Hayassa Loyal / NEWS
1.28K subscribers
506 photos
192 videos
1 file
80 links
🇦🇲 Բարի գալուստ «Hayassa Loyal TV» ալիքի տելեգրամյան հարթակ։
Միացե՜ք մեզ, եղեք է՜լ ավելի իրազեկված ու ստացեք անկախ և անաչառ տեղեկատվություն։

📧 Հետադարձ կապ մեզ հետ` @hayassaloyal_bot

🔸️YouTube
https://youtube.com/@Hayassa_Loyal_TV
Download Telegram
🔴🇹🇷🇬🇷 Թուրքիայի սահմանից անհայտ անձինք կրակ են բացել Էվրոսի տարածքը հսկող հույն սահմանապահների ուղղությամբ։
🔴🇦🇿🇦🇲 Ադրբեջանը չի կարող խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ, քանի դեռ ՀՀ սահմանադրությունը հղում է անում անկախության հռչակագրին, որտեղ խոսվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին։

Իլհամ Ալիև
🔴🇦🇿🇦🇲 Ադրբեջանը Հայաստանին պաշտոնապես հրավիրել է մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 կլիմայական համաժողովին։
🔴🔴🔴🇺🇸 ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը դուրս է գալիս նախագահական ընտրապայքարից։
🔴🇦🇲🇮🇳 Հայաստանը դարձել է հնդկական զենքի թիվ մեկ ամենամեծ գնորդը. ձեռքբերումների ընդհանուր ծավալը հասնում է 600 միլիոն դոլարի։
Forwarded from Hayassa Loyal / NEWS
🔴⚫️🇦🇲 Նիկոլ Փաշինյան. 2024 թվականի ապրիլին մասշտաբային իրադարձություններ են սպասվում։

🎙 Իրականում մենք չենք էլ կասկածում, որ ոչ միայն ապրիլ ամիսը, այլ նաև 2024 թվականը Փաշինյանի բառերով "մասշտաբային" տարի է լինելու։ Սարսափահար լինել պետք չէ, այլ պարզապես պետք է պատրաստ լինել յուրաքանչյուր տեսակի զարգացման, և՜ պատերազմի և՜ թե անգամ արտահերթ ընտրությունների։
Hayassa Loyal / NEWS
🔴⚫️🇦🇲 Նիկոլ Փաշինյան. 2024 թվականի ապրիլին մասշտաբային իրադարձություններ են սպասվում։ 🎙 Իրականում մենք չենք էլ կասկածում, որ ոչ միայն ապրիլ ամիսը, այլ նաև 2024 թվականը Փաշինյանի բառերով "մասշտաբային" տարի է լինելու։ Սարսափահար լինել պետք չէ, այլ պարզապես…
Մի փոքր հիշողության թարմացում, զուտ։
Իսկ ապրիլ ամիսը իրոք "մասշտաբային էր", ինչպես փետրվարին նշում էր Փաշինյանը. խիստ չակերտավոր սահմազատում, Կիրանցում շաբաթներով ծավալված պայքարը Բագրատ Սրբազանի մասնակցությամբ, իսկ հետագայում նաև գլխավորությամբ, ձախողված հեղափոխության փորձ-քայլերթ դեպի Երևան...
Իսկ տարին դեռ առջևում է։
🔴🇷🇺🇦🇲 Ռուսաստանը չի ցանկանում, որպեսզի Հայաստանը կրկնի Ուկրաինայի ճակատագիրը։

Դմիտրի Պեսկով
🔴🔴🔴 Ոչինչ այնքան չի վնասում բանակին, ոչինչ այնքան չի սպառնում երկրի բարեկեցությանը, որքան անցյալ պատերազմի արդյունքների բաց քննարկման վախը՝ իր բոլոր հերոսական էջերով ու ստվերային կողմերով։ Առանց դրանց հետ մանրամասն ծանոթության, ուղղակի անհնար է ճիշտ ռազմավարություն մշակել ապագա պատերազմի համար, ինչը նշանակում է, որ անհնար է մոտալուտ պատերազմին ճիշտ և լիարժեք նախապատրաստել բանակին։

Այս խոսակցությունը էլ ավելի ակտուալ է դառնում տարածվող տեսակետների ֆոնին, որոնց համաձայն կա շատ մեծ հավանականություն, որ Ադրբեջանը նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29-ից հետո կձեռնարկի Հայաստանի Հանրապետության դեմ նոր ագրեսիա, ուստի, եթե մենք ցանկանում ենք պատրաստ լինել շատ հավանական նոր պատերազմին, պետք է սկսենք ծանոթանալ 44-օրյա պատերազմի պարտության պատճառների հետ, և ոչ թե դա անել Փաշինյանի կողմից ստեղծված քննիչ հանձնաժողովում, որից ոչ ոք այդպես էլ ոչինչ չհասկացավ, այլ այդ քննարկման մաս դարձնել բարձրաստիճան զինվորականներին, հրամանատարներին, քննարկմանը պետք է մասնակցեն նաև ՀՀ բոլոր նախկին և ներկա պաշտպանության նախարարները, ինչը նշանակում է, որ հատկապես կարևոր խոսք ունի ասելու նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, և այդ քննարկումը պետք է լինի բաց, հանրությանը հասանելի և մատչելի լեզվով։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇮🇷 Հարևան Իրանում տեղի է ունենում նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշկիանի երդմնակալության արարողությունը։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Բա ընկեր Շարմազանով, հիմա որ ձերոնք մանդատները վայր դնեն, քո 20 տարի առաջ ասածի պես քաղաքական ճգնաժամ չի՞ լինի, ինչից հետո էլ բնականաբար էլի հենց քո ասած արտահերթ ընտրություններ, թե՞ հիմա դուք եք հենց սուտի ընդդիմադիր խաղալով օգնում Փաշինյանին ու իր թիմին հաղթահարել ճգնաժամն ու շարունակել երկիրը ապակայունացնող ու ավերող գործունեությունը։
Forwarded from The Geopolitics / Գեոպոլիտիկա (Vahe Aghajanyan)
Ես ցանկանում եմ լսարան ունեցող բոլոր մարդկանց ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա՝ սկսած Վարդան Ղուկասյանից մինչև Տելեգրամ-ալիքներ։ Բանակում տիրում է խայտառակություն, ահա այսպիսի իրավիճակ, երբ եթե տեր չունես, հասարակ մարդ ես, ապա դատապարտված ես։ Միայն այս տարի շուրջ 20 մահվան դեպք ունենք։ Բանակում հասարակ, խեղճ ընտանիքի զավակները անպաշտպան են, անգամ նրանց անհասկանալի մահվանից հետո նրանց ծնողների նկատմամբ է շարունակվում նույն վերաբերմունքը։

Միևնույն ժամանակ մենք գիտենք, թե ինչ հաստավզեր են աշխատում ՊՆ-ում ու Ռազմական ոստիկանությունում ու գոնե Վարդան Ղուկասյանը, որն աշխատել է ՌՈ-ում, գիտի, թե այնտեղ ինչպես են այս հարցերը լուծում։

Մենք չենք կարող անտարբեր լինել, քաշվել մի կողմ ու տեսնել, թե ինչ է կատարվում բանակում։ Բառդակը մտել է ամենուր, բայց բանակի մասով այն առավել կործանարար է, քանի որ արժենում է մարդկային կյանքեր, անհասկանալի հանգամանքներում սպանվում են հասարակ ընտանիքի զավակներ․․․
🔴🇮🇱🇹🇷 Իսրայելը կոչ է անում ՆԱՏՕ-ին անհապաղ հեռացնել Թուրքիային դաշինքից։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇫🇷 Ֆրանսիայում քրիստոնյաները դուրս են եկել փողոցներ՝ կրոնական երգեր երգելու. այսպես նրանք որոշել են «մաքրել» երկիրը օլիմպիական խաղերի խայտառակ բացման ժամանակ քրիստոնեությունը ծաղրելուց և պղծելուց հետո։
🔴🇦🇲🇮🇷 Նիկոլ Փաշինյանը Իրանում հանդիպել է նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
🔴🇦🇲🇹🇷 Մարգարայի անցակետում հանդիպել են Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը։
🇮🇷🇦🇲 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։
🇮🇷🇦🇲 Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին X-ի իր էջում նշել է, որ Զանգեզուրի միջանցքը չի բխում Հայաստանի շահերից ու Իրանը հավատարիմ է մնալու այս հարցում իր դիրքորոշմանը։
🔴🔴🔴🇦🇲🇷🇺 Ռուս սահմանապահները լքել են «Զվարթնոց» օդանավակայանը։