Gitakert
857 subscribers
179 photos
45 videos
84 links
Գիտակցության կերտում՝
գիտելիքի միջոցով:

Instagram: @gitakert
Download Telegram
https://moscowcinema.com/am/halls/49104


Գնացինք կինո նայելու )
🔥8❤2
Առավոտյան աղջամուղջում լսվում էր թռչունների դայլայլը։

Երբ բոլորը շտապում են աշխատանքի կամ փորձում լուծել իրենց նախաճաշի և այլ կենցաղային հարցեր, Արթուրը փորձում էր լուծել իր սուրճ խմելու խնդիրը։ Դանդաղ ու քնաթաթախ քայլելով հասավ Երևանի կենտրոն, իսկ ավելի կոնկրետ՝ Կասկադի սրճարաններից մեկը, որից, չգիտես՝ ինչու, առաջին անգամ որոշեց օգտվել։

Դրամարկղի մոտ կանգնած էր սևազգեստ, սևահեր մի գեղեցկուհի, որի դեմքին արդեն այս օրվանից հոգնած կիսաժպիտ կար։

Արթուրը մոտեցավ ու ասաց.

— Բարև ձեզ։

— Hello.

Զարմացավ Արթուրը։

— Can I order one Americano?

— Yes, of course. Big or small?

— Մեծ, է՜ big-big.

— Sugar or without sugar?

— No sugar.)

— Milk or alternative milk?

— Without milk.

— 1400 dram.

— Can I pay?

— Yes.

Արթուրը քարտով վճարեց 1400 դրամը, իսկ սևազգեստ սևահերը շրջվեց ու ասաց.

— Արմե՛ն, մի հատ Americano սարքի, էլի…


)
😁15❤4😎1
Որ սենց չեմ գրում, գիտեինք։ Բա որ գիտեիք, ինչի՞ չեք պատմում, մենք էլ իմանանք։
😁20👍1
Ուրեմն, սրանից 12 տարի առաջ մի տղու հետ եմ ընկերացել, ով իմ պես ժամանակին «բիչոկ շպրտող» ա եղել։

Մենք իրար հետ ահավոր երկար ու բարդ ճանապարհ ենք անցել՝ էն տղայական կռիվներից մինչև դիրքեր, թեթև պատերազմ, լայն ու ուտելիքի ծանրությունից ճկվող սեղաններ, ճոխ թվացող դատարկ կենացներ։

Բայց եկավ մի պահ, երբ ես 160 աստիճան փոխվեցի։ Սկսեցի «բիչոկ չշպրտել», բայց ինքը դեռ շպրտում էր։

Էսքան տարի անցավ։ Էս տղեն մեծացավ, մազերը սպիտակեց, երեխա ունեցավ, գիշեր-ցերեկ աշխատում ա, բայց ախպերը ոնց կար՝ «բիչոկ շպրտող», տենց էլ մնաց։

Էրեկ կանգնած էինք, ու հերթական անգամ ծխախոտը թռավ գետնին։ Էլ չդիմացա, ասեցի.

— Գոնե դու գիտես՝ ինչով ենք մենք զբաղվում ու ինչի մասին ենք ամեն օր խոսում։ Դեմս կանգնած՝ նորից գցում ես գետնին։

Նայում ա դեմքիս։

Ասում եմ.

— Արի իրար հետ էլ չխոսանք, եթե մենք նույն իրականության մեջ, բայց տարբեր արժեքներով ենք ապրում։

Ընկերս ընդունեց դա, ու մենք էլ չենք խոսում։

Մի խոսքով՝ ուզում եմ ասել՝ ես իրանից լավ տղա եմ։ 😂


Էն 20 աստիճանն էլ մի 2 աղետ ունեմ իմ մեջ, չի դզվում։ Էդ էլ դզեմ՝ կլինի 180 աստիճան։ 😂
❤13😁9🔥1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Նորիկը և Ռոբերտը նախագծել ու կառուցել են հարթակ, որ օգնում է բիզնեսներին արագ և հեշտ ստանալ bot՝ արհեստական բանականության միջոցով։ Կարգախոսը՝ “Describe the business. We build the bot”։ Այսօր գնացել են public live ProductHunt-ում։

👇🏼👇🏼👇🏼

https://www.producthunt.com/products/meerlume?utm_source=other&utm_medium=social
❤4
Էս գիշեր երազումս մի ձյաձ էր հայտնվել։ Իրար հետ բիձու գյոլ նստած՝ զրուցում էինք։ Ասեց.

— Ես կարծում եմ՝ լիդերները երկու տեսակի են լինում։ Առաջին տեսակը՝ գաղափարախոսություն ունեցող մարդիկ են, և երկրորդ տեսակը՝ այլ մարդկանց ֆոնին թվացողները։

Մտածելու տեղ տվեց անհայտ անձը։

Եթե այլ տարբերակներ էլ կան, կարող եք գրել։
❤15
Սովետական ժամանակաշրջանը շատ եմ սիրում։ Եթե ինձ հնարավորություն ընձեռնվեր նորից ծնվելու, ես կուզենայի ծնվել 1900-ականների սկզբներին, անգամ եթե ինձ 37-ին ուղղակի գնդակահարելու էին։ Այդ ժամանակ պատմությունը շատ արագ էր փոխվում, ու հետաքրքիր կլիներ այդ փոփոխությունները ոչ միայն տեսնել, այլ նաև սեփական մաշկի վրա զգալ։ 😁😁

Վերջերս սկսեցի AI-ի օգնությամբ մուլտեր սարքել այդ ժամանակաշրջանի մասին, որպեսզի այս ձևաչափով ներգրավվեմ նաև երեխաներին։ Շատ հետաքրքիր ստացվեց, ու արձագանքները շատ դրական էին՝ հիմնականում երեխաների ու իրենց մայրերի կողմից։ Ավելին՝ երեխաներն իրենք են առաջարկում մարդկանց մասին նկարել, ովքեր ներդրում են ունեցել, կամ գրում են և սկսում ենք քննարկել, թե ինչո՞ւ է, օրինակ, այս հայ մեծը լավը կամ վատը, ի՞նչ կարող էր անել, բայց չի արել, և այդպես շարունակ։

Ասածս ինչ է՝ ահավոր ուրախ եմ, որ դրածս խնդիրը հասավ իր նպատակին։

Ու հլը ինչքա՜ն մուլտեր ունենք որ պատրաստման փուլում են)))

Ցանկանում եմ ձեզ լավ հանգստյան օրեր )
❤9🔥7
Կառուցապատողների հետ Gitakert-ի համագործակցություններն ինձ մի քանի կարևոր բան են սովորեցրել։

Առաջինը՝ բնակարանի գինը հարցնելուց առաջ պետք է հետաքրքրվել, թե ինչ նյութերով է կառուցված շենքը՝ սկսած բետոնի որակից, արմատուրայի հաստությունից ու կառուցվածքային լուծումներից մինչև օդափոխության համակարգերը։

Երկրորդը՝ պետք է հասկանալ, թե ինչ ենթակառուցվածքներ կան տվյալ կառույցի շուրջ․ ինչ կա այսօր և ինչ է նախատեսվում ապագայում։

Երրորդը՝ կարևոր է հետաքրքրվել տվյալ տարածքի և ապագա թաղամասի զարգացման ծրագրերով։ Ինչ է կառուցվելու, ինչ փոփոխություններ են սպասվում, ինչպես է փոխվելու միջավայրը։

Ու միայն այս ամենից հետո՝ հարցնել բնակարանի արժեքը։

Ի վերջո, հարցը միայն այն չէ՝ դու այդ շենքում բնակարան կգնե՞ս, թե՞ ոչ։

Հարցն այն է, որ անշարժ գույք գնելիս պետք է շատ հարցեր տալ, շատ պատասխաններ լսել ու հնարավորինս շատ բան հաշվի առնել։

Որովհետև այսօր լսածդ ու հասկացածդ վաղը կարող է դառնալ ճիշտ գնում կատարելու հիմքը։
❤7
https://www.moscowcinema.com/am/ongoing/winepress


Ո՞վա գալիս գնանք Հնձան ֆիլմը դիտենք )
🔥5