Hayassa Loyal / NEWS
1.28K subscribers
506 photos
192 videos
1 file
80 links
🇦🇲 Բարի գալուստ «Hayassa Loyal TV» ալիքի տելեգրամյան հարթակ։
Միացե՜ք մեզ, եղեք է՜լ ավելի իրազեկված ու ստացեք անկախ և անաչառ տեղեկատվություն։

📧 Հետադարձ կապ մեզ հետ` @hayassaloyal_bot

🔸️YouTube
https://youtube.com/@Hayassa_Loyal_TV
Download Telegram
Hayassa Loyal / NEWS
Видео от AC130
🔴 Ըստ երևույթի, Բագրատ Սրբազանը, որը իրոք յուր պահանջի և պայքարի մեջ իր չափով և ազնիվ էր, բայց և հավասարաչափ միամիտ, ընկել է Փաշինյանի, Քոչարյանի և Սարգսյանի նախկին-ներկա ստվերային համաձայնությունների թակարդ-երախը, և ամեն ինչ կոտրվելու է հենց նրա գլխին։
Չենք ցանկանում դավադրապաշտական վերլուծությունների տրվել, բայց այն, որ Սերժ-Նիկոլ-Ռոբերտ եռագլուխը իրոք գործում է համաձայնեցված և հստակ պայմանավորվածություններով, դա միանշանակ է, իսկ թե կոնկրետ ինչ պայմանավորվածություններ են դրանք, ինչ խոստումներ և շահեր են իրենցից ենթադրում այս տրիոյի անդամների համար, հստակ ասել չենք կարող, քանի որ բնականաբար չունենք ստույգ տեղեկություններ, սակայն հիմարին էլ հասկանալի է, որ "նախկին" և "ներկա" կոչվածների մեջ ոչ մի անջրպետ էլ գոյություն չունի, այն հորինվածք է, որի ետևում թաքնվում են այդ ազգակործանները։
Իսկ Բագրատ Սրբազանին մաղթենք ողջախոհություն, համբերություն և այս ամենի տակից մի կերպ դուրս գալ կարողանալու կամք. ցավոք, սա այսպես չպետք է ավարտվեր...
🔴🔴🔴 Սուրեն Պետրոսյան - մարդ, որը մեղմ ասած ամենաանվստահելին է Բագրատ Սրբազանի կողմից վստահված անձանց շարքերում։
Շարժման առաջին իսկ օրվանից այս մարդը զբաղված է տարօրինակ հայտարարություններով և գործողություններով. նախ անհասկանալի կերպով հայտնվեց Տավուշում, հետո սկսեց Փաշինյանին հիշեցնող քարտեզների ցուցադրություն, տվեց խայտառակ անպատրաստ հարցազրույց Հ1-ի եթերում Պետրոսին, հետո ընթացքում շարժմանը միացրեց տարօրինակ մարդկանց, որի վառ օրինակն է Քենիայից կրիմինալի ներմուծումը Հայաստան, ի դեմս Arthur Brothers-ի, արդեն վերջերս նրան ինչ-որ տարօրինակ պայմաններում, տարօրինակ պատճառով, տարօրինակ մարդիկ տարել են տարօրինակ վայր, որի մասին նա Բագրատ Սրբազանին և Գառնիկ Դանիելյանին ոչ մի ստույգ տեղեկություն չի տվել, իսկ հիմա էլ գտնվում է անհայտ պատճառներով ինչ-որ անհայտ արտասահմանյան երկրում, և չի էլ ասել Սրբազանին, թե որ երկրում է գտնվում և ինչու։
Մի խոսքով, մարդ հանելուկ-անհայտություն Սուրեն Պետրոսյան։
🇦🇲 Ես հասկանում եմ, որ երբ շարժումը մարում է, կամ անհաջողության է գնում այդ ժամանակ մեղավորներ, նաև հակահերոսներ են պետք, հասկանում եմ, որ բոլորն այդ փնտրտուքի մեջ են:

Սուրեն Պետրոսյանը՝ իր անհասկանալի անհետացման մասին
🔴🔴🔴🇦🇿 Ադրբեջանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
🔴🇦🇲🇧🇾 Արարատ Միրզոյանը Լիտվայում հանդիպել է բելառուս ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայային։

Հ.Գ. Օրեր առաջ Վարդան Ղուկասյանը խորհուրդ էր տվել Տիխանովսկայային հրավիրել Հայաստան և արժանացնել նախագահավայել ընդունելության, որը կլինի իրապես ավելի լուրջ պատասխան Լուկաշենկոյին, քան Փաշինյանի Բելառուս այլևս չայցելելու մասին հայտարարությունը, ինչը մեծ հաշվով Մինսկում ոչ մեկին էլ հետաքրքիր չէ։
🇧🇬🇦🇲 Բուլղարիայի խորհրդարանի նախագահ է ընտրվել ազգությամբ հայ Ռայա Նազարյանը։
🔴🔴🔴👏🏻🇦🇲🇵🇸 Հայաստանը ճանաչում է Պաղեստինի անկախությունը։
🔴🔴🔴🇦🇲🇪🇺 Այն, ինչ հիմա կատարվում է ՀՀ ԱԺ-ում, կործանարար հետևանքներ է պարունակում մեր պետականության համար, որոշ ուժեր փորձում են Հայաստանը տանել Ուկրաինաֆիկացման ճանապարհով, տանել Սիրիայի ճանապարհով, Պաղեստինի, անգամ Աֆղանստանի, քանզի Հայաստանը նման քաղաքական վայրիվերումների պատճառով վերածվում է գեոպոլիտիկ գործիքի աշխարհի ուժային կենտրոնների շահերի բախման խաչմերուկում։
Հասցեական կանդրադառնանք Արամ Սարգսյանին մեր յութուբյան "community" բաժնում և կհղենք մի քանի շատ պարզ հռետորական հարցեր, որոնց պատասխանը և՜ մենք գիտենք, և՜ Արամ Զավենիչը, սակայն ինչ-ինչ պատճառներով նա չգիտակցելու է տալիս այդ հանգամանքները և սպասարկում օտարների շահը։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում հավաքված «արևմտամետ» կոչեցյալների կողմից Հայաստանի գլխավոր թշնամի հռչակվեց ոչ թե Ադրբեջանը կամ Թուրքիան, այլ Ռուսաստանը։
Hayassa Loyal / NEWS
Video
🔴🔴🔴🇪🇺🇦🇲 Խորհուրդ ենք տալիս դիտել հատկապես 59:57 րոպեից սկսած։
Վարդան Ղուկասյանը շատ ճիշտ մատնանշում է այն խնդիրները, որոնք առաջանալու են ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե անցկացնելու արդյունքում։
Ճիշտ է, հայհոյախառն է, բայց դիպուկ։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔴 Փաստորեն, Վազգեն Սարգսյանի քրոջ համար միայն սկզբունքային է այն, որ Ռուսաստանը Հայաստանին որպես խաղալիք չօգտագործի, բայց եթե օգտագործողը Ռուսաստանը չէ, ապա բոլորն էլ կարող են օգտագործել ու խաղալ մեր անկախության ու պետականության հետ։ Սա է այն ամենը, ինչ պետք է իմանալ սրանց ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի մասին, որտեղ մեզ մեծ հաշվով չեն էլ սպասում և հրավերք էլ չեն արել։

Ներողություն իհարկե, բայց Հ1-ի լրագրողը լրագրող չէր, ասեր էս ի՞նչ ես խոսում այ եվրոպամոլ, ի՞նչ ա նշանակում լավ են անում օգտագործում են...
🇹🇷 Թուրքիայի Մալաթիա քաղաքում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել։
Forwarded from A 21
Իմ երկիրը ձեր համար ֆուտբոլի գնդակ չի, որ մի օր Եվրամիություն, մի օր ԵԱՏՄ, հետո նորից մի օր Եվրամիություն, մի օր ԵԱՏՄ։ Վրաստանը ձեզ օրինակ։ 15 - 20 տարի գնում էին Եվրամիություն, ի՞նչ եղավ վերջում։ Հասկացան, որ իրենց այնտեղ ոչ ոք չի սպասում։

Անմեղ մարդկանց բանտերում պահելով, Քննչական կոմիտեում մարդկանց խոշտանգելով, հենց այնպես մարդկանց վրա քրեական գործեր կարելով ու դատելով դուք ուզու՞մ եք գնաք Եվրամիություն։

Վարդան Ղուկասյան (Դոկ)