Առեղծվածային Հայաստանը
37 subscribers
214 photos
32 videos
1 file
14 links
Բացահայտիր առեղծվածային այս երկրի մշակույթն ու ժառանգությունը մեզ հետ միասին /նաև մեր կայքում ostarmenia.com
Download Telegram
Ապրիլի 23-ին Բերդավանի կենտրոնական այգում տեղի ունեցավ խաչքարի տեղադրում՝ ի հիշատակ Հայրենիքի պաշտպանության համար բոլոր ժամանակներում զոհված Բերդավանի հերոս տղաների։

Խաչքարը պատրաստվել է Տավուշի մարզում գործող «Արար» ծրագրի «Խաչքարագործություն և փայտարվեստ» բաժնի սաների կողմից։

Խաչքարը օծեց Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

Սրբազան հոր խոսքով այս խաչքարը մեր հերոսների չապրած կյանքի լուռ ներկայությունն է հենց գյուղի կենտրոնում: Ամեն անգամ այցելելով կհասկանանք, որ հանուն հավերժի ճամփան բռնած մեր տղաների համար էլ մենք պետք է ապրենք, արարենք, ունենանք շատ զավակներ հենց նրանց անուններով...
Խաչքարի բացմանը ներկա էր նաև «Արար» ծրագրի հիմնադիր-ղեկավար Արսեն Գրիգորյանը, ով իր խմբով և Բերդավանցի զոհված տղաների ընտանիքների անդամների հետ հարգանքի տուրք մատուցեցին՝ այցելելով քաջարի ու անմահ հերոսների շիրիմներին ։
Էքսպրոմտ

Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:

Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:

Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչիք վայրագ։

📖 Այսօր մեծն բանաստեղծ Հովհաննես Շիրազի տարեդարձն է

#գրայանություն

@hy_Armenia
Սարյան Մարտիրոս Սերգեյի- Հեծյալը (1912)

#կտավ #կերպարվեստ #մշակույթ #արվեստ #հեծյալ
<<Սուրբ Սարգիս>> Եղվարդ,Կոտայք

📸Ռուբինա Պետրոսյան

#ճարտարապետություն #եկեղեցի #հավատ #մշակույթ
Խաշիլը Հայաստանի մի շարք մարզերում տարածում ունեցող ուտեստ է: Այն համարվում է էթնիկ հայկական նախաճաշ, որի հիմնական բաղադրիչներն են՝ փոխինձը, կաթը կամ չորաթանը, յուղը կամ կարագը, սոխառածը: Որոշ շրջաններում տարածված է նաև «Եփութուխ» անունով:

#հայկական #խոհանոց #նախաճաշ #խաշիլ #Հայաստան
Forwarded from Archives (Mikayel Yalanuzyan)
Մի երկու հետաքրքիր թիվ հայկական երկաթուղու մասին։ «Սովետական Հայաստան» թերթը խորագիր ուներ՝ «Մեր հանրապետության մեկ օրը», որտեղ տալիս էին թե մեկ օրում տնտեսական ինչ «հրաշքներ» են եղել Խորհրդային Հայաստանում։ Հրաշքը չակերտով եմ գրել, բայց կարելի էր նաև առանց դրա։
Եվ այսպես՝ 1971թ. միայն հունվարի 8-ին Հայաստանից երկաթուղային ճանապարհով արտահանվել է 29700 տոննա բեռ՝ շինանյութ, ցեմենտ, քար, ԵրԱԶ մեքենա, քիմիական նյութեր, քար, հանքային ջուր, գինի, ժամացույց և այլն։
Հայաստան է մտել ու բեռնաթափվել 38000 տոննա բեռ։
Տեղափոխվել է 9520 մարդ։ Երկաթուղին ունեցել է 6000 ռուբլի եկամուտ։
Ասեք, որ տպավորիչ է։
🇦🇲

«Հունարենը մեղմ է, հռոմեական լեզուն՝ հզոր, հոներենը՝ ահաբեկող, ասորերենը՝ աղերսական, պարսկերենը՝ պերճ, ալաներենը՝ գեղազարդ, գոթերենը՝ հեգնական, եգիպտերենը՝ տափակախոս և խավարաձայն, հնդկերենը՝ ճռվողական, հայերենը՝ քաղցր, որ միաժամանակ կարող է մյուս բոլոր լեզուների հատկություններն ամփոփել յուր մեջ»:

Եղիշե

#անձինք #խոսքեր #մշակույթ
<<Հրեշտակների ձոր>>, Վեդի, Արարատի մարզ

#բնություն #Արարատ #Հայաստան
Այսօր՝ մայիսի 26-ին, լրանում է Սարդարապատի հաղթանակի 103֊րդ տարին։🇦🇲
Այն Հայաստանի հերոսական պատմության փառավոր էջերից մեկն էր

#Հայաստան #հաղթանակ #պատմություն