Առեղծվածային Հայաստանը
38 subscribers
214 photos
32 videos
1 file
14 links
Բացահայտիր առեղծվածային այս երկրի մշակույթն ու ժառանգությունը մեզ հետ միասին /նաև մեր կայքում ostarmenia.com
Download Telegram
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի. գտնվում է Վանաձոր քաղաքում։
Եկեղեցին կառուցվել է է 1831 թվականին, հարյուրապետ Փիրուման Յուզբաշ Թայիրովի կողմից ով մեծ համբավ էր վայելում բոլորի կողմից։ Եկեղեցու պատերից մեկի վրա արձանագրություն կա, որը գրել է Փիրուման Յուզբաշը։

🔨Ես կառուցեցի այս եկեղեցին՝ սուրբ Մարիամ Աստվածածինը,որ քար քարի վրա էր մնացել…

#ճարտարապետություն #Վանաձոր

@hy_Armenia
Հովհաննես Տեր-Թադևոսյան «Թեյարան» (1913)թ

#Արվեստ #իմպրեսիոնիզմ

@hy_Armenia
Առյուծի դեմ մարտնչող Սմբատ Օրբելյան իշխանաց իշխանը. քանդակ Նորավանքի գավթի հյուսիսային պատին։ 1251-ին նա գնացել է մոնղոլական աշխարհակալության մայրաքաղաք Կարակորում և հանդիպել Մանգու խանին, Սյունիքի համար հատուկ կարգավիճակ ստանալով։ Այդ մասին պատմիչ Ստեփանոս Օրբելյանը ասում է, թե երբ խանը հարցնում է իշխանին «Ի՞նչ ազգից ես», Սմբատը պատասխանում է «Հավատով քրիստոնյա եմ և ազգութեամբ հայ»։

#քանդակագործություն #արվեստ #լեգենդ #բանահյուսություն

@hy_Armenia