Տեղեկատվության ստուգման կենտրոն
1.3K subscribers
476 photos
3 videos
3 files
548 links
Կենտրոնի նպատակն է պաշտպանել քաղաքացիներին տեղեկատվական դաշտում տեղ գտած կեղծիքներից։
Այստեղ կարող եք գտնել մեդիատիրույթում տարածվող կեղծ լուրերի հերքումները, պետական գերատեսչությունների պարզաբանումները, ինչպես նաև օբյեկտիվ ու ճշգրիտ տեղեկատվություն։
Download Telegram
Ոստիկանությունը ծանուցումն ուղարկել է 5 դպրոցների 48 աշխատակցի մասով. փետրվարի 22-ին հարուցվել է քրգործ

Առավել մանրամասն՝
https://infocheck.am/am/posts/605
Ռուստամ Բադասյանի կողմից՝ սյունեցիներին կալանքի չտարած դատավորների նկատմամբ Կարգապահական վարույթ հարուցելու մասին լուրը կեղծ է. ԱՆ

Առավել մանրամասն՝
https://infocheck.am/am/posts/606
📌Ցանցահենների կողմից բիզնես էջերի որսը շարունակվում է։

Հիշեցնենք, որ այս և նույնաբովանդակ մյուս էջերը որևէ կապ չունեն Ֆեյսբուքի անվտանգութրան բաժնի հետ։

Կոչ ենք անում չանցնել կասկածելի հղումներով, չփոխանցել ձեր կամ ձեր բիզնես էջի տվյալները, հակառակ դեպքում կարող եք կորցնել ձեր օգտահաշիվը։
Ադրբեջանական աղբյուրներով տարածվող լուրը, թե հայկական զինուժը կրակ է բացել հայ զինվորի ուղղությամբ, կեղծ է


Ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկը տեղեկություն է տարածե, թե Հայաստան-Ադրբեջան սահմանին հայ զինվոր է սպանվել հենց հայ զինծառայողների կողմից։ Ըստ տեղեկության այդ զինվորը փորձել է սահմանն անցնել ու հանձնվել ադրբեջանական կողմին։

Հակառակորդ երկրի լրատվականները նշում են, որ միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի սահմանի հատվածում ՝ ադրբեջանական Ջաֆարլի գյուղի և հայկական Վազաշեն գյուղի ուղղությամբ:


«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ տեղեկությունը բացարձակ սուտ է։

«Հիմարություն է, նման դեպք չի գրանցվել։ Այս տեղեկությունը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական կեղծիքներից է»,-նշեցին ՊՆ-ից:

https://infocheck.am/am/posts/607
Նժդեհի արձանը չի ապամոնտաժվում․ հերքում

Քիչ առաջ համացանցում կրկին տեղեկություն տարածվեց, թե Արցախի Մարտունի քաղաքում ռուս խաղաղապահները ցանկանում են ապամոնտաժել Գարեգին Նժդեհի արձանը։



Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը հերքեց լուրը՝ նշելով, որ տեղեկություն իրականության հետ որևէ կապ չունի․ Նժդեհի արձանն իր տեղում է:



Հիշեցնենք, որ նախկինում ևս անդրադարձել էինք այս թեմային ։

https://infocheck.am/am/posts/608
Սև լճի մեծ մասը Հայաստանի տարածքում է և վերահսկվում է հայերի կողմից․ համացանցում ապատեղեկատվություն է տարածվում

Առավել մանրամասն՝
https://infocheck.am/am/posts/609
Հայաստանից անվերադարձ մեկնածների մասին լուրերը կեղծ են

Օրերս մամուլում տարածվել էր «Այս տարվա չորս ամիսների ընթացքում 76.677 մարդ անվերադարձ լքել է Հայաստանը» վերտառությամբ հրապարակում, որը իրականությանը չի համապատասխանում։ Պնդումն արվել է հիմք ընդունելով այն փաստը, որ 2021 թվ. առաջին չորս ամիսներին ՀՀ-ից օդային ճանապարհով մեկնած քաղաքացիների թիվը կազմել է 240 հազար 891 մարդ, ժամանածներինը՝ 164 հազար 214 մարդ:

Կապ հաստատելով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ և ուսումնասիրելով մեկնողների և ժամանողների վիճակագրությունը՝ պարզեցինք, որ լրատվականներում տեղ գտած շահարկումներն անհիմն են ու կեղծ։
Հայաստանին բնորոշ սեզոնային աշխատանքային միգրացիան հիմնականում դրսևորվում է տարվա առաջին ամիսներին, ինչով պայմանավորված վիճակագրական տվյալները փաստում են, որ ՀՀ-ում օդային ճանապարհով մեկնողների սալդոն (մեկնածների և ժամանածների տարբերությունը) տարվա առաջին ամիսներին մշտապես բացասական է եղել։
Մանրամասն՝ https://infocheck.am/am/posts/610
Ադրդեջանի կողմից հայկական դիրքերի գրավման փորձ չի եղել

Համացանցում տեղեկություն է տարածվում, թե իբր Տավուշի մարզում ադրբեջանական կողմը փորձել է հայկական դիրքեր գրավել։ Գրառման մեջ օգտատերը մինչև անգամ նշել էր, թե ադրբեջանցիները «հրետանի են պատրաստել»՝ անհրաժեշտության դեպքում կիրառելու համար։


Պաշտպանության նախարարությունից @infocheck_am -ին հայտնեցին, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։


«Սահմանային իրավիճակը վերահսկելի է և որևէ միջադեպ չի արձանագրվել»,- հայտնեցին նախարարությունից։

https://infocheck.am/am/posts/611
Իշխանասարի ուղղությամբ մարտեր չեն ընթանում. վիրավորների մասին լուրերը բացարձակ սուտ են

Սոցցանցերում և մամուլում ակտիվորեն տեղեկություն է շրջանառվում, թե Սյունիքի մարզում՝ Իշխանասարի ուղղությամբ, մարտեր են ընթանում: Գրել են, թե հակառակորդը հարձակում է նախաձեռնել ու իբր հայկական կողմից կան վիրավորներ, որոնք տարհանվում են:

Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» չեն համապատասխանում իրականությանը։

Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը ևս հերքել է մամուլում շրջանառվող այս լուրերը։ Հարձակումների վերաբերյալ տեղեկությունները փոխմարզպետը բացարձակ սուտ է որակում։

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը ևս արձագանքել է լուրերին. «Բանակցություններ են գնում, մարտեր չեն ընթանում։ Մենք այնտեղ զինվոր չենք ունեցել, որ մարտեր լինեն։ Տարածքն ազատ է եղել, ում հետ պետք է մարտ վարեին։ Հակառակորդը GPS-ով գծված սահմանից էլ առաջ են եկել»։

https://infocheck.am/am/posts/612
Գեղարքունիքի մարզում թշնամու առաջխաղացման մասին լուրերը կեղծ են

Այսօր մամուլում տարածվել էր տեղեկատվություն, որ «Թշնամին երեկվանից դիրքերն առաջ է բերել նաև Վարդենիսում։ Տեղի բնակիչները հայտնել են, որ ադրբեջանցիները սարի վրա պոստերը առաջ են տվել 3 կմ, իջել են ներքև՝ դեպի Վերին Շորժա գյուղ, որտեղ գյուղացիների արոտավայրերն են, խոտհարքերը, ամբողջովին հայկական տարածք է»։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սամսոնյանը պաշտոնապես հերքել է թշնամու՝ Վարդենիսի տարածաշրջանի որոշ հատվածներում դիրքերի առաջխաղացումը։

Վարդենիս Համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանն իր հերթին հերքել է այն տեղեկությունները, թե թշնամին դիրքերն առաջ է տվել դեպի Վերին Շորժա գյուղ։

Մանրամասն՝ https://infocheck.am/am/posts/613
Այսօր մամուլում տարածվեց տեղեկատվություն առ այն, որ միջդիրքային կրակահերթեր են լսվել Տավուշի մարզի Ոսկեպար-Բաղանիս-Ոսկեվան սահմանային հատվածում։

Պաշտպանության նախարարությունից «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» հայտնեցին, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։

Վերոնշյալ համայնքներից ևս վերահաստատեցին, որ հերթական ապատեղեկատվությունն է տարածվել, կրակոցներ տեղի չեն ունեցել։

https://infocheck.am/am/posts/614
Լուրերը, թե մի խումբ անձինք Արմավիրի մարզի հատվածից անցել են հայ-թուրքական պետական սահմանը, իրականությանը չեն համապատասխանում

ՀՀ ԱԱԾ
Համացանցում տարածվում է ոստիկանության զորքերի մասնակցությամբ տեսանյութ, որտեղ կիրառվում է ջրցան։

ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ տեսանյութը հին է և հատված է ոստիկանության զորքերի վարժանքներից։
Վերին Շորժա գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողներին շրջափակման մեջ վերցնելու մասին լուրերը կեղծ են

Որոշ լրատվամիջոցներով տարածվել է տեղեկություն «Վերին Շորժա գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողներին շրջափակման մեջ վերցնելու» մասին։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնին» ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբից հայտնել են, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

«Ավելին` բոլոր երեք ուղղություններով, որոնցով հակառակորդը մտել է հայկական տարածք, ՀՀ զինուժն ունի լիարժեք վերահսկողություն ինչպես տարածքի, այնպես էլ այդտեղ գտնվող ադրբեջանցի զինվորականների և նրանց ապահովման ուղիների նկատմամբ», -ընդգծել են ՀՀ Զու ԳՇ-ից:

https://infocheck.am/am/posts/616
Որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածում իբր «Վարդենիսի սահմանային հատվածում ադրբեջանցիների կողմից հայկական դիրք գրավելու» մասին:


Վարդենիսի սահմանային հատվածում ադրբեջանցիների կողմից հայկական դիրք չի գրավվել. հերքում

Տեղեկատվության ստուգման կենտրոնին ՀՀ ԶՈւ ԳՇ-ից կտրականապես հերքեցին այդ տեղեկությունը.

«Ոչ միայն ադրբեջանցիները հայկական որևէ դիրք չեն գրավել, այլև նույնիսկ տեսականորեն չէին կարող գրավել, քանի որ սահմանային այդ հատվածում, որտեղ ադրբեջանցիները փորձել են առաջխաղացում ապահովել, մարտական դիրքեր ուղղակի չկան և դա ընդամենը բաց տարածք է, որը, ինչպես նաև այդտեղ գտնվող ադրբեջանցի զինվորականները, գտնվում են հայկական ստորաբաժանումների վերահսկողության տակ»,- հստակեցրել են ՀՀ ԶՈւ ԳՇ-ից։

https://infocheck.am/am/posts/617
Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 19-ի առավոտյան դրությամբ, էական փոփոխություններ չի կրել։

Սադրանքի իրականացման բոլոր ուղղություններում թե՛ տարածքները, թե՛ ադրբեջանցի զինվորականները, և թե՛ նրանց ապահովման հնարավոր ուղիները շարունակում են գտնվել հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ։ Ավելին՝ նախորդ երկու օրերին ՀՀ ԶՈՒ հավելյալ ստորաբաժանումներ են բացազատվել տեղանքում, իսպառ զրկելով ադրբեջանցիներին նույնիսկ տեսականորեն որևէ գործողություն իրականացնելու հնարավորությունից, որպես իրադրության՝ իրենց համար խելամիտ լուծում թողնելով բացառապես վերադարձը ելման դիրքեր։

Այդուհանդերձ, խնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են։ ՀՀ պաշտպանության նախարարությունը լիահույս է, որ դրանք կտան ցանկալի արդյունք, և ստեղծված իրադրությունը կհանգուցալուծվի խաղաղ ճանապարհով։ Միևնույն ժամանակ, ինչպես արդեն հայտարարվել է, ողջամիտ ժամկետներում լուծման բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իրավունք է վերապահում խնդիրը կարգավորել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով։

ՀՀ Պաշտպանության նախարարություն
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում:

«Հայտնում ենք, որ միջադեպի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն: Պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու բոլոր հանգամանքների բացահայտմանը և համապատասխան իրավական հետևանքների կիրառմանը»,-ընդգծել են ՀՀ ՊՆ-ի:

https://infocheck.am/am/posts/618

Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը նախապես հրապարակված սխալ տեղեկատվության համար։
Մայիսի 25-ին, ժամը 14։20-ի սահմաններում հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում։ Մասնավորապես՝ հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։ Միջադեպի մանրամասները ճշտվում են։

ՀՀ պաշտպանության նախարարություն
Ազգային ժողովի պատգամավոր Աղվան Վարդանյանի պնդումը, թե պետական մի շարք գերատեսչություններ 2020թ-ից հետո են դարձել խոշոր հարկատու, կեղծ է, իսկ դրա վրա կառուցած դատողությունները մանիպուլյատիվ։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» տվյալ հայտարարության վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեից պարզաբանում ստացավ, որի համաձայն
պետական հատվածի մարմինների հայտնվելը խոշոր հարկատուների ցանկում պայմանավորված է բացառապես վճարումների հաշվարկման նոր մեթոդաբանությամբ։ 2020թ-ին կառավարության N2157-Ն որոշման համաձայն հաստատված նոր մեթոդաբանության համաձայն 2021 թվականի 1-ին եռամսյակի արդյունքներով հրապարակվող ցանկերում ներառվել են նաև պետական հատվածի հարկ վճարողները։

Մինչև 2021 թվականը հրապարակվող 1000 խոշոր հարկ վճարողների ցանկերում ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, Պետական եկամուտների կոմիտեն և այլ պետական մարմինները չեն ընդգրկվել, որովհետև նախկին մեթոդաբանությամբ դրանց ներառումը նախատեսված չի եղել։

https://infocheck.am/am/posts/620
Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներում այսօր տարածվեց տեղեկատվություն այն մասին, թե իբրև Թուրքիայի ԱԳ նախարար Մ. Չավուշօղլուն հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է մասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին։

Մինչդեռ, Թուրքիայի արտգործնախարարը մամուլի ասուլիսի ընթացքում նման հայտարարություն չի արել։

https://infocheck.am/am/posts/622?fbclid=IwAR3keE6ALC7Hc8FhpWUA2_bgljQkykZSqtCzD1UbHEu-NkXsRqSigmqTP7M