Gitakert
857 subscribers
179 photos
45 videos
84 links
Գիտակցության կերտում՝
գիտելիքի միջոցով:

Instagram: @gitakert
Download Telegram
Սովետական ժամանակաշրջանը շատ եմ սիրում։ Եթե ինձ հնարավորություն ընձեռնվեր նորից ծնվելու, ես կուզենայի ծնվել 1900-ականների սկզբներին, անգամ եթե ինձ 37-ին ուղղակի գնդակահարելու էին։ Այդ ժամանակ պատմությունը շատ արագ էր փոխվում, ու հետաքրքիր կլիներ այդ փոփոխությունները ոչ միայն տեսնել, այլ նաև սեփական մաշկի վրա զգալ։ 😁😁

Վերջերս սկսեցի AI-ի օգնությամբ մուլտեր սարքել այդ ժամանակաշրջանի մասին, որպեսզի այս ձևաչափով ներգրավվեմ նաև երեխաներին։ Շատ հետաքրքիր ստացվեց, ու արձագանքները շատ դրական էին՝ հիմնականում երեխաների ու իրենց մայրերի կողմից։ Ավելին՝ երեխաներն իրենք են առաջարկում մարդկանց մասին նկարել, ովքեր ներդրում են ունեցել, կամ գրում են և սկսում ենք քննարկել, թե ինչո՞ւ է, օրինակ, այս հայ մեծը լավը կամ վատը, ի՞նչ կարող էր անել, բայց չի արել, և այդպես շարունակ։

Ասածս ինչ է՝ ահավոր ուրախ եմ, որ դրածս խնդիրը հասավ իր նպատակին։

Ու հլը ինչքա՜ն մուլտեր ունենք որ պատրաստման փուլում են)))

Ցանկանում եմ ձեզ լավ հանգստյան օրեր )
❤9🔥7
Կառուցապատողների հետ Gitakert-ի համագործակցություններն ինձ մի քանի կարևոր բան են սովորեցրել։

Առաջինը՝ բնակարանի գինը հարցնելուց առաջ պետք է հետաքրքրվել, թե ինչ նյութերով է կառուցված շենքը՝ սկսած բետոնի որակից, արմատուրայի հաստությունից ու կառուցվածքային լուծումներից մինչև օդափոխության համակարգերը։

Երկրորդը՝ պետք է հասկանալ, թե ինչ ենթակառուցվածքներ կան տվյալ կառույցի շուրջ․ ինչ կա այսօր և ինչ է նախատեսվում ապագայում։

Երրորդը՝ կարևոր է հետաքրքրվել տվյալ տարածքի և ապագա թաղամասի զարգացման ծրագրերով։ Ինչ է կառուցվելու, ինչ փոփոխություններ են սպասվում, ինչպես է փոխվելու միջավայրը։

Ու միայն այս ամենից հետո՝ հարցնել բնակարանի արժեքը։

Ի վերջո, հարցը միայն այն չէ՝ դու այդ շենքում բնակարան կգնե՞ս, թե՞ ոչ։

Հարցն այն է, որ անշարժ գույք գնելիս պետք է շատ հարցեր տալ, շատ պատասխաններ լսել ու հնարավորինս շատ բան հաշվի առնել։

Որովհետև այսօր լսածդ ու հասկացածդ վաղը կարող է դառնալ ճիշտ գնում կատարելու հիմքը։
❤7
https://www.moscowcinema.com/am/ongoing/winepress


Ո՞վա գալիս գնանք Հնձան ֆիլմը դիտենք )
🔥5
Մեր մուլտֆիլմների այս եթերաշրջանին մնացել է ընդամենը 2 եթեր, որից հետո ուզում եմ անցնել նոր թեմայի, բայց չեմ կողմնորոշվում՝ որ մեկին։

Խորհուրդ տվեք՝ ո՞ր թեմայով սկսեմ հաջորդ մուլտերը․
Anonymous Poll
35%
Կաթողիկոսներ
23%
Ճարտարապետներ
44%
Ազգային հերոսներ
29%
Նորանկախ Հայաստան
❤2
Ինչ սկսել եմ Գիտակերտով զբաղվել, 20-րդ դարի Ամենայն Հայոց Կաթողիկոսների թեման իմ մոտ միշտ ակտուալ է եղել, քանի որ ամեն անգամ հոգևորականների հետ խոսելուց, հարցեր տալուց՝ մի նոր բան եմ բացահայտում թե՛ նրանց գործունեության, թե՛ Հայկականության մեջ ունեցած ահռելի ներդրման մասին։

Էս ընթացքում իմ համար բացահայտեցի Գարեգին Հովսեփյանին, որ, կարելի է ասել, եղել է «Կոմիտասը»՝ ձեռագրերի հայտնաբերման տեսանկյունից։

Սարդարապատի ճակատամարտի ժամանակ սուր է վերցրել և գնացել պատերազմ։

Ֆունդամենտալ ֆիգուրա է եղել թե՛ մարդկային ու ստեղծագործական, թե՛ իր ներդրման տեսանկյունից՝ եկեղեցու և մշակույթի զարգացման գործում։

Մի խոսքով՝ մոտ օրերս սկսում ենք նոր շարք՝ մեր Ամենայն Հայոց Կաթողիկոսների մասին։

Գրանցվեք Գիտակերտին, որ ոչ մի փաստ բաց չթողնեք։
❤22❤‍🔥3👍2
Իմ կարծիքով՝ Վահան Տերյանին մենք ընդհանրապես չենք ճանաչում։ Միայն որպես բանաստեղծ, ով սիրային բանաստեղծություններ էր գրում։ Հիշեցի ինձ համար իրա լեգենդար տողերը՝ «Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար»։

Բայց էդ հեչ։

Տերյանը լավ էլ հզոր դեմք ա եղել, ու եթե նա թոքախտից ջահել-ջահել չմահանար, կարծում եմ՝ հայոց պատմության մեջ շատ բաներ ուրիշ ճանապարհով կգնային։

Էս վերջերս իմացել եմ, որ Լենինի հետ բավականին մոտ էր, թեև «ճըպըլը» Տերյանին բան ա խոստացել ու չի արել։ Ստալինն էլ նախանձում էր ու ուզում էր Տերյանիս «որի տակ փորեր»։

Իհարկե, կայքերում էլ եմ կարդացել նման հոդվածներ, բայց ես չեմ հավատա, էնքան ժամանակ, մինչև իմ աչքով օրիգինալ փաստաթուղթ չտեսնեմ։

Իսկ եթե դուք Վահան Տերյանի հետ կապված հետաքրքիր փաստեր ունենաք՝ իրա հայանպաստ աշխատանքի մասին, անպայման գրեք։
10❤21🥰3👍2👏1
Դպրոցականների համար հատուկ ինտերակտիվ պատմության ծրագիր ենք գրում, որի մասին շուտով կհայտարարենք։
❤10✍1
Այսօր պետք է Թումանյանի որդիների մասին հոլովակ նկարեմ, բայց էդ տեքստը մի քանի շաբաթ գրում էի, որովհետև անտանելի զգացում է՝ երբ կարդում ու գիտակցում ես, որ Ամենայն Հայոց Բանաստեղծն ուներ 4 որդի, որոնց սպանել են, ու ոչ ոք մի տղա չունեցավ, որ շարունակեր սերունդը։

Չէ՛, կներեք։ Ավագ որդին՝ Մուշեղը, ուներ որդի, որին 1941 թվականին նույնպես սպանեցին մարտի դաշտում։

Սկզբից մտածում էի՝ այս թեման մուլտի ֆորմատով անեմ, որ մի քիչ թեթև լինի, բայց չստացվեց։ Ու, բացի դրանից, երեխաների վրա շատ վատ կազդի։

Մի խոսքով, գնամ նկարեմ, տենանք ինչ կստացվի։
❤16❤‍🔥4🔥3
1921 թ. փետրվարի 17-ի լույս 18-ի գիշերը բոլշևիկները Երևանի բանտում իրականացրին հերթական ոճրագործությունը։ Նրանք թուրք մսագործի ձեռքով կացնահարելով սպանեցին հայազգի մի խումբ մտավորականների ու զինվորական գործիչների, որոնցից շատերը դաշնակցական և 1918թ. մայիսյան հերոսամարտի մասնակիցներ էին։

Նախորդ գիշեր նրանք գնդակահարել էին ևս 50 հոգու ու լցրել բանտի ներսում նախապես փորված հորերը։ Եվ որպեսզի մերձակայքում ապրող բնակիչները չիմանային կատարվող սպանդի մասին, բանտի փողոցում մեքենաներ էին կանգնեցրել ու վարորդներին պարտադրել միացրած պահել ազդանշանները, որպեսզի ժխորի մեջ լսելի չլինեն հրացանների համազարկերի ձայնն ու բանտարկյալների աղաղակները։

Մանրամասների մասին կպատմեմ հետո։
😢9