Առեղծվածային Հայաստանը
37 subscribers
214 photos
32 videos
1 file
14 links
Բացահայտիր առեղծվածային այս երկրի մշակույթն ու ժառանգությունը մեզ հետ միասին /նաև մեր կայքում ostarmenia.com
Download Telegram
Արա Բեքարյան-Ընտանիք
Օձունի Վանական համալիր, Լոռի, 7-րդ դար

Մեզ կարող եք հետևել նաև Facebook-ում
https://m.facebook.com/ost.armenia.am/
📖 Ուղիղ 100 տարի առաջ այս օրը 1921 թ. օգոստոսի 14-ին,Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ բացվեց Պետական թանգարանը,որի հինգ բաժիններից մեկը արվեստի բաժինն էր:
📚Հիմնադրման պահից առ այսօր Հայաստանի ազգային պատկերասրահը հանդիսանում է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ,իսկ հայկական արվեստի հավաքածուով՝ աշխարհում ամենամեծ, ամենահարուստ թանգարանը,որտեղ պահվում են ավելի քան 40 000 ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՆՄՈՒՇՆԵՐ:Լինելով Հայաստանի կարևորագույն մշակութային կառույցներից մեկը՝ Հայաստանի ազգային պատկերասրահը հավատարիմ է մնացել դեռևս 100 տարի առաջ որդեգրած իր հիմնական սկզբունքներին՝ հավաքել, ուսումնասիրել,պահպանել ու հանրահռչակել հայ և համաշխարհային արվեստի գանձերը ողջ աշխարհում:
Ձևավորված մեկդարյան ավանդույթների ու նվիրյալ աշխատակիցների շնորհիվ՝Պատկերասրահն այսօր ազգային, հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման, մշակութային դաստիարակության ու գիտակրթական խոշորագույն կենտրոն է, որը քայլելով ժամանակին համընթաց, չի դադարում հիացնել և հետաքրքրել արվեստասեր հանրությանը նոր մտքերով ու նախագծերով:

#թանգարան #պատկերասրահ #Հայաստան #Armenia
Փեթևանի, կամ Պետևանի Խաչքար-մահարձան Քանաքեռ թաղամասում

Պետևանի խաչքար-մահարձանը որմնափակ մեծ խաչքար է, որը պատրաստված է սրբատաշ կարմիր քարից: Այն հայտնի է նաև Ամենափրկիչ անվանմամբ: Խաչքարը հիմնադրվել է 1265թ-ին: Նրա կառուցումից հետո շատ աղետաբեր փոթորիկներ են անցել Քանաքեռի վրայով, սակայն այն անվնաս է մնացել: 1679թ-ի ահավոր երկրաշարժի ժամանակ հիմնահատակ ավերվել են Քանաքեռի երկու եկեղեցիները, բոլոր տներն ու շինությունները, բայց այս մահարձանը մնացել է կանգուն ու անվնաս: Մահարձան-խաչքարը կարող է համարվել փորագրական արվեստի լավագույն նմուշներից։

📸Ռուբինա Պետրոսյան
Հայերենի բարբառներում «քյալլա» նշանակում է «գլուխ»: Այն պատրաստում են ոչխարի կամ տավարի ամբողջական գլխից, ընդ որում՝ հիմնականում Գյումրիում կամ Գյումրիի մերձակայքում:
Ավելին կարող եք կարդալ մեր կայքում `
https://ostarmenia.com/hy/qyalla/
Փառանձեմ թագուհի
Մաքրավանք (lX-XIIIդդ.),
Կոտայքի մարզ։
Մաքրավանքի խաչքարերից մեկը՝ "ճանապարհորդել է", որպես հին խաչքար ցուցադրվել է Ֆրանսիայի հռչակավոր "Լուվր" թանգարանում։
Երդում Ավարայրի ճակատամարտից առաջ: Զորավար` Սուրբ Վարդան Մամիկոնյան: Աշխարհահռչակ նկարիչ` Հովհաննես Այվազովսկի
Գանձասար,վանական համալիր Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում,պատմական Մեծ Հայքի Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում,Խաչենագետի ձախ ափին,Գանձասար լեռան վրա։Իր անունն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից,քանի որ ընդերքում կան արծաթի, թանկարժեք մետաղների հանքեր։ Վանքի տեղը կոչվում էր Աղվան,որ հին հայկական աղբյուրներում հիշատակվում է նաև որպես ամառանոցավայր։ Գանձասարի վանական համալիրը նշանավոր հոգևոր կենտրոն է եղել և համարվում է հայկական ճարտարապետության հանրագիտարան:
Նեղուցի վանք (Նեղոսի վանք, Արզականի Սուրբ Աստվածածին եկեղեցի), Հայ առաքելական եկեղեցու տաճար Հայաստանի Կոտայքի մարզի Արզական գյուղում։Նեղուցի վանքը կառուցվել է 10-րդ կամ 11-րդ դարում,Արզական գյուղին նայող բլրի բացատի վրա,գյուղի կենտրոնից մոտ 2կմ հյուսիս-արևմուտք։Գյուղին ավելի մոտ կա փոքր կոթողով մի այլ փոքր եկեղեցի։ Վանքը բաղկացած է Սուրբ Աստվածածին եկեղեցուց,որին հարում է մեծ գավիթ։Եկեղեցուց և գավիթից ճիշտ հարավ մնացել են երկու իրար կից ուղղանկյուն հիմքի փորվածքներ։
Քրչիկը հին հայկական ապուրներից է: Հին ժամանակներում այն եփում էին թոնրում՝ կավե ամանների մեջ:
Ավելին կարող եք կարդալ մեր կայքում `
https://ostarmenia.com/hy/qrchik/
Թադևոսյան Եղիշե Մարտիրոսի (1870 - 1936) Երկրպագություն խաչին (1901)
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ենոքավան Լաստիվեր ռեզորթ

📸Սոնա Թորոսյան
Շամալին օսմանյան ժամանակաշրջանից ի վեր առկա է և մեծ տարածում ունի հայկական խոհանոցում։ Ենթադրվում է, որ օսմանցիները Երևանի գրավման ժամանակ նրան տվել են ռևանի ավանումը: Ավելին կարող եք կարդալ մեր կայքում `

https://ostarmenia.com/hy/shamali/
Ֆեթվաճյան Արշակ Աբրահամի (1863 - 1947) Կնոջ և մանկան գլխանկար
Ջերմուկի հրաշալիքներից մեկը` բնական գեյզեր
Իսկ դուք գիտե՞ք, որ գյուղերում հարսանիքի են հրավիրել՝ ուղարկելով խնձոր կամ գինի։ Հատուկ հրավիրատոմսեր օգտագործվել են միայն 19-րդ դարի վերջին, քաղաքներում։

#ավանդույթ #Հայաստան #հրավիրատոմս #հարսանիք
Այսօր Արցախի Հանրապետությունը նշում է իր կազմավորման 30 ամյակը։ Ծանրագույն գոյամարտի միջով անցած երկրորդ հայկական պետականությունը շարունակում է մնալ Ազատության և Արդարության մարմնավորում, աշխարհի առջև հանդես գալ որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրական օգտատեր։


Կազմավորվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին Ադրբեջանի ԽՍՀ կազմի մեջ մտնող նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում:

1991թ. դեկտեմբերի 10-ին կայացել է հանրաքվե, որին մասնակցել է գրանցված քաղաքացիների 82.2%-ը: Քվեարկածների 99.89%-ը հանդես է եկել Ադրբեջանից անկախանալու օգտին: Հանրաքվեի արդյունքների հիման վրա դեկտեմբերի 28-ին ԼՂՀ Գերագույն խորհուրդն /խորհրդարան/ ընդունել է Հռչակագիր պետական անկախության մասին:
Արևելյան այս քաղցրավենիքը մեծ տարածում է գտել Հայաստանում։ Այն պատրաստում են տարբեր մրգերից (դեղձ, թուզ, տանձ և այլն):
Ավելին կարող եք կարդալ մեր կայքում`
https://ostarmenia.com/hy/alani/