Առեղծվածային Հայաստանը
37 subscribers
214 photos
32 videos
1 file
14 links
Բացահայտիր առեղծվածային այս երկրի մշակույթն ու ժառանգությունը մեզ հետ միասին /նաև մեր կայքում ostarmenia.com
Download Telegram
🏰Էրջիթի ամրոցը միջնադարյան հայկական պատմամշակութային հուշարձան և պաշտպանական ամրություն է։

📌 Կառուցվել է 12-14-րդ դարերում և գտնվում է Վայոց ձոր մարզի Արփի գյուղի տարածքում։ Ամրոցի ներսում կան ջրամբարի և բնակարանների մնացորդներ ու ջարդված խաչքարեր, պահպանվել է պարսպապատի հիմքը։

▪️Էրջիթի ամրոցը ունի յուրօրինակ ճարտարապետական կառուցվածք: Այն երեք կողմերից անմատչելի է և միջնադարյան մարտերի ժամանակ կարևոր նշանակություն է ունեցել:

▪️Ամրոցի ներսում կան ջրամբարի և բնակարանների մնացորդներ ու ջարդված խաչքարեր: 20-րդ դարի սկզբում, երբ գյուղում ապրել են տաջիկներ, Քաջբերունու հավաստմամբ բերդն անվանել են «Շիրալի խանի բերդ»:

▪️Բլրաբերդի անմիջապես լանջին «Էրթիջ» գյուղատեղին է, որտեղ պահպանվել են բնակելի տների մնացորդներ: Հենց այստեղից էլ առաջացել է ամրոցի անվանումը:
Մուրադյան Սարգիս Մամբրեի-<Հարսանիք>(1987)
🏞️Գոշի լիճը աշնանը, Դիլիջան
📌Նորատուս գյուղը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Գավառ քաղաքից 5 կմ հեռավորության վրա: Նորատուսը համարվում է Գեղարքունիքի մարզի ամենահին բնակավայրերից մեկը: Գյուղի գերեզմանատունը հայտնի է իր բազմաթիվ խաչքարերով: Այն ալ կերպ կոչվում է նաև Նորատուսի խաչքարադաշտ:

▪️Այստեղ կանգնեցված է մոտ 1000 խաչքար: Որանցից ամենահինը 9-րդ դարի է, սակայն մեծամասնություն են կազմում 13-14-րդ դարերի խաչքարները:
Աղավնավանքը, հայտնի նաև Աղնաբաթի վանք անունով, գտնվում է Աղնաբաթ անտառամասում, Տավուշի մարզ։
Հուշարձանից դեպի հարավ պահպանվել են բազմաթիվ կառույցների մնացորդներ, որոնք, հավանաբար, եկեղեցու միաբանության բնակելի և տնտեսական շինություններն են եղել։ Եկեղեցու վիմագրությունն աղքատիկ է։ Ավանդատների արևմտյան ճակատներին փորագրությունների հետքեր կան, որոնց տառաձևերը բնորոշ են 12 — 13-րդ դդ. վիմագրության արվեստին։
Ռուբիկ Քոչարյան - "Կապույտ հագուստով աղջիկը" (2002թ.)
Դենդրոպարկ, Ստեփանավան
Այրիվանքի կամ Գեղարդի վանական համալիրը գտնվում է Գողտն գյուղից հյուսիս-արևելք, Ազատ գետի Գողթ վտակի ձորալանջին: Համալիրի հիմնական շինությունները կառուցվել են XIII դարում, երբ այստեղ ի պահ են բերում սուրբ Գեղարդը, որով խաչի վրա խոցել էին Քրիստոսին: Սրբությունից է առաջացել է վանքի ավելի հայտնի անվանումը:

Հիմնական հուշարձանախմբում են գլխավոր Կաթողիկե եկեղեցին, գավիթը, ժայռափոր 2 եկեղեցին, ժամատուն-դամբարանը։

Այս պաշտամունքային համալիրը (եռահարկ Սուրբ Աստվածածին եկեղեցու հետ միասին) ժողովրդի կողմից կոչվել է նաև Յոթ եկեղեցիների վանք, ունի նաև քառասուն մատուռ և պատարագի համար նախատեսված խորան: Դեպի Գեղարդ ուխտագնացության օրերը Վարդավառի և Աստվածածնի վերափոխման տոներին են։

Ավելին կարող եք կարդալ մեր կայքում `
https://ostarmenia.com/hy/geghard/
animation.gif
140 KB
Տաթևի վանական համալիրը գտնվում է համանուն գյուղի հարավում՝ Որոտան գետի վտակի ձորի աջափնյա եզերքին։

Վաղ միջնադարում կոչվել է «Սուրբ Եվստաթեոս առաքյալի ուխտ»: Հիմնադրվել է IV դարում, եղել դպրության և գրչության առաջնակարգ կենտրոն, VIII դ․ վերջից՝ Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը։ Կառուցապատվել է աստիճանաբար, հիմնականում՝ IX դ․ վերջին – X դ․ սկզբին:
Ավելին կարող եք կարդալ մեր կայքում`
https://ostarmenia.com/hy/tatev_am/

#ճարտարապետություն #վանք #եկեղեցի #հավատ #մշակույթ #Հայաստան #բնություն #Տաթև
Մուրադյան Սարգիս Մամբրեի-<Խոպան> (1970թ․)
Ծաղկեփունջ(1980)-
Գառզու( Գառնիկ Զուլումյան)

#կերպարվեստ
Պարույր Սևակ - <ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻՆ>(1942թ.)

Սիրելի իմ, հարազատ իմ, ընկեր իմ,
Որ հանգչում ես այժմ անհայտ մի խորշում,
Ջահել սրտով, անկնճիռ ու անխորշոմ,
Դու իղձերիս, ապրումներիս մտերիմ:

Ես - եղբայրդ՝ տվայտանքով քո հոգու,
Ես - ընկերդ՝ սրտիդ զարկով բաբախող,
Հարազատըդ փարված կրծքիդ սրախող,
Մի վառ հույսով խոր վերքերդ եմ ամոքում:

Գուցե վաղը ես էլ թաղվեմ մի խորշում
Կույր ու դաժան մի գնդակով՝ բութ արճիճ,
Թաղեմ ճակատն իմ անկնճիռ, անխորշոմ:

Ու թող մեռնենք, եղբայր, սիրով ու անճիչ,
Վառ հավատով, որ սերունդները անցավ,-
Կկերտեն մեզ փառքի անմահ հուշարձան...

#գրականություն #բանաստեղծություն #խոսքեր #մշակույթ #արվեստ
Ինչու՞ էին հայերը հնում երեխաներին բարուրում հողով, իսկ պորտալարը թաղում բակում

Հայերը հնում հավատում էին, որ տաք , մաղած հողում երեխային բարուրելը կօգնի նրան ավելի ուժեղ մեծանալ, քանի որ նա ուժ կստանա մայր հողից, իսկ պորտալարի հետ կապված ավանդույթը լրիվ այլ պատճառներ ուներ։

Նորածնի պորտալար կտրելը միշտ փորձառու կանանց էին վստահում։ Եթե աղջիկ էր ծնվում, կտրված պորտալարը թաղում էին տան բակում, իսկ եթե տղա՝ եկեղեցու բակում։ Համարում էր, որ դա ազդում է երեխաների ապագայի վրա․ աղջիկը տնարար, ընտանիքին նվիրված կմեծանա, իսկ տղան ակտիվ գործիչ, ճարտասան կդառնա։
Իսաբեկյան Էդուարդ Հմայակի-<Տաթև> (1953)
Դիմաց լեռ , Տավուշ
Հակոբ Կոջոյան-"Հայկական հերոլդ"
Հովհաննավանքը, որին այլ կերպ նաև անվանում են Օհանավանք, համանուն գյուղի մոտ գտնվող հայկական միջնադարյան վանական համալիր է՝ Քասաղ գետի արևմտյան եզրի ժայռաբերանին:

Վանքը նվիրված է Հովհաննես Մկրտչին: Այն միջնադարյան Հայաստանի հոգևոր ու մշակութային հռչակավոր կենտրոններից էր։

Համալիրի կազմում ընդգրկված են դեռ IV դարում հիմնված Ս. Կարապետ միանավ բազիլիկ եկեղեցին, XIII-XVI դարերում կառուցված Ս. Կարապետ գլխավոր եկեղեցին, գավիթը, տապանատունը, խաչքարեր, դպրոցի, միաբանության շենքեր ու վանական համալիրը պաշտպանող պարսպապատը:
Ավելին կարող եք կարդալ մեր կայքում `
https://ostarmenia.com/hy/hovhanavanq_am/
Պռոշաբերդ, 13-14-րդ դար, Գլաձոր, Վայոց Ձոր
Խորեն Աբրահամյանը Մյասնիկյանի դերում։ «Երկունք», 1976թ.
Գևորգ Գրիգորյան (Ջոտտո)-Դիանա (1939)