Առեղծվածային Հայաստանը
38 subscribers
214 photos
32 videos
1 file
14 links
Բացահայտիր առեղծվածային այս երկրի մշակույթն ու ժառանգությունը մեզ հետ միասին /նաև մեր կայքում ostarmenia.com
Download Telegram
Մայրաբերդ, Արցախ
Թադևոսյան Եղիշե Մարտիրոսի-Մայրություն (1917)
Սուրբ Աստվածածին եկեղեցի

Գտնվում է Լոռու մարզի Արդվի համայնքում։
Կադր «Զինվորն ու փիղը» ֆիլմից։ «Հայֆիլմ», 1977
Այսօր աշխարհահռչակ հայազգի հանճարեղ ծովանկարիչ Հովհաննես (Իվան) Այվազովսկու ծննդյան օրն է։ Նկարում անավարտ մնացած "Թուրքական նավի պայթյունը" կտավն է։ Մահացել է 82տ. հասակում։

#նկարիչ #արվեստ #կտավ
Արփենիկ Նալբանդյան 1916-1964 Գյուղացի կին (Ոսկեվազցի պառավը). 1957
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Պարային կատարում «Անուշ» օպերայից

«Անուշ»-ը հայ գրող Հովհաննես Թումանյանի լիրիկական-էպիկական պոեմն է։ Այն հայ ժողովրդական երաժշտական լեզվով գրված առաջին լիավարտ օպերան է, որ ազգային օպերային գրականության մեջ ստեղծեց նոր ոճական ուղղություն։ Երաժշտությունը և լիբրետոն Արմեն Տիգրանյանին է։ «Անուշ» օպերան գրվել է 1908-1912 թվականների ընթացքում։
Սարգիս Խաչատուրյան - Հայուհիներ 1916
Երեւանյան քանդակներ։ Դրվագ Վարդանանց փողոցի մի շենքից
Մելիք Թանգիի կամուրջ, Սյունիք
Կառուցվել է 1855 թվականին ՝ Որոտան գետի վրա, Որոտաբերդի կիրճում, Սիսիանից 20 կմ արևելք:
Չխրթման Հայաստանում տարածված ուտեստ է, որի հիմքում թռչնամսի արգանակն է։ Ավելին կարող եք կարդալ մեր կայքում` https://ostarmenia.com/hy/chkhrtma/
Մինաս Ավետիսյան - Մշեցիներ -1974 «…Մինասը մեր նկարչության բարձրացող աշտարակն էր, հեռուներից տեսանելի ու հեռաստաններ բացող»,- է նկարիչ Հակոբ Հակոբյանը։
Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Ապարանի ջրամբարի ձախ ափին) Արագածոտն, 5-րդ դար

📸Սոնա Թորոսյան
Արա Բեքարյան-Ընտանիք
Օձունի Վանական համալիր, Լոռի, 7-րդ դար

Մեզ կարող եք հետևել նաև Facebook-ում
https://m.facebook.com/ost.armenia.am/
📖 Ուղիղ 100 տարի առաջ այս օրը 1921 թ. օգոստոսի 14-ին,Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ բացվեց Պետական թանգարանը,որի հինգ բաժիններից մեկը արվեստի բաժինն էր:
📚Հիմնադրման պահից առ այսօր Հայաստանի ազգային պատկերասրահը հանդիսանում է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ,իսկ հայկական արվեստի հավաքածուով՝ աշխարհում ամենամեծ, ամենահարուստ թանգարանը,որտեղ պահվում են ավելի քան 40 000 ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՆՄՈՒՇՆԵՐ:Լինելով Հայաստանի կարևորագույն մշակութային կառույցներից մեկը՝ Հայաստանի ազգային պատկերասրահը հավատարիմ է մնացել դեռևս 100 տարի առաջ որդեգրած իր հիմնական սկզբունքներին՝ հավաքել, ուսումնասիրել,պահպանել ու հանրահռչակել հայ և համաշխարհային արվեստի գանձերը ողջ աշխարհում:
Ձևավորված մեկդարյան ավանդույթների ու նվիրյալ աշխատակիցների շնորհիվ՝Պատկերասրահն այսօր ազգային, հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման, մշակութային դաստիարակության ու գիտակրթական խոշորագույն կենտրոն է, որը քայլելով ժամանակին համընթաց, չի դադարում հիացնել և հետաքրքրել արվեստասեր հանրությանը նոր մտքերով ու նախագծերով:

#թանգարան #պատկերասրահ #Հայաստան #Armenia
Փեթևանի, կամ Պետևանի Խաչքար-մահարձան Քանաքեռ թաղամասում

Պետևանի խաչքար-մահարձանը որմնափակ մեծ խաչքար է, որը պատրաստված է սրբատաշ կարմիր քարից: Այն հայտնի է նաև Ամենափրկիչ անվանմամբ: Խաչքարը հիմնադրվել է 1265թ-ին: Նրա կառուցումից հետո շատ աղետաբեր փոթորիկներ են անցել Քանաքեռի վրայով, սակայն այն անվնաս է մնացել: 1679թ-ի ահավոր երկրաշարժի ժամանակ հիմնահատակ ավերվել են Քանաքեռի երկու եկեղեցիները, բոլոր տներն ու շինությունները, բայց այս մահարձանը մնացել է կանգուն ու անվնաս: Մահարձան-խաչքարը կարող է համարվել փորագրական արվեստի լավագույն նմուշներից։

📸Ռուբինա Պետրոսյան