուծում առաջարկելու փոխարեն Կառավարությունը խոսնակի հայտարարությամբ միայն արձագանքել է երկրորդական նշանակության հարցի՝ կապված Կառավարության նիստերին Մարդու իրավունքների պաշտպանի անձամբ մասնակցության հետ: Հատուկ նշում ենք, որ երկար տարիների ընդունված պրակտիկա է, երբ Կառավարության նիստերին մասնակցել է Պաշտպանի ներկայացուցիչը, այլ ոչ թե ՄԻՊ-ն անձամբ: Այս պրակտիկան գործել է Մարդու իրավունքների բոլոր պաշտպանների օրոք բոլոր ժամանակաշրջաններում: [ՀՀ ՄԻՊ] Կարդալ ավելին
Հայաստանյան լրատվամիջոցներից մեկի տարածած տեղեկությունն այն մասին, որ Արցախում՝ ԱՀ ՊՆ շենքում, անհետ կորածների հարազատների և ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում նույնիսկ քաշքշուկ է սկսվել հարազատների և նախարարի միջև, չի համապատասխանում իրականությանը։ Վաղարշակ Հարությունյանը Արցախ այցելել է նախորդ տարի, դեկտեմբերին: Այցի ընթացքում Արցախի ԱԻՊԾ-ում կայացել է հանդիպում անհետ կորած զինծառայողների հարազատների հետ, որի ընթացքում ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել: [ՀՀ ՊՆ]
🇦🇲🦠 #Թարմացում 14.03.2021թ․

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 178385 (+486) (12%)
Առողջացածներ - 166180 (+205)
Փաստացի բուժվողներ - 8113
Ընդհանուր թեստեր - 774383 (+4040)
Մահվան ելքեր - 3255 (+2 )
Մահվան ելքեր այլ պատճառով – 837 (+1) [ՀՀ ԱՆ]
Infocom pinned «1․ Ներածություն․ պատերազմը եւ առասպելների փլուզումը [ Եռանկյուն | Մանվել Սարգսյան ] Քաղաքագետ Մանվել Սարգսյանի պատմա-քաղաքագիտական բանախոսությունների «Եռանկյուն» նոր շարքը նվիրված է «Հայաստան-Ռուսաստան-Թուրքիա» եռանկյան մեջ փոխհարաբերությունների տրամաբանության…»
Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է տեսանյութ՝ Կապան քաղաքի հարակից հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական հենակետում տիրող վիճակի մասին, որում զինծառայողների կողմից արվում են պնդումներ նաև իրենց տրված որոշ հրամանների կամ հանձնարարության մասին։ Գորիսի կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանի հանձնարարությամբ հրապարակված այդ տեսանյութի առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում քրեադատավարական կարգով նախապատրաստվում են նյութեր՝ ծառայության պայմանների, կազմակերպման հանգամանքների ստուգման, դրանցում առերևույթ հանցավոր մոտեցման առկայությունը պարզելու և ըստ այդմ՝ ընթացքը լուծելու նպատակով։ [ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան]
«Նաիրյան» վոկալ անսամբլ. հայ դասական և ժողովրդական երգերը` ժեստերի լեզվով

«Նաիրյան» վոկալ անսամբլը հիմնվել է 2015-ին: Անսամբլը կատարում է հայ դասական և ժողովրդական երգեր: «Նաիրյան»-ի համերգները նվիրված են տարբեր թեմաների` կանանց դեմ բռնության, սեռով պայմանավորված աբորտների, կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքար, քաղաքացիական նախաձեռնությունների աջակցություն: Անսամբլն իր երգերը լսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար կատարում է նաև ժեստերի լեզվով:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ԼՂ հակամարտությունն անցյալում է մնացել, և պետք է առաջ նայել: Նա նշել է, որ Բաքուն և Երևանն արդեն բանակցային գործընթաց են սկսել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով: |tert.am|
Կարդալ ավելին
🇦🇲🦠 #Թարմացում 15.03.2021թ․

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը -178702 (+317) (12.8%)
Առողջացածներ - 166410 (+230)
Փաստացի բուժվողներ -8190
Ընդհանուր թեստեր - 776843 (+2460)
Մահվան ելքեր - 3265 (+10)
Մահվան ելքեր այլ պատճառով - 837 [ՀՀ ԱՆ]
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները․

Պապեյան Հարություն Ալիկի, ծնվ. 2001թ.

Պողոսյան Արամ Խաժակի, ծնվ. 2002թ.

Մանուկյան Գևորգ Եղիշեի, ծնվ. 2002թ.

Եղիազարյան Պավլիկ Վանյայի, ծնվ. 1999թ.

Բաղդասարյան Պողոս Բաղդասարի, ծնվ. 1999թ.

Միրումյան Լևոն Սամվելի, ծնվ. 1998թ.

Պուլուզյան Ավետիս Արայի, ծնվ. 2000թ.

Կարապետյան Ալեքսանդր Աշոտի, ծնվ. 2002թ.

Կամավորական Սիմոնյան Յուրա Մնացականի, ծնվ. 1996թ.

Պահեստազորային Բաբայան Նարեկ Արթուրի, ծնվ. 1994թ.

Պահեստազորային Միքայելյան Սեյրան Սուրիկի, ծնվ. 1983թ.

Պահեստազորային Հովսեփյան Արշակ Գառնիկի, ծնվ. 1985թ.

Կամավորական Հովհաննիսյան Արթուր Գրիգորի, ծնվ. 1971թ.

Պահեստազորային Ղուկասյան Արման Միրզայի, ծնվ. 1976թ.

Պահեստազորային Օհանյան Յուրի Հովսեփի, ծնվ. 1997թ.

Պահեստազորային Բալայան Աբրահամ Ալեքսանդրի, ծնվ. 1997թ.

Կամավորական Հարությունյան Մեսրոպ Վաչեի, ծնվ. 1996թ.

Կամավորական Միրզոյան Նարեկ Սամվելի, ծնվ. 1995թ.

Կամավորական Գասպարյան Արայիկ Արարատի, ծնվ. 1988թ.

Պահեստազորային Մաթոսյան Արաիկ Պատվականի, ծնվ. 1971թ.

Պահեստազորային Հովսեփյան Ալբերտ Գևորգի, ծնվ. 1998թ.

Պահեստազորային Հարությունյան Զոհրակ Արմենի, ծնվ. 1987թ.

Պահեստազորային Նագդալյան Սարգիս Աշոտի, ծնվ. 1988թ.

Պահեստազորային Մարգարյան Ռոման Դանիելի, ծնվ. 1991թ.

Պահեստազորային Մանուկյան Մանվել Զավենի, ծնվ. 1980թ.

Կամավորական Դեղոյան Արտակ Պավլիկի, ծնվ. 1979թ.

Կամավորական Ղրզոյան Մաթևոս Մկրտիչի, ծնվ. 1959թ.

Պահեստազորային Իսրայելյան Դավիթ Արմենի, ծնվ. 1999թ.

Կամավորական Բաղդասարյան Շահեն Հրաչիկի, ծնվ. 1968թ.

Պահեստազորային Միրզաբեկյան Գրիշա Բենիկի, ծնվ. 1978թ.

Պահեստազորային Գրիգորյան Հենրի Յուրիկի, ծնվ. 1978թ.

Պահեստազորային Շահվերդյան Կամո Յուրիկի, ծնվ. 1978թ.

Կամավորական Սիմոնյան Եղիշե Էմարլետի, ծնվ. 1968թ.

Սարուխանյան Ղազար Սուրենի, ծնվ. 2001թ.

Առստամյան Արթուր Կարենի, ծնվ. 2001թ.

Բալայան Գեորգի Արմենի, ծնվ. 2000թ.

Գալստյան Նարեկ Սերգոյի, ծնվ. 2000թ.

Այդոև Դավիթ Գերակլի, ծնվ. 2000թ.

Իսայան Հայկ Սասունի, ծնվ. 2000թ.

Վաղարշակյան Սուրեն Համբարձումի, ծնվ. 2002թ.

Եդիգարյան Սերգեյ Երջանիկի, ծնվ. 2000թ.

Կարապետյան Արտյոմ Աշոտի, ծնվ. 2001թ.

Ավետիսյան Արտյոմ Վաղինակի, ծնվ. 2000թ.

Հարությունյան Պայքար Հակոբի, ծնվ. 2000թ.

Ավանեսյան Արտակ Արսենի, ծնվ. 2000թ.

Հեքիմյան Ազատ Անդրանիկի, ծնվ. 2000թ.

Բաբայան Արթուր Ազատի, ծնվ. 1996թ.

Պահեստազորային Տոնոյան Հովհաննես Վարդանի, ծնվ. 1997թ.

Պահեստազորային Հակոբյան Արթուր Գագիկի, ծնվ. 1979թ.

Պահեստազորային Աբրահամյան Սերգեյ Վիտալիի, ծնվ. 1978թ.

Պահեստազորային Պողոսյան Կարեն Ֆելիքսի, ծնվ. 1978թ.

Կամավորական Կարապետյան Արարատ Յուրիկի, ծնվ. 1975թ.

Պահեստազորային Նազարյան Հրաչ Սեդրակի, ծնվ. 1983թ.

Համբարձումյան Սևակ Սերգեյի, ծնվ. 1976թ.

Կամավորական Խաչատրյան Նորայր Արարատի, ծնվ. 1979թ.

Կամավորական Գրիգորյան Արարատ Անդրանիկի, ծնվ. 1968թ.

Պահեստազորային Շահսուվարյան Արսեն Մխիթարի, ծնվ. 1974թ.

Պահեստազորային Մարտիրոսյան Ռոբերտ Մկրտիչի, ծնվ. 1994թ.

Պահեստազորային Ալմոյան Առաքել Վարշամի, ծնվ. 1991թ.

Պահեստազորային Փարվանյան Արշակ Աշոտի, ծնվ. 1981թ.

Կամավորական Օհանյան Գևորգ Գագիկի, ծնվ. 1989թ.

Պահեստազորային Մարկոսյան Հովհաննես Արմենի, ծնվ. 1994թ.

Պահեստազորային Հայրապետյան Գրիգոր Բագրատի, ծնվ. 1991թ.

Խաչատրյան Մնացական Գեղամի, ծնվ. 1992թ.

Պահեստազորային Խաչատրյան Հովհաննես Հակոբի, ծնվ. 1997թ.

Աբրահամյան Գևորգ Վարդանի, ծնվ. 2001թ.

Պողոսյան Արամ Վազգենի, ծնվ. 2001թ.

Հովհաննիսյան Ռոբերտ Մեսրոպի, ծնվ. 1999թ.

Մովսիսյան Հայկ Ներսեսի, ծնվ. 2001թ.

Դավթյան Դավիթ Անդրանիկի, ծնվ. 2002թ.

Մանուկյան Նարեկ Ազատի, ծնվ. 2002թ.

Զախարյան Արտյոմ Ռոբերտի, ծնվ. 2001թ.

Չիլինգարյան Յուրի Էդուարդի, ծնվ. 2001թ.

Օհանյան Անդրանիկ Կարենի, ծնվ. 2000թ.

Դավթյան Սերյոժա Արթուրի, ծնվ. 2001թ.

Ավագյան Գագիկ Ռաֆայելի, ծնվ. 2002թ.

Մարկոսյան Շուրա Սուրենի, ծնվ. 1998թ.

Ղազարյան Արտակ Արմենի, ծնվ. 1998թ.

Սմբատյան Մխիթար Արթուրի, ծնվ. 1998թ.

Գևորգյան Հակոբ Ասատուրի, ծնվ. 1983թ.

Պահեստազորային Մակարյան Հրաչյա Խաչիկի, ծնվ. 1992թ.

Մանուկյան Սարգիս Խաչատուրի, ծնվ. 1997թ.

Մովսիսյան Արման Արայի, ծնվ. 1978թ.

Պահեստազորային Սարգսյան Արման Սամվելի, ծնվ. 1979թ.

Կամավորական Մելքոնյան Արսեն Շահենի, ծնվ. 1987թ.

Գևորգյան Կարեն Գուրգենի, ծնվ. 2000թ.

Ասատրյան Պետրոս Նվերի, ծնվ. 2001թ.

Անդրեասյան Գոռ Ռոբերտի, ծնվ. 2000թ. [ԱՀ ՊԲ]
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները․

Չոբանյան Արծվիկ Անդրանիկի, ծնվ. 2001թ.

Սերոբյան Շմավոն Արսենի, ծնվ. 1999թ.

Սողոմոնյան Նարեկ Մեսրոպի, ծնվ. 2001թ.

Սիմոնյան Էմին Վանյայի, ծնվ. 2002թ.

Սրքոյան Սարգիս Հովիկի, ծնվ. 2001թ.

Ավետիսյան Էդգար Հովհաննեսի, ծնվ. 2002թ.

Արզումանյան Ռոլանդ Վոլոդյայի, ծնվ. 2000թ.

Բունիաթյան Նորայր Անուշավանի, ծնվ. 2000թ. [ԱՀ ՊԲ]
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հավանություն չտվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին: Առաջարկվում էր սահմանել, որ զինծառայությունից արձակվող ու ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում չօգտագործված արձակուրդների բոլոր օրերի դիմաց: Կառավարությունը խոստացավ ներկայացնել համապարփակ փոփոխություններով նախագիծ:|armenpress.am|
Կարդալ ավելին
ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ կա կոնսենսուսի հասնելու հնարավորություն: Բայց կոնսենսուս դեռ չեմ կարող ասել, որ կա, որովհետև ես չեմ ուզենա, որ մենք նաև արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի մոտեցումները որևէ ձևով քննարկման առարկա չդարձնենք: Այսինքն՝ հնարավորություն կա, որ խորհրդարանական ուժերի մեջ կոնսենսուս լինի, բայց կոնսենսուսը պետք է նաև դրսում փնտրել: [Էդմոն Մարուքյան] |1lurer.am|
Կարդալ ավելին
Անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր մերժել է խորհրդարանական ընդդիմության առաջարկը՝ վերացնել ռազմական դրության ռեժիմը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի համոզմամբ՝ ռազմական դրության վերացումը կօգներ թոթափել երկրում քաղաքական լարվածությունը: Նրա գնահատմամբ՝ իշխանությունը ադեկվատ գնահատական չի տալիս իրավիճակին: |1lurer.am|
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հերքում է համացանցում տարածվող տեղեկությունը, թե Ադրբեջանին է հանձնվելու Կապանում գտնվող N հենակետը: «Որևէ դիրքի հանձնելու մասին խոսք չի եղել և չի լինում»,- ասաց Սարգսյանը: |armenpress.am|
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, որով առաջարկվում է պայմանագրային զինծառայողների ծառայության համար թույլատրելի տարիքային ցենզը բարձրացնել: Էդմոն Մարուքյանի խոսքով՝ առաջարկում են շեմը բարձրացնել մինչև 63 տարեկանը, որ ֆիզիկապես լավ պատրաստված ու զինծառայության փորձով անձինք կարողանան շարունակեն ծառայել բանակում, ոչ թե ստիպված այլ աշխատանք փնտրելով ու չգտնելով՝ արտագաղթեն երկրից: |hetq.am|
Կարդալ ավելին
ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակը, ԼՂ խնդիրը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացումը, ինչպես նաև ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը: |armenpress.am|
Այս պահին նոր պատերազմի մասին չի կարող խոսք լինել: Եթե նման խնդիր լինի, պետությունն անհապաղ ամեն քայլ կձեռնարկի: Բայց դիտարկելով մեր վերջին 30-ամյա պատմությունը՝ պետք է ամեն վայրկյան պատրաստ լինել պատերազմի: Բայց այս պահին նման հարց բարձրացնելու անհրաժեշտություն, տագնապ հաղորդելու կարիք չկա։ [Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյան] |1lurer.am|
Կարդալ ավելին
Մինչև հունիսի 1-ը պետք է ընտրություններն ավարտված լինեն: Դա նշանակում է, որ առաջիկա 10 օրվա մեջ պետք է մեկնարկի խորհրդարանի լուծարման գործընթացը։ Հունիսի 1-ից հետո չեմ կարող երաշխավորել, որ խորհրդարանում մեր կողմից վարչապետի թեկնածուի առաջադրում չի լինի: [Էդմոն Մարուքյան] |armenpress.am|
🌧Հանրապետության տարածքում մարտի 15-ին՝ կեսօրից հետո, 16-19-ը առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
🌤Օդի ջերմաստիճանը մարտի 16-17-ն աստիճանաբար կբարձրանա 8-12 աստիճանով:
☁️Երևան քաղաքում՝ մարտի 15-ի երեկոյան ժամերին, 16-19-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ: Մարտի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: [ԱԻՆ]