Առեղծվածային Հայաստանը
38 subscribers
214 photos
32 videos
1 file
14 links
Բացահայտիր առեղծվածային այս երկրի մշակույթն ու ժառանգությունը մեզ հետ միասին /նաև մեր կայքում ostarmenia.com
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հայկական ժողովրդական պար-Տալտալա

#պար #մշակույթ

@hy_Armenia
2020  թվականին աշխարհի բոլոր հայերը կամա թե ակամա անցան այնպիսի 
պատերազմի միջով որի մասին Անաիս Սարդարսյանը կխոսի ԿԱՄԱWAR 
մոնեներկայացման ժամանակ:

Թիկնիկային թատրոնի բեմում Անաիսը 
կպատմի  թիկնիկային թատրոնի ֆոյեյում թե  ինչ քանակի օգնություն և կամավորների բազմություն էր հավաքվել:

 Դերասանուհին կներկայացնի  պատերազմի օրերին հենց իր կամավորական թիմի աշխատանքների, տխուր և ուրախ պատմությունների մասին, որոնց նա հանդիպել է հենց այդ  օրերին և դրանից հետո: 

Անդրադառնում է սփյուռքի կողմից տրված օգնությանը, մարդկանց հիասթափությանը, ինչպես նաև փորձում է ներկայացնել այդ  իրավիճակից դուրս գալու իր լուծումները՝   վերջ ի վերջո սկսենք իրար սիրել կամ գոնե չզզվել միմյանցից :

Ներկայացումը հիմնված է իրական փաստերի և պատմությունների հիման վրա:

@hy_Armenia
Ստեփանոս Ներսիսյան-«Խնջույք Քուռ գետի ափին»

#կերպարվեստ #մշակույթ #խնջույք #կտավ #արվեստ
Սվաստիկայի զարդանախշով խաչքար, Սանահին վանք, 11-րդ դար

#ճարտարապետություն #խաչքար #Սանահին #մշակույթ
Ապրիլի 23-ին Բերդավանի կենտրոնական այգում տեղի ունեցավ խաչքարի տեղադրում՝ ի հիշատակ Հայրենիքի պաշտպանության համար բոլոր ժամանակներում զոհված Բերդավանի հերոս տղաների։

Խաչքարը պատրաստվել է Տավուշի մարզում գործող «Արար» ծրագրի «Խաչքարագործություն և փայտարվեստ» բաժնի սաների կողմից։

Խաչքարը օծեց Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

Սրբազան հոր խոսքով այս խաչքարը մեր հերոսների չապրած կյանքի լուռ ներկայությունն է հենց գյուղի կենտրոնում: Ամեն անգամ այցելելով կհասկանանք, որ հանուն հավերժի ճամփան բռնած մեր տղաների համար էլ մենք պետք է ապրենք, արարենք, ունենանք շատ զավակներ հենց նրանց անուններով...
Խաչքարի բացմանը ներկա էր նաև «Արար» ծրագրի հիմնադիր-ղեկավար Արսեն Գրիգորյանը, ով իր խմբով և Բերդավանցի զոհված տղաների ընտանիքների անդամների հետ հարգանքի տուրք մատուցեցին՝ այցելելով քաջարի ու անմահ հերոսների շիրիմներին ։
Էքսպրոմտ

Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:

Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:

Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչիք վայրագ։

📖 Այսօր մեծն բանաստեղծ Հովհաննես Շիրազի տարեդարձն է

#գրայանություն

@hy_Armenia
Սարյան Մարտիրոս Սերգեյի- Հեծյալը (1912)

#կտավ #կերպարվեստ #մշակույթ #արվեստ #հեծյալ
<<Սուրբ Սարգիս>> Եղվարդ,Կոտայք

📸Ռուբինա Պետրոսյան

#ճարտարապետություն #եկեղեցի #հավատ #մշակույթ
Խաշիլը Հայաստանի մի շարք մարզերում տարածում ունեցող ուտեստ է: Այն համարվում է էթնիկ հայկական նախաճաշ, որի հիմնական բաղադրիչներն են՝ փոխինձը, կաթը կամ չորաթանը, յուղը կամ կարագը, սոխառածը: Որոշ շրջաններում տարածված է նաև «Եփութուխ» անունով:

#հայկական #խոհանոց #նախաճաշ #խաշիլ #Հայաստան