Հայկական ալիք
3.51K subscribers
1.04K photos
532 videos
738 links
«Հայկական ալիք» էլեկտրոնային պարբերականը «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ ծրագրերից է։

🔗 hayaliq.com
Download Telegram
‼️🇷🇺🇦🇲 ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել է ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցին հարկելու մասին երեկվա հայտարարությանը:

🗣️ «Սիմոնյանը երեկ ասել էր, որ «եկել է ժամանակը` քննարկենք, հասկանանք այն հարկային պարտավորությունները, որ բոլորի համար առկա են, Եկեղեցու հանդեպ ինչո՞ւ չի կիրառվում»։

🗣️ «Միաժամանակ Գերագույն ռադայում «Եվրոպական համերաշխություն» խմբակցությունը և Պյոտր Պորոշենկոն պահանջում են նորից օրակարգ մտցնել կանոնական ուկրաինական ուղղափառ եկեղեցու ամբողջական արգելքի հարցը։ Ինչո՞ւ նրանք, ում սկսում են ղեկավարել արևմտականները, բառիս բուն իմաստով սատանայանում են»,
- գրել է Զախարովան:

Հայկական ալիք | @hayaliq
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
📌 Կրթությունն իր բոլոր սահմանումներով հանդերձ՝ մեզ համար մնում է առաքինի մարդ կերտելու արվեստ։ Առանցքում առաքինի մարդու կերտումն է։

[ Բագրատ Սրբազանը՝ կրթության ու գիտության ոլորտի մասնագետների հետ հանդիպմանը ]

Հայկական ալիք |
@hayaliq
📌 Մայիսի 23-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը:

Նշենք, որ վաղը Սբ. Աննա եկեղեցու բակում օրվա ամփոփում չի լինի:

Հայկական ալիք | @hayaliq
📌 Վաղը՝ մայիսի 23-ին, ժամը 15։00-ին, "Շիրակը Հանուն Հայրենիքի" շարժման նախաձեռնությամբ, Շիրակի թեմի առաջնորդարանում տեղի է ունենալու հանդիպում՝ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի և Շիրակի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ավագանիների միջև, ովքեր հաշտ չեն երկրում ստեղծված ներկա իրավիճակի հետ և պատրաստ են իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրել։

Հայկական ալիք | @hayaliq
🇦🇲🇮🇷 Այսօր Բագրատ Սրբազանն այցելել է Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և գրառում կատարել Նախագահ Էբրահիմ Ռայիսիի ու Իրանի այլ պապաշտոնյաների ողբերգական մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների մատյանում։

«Իմ ընտանիքը Իրանից է ներգաղթել. Իրանի հարազատության զգացումը երբեք չի բացակայել», - նշել է Սրբազանը:

Հայկական ալիք | @hayaliq
✊🏻🇦🇲 Նախատեսված օրակարգի համաձայն Բագրատ Սրբազանն այսօր հանդիպել է հայրենադարձների հետ։ Հանդիպման ընթացքում Սրբազանը հանդես է եկել մի քանի կարևոր հայտարարություններով․

🗣️ «Մենք ասում ենք՝ թող լինի սահմանազատման ու սահմանագծման գործընթաց, թող լինի խաղաղություն, բայց օրենքով լինի։ Ինչո՞ւ թշնամու կողմից երկու տարի առաջ գրավված հողերից չեք խոսում, բայց խոսում եք 90-ականների տարածքներից։ Քանդում եք երկրի ամենապաշտպանված բնագիծը»։

🗣️ «Ժամանակին թելադրողի դերում էինք, հիմա հայտնվել ենք խնդրողի դերում, ինչը մեծ վտանգ է ոչ միայն Հայաստանի, այլև այն հայերի համար, որոնք ապրում ենք այլ միջավայրում։ Կանգնած ենք ինքնության կորստի առաջ։ Երբ սփույռքում մոլորված վիճակում քաշվում են իրանց տան անկյունում, ակամա հրաժարվում են հայության կյանքի մաս լինելուց։

🗣️ «Սա աղաղակ է, ճիչ և այդ ճիչն արձագանք է գտել։ Սա տարիներով ձևավորված անհրաժեշտություն չէ, այլ գործընթաց է, որը ծնվել է Արցախի հանձնումից, մեր հայրենիքը կտոր-կտոր փշրելուց հետո»։

Հայկական ալիք | @hayaliq
📌 Բագրատ Սրբազանը նշել է, որ կիրակի օրվա մեծ հանրահավաքի ժամանակ կհայտարարվի վարչապետի թեկնածուի անունը։

Հայկական ալիք |
@hayaliq
Հայկական ալիք
📌 Այս պահին Բագրատ Սրբազանը հանդիպում է ՏՏ ոլորտի մասնագետների հետ։ Հայկական ալիք | @hayaliq
🗣️ «Մենք պետք է հասկանանք՝ ինչպե՞ս ենք տեսնում մեր կյանքը, մեր պատկերացումները, ինչպիսի՞ն է մեր տեսիլքը կամ ի՞նչ միջավայրում ենք ուզում հայտնվել և ի՞նչ կյանք ենք ուզում ստեղծել մեզ համար»։

🗣️ «Երբեք գիտությունն ու կրոնը հակասությունների մեջ չեն եղել։ Կրոնը պատասխանում է ինչո՞ւ, գիտությունը պատասխանում է ինչպե՞ս հարցին...»։

🗣️ «Մեր ուղղվածությունը կամ ծրագիրը պետք է միտվի նրան, որ մեր կյանքը դառնա չափազանց մրցունակ։ Մեզ համար ամեն բան պետք է լինի լավագույնը, մենք իրավունք չունենք որևէ ոլորտում զիջելու։ Թեպետ սա փոքր ազգի կոնցեպտն է, սակայն այն պահանջում է 24 ժամյա ինքնակատարելագործում»։


[ Բագրատ Սրբազանը՝ ՏՏ ոլորտի մասնագետների հետ հանդիպմանը ]

Հայկական ալիք |
@hayaliq
⬛️ Իրանի Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ այսօր տեղի է ունեցել արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հրաժեշտի վերջին արարողությունը։

Հայկական ալիք | @hayaliq
Հայկական ալիք
🗣️ «Մենք պետք է հասկանանք՝ ինչպե՞ս ենք տեսնում մեր կյանքը, մեր պատկերացումները, ինչպիսի՞ն է մեր տեսիլքը կամ ի՞նչ միջավայրում ենք ուզում հայտնվել և ի՞նչ կյանք ենք ուզում ստեղծել մեզ համար»։ 🗣️ «Երբեք գիտությունն ու կրոնը հակասությունների մեջ չեն եղել։ Կրոնը…
📌 ՀՀ ներկայիս իշխանությունների հեռանալու դեպքում ձևավորված անցումային կառավարությունը պետք է լինի վերկուսակցական, նշել է Բագրատ Սրբազանը՝ ՏՏ ոլորտի մասնագետների հետ հանդիպման ընթացքում։

Նա նաև հայտարարել է, որ քննարկումներ է անցկացնում ամենատարբեր ոլորտների մարդկանց հետ և խնդրում է յուրաքանչյուր ոլորտից երեք մասնագետ ներգրավել անցումային կառավարության համար:

Հայկական ալիք | @hayaliq
🟥 Կիրանցում AZE գրառմամբ սահմանային սյուներ են տեղադրվել, հայտնում է լրագրող Անի Գևորգյանը:

Հայկական ալիք |
@hayaliq
‼️🇷🇺🇦🇲 ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է դե-ֆակտո վարչապետի հայտարարությանն այն մասին, որ ՀԱՊԿ առնվազն երկու երկիր մասնակցել է 2020-ի պատերազմի նախապատրաստությանը։

🗣️ «Մենք պետք է ինքներս գլխի ընկնե՞նք, թե՞ մեզ հետո կասեն։ Տրամաբանական կլիներ անուններ նշելը, եթե խոսքն այդպիսի լուրջ հայտարարությունների մասին է»,- ասել է նա։

Հայկական ալիք | @hayaliq
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟥 Քիչ առաջ բնակարանում խուզարկությունից հետո ձերբակալվել է Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը:

[ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյան ]

Հայկական ալիք |
@hayaliq
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

🟣 ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում և վարչապետը, Տավուշում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո կատարվող տարածքային միակողմանի զիջումների դեմ հանրային ընդվզման այս օրերին, վերստին սկսել են թիրախավորել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ հրապարակ նետելով տարատեսակ կեղծ հայտարարություններ և ճշմարտազուրկ տեսություններ՝ առնչված Եկեղեցու պատմական առաքելությանն ու ներկա գործունեությանը։

🟣 Առավել քան զարմանալի է, որ մերկապարանոց մեղադրանքներ են հնչեցվում Եկեղեցու կողմից հարկեր չվճարելու առնչությամբ, երբ պաշտոնական վիճակագրությունները ուղղակի փաստում են ՀՀ օրենքով սահմանված հարկային պարտավորությունների կատարման մասին։ Հատկապես դատապարտելի է, երբ կառավարության ղեկավարը անհիմն մեղսագրումներով և անսքող դիտավորությամբ Հայ Եկեղեցուն ամբաստանում է ինչպես անցյալում, այնպես և այսօր «ազդեցության գործակալ» լինելու մեջ։

🟣 Ցավ ենք արտահայտում, որ գործող իշխանությունները Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրներն արծարծում են անվայելուչ իրենց հանգամանքին, նաև սպառնալիքների, ճնշումների և ապատեղեկատվության գործիքակազմերի օգտագործմամբ։

🟣 Հարկ է, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչները ազգի և հայրենիքի առջև իրենց պատասխանատվության գիտակցությամբ անդրադառնան Եկեղեցու պատմական հայրենաշեն ու ազգապահպան դերակատարությանը, ինչն ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ, և վերատեսության ենթարկեն որդեգրած քաղաքականությունը։

🟣 Աղոթում ենք, որ Աստված խաղաղություն պարգևի մեր հայրենիքին, բարօրություն ու ապահովություն մեր ժողովրդին։

[ Մայր աթոռ Սուրբ Էջմիածին ]

Հայկական ալիք | @hayaliq
Media is too big
VIEW IN TELEGRAM
✊🏻🇦🇲 Բագրատ Սրբազանի պաշտոնական ուղերձը:

Հայկական ալիք | @hayaliq
🇦🇲 Այսօր «Գոյ» թատրոնը «Գարեգին Նժդեհ. իրական առասպել» ներկայացումը խաղաց շարժման մասնակիցների համար:

[ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնություն ]

Հայկական ալիք | @hayaliq
‼️ 🇦🇲🇷🇺Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների է կանչվել Մոսկվա, ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։

Այլ մանրամասներ չեն նշվում:

Հայկական ալիք | @hayaliq
Հայկական ալիք
🟥 Քիչ առաջ բնակարանում խուզարկությունից հետո ձերբակալվել է Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը: [ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյան ] Հայկական ալիք | @hayaliq
🟥 Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը:

[ Իրավապաշտպան
Ռուբեն Մելիքյան ]

Հայկական ալիք |
@hayaliq
‼️🇺🇸🇬🇪 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է Վրաստանի համար վիզային սահմանափակումներ մտցնելու  քաղաքականության և ԱՄՆ-Վրաստան համագործակցության վերանայման մասին՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման պատճառով։

Բլինքենը հայտարարել է, որ

🗣️ «Վրաստանի իշխող կուսակցության ընդունած օրենքը կխոչընդոտի խոսքի ազատությունը, կխոչընդոտի այն կազմակերպությունների գործունեությունը, որոնք ծառայում են Վրաստանին,  ինչպես նաև՝ լրատվամիջոցների գործունեությունը, որոնք աշխատում են՝ վրացիներին բարձրորակ տեղեկատվության հասանելիություն ապահովելու համար»։

‼️🇬🇪🇺🇸 Ի պատասխան՝ «Վրացական երազանքի» քաղաքական խորհուրդն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությանը.

🗣️ «Վրաստանի դեմ իրականացվող շանտաժի և սպառնալիքների քաղաքականությունը չի համապատասխանում ոչ միայն ռազմավարական գործընկերությանը, այլև գործընկերության ոգուն, որը պետք է հաստատվի երկու պետությունների միջև։ Բլինքենի հայտարարությունը և վիզային սահմանափակումներով շանտաժը ոչ այլ ինչ է, քան Վրաստանի ինքնիշխանությունը սահմանափակելու կոպիտ փորձ, ինչը հատկապես ցինիկ է այն ֆոնին, որ երկու օրից Վրաստանը տոնելու է անկախության օրը»։

Հայկական ալիք | @hayaliq