Առեղծվածային Հայաստանը
38 subscribers
214 photos
32 videos
1 file
14 links
Բացահայտիր առեղծվածային այս երկրի մշակույթն ու ժառանգությունը մեզ հետ միասին /նաև մեր կայքում ostarmenia.com
Download Telegram
Forwarded from Archives (Mikayel Yalanuzyan)
Տիգրանյանների ընտանիքը։ Մեջտեղի շարքում աջից երկրորդը՝ Նիկողայոս Տիգրանյանն է, կողքին եղբայրը՝ Սիրական Տիգրանյանը:

Կոմպոզիտոր Նիկողայոս Տիգրանյանը (1856-1951) ծնվել է Ալեքսանդրապոլում։ Նրա փոքր եղբայրը՝ Սիրական Տիգրանյանը, Հայաստանի առաջին Հանրապետության արտաքին գործերի նախարարն էր։ Ինը տարեկանում Նիկողայոսը կորցնում է տեսողությունը։
Գյումրիի պատմության թանգարանում կարող եք տեսնել նրա աշխատանքային իրերը, նոտաները, բազմաթիվ լուսանկարներ և Բրայլյան տառերով մեքենագրելու հատուկ գործիքը։
Ընդհանրապես՝ Գյումրիի պատմության թանգարանը շատ լավն է՝ ճաշակով, մաքուր, ժամանակակից և հետաքրքիր ցուցանմուշներով։ Անպայման այցելեք։
🌤Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
❄️Փետրվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։
☁️Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։ Երևան քաղաքում փետրվարի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

@hy_Armenia
Արցախցի կինը ազգային տարազով

#տարազ #Արցախ
Ծնունդով գյումրեցի Ալբերտ Մկրտչյանն իր ավագ եղբոր՝ մեծագույն վարպետ Մհեր Մկրտչյանի հետ իրենց թողած արվեստով մի ամբողջ ժամանակաշրջան են ներկայացնում թե՛ ազգային, թե՛ համամարդկային, թե՛ գեղագիտական իրենց ըմբռնումներով և աշխարհայացքով:

«Հին օրերի երգը», « Մեր մանկության տանգոն», «Շնչառություն», «Ուրախ ավտոբուս», «Տխուր փողոցի լուսաբացը» և շատ ու շատ այլ ֆիլմեր թե՛ խորհրդային, թե՛ ժամանակակից հայ կինոյի պատմության լավագույն էջերից են:

Մկրտչյանն արժանացել է պետական մրցանակի: Առաջին անգամ 1972 թ.՝ «Հուշարձան» ֆիլմի համար, հետո՝ «Հին օրերի երգը» ֆիլմի համար, և 2000 թվականին ՝«Ուրախ ավտոբուս» ֆիլմի համար:

Իհարկե կինոռեժիսորն արժանացել է նաև այլ պարգևների և մրցանակների, որոնցից յուրաքանչյուրը նրա կատարած աշխատանքի, նրա ստեղծած կինոարվեստի որոշակի արժեվորումն է:

2000 թվականից Մկրտչյանը եղբոր՝ Մհեր Մկրտչյանի հիմնադրած թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենն էր: Այստեղ ևս բազմաթիվ ներկայացումներ է բեմադրել:

Նա իր ֆիլների առնվազն կեսի սցենարի հեղինակն է եղել, նաև որպես դերասան հանդես է եկել։

#կինո @hy_Armenia
Ռուդոլֆ Խաչատրյան։ Կույրը, 1966թ

#արվեստ

@hy_Armenia
Forwarded from Archives (Mikayel Yalanuzyan)
Շարլ Գունոյի «Ռոմեո և Ջուլիետա» օպերայի բեմադրությունը Երևանում։ Ջուլիետայի դերում Գոհար Գասպարյանն է։ 1955թ.
Նկ. Անի մեկնելուց առաջ, ձախից՝ Հովհ. Կոստանյան, Հովհ. Թումանյան, Ավ. Իսահակյան, Ալեքսանադրապոլ, 1901🌾

@hy_Armenia
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 155-րդ թատերաշրջանի առաջնախաղը՝ «Քեյս» ներկայացումը տեղի ունեցավ լեփ-լեցուն դահլիճում։ Երկար դադարից հետո հարազատ թատրոնը հանդիսատեսին ընդունեց գյումրեցի Բաբկեն Զաքարյանի հեղինակած և Լյուդվիգ Հարությունյանի բեմադրած անչափ տպավորիչ ու արդիական պիեսով։

Մինչ այդ, պրեմիերային նախորդող մամուլի ասուլիսի շրջանակներում ներկայացվեցին թատրոնում իրականացված աշխատանքները, ինչպես նաև սպասվելիք ծրագրերը։ Թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը տեղեկացրեց, որ հունվար-փետրվար ամիսներին խաղացել են հիմնականում մանուկ հանդիսատեսի համար, իսկ երեկոյան ներկայացումների մեկնարկը տրվել է մարտ ամսից։ Նրա խոսքով 2021-ին աճեմյանցիները հանդես կգան ավելի շատ կոմեդիաների ներկայացմամբ, որտեղ կխոսեն հանդուրժողականության, սիրո և ջերմության մասին․դրամաներ չեն խաղալու, քանի որ թատրոնն իր առաքելությունն ունի՝ հակակշռել տրամադրություններն ու ստեղծել բարենպաստ միջավայր՝ հաղթահարելու բոլորիս համակած դժվարությունները։

Ավելին կարդացեք այստեղ

@hy_Armenia
Media is too big
VIEW IN TELEGRAM
Վլադիմիր Մսրյան - Հերոստրատ

@hy_Armenia
Ռուդոլֆ Խաչատրյան — Նատյուրմոտ թղթե հրեշտակով

#արվեստ
@hy_Armenia
Մակարավանք, Տավուշի մարզ, 13-րդ դար։
#Տավուշ #ճարտարապետություն #եկեղեցի
@hy_Armenia
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ճանապարհ դեպի կրկես": Ռեժիսորներ Հենրիկ Մալյան, Լևոն Իսահակյան: Սցենարի հեղինակ Ալեքսանդր Յուրովսկի: Լեոնիդի դերում Լեոնիդ Ենգիբարով: Օպերատոր Ժիրայր Վարդանյան: "Հայֆիլմ": 1963 թ.:

«Երգ ճանապարհի»:Կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյան, խոսք Հարոլդ Ռեգիստանի:
@hy_Armenia
«Եկեք միասին մեծարենք հերոսածին մայրերին». Ապրիլի 7-ին տեղի կունենա Գոհար Հովհաննիսյանի «ԱՐՇԱԼՈՒՅՍ» մենահամերգը Ապրիլի 7-ին՝ ժամը 20:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Գոհար Հովհաննիսյանի մենահամերգը: «ԱՐՇԱԼՈՒՅՍ» կոչվող մենահամերգի ուղերձն այն է, որ մեր երկրի վրա էլ արշալույս կբացվի, իսկ խորագիրն է՝ «Եկեք միասին մեծարենք հերոսածին մայրերին»: Համերգի պրոդյուսերը Խաչիկ Յեղոյանն է, ռեժիսորը՝ Արթուր Սահակյանը, նկարահանման ռեժիսորն է Արամ Շահբազյանը։ Դահլիճի 70 %-ի հրավիրատոմսերը տրամադրվելու են հերոսածին մայրերին: Հանդիսատեսը կարող է տոմսեր ձեռք բերել և մասնակիցը դառնալ մեզ համար իրենց կյանքը տված հերոս տղերքի մայրերի մեծարման հրաշալի համերգին, որի ժամանակ Գոհար Հովհաննիսյանը կներկայանա իր ազգագրական, ժողովդական և ռազմահայրենասիրական երգերով:

@hy_Armenia
Media is too big
VIEW IN TELEGRAM
Թամարա Խանումը հայկական ծագմամբ ուզբեկ պարուհի էր, որը հայտնի էր նրանով, որ Ուզբեկստանում առաջին կանանցից մեկն էր, ով բեմում պարում էր առանց պարանջայի:
@hy_Armenia
Թորոս Ռոսլին — Մոգերի երկրպագություն (1268թ.)

#ավետարան #արվեստ #մշակույթ #հավատ
@hy_Armenia
Գեորգի Յակուլով — «Ալիսա Կոոնենի
դիմանկարը» (1920 թ.)
#արվեստ #մշակույթ
@hy_Armenia
Media is too big
VIEW IN TELEGRAM
Մհեր Մկրտչյան — «Մարդ էլ կա, մարդ էլ» (Պարույր Սևակ )

#ասմունք #մշակույթ #արվեստ
@hy_Armenia
Զանգեզուրի կանանց պար, Սուրեն Սաֆարյան

#պարեր #կերպարվեստ

@hy_Armenia