Առեղծվածային Հայաստանը
39 subscribers
214 photos
32 videos
1 file
14 links
Բացահայտիր առեղծվածային այս երկրի մշակույթն ու ժառանգությունը մեզ հետ միասին /նաև մեր կայքում ostarmenia.com
Download Telegram
Ծաղկեփունջ(1980)-
Գառզու( Գառնիկ Զուլումյան)

#կերպարվեստ
Պարույր Սևակ - <ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻՆ>(1942թ.)

Սիրելի իմ, հարազատ իմ, ընկեր իմ,
Որ հանգչում ես այժմ անհայտ մի խորշում,
Ջահել սրտով, անկնճիռ ու անխորշոմ,
Դու իղձերիս, ապրումներիս մտերիմ:

Ես - եղբայրդ՝ տվայտանքով քո հոգու,
Ես - ընկերդ՝ սրտիդ զարկով բաբախող,
Հարազատըդ փարված կրծքիդ սրախող,
Մի վառ հույսով խոր վերքերդ եմ ամոքում:

Գուցե վաղը ես էլ թաղվեմ մի խորշում
Կույր ու դաժան մի գնդակով՝ բութ արճիճ,
Թաղեմ ճակատն իմ անկնճիռ, անխորշոմ:

Ու թող մեռնենք, եղբայր, սիրով ու անճիչ,
Վառ հավատով, որ սերունդները անցավ,-
Կկերտեն մեզ փառքի անմահ հուշարձան...

#գրականություն #բանաստեղծություն #խոսքեր #մշակույթ #արվեստ
Ինչու՞ էին հայերը հնում երեխաներին բարուրում հողով, իսկ պորտալարը թաղում բակում

Հայերը հնում հավատում էին, որ տաք , մաղած հողում երեխային բարուրելը կօգնի նրան ավելի ուժեղ մեծանալ, քանի որ նա ուժ կստանա մայր հողից, իսկ պորտալարի հետ կապված ավանդույթը լրիվ այլ պատճառներ ուներ։

Նորածնի պորտալար կտրելը միշտ փորձառու կանանց էին վստահում։ Եթե աղջիկ էր ծնվում, կտրված պորտալարը թաղում էին տան բակում, իսկ եթե տղա՝ եկեղեցու բակում։ Համարում էր, որ դա ազդում է երեխաների ապագայի վրա․ աղջիկը տնարար, ընտանիքին նվիրված կմեծանա, իսկ տղան ակտիվ գործիչ, ճարտասան կդառնա։
Իսաբեկյան Էդուարդ Հմայակի-<Տաթև> (1953)
Դիմաց լեռ , Տավուշ
Հակոբ Կոջոյան-"Հայկական հերոլդ"
Հովհաննավանքը, որին այլ կերպ նաև անվանում են Օհանավանք, համանուն գյուղի մոտ գտնվող հայկական միջնադարյան վանական համալիր է՝ Քասաղ գետի արևմտյան եզրի ժայռաբերանին:

Վանքը նվիրված է Հովհաննես Մկրտչին: Այն միջնադարյան Հայաստանի հոգևոր ու մշակութային հռչակավոր կենտրոններից էր։

Համալիրի կազմում ընդգրկված են դեռ IV դարում հիմնված Ս. Կարապետ միանավ բազիլիկ եկեղեցին, XIII-XVI դարերում կառուցված Ս. Կարապետ գլխավոր եկեղեցին, գավիթը, տապանատունը, խաչքարեր, դպրոցի, միաբանության շենքեր ու վանական համալիրը պաշտպանող պարսպապատը:
Ավելին կարող եք կարդալ մեր կայքում `
https://ostarmenia.com/hy/hovhanavanq_am/
Պռոշաբերդ, 13-14-րդ դար, Գլաձոր, Վայոց Ձոր
Խորեն Աբրահամյանը Մյասնիկյանի դերում։ «Երկունք», 1976թ.
Գևորգ Գրիգորյան (Ջոտտո)-Դիանա (1939)
Գևորգ Բաշինջաղյան-Դարյալի կիրճը (1910)
Ամանորյա միջոցառում Մարզահամերգային համալիրում, (1987թ.)
Սիրանուշ Գևորգյան -Արարատը մայրամուտին (1961)
Գառնիի տաճարը ձմռանը💙
Հուշարձանի հեղինակը եղել է համագյուղացի քանդակագործ Սարգիս Գրիգորյանը, իսկ հուշարձանը իր այգով կառուցել է Մղարթի կոլխոզնիկների կողմից, կոլխոզի նախագահ Սարգիս Ստեփանյանի գլխավորությամբ, որը ամբողջ Հայաստանում 2-րդ հուշարձանն է եղել, որ կառուցվել է Հայրենական պատերազմի զոհվածների հիշատակի համար։ Երկրորդ անգամ հուշարձանը վերակառուցվել է 1985 թ․ մայիսի 9-ին, հուշակոթողի վրա տեղադրվել է Անհայտ զինվորի կիսանդրին, որը պատրաստվել է նույնպես համագյուղացի քանդակագործ Սարգիս Գրիգորյանի կողմից, ամբողջ մղարթեցիների հովանավորությամբ, կազմակերպիչները և նախաձեռնողները եղել են Մղարթի սովխոզի դիրեկտոր Վահագն Քալաշյանը, Մղարթի կուլտուրայի տան դիրեկտոր և ՀԿԿ Մղարթի կուսքարտուղար Լենա Ստեփանյանը, որը մեծ շուքով նշվել է 1985թ․ մայիսի 9-ին գյուղում և գյուղից դուրս ապրող համագյուղացիների մասնակցությամբ։
«Հուսո աստղ» ֆիլմի նկարահանումների համար դերասանները Երևանի ձիարշավարանում ձիավարություն էին սովորում։
Լուսանկարում Ազատ Շերենցն է՝ Երևանի ձիարշավարանում։ 1977թ.
Աշխարհում առաջին կին դեսպանը՝
Դիանա Աբգարը (Աղաբեկյան, 1859-1937)։

Դիանա Աբգարը գրող և հրապարակախոս էր։ 1919-1920 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչը Ճապոնիայում։ Հայոց ցեղասպանության մասին 9 գրքերի հեղինակ է։
«Մայր Հայաստան» հուշահամալիրը գտնվում է Երևանում և կառուցվել է Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի հիշատակին։ Այն բացվել է 1950 թվականի նոյեմբերի 29-ին Հաղթանակի զբոսայգում Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման 30-ամյակի օրը։ Հուշահամալիրի հեղինակն է ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը։