Առեղծվածային Հայաստանը
37 subscribers
214 photos
32 videos
1 file
14 links
Բացահայտիր առեղծվածային այս երկրի մշակույթն ու ժառանգությունը մեզ հետ միասին /նաև մեր կայքում ostarmenia.com
Download Telegram
🎭 "Ձայն հայրենեացն" ու «Գոյ» թատրոնը նախաձեռնել են մի միջոցառում, որի նպատակը արցախյան պատերազմի մասնակիցներին, զոհվածների ծնողներին բարոյական աջակցություն ցուցաբերելն է, վերջին շրջանի բարոյահոգեբանական ծանր վիճակն ինչ որ չափով թեթևացնելը:

Այդ նպատակով «Գոյ» թատրոնում փետրվարի 7-ին, ժամը 19:00-ին տեղի կունենա Աղասի Այվազյանի «Դեկորներ» ներկայացումը /մեկ գործողությամբ կատակերգություն /:

Ներկայացմանը հրավիրված են արցախյան երեք պատերազմների մասնակիցներ, «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» ՀԿ-ի կամավորներ, պատերազմում հաշմված զինծառայողներ, 2016 թ-ի ապրիլյան պատերազմում զոհված հերոսների
Մերուժան Ստեփանյանի, Արգիշտի Գափոյանի, Տիգրան Պողոսյանի, Նարեկ Մարգարյանի, Գոռ Հովհաննիսյանի և հայրենի սահմանների պաշտպանության համար նահատակված մյուս հերոսների ծնողները: Ներկա են լինելու նաև «Քաղաքացիական խորհուրդ» միության ներկայացուցիչները:

«Ձայն հայրենեաց» նախաձեռնության
մամուլի պատասխանատու
Դավիթ Գրիգորյան
Բջջ. 091589455

@hy_Armenia
Հայկական ազգային զարդանախշերը խորհրդային շրջանի շինությունների պատերին։ Երևան, Կոմիտասի պողոտա

#քանդակագործություն #արվեստ #Երևան

@hy_Armenia
Հայկական բալետի հիմնադիրներից է հայ բալետի արտիստ Սարգիս Սարգսյանը ։

Սարգսյանը ծնվել է՝ 1907 թ֊ի փետրվարի 6֊ին կամ փետրվարի 19֊ին Թիֆլիսում , ՎԽՍՀ։

1927 թվականին ավարտել է Մ․ Ի․ Պերինիի բալետային ստուդիան (Թիֆլիս), 1932 թվականին՝ Լենինգրադի պարարվեստի ուսումնարանը։ Եղել է Թիֆլիսի, Լենինգրադի օպերայի, Երևանի՝ օպերայի և բալետի #թատրոն'ների մենապարող։

1938 թվականից դասավանդել է Երևանի պարարվեստի ուսումնարանում։ Սարգսի աշակերտներից են՝ Թ․ Գրիգորյանը, Վ․ Խանամիրյանը, Ս․ Մինասյանը և ուրիշներ։

Մահացել է 1992 թվ֊ի Երևանում։

#բալետ #պարարվեստ #հայեր

@hy_Armenia
Հովնաթանյան Հովնաթան (1730 - 1801), Խաչելություն
/Հայաստանի Ազգային Պատկերասրահ/

#արվեստ

@hy_Armenia
Forwarded from Archives (Mikayel Yalanuzyan)
1974թ. լրանում է դրամատուրգ Վաղարշ Վաղարշյանի ծննդյան 80-ամյակը։
Ստորև բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանի ելույթից մի հատված։

Ես այստեղ ուզում եմ տխուր հառաչանքով մի փոքր շեղվել, հիշեցնելու համար մեզանում տարածված մի ցավալի սովորույթ։ Դա մարդկանց մասին միֆ ստեղծելու, համառորեն այն տարածելու, այդ միֆի շուրջը հավատացյալների բանակը ստվարացնելու սովորույթն է առանձին ընկերների, ընկերական շրջանների կողմից։ Մանավանդ, երբ այդ միֆը ստեղծվում է առանց իրական հիմքերի կամ չափազանցության պայմաններում։

Եթե մի քանի մարդկանց ճարպկորեն հաջողվեց մեկին լուսապսակել, դարձնել ֆետիշ, ուրեմն գնում է այդ ալիքը, մեծանում, և ոչ ոք չի էլ ստուգում, թե որքանով է ճշմարիտ և արդարացի, ինչ փաստերի վրա է հենվում այդ միֆը։

Եվ ընդհակառակը, դարձյալ ինչ-որ հետամնաց, սակավագետ մի միջավայրում մեկ ուրիշի մասին ստեղծվում է միֆի բացասական տարբերակը, և ահա նա էլ է գնում բերնեբերան, դառնում է ալիք, մեծանում, և ոչ ոք էլ չի ստուգում, թե որքանով է ճշմարիտ և արդարացի, ինչ փաստերի վրա է հենվում այդ միֆը։

Եվ դա, այդ միֆը, այդ լեգենդը որոշ ժամանակ, երբեմն նույնիսկ երկարատև, իշխում է, ուժ ունի, կենսունակ է, մանավանդ ամբոխավար, գռեհկամիտ միջավայրում, որտեղ իսպառ խլանում է իրականության ձայնը։

«Սովետական արվեստ», 1974թ., թիվ 11
Սեբաստիայի #տարազ

Հեղինակ ՝ Արտաշես Մարտիրոսյան
Forwarded from Archives (Mikayel Yalanuzyan)
1959թ.։ Ազգային գրադարանի ընթերցասրահը։ Լուսանկարը՝ #Նեմրութի
Այսօր Հայաստանի ժողովրդական արտիստ,
օպերային երգիչ, դերասան Հենրիկ Ալավերդյանի տարեդարձն է ։

Հանդես է եկել այնպիսի օպերաներում, ինչպիսիք Ա.Սպենդիարյանի «Ալմաստը» (Նադիր շահ), Ա.Տիգրանյանի «Դավիթ Բեկը» (Դավիթ Բեկ), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդը» (Վասակ Սպարապետ, Արշակ Երկրորդ), Ռոսսինիի «Սևիլյան սափրիչը» (Դոն Բազիլիո), Մոցարտի «Դոն ժուանը» (Լեպորելլո) և այլն:

1979թ-ից նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի մի շարք ֆիլմերում` «Խոշոր շահում» (1980թ.), «Հին օրերի երգը» (1982թ.), «Հրդեհ» (1983թ.), «Ճերմակ անուրջներ» (1985թ.), «Օտար խաղեր» (1986թ.) և այլն: 1989թ. Լոս Անջելեսում, արդեն վատառողջ, վերջին անգամ է բարձրացել բեմ և հանդես եկել Ա.Տիգրանյանի «Անուշ» (Քյոխվա) օպերայում:

Ծնվել է Լենինականում 1935 թվականին։
1960թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:
1959թ-ից աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադմեիական թատրոնում` որպես մեներգիչ: 1984թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

#թատրոն #օպերա #երաժշտություն

@hy_Armenia
Forwarded from Archives (Mikayel Yalanuzyan)
Սուրեն Սարումյանի լուսանկարների ցուցադրությունը Գյումրիում։
Forwarded from Archives (Mikayel Yalanuzyan)
Տիգրանյանների ընտանիքը։ Մեջտեղի շարքում աջից երկրորդը՝ Նիկողայոս Տիգրանյանն է, կողքին եղբայրը՝ Սիրական Տիգրանյանը:

Կոմպոզիտոր Նիկողայոս Տիգրանյանը (1856-1951) ծնվել է Ալեքսանդրապոլում։ Նրա փոքր եղբայրը՝ Սիրական Տիգրանյանը, Հայաստանի առաջին Հանրապետության արտաքին գործերի նախարարն էր։ Ինը տարեկանում Նիկողայոսը կորցնում է տեսողությունը։
Գյումրիի պատմության թանգարանում կարող եք տեսնել նրա աշխատանքային իրերը, նոտաները, բազմաթիվ լուսանկարներ և Բրայլյան տառերով մեքենագրելու հատուկ գործիքը։
Ընդհանրապես՝ Գյումրիի պատմության թանգարանը շատ լավն է՝ ճաշակով, մաքուր, ժամանակակից և հետաքրքիր ցուցանմուշներով։ Անպայման այցելեք։
🌤Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
❄️Փետրվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։
☁️Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։ Երևան քաղաքում փետրվարի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

@hy_Armenia
Արցախցի կինը ազգային տարազով

#տարազ #Արցախ
Ծնունդով գյումրեցի Ալբերտ Մկրտչյանն իր ավագ եղբոր՝ մեծագույն վարպետ Մհեր Մկրտչյանի հետ իրենց թողած արվեստով մի ամբողջ ժամանակաշրջան են ներկայացնում թե՛ ազգային, թե՛ համամարդկային, թե՛ գեղագիտական իրենց ըմբռնումներով և աշխարհայացքով:

«Հին օրերի երգը», « Մեր մանկության տանգոն», «Շնչառություն», «Ուրախ ավտոբուս», «Տխուր փողոցի լուսաբացը» և շատ ու շատ այլ ֆիլմեր թե՛ խորհրդային, թե՛ ժամանակակից հայ կինոյի պատմության լավագույն էջերից են:

Մկրտչյանն արժանացել է պետական մրցանակի: Առաջին անգամ 1972 թ.՝ «Հուշարձան» ֆիլմի համար, հետո՝ «Հին օրերի երգը» ֆիլմի համար, և 2000 թվականին ՝«Ուրախ ավտոբուս» ֆիլմի համար:

Իհարկե կինոռեժիսորն արժանացել է նաև այլ պարգևների և մրցանակների, որոնցից յուրաքանչյուրը նրա կատարած աշխատանքի, նրա ստեղծած կինոարվեստի որոշակի արժեվորումն է:

2000 թվականից Մկրտչյանը եղբոր՝ Մհեր Մկրտչյանի հիմնադրած թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենն էր: Այստեղ ևս բազմաթիվ ներկայացումներ է բեմադրել:

Նա իր ֆիլների առնվազն կեսի սցենարի հեղինակն է եղել, նաև որպես դերասան հանդես է եկել։

#կինո @hy_Armenia
Ռուդոլֆ Խաչատրյան։ Կույրը, 1966թ

#արվեստ

@hy_Armenia
Forwarded from Archives (Mikayel Yalanuzyan)
Շարլ Գունոյի «Ռոմեո և Ջուլիետա» օպերայի բեմադրությունը Երևանում։ Ջուլիետայի դերում Գոհար Գասպարյանն է։ 1955թ.