Առեղծվածային Հայաստանը
37 subscribers
214 photos
32 videos
1 file
14 links
Բացահայտիր առեղծվածային այս երկրի մշակույթն ու ժառանգությունը մեզ հետ միասին /նաև մեր կայքում ostarmenia.com
Download Telegram
Առյուծի դեմ մարտնչող Սմբատ Օրբելյան իշխանաց իշխանը. քանդակ Նորավանքի գավթի հյուսիսային պատին։ 1251-ին նա գնացել է մոնղոլական աշխարհակալության մայրաքաղաք Կարակորում և հանդիպել Մանգու խանին, Սյունիքի համար հատուկ կարգավիճակ ստանալով։ Այդ մասին պատմիչ Ստեփանոս Օրբելյանը ասում է, թե երբ խանը հարցնում է իշխանին «Ի՞նչ ազգից ես», Սմբատը պատասխանում է «Հավատով քրիստոնյա եմ և ազգութեամբ հայ»։

#քանդակագործություն #արվեստ #լեգենդ #բանահյուսություն

@hy_Armenia
🤔Հետաքրիր է իմանալ

🦷Ատամհատիկը հնում կոչվում էր ակռահատիկ կամ էլ ատամնահատիկ հին հայկական այս ծեսը կատարվում է մանկան առաջին ատամը դուրս գալուց հետո։
⚡️Ըստ ծեսի, մանկանը նստեցնում են սեղանի վրա, գլխի վրա պահում մի կտոր, և կտորի վրա լցնում խաշած ցորենի, լոբու, սիսեռի , և այլ հատիկներ։
📍Նախկինում արարողության ժամանակ, մանկան առաջ դրվում էին երեք իր՝ սանր, հայելի և դանակ։ Սանրը մանկան հավասար ատամներ ունենալու, հայելին առատության և պտղաբերության նշան էր, իսկ դանակն ուժի ։ Շատ վայրերում սանր և դանակ էին դնում երեխայի դիմաց եթե սանր էր վերցնում մեծերը կարծում էին քույր է ուզում ունենալ իսկ դանակի դեպքում եղբայր:
Մեր օրերում ծեսը փոփոխության է ենթարկվել մանկան դիմաց դնում են տարբեր առարկաներ, որ առարկային մանուկը առաջինը ձեռք տա՝ խորհրդանշելու է նրա մասնագիտությունը։ Արարողությունն անցկացվում է երգերով ու պարերով:

#Ավանդույթ #տոն #հայեր #ծես

@hy_Armenia
🤔Հետաքրիր է իմանալ․․

✔️Հնում Հարսանիքների ժամանակ թոնրի պսակը, կատարում էին, երբ գյուղում ուղղակի եկեղեցի չէր լինում, եթե եկեղեցում հուղարկավորության ծես կար և ամուսնացողների ընտանիքներն այդ պատճառով խուսափում էին մեծ հարսանիքից կամ փեսացուն ինչ-ինչ պատճառներով պիտի պանդխտության մեկներ կամ էլ, եթե ամուսնացող երիտասարդը ծնողների մինուճար զավակն էր, և նրա ծնողները, վախենալով չար աչքերից, գերադասում էին իրենց որդուն թոնրապսակով ամուսնացնել, որպեսզի տան ծուխը միշտ բարձրանա, և օջախը վառ մնա:
⛪️Եկեղեցու դուռը հարսնքվորների առաջ ժամկոչը կողպում և չէր համաձայնվում բացել, մինչև քավորը նրան դրամ չէր տալիս:Պսակի ավարտին ժամկոչը կրկին փակում էր եկեղեցու դուռը և կրկին նվեր ստանալով քավորից՝ բաց անում:

📍Երևանում եկեղեցուց դուրս գալու պահին շեմին հարսի ոտքի տակ էին դնում նրա տնից գողացած ափսեն, որպեսզի այն կոտրելով՝ հարսը իսպառ կտրվի հոր տնից և ամուսնու տանը հարազատ անդամ դառնա: Նման մի ծես կատարվում էր հարսի տնից դուրս գալու պահին՝ ի նշան հարսի անդարձ մեկնելու:

Այս ծեսի տարբերակը որոշ վայրերում կատարում էին եկեղեցուց դուրս գալու պահին. «Եկեղեցուց դուրս գալիս քավորը հանում է իր կողքից կապած թուրը և խրում դռնագլխին, որ փեսան ու հարսը տակովն անցնեն, և սատանաները չկարողանան նրանց խփել»:

#Հարսանիք #ավանդույթ

@hy_Armenia
Այսօր դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մուրադ Կոստանյանի մահվան հիշատակի օրն է:


Ծնվել է օգոստոսի 25֊ին ( կամ սեպտեմբերի 7֊ին), Իրանական Հաֆթվան հայաբնակ գյուղում։ 1925թ. ավարտել է Մոսկվայի հայկական դրամատիկական թատրոնին կից ստուդիան և սկսել դերասանական գործունեությունը Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնում, իսկ 1928թ. Լենինականի Մռավյանի անվան թատրոնում: 1930թ-ից խաղացել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: 1932թ-ից նկարահանվել է հայկական ֆիլմերում:

1934թ-ից դասավանդել է դերասանական արվեստ: 1944թ-ից եղել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դասախոս: Խաղացել է բազմաթիվ հայկական ֆիլմերում «Լույս և ստվեր» (1933թ.), «Կարո» (1937թ.), «Զանգեզուր» (1938թ.), «Սևանի ձկնորսներ» (1939թ.), «Դավիթ Բեկ» (1943թ.), «Առաջին սիրո երգը» (1958թ.), «01-99» (1959թ.), «Ձախորդ Փանոս» (1969թ.), «Հարսնացուն հյուսիսից» (1975թ.), «Երջանկության մեխանիկա» (1982թ.) և այլն:

1956թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: Մահացել է Երևանում:

#թատրոն #արվեստ

@hy_Armenia
Հայ նշանավոր գրող, բանաստեղծ, արձակագիր, արվեստաբան, գրականագետ Կոստան Զարյանը մի շարք ստեղծագործությունների հեղինակ է։ Հայտնի են հատկապես <<Նավը լեռան վրա>>, <<Անցորդը և իր ճամփան>>, <<Տատրագոմի հարսը>> գործերը։

Կ.Զարյանը (1885-1969թթ.) ծնվել է Շամախիում, ռուսական բանակի գեներալի ընտանիքում: Նախանական կրթությունը ստացել է Փարիզի Սեն Ժերմեն քոլեջում, այնուհետև՝ Բրյուսելի համալսարանի գրականության և փիլիսոփայության բաժնում: Ապրել ու աշխատել է Կ.Պոլսում, Իտալիայում, ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Մերձավոր Արևելքի երկրներում: 1962 թ. ընդունել է Հայաստանի քաղաքացիություն և, փոխադրվելով Երևան, մինչև կյանքի վերջը աշխատել Երևանի գրականության և արվեստի թանգարանում: 1965 թվականից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։

#Արվեստ #Գրականություն

@hy_Armenia
Media is too big
VIEW IN TELEGRAM
Արմեն Տիգրանյան - Անուշի և Սարոյի դուետը "Անուշ" օպերայից

#երաժշտություն

@hy_Armenia
Հայկական հնադարյան կրկեսի ամենաերկարակյաց ժանրը լարախաղացությունն է, որը հասել է մեր ժամանակները։ Լարախաղացը ներկայացվել է որպես հրաշագործ հերոս և Սբ Կարապետի նվիրյալը, իսկ նրա խաղընկեր ծաղրածուն կերպավորել է երկրայինը և պարսավելին։
Վեհի և ստորի, աստվածայինի և մարդկայինի հակադրամիասնության խորհրդավորումը միաժամանակ հանգեցրել է այստեղ առարկայական և խոսքային դրությունների բազմազանության
Միջնադարյան կրկեսը լարախաղացության մեջ դրսևորվել է իր իմաստաբան և գեղագիտական գծերով։
Լարա­խաղացությունն ավելի շոշափելի պատ­կերացում է տալիս այն կրկեսի մասին, որի ակնհայտ հետքերը կան միջնադար­յան բազում մանրանկարներում։

#կրկես
@hy_Armenia
Ավելի քան 20 հայտնագործությունների (հիմնականում հեռուստատեսության և լուսահեռագրման բնագավառներում) և լուսահեռագրման համակարգի հեղինակ է համարվում Հովհաննես Ադամյանը ։Ճարտարագետ-գյուտարարը կյանքի ընթացքում հեղինակել է բազմաթիվ հայտնագործություններ։

Ծնվել է Բաքվում ,1879 թ֊ի Փետրվարի 5֊ին, ապա տեղափոխվել Եվրոպա՝ շարունակելով ուսումը Ֆրանսիայում, Շվեյցարիայում եւ Գերմանիայում։ Այնտեղ նա մասնագիտացել է ճարտարագիտության ասպարեզում՝ հետագայում սկսելով իր գործունեությունն իրբեւ գյուտարար։

Ադամյանի գլխավոր ներդրումը համարվում է գունավոր հեռուստատեսության տեխնոլոգիայի մշակումը՝ հիմնված երեք գույնի համադրության սկզբունքի վրա։ Գունավոր հեռուստատեսություն ստեղծելու իր նախագիծը նա անվանել է «Հեռատես»՝ ստանալով դրա համար պատենտներ, սակայն իր ջանքերին հակառակ՝ նա չի կարողացել առաջընթաց ունենալ։ Թեպետ նրա հետազոտությունների արդյունքում սարքի գործող նախատիպ չի ստեղծվել, իր մշակած սկզբունքը ներդրվել է գունավոր հեռուստատեսություն ստեղծելիս եւ առաջին անգամ ցուցադրվել 1928թ. Լոնդոնում։

#գիտություն #գյուտեր

@hy_Armenia
Forwarded from Archives (Mikayel Yalanuzyan)
Ցավոք սրտի Արցախյան շարժման ու առաջին պատերազմի մասին շատ գրքեր չունենք։ Մամուլն ու հուշագրությունները հիմնական ուշադրությունը կենտրոնացրել են 1988-ի Շարժման վրա։ Դե, հասկանալի է՝ ռոմանտիզմն ու հուզականությունն այնտեղ շատ էր։ Դա է պատճառը, որ 88-ի շարժումից ամենաշատը տպավորվել են հանրահավաքներն ու մարդկանց թիվը, իսկ թե ինչ էին խոսում, ինչ էին ասում, ինչ էին մտածում՝ առանձնապես ուշադրության չի արժանանանում։
Բայց եղածն էլ, իմ կարծիքով, լավ չի տարածվում, ձեր լեզվով ասած՝ PR չի արվում։ Ընդհանրապես, մեր երկրում «պիառվում են» հիմնականում անկարևոր բաները, իսկ մամուլը, որը շատ մեծ դեր ունի հանրային կրթության գործում, Արցախյան առաջին պատերազմին բավարար ուշադրություն չի դարձնում։ Այս հարցն առանձին ուսումնասիրության կարիք ունի, ու կփորձենք մեր ուժերի ներածի չափով դրանով զբաղվել, բայց դա առայժմ դնենք մի կողմ։

Եղած գրքերի մեջ կա մեկը, որն արտակարգ հետաքրքիր է, հարուստ ու թույլ է տալիս օր առ օր պատկերացնել Արցախյան շարժումը՝ 1988-ից սկսած. դա Բագրատ Ուլուբաբյանի «Արցախյան գոյապայքարի տարեգրություն» գիրքն է (Երևան, 1997)։

Բագրատ Ուլուբաբյանը մեր խոշոր պատմաբաններից է ու ամենայն բարեխղճությամբ շարադրել է մեր պայքարի 7 տարվա պատմությունը՝ օգտվելով մամուլի հրապարակումներից, հեռուստատեսային հաղորդումներ ու հարցազրույցներ է սղագրել, կան նաև մեկնաբանություններ ու անձնական կարծիքներ։

Գրքի իմ օրինակում տպաքանակը գրված չէ, բայց ինչքան հիշում եմ՝ բավականին քիչ է եղել։ Չգիտեմ՝ գիրքը վերարատարակվե՞լ է, թե ոչ։ Ամեն դեպքում՝ կարդացեք այդ գիրքը։ Նախ՝ շատ հեշտ է կարդացվում՝ գրված է պարզ ու ամենակարևորը՝ անկեղծ։ Երկրորդը՝ ինչպես գիտեք, այսօրը հասկանալու համար, պետք է հայացք գցել անցյալին։ Առանց դրա չի լինում, երբեք ու ոչ մի երկրում չի եղել։ Ինչքան էլ ասեն՝ անցյալը դնենք մի կողմ՝ չի ստացվելու։ Ապագայի ճանապարհը անցնում է անցյալով։
🎭 "Ձայն հայրենեացն" ու «Գոյ» թատրոնը նախաձեռնել են մի միջոցառում, որի նպատակը արցախյան պատերազմի մասնակիցներին, զոհվածների ծնողներին բարոյական աջակցություն ցուցաբերելն է, վերջին շրջանի բարոյահոգեբանական ծանր վիճակն ինչ որ չափով թեթևացնելը:

Այդ նպատակով «Գոյ» թատրոնում փետրվարի 7-ին, ժամը 19:00-ին տեղի կունենա Աղասի Այվազյանի «Դեկորներ» ներկայացումը /մեկ գործողությամբ կատակերգություն /:

Ներկայացմանը հրավիրված են արցախյան երեք պատերազմների մասնակիցներ, «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» ՀԿ-ի կամավորներ, պատերազմում հաշմված զինծառայողներ, 2016 թ-ի ապրիլյան պատերազմում զոհված հերոսների
Մերուժան Ստեփանյանի, Արգիշտի Գափոյանի, Տիգրան Պողոսյանի, Նարեկ Մարգարյանի, Գոռ Հովհաննիսյանի և հայրենի սահմանների պաշտպանության համար նահատակված մյուս հերոսների ծնողները: Ներկա են լինելու նաև «Քաղաքացիական խորհուրդ» միության ներկայացուցիչները:

«Ձայն հայրենեաց» նախաձեռնության
մամուլի պատասխանատու
Դավիթ Գրիգորյան
Բջջ. 091589455

@hy_Armenia
Հայկական ազգային զարդանախշերը խորհրդային շրջանի շինությունների պատերին։ Երևան, Կոմիտասի պողոտա

#քանդակագործություն #արվեստ #Երևան

@hy_Armenia
Հայկական բալետի հիմնադիրներից է հայ բալետի արտիստ Սարգիս Սարգսյանը ։

Սարգսյանը ծնվել է՝ 1907 թ֊ի փետրվարի 6֊ին կամ փետրվարի 19֊ին Թիֆլիսում , ՎԽՍՀ։

1927 թվականին ավարտել է Մ․ Ի․ Պերինիի բալետային ստուդիան (Թիֆլիս), 1932 թվականին՝ Լենինգրադի պարարվեստի ուսումնարանը։ Եղել է Թիֆլիսի, Լենինգրադի օպերայի, Երևանի՝ օպերայի և բալետի #թատրոն'ների մենապարող։

1938 թվականից դասավանդել է Երևանի պարարվեստի ուսումնարանում։ Սարգսի աշակերտներից են՝ Թ․ Գրիգորյանը, Վ․ Խանամիրյանը, Ս․ Մինասյանը և ուրիշներ։

Մահացել է 1992 թվ֊ի Երևանում։

#բալետ #պարարվեստ #հայեր

@hy_Armenia
Հովնաթանյան Հովնաթան (1730 - 1801), Խաչելություն
/Հայաստանի Ազգային Պատկերասրահ/

#արվեստ

@hy_Armenia
Forwarded from Archives (Mikayel Yalanuzyan)
1974թ. լրանում է դրամատուրգ Վաղարշ Վաղարշյանի ծննդյան 80-ամյակը։
Ստորև բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանի ելույթից մի հատված։

Ես այստեղ ուզում եմ տխուր հառաչանքով մի փոքր շեղվել, հիշեցնելու համար մեզանում տարածված մի ցավալի սովորույթ։ Դա մարդկանց մասին միֆ ստեղծելու, համառորեն այն տարածելու, այդ միֆի շուրջը հավատացյալների բանակը ստվարացնելու սովորույթն է առանձին ընկերների, ընկերական շրջանների կողմից։ Մանավանդ, երբ այդ միֆը ստեղծվում է առանց իրական հիմքերի կամ չափազանցության պայմաններում։

Եթե մի քանի մարդկանց ճարպկորեն հաջողվեց մեկին լուսապսակել, դարձնել ֆետիշ, ուրեմն գնում է այդ ալիքը, մեծանում, և ոչ ոք չի էլ ստուգում, թե որքանով է ճշմարիտ և արդարացի, ինչ փաստերի վրա է հենվում այդ միֆը։

Եվ ընդհակառակը, դարձյալ ինչ-որ հետամնաց, սակավագետ մի միջավայրում մեկ ուրիշի մասին ստեղծվում է միֆի բացասական տարբերակը, և ահա նա էլ է գնում բերնեբերան, դառնում է ալիք, մեծանում, և ոչ ոք էլ չի ստուգում, թե որքանով է ճշմարիտ և արդարացի, ինչ փաստերի վրա է հենվում այդ միֆը։

Եվ դա, այդ միֆը, այդ լեգենդը որոշ ժամանակ, երբեմն նույնիսկ երկարատև, իշխում է, ուժ ունի, կենսունակ է, մանավանդ ամբոխավար, գռեհկամիտ միջավայրում, որտեղ իսպառ խլանում է իրականության ձայնը։

«Սովետական արվեստ», 1974թ., թիվ 11
Սեբաստիայի #տարազ

Հեղինակ ՝ Արտաշես Մարտիրոսյան
Forwarded from Archives (Mikayel Yalanuzyan)
1959թ.։ Ազգային գրադարանի ընթերցասրահը։ Լուսանկարը՝ #Նեմրութի
Այսօր Հայաստանի ժողովրդական արտիստ,
օպերային երգիչ, դերասան Հենրիկ Ալավերդյանի տարեդարձն է ։

Հանդես է եկել այնպիսի օպերաներում, ինչպիսիք Ա.Սպենդիարյանի «Ալմաստը» (Նադիր շահ), Ա.Տիգրանյանի «Դավիթ Բեկը» (Դավիթ Բեկ), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդը» (Վասակ Սպարապետ, Արշակ Երկրորդ), Ռոսսինիի «Սևիլյան սափրիչը» (Դոն Բազիլիո), Մոցարտի «Դոն ժուանը» (Լեպորելլո) և այլն:

1979թ-ից նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի մի շարք ֆիլմերում` «Խոշոր շահում» (1980թ.), «Հին օրերի երգը» (1982թ.), «Հրդեհ» (1983թ.), «Ճերմակ անուրջներ» (1985թ.), «Օտար խաղեր» (1986թ.) և այլն: 1989թ. Լոս Անջելեսում, արդեն վատառողջ, վերջին անգամ է բարձրացել բեմ և հանդես եկել Ա.Տիգրանյանի «Անուշ» (Քյոխվա) օպերայում:

Ծնվել է Լենինականում 1935 թվականին։
1960թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:
1959թ-ից աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադմեիական թատրոնում` որպես մեներգիչ: 1984թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

#թատրոն #օպերա #երաժշտություն

@hy_Armenia
Forwarded from Archives (Mikayel Yalanuzyan)
Սուրեն Սարումյանի լուսանկարների ցուցադրությունը Գյումրիում։