Առեղծվածային Հայաստանը
38 subscribers
214 photos
32 videos
1 file
14 links
Բացահայտիր առեղծվածային այս երկրի մշակույթն ու ժառանգությունը մեզ հետ միասին /նաև մեր կայքում ostarmenia.com
Download Telegram
Forwarded from Archives (Mikayel Yalanuzyan)
Մի երկու հետաքրքիր թիվ հայկական երկաթուղու մասին։ «Սովետական Հայաստան» թերթը խորագիր ուներ՝ «Մեր հանրապետության մեկ օրը», որտեղ տալիս էին թե մեկ օրում տնտեսական ինչ «հրաշքներ» են եղել Խորհրդային Հայաստանում։ Հրաշքը չակերտով եմ գրել, բայց կարելի էր նաև առանց դրա։
Եվ այսպես՝ 1971թ. միայն հունվարի 8-ին Հայաստանից երկաթուղային ճանապարհով արտահանվել է 29700 տոննա բեռ՝ շինանյութ, ցեմենտ, քար, ԵրԱԶ մեքենա, քիմիական նյութեր, քար, հանքային ջուր, գինի, ժամացույց և այլն։
Հայաստան է մտել ու բեռնաթափվել 38000 տոննա բեռ։
Տեղափոխվել է 9520 մարդ։ Երկաթուղին ունեցել է 6000 ռուբլի եկամուտ։
Ասեք, որ տպավորիչ է։
🇦🇲

«Հունարենը մեղմ է, հռոմեական լեզուն՝ հզոր, հոներենը՝ ահաբեկող, ասորերենը՝ աղերսական, պարսկերենը՝ պերճ, ալաներենը՝ գեղազարդ, գոթերենը՝ հեգնական, եգիպտերենը՝ տափակախոս և խավարաձայն, հնդկերենը՝ ճռվողական, հայերենը՝ քաղցր, որ միաժամանակ կարող է մյուս բոլոր լեզուների հատկություններն ամփոփել յուր մեջ»:

Եղիշե

#անձինք #խոսքեր #մշակույթ
<<Հրեշտակների ձոր>>, Վեդի, Արարատի մարզ

#բնություն #Արարատ #Հայաստան
Այսօր՝ մայիսի 26-ին, լրանում է Սարդարապատի հաղթանակի 103֊րդ տարին։🇦🇲
Այն Հայաստանի հերոսական պատմության փառավոր էջերից մեկն էր

#Հայաստան #հաղթանակ #պատմություն
Սևաբերդի ջրամբարը գտնվում է Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղի հվ-արմ մասում, ծմ 2000մ բարձրության վրա և սնվում է Գեղամա լեռների հալոցքային ջրերից։

📷 Tigran Simonyan

#բնություն #ջրամբար
Ավստրալիայի ամենամեծ նահանգի՝ Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին անվանել են «Կինը, որը փրկեց Ավստրալիան» ու նա հայտնվել է «The Australian Financial Review» ամսագրի շապիկին: Բերեջիկլյանն այս խոսքերին արժանացել է համաճարակի առողջապահական և տնտեսական մարտահրավերները լուծելու համար և դարձել այն առաջնորդը, որի կարիքն ուներ Ավստրալիան այս դժվար ժամանակներում:
«Մարդիկ երբեմն ասում էին, որ ես չափազանց շատ եմ վերահսկում: Բայց ես վստահ եմ, եթե ուզում եք ինչ-որ բան ստացվի և դուք առաջնորդ եք, ապա ձեզ վրա պատասխանատվություն պետք է ստանձնեք»,-ասել է Գլեդիս Բերեջիկլյանը։
Նա ծնվել է Սիդնեյում 1970 թվականի սեպտեմբերի 22-ին: Նա ներգաղթյալներ Գրիքորի և Արշիի երեք ավագն դուստրն է: Նրա նախնիները զոհ են դարձել 1915 թ. Ցեղասպանությանը:
Գլեդիսն ավարտել է Սիդնեյի միջազգային հարաբերությունների ինստիտուտը, իսկ հետո Նոր Հարավային Ուելսի համալսարանը: Նա տիրապետում է հայերենին և սերտ կապեր ունի Ավստրալիայի հայ համայնքի հետ: Գլեդիսը Ավստրալիայի ամենամեծ նահանգի՝ Նոր Հարավային Ուելսի առաջին կին վարչապետն է:
Արամ Խաչատրյան
Ծնվել է 1903 թվականի հունիսի 6-ին, Ռուսական կայսրության Թիֆլիս քաղաքում։
Հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1945), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1963), ռուսական կոմպոզիտորական դպրոցի և հայ դասական երաժշտության ներկայացուցիչ, ով ճանաչված է որպես համաշխարհային դասական։
Մահացել է 1978 թվականի մայիսի 1-ին, ԽՍՀՄ Մոսկվա քաղաքում։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Սիլվա Ցուզբաշյան-ՍՐԱՆՈՎ ԿՀԱՂԹԵՍ
Ֆրունզիկի ու Գալյա Նովենցի «Վառեմ-մարեմի բալկոնը» քաղաք Գյումրիում

📸Ռուբինա Պետրոսյան
Վահրամաշեն եկեղեցի, 11-րդ դար, Արագածոտն