❤10
Հենց նոր ինձ գրեցին, որ ինստագրամում «Գիտակերտ»-ի չինական կոպիան է հայտնվել։
😁9❤5
Այսօր հրավիրված էի քաղաք Մասիսի թիվ 1 հիմնական դպրոց։ Մենք խոսում էինք մեր երկրի, հայրենիք սիրելու, արվեստի և մեր մեծերի մասին։
Այս պատանիների մեջ ես տեսա խոր մտածողություն, ստեղծագործական մոտեցում և մեծ ձգտում դեպի գիտելիք։
Նրանց լրջությունը, ուշադրությունն ու ներգրավվածությունը խոսում էին այն մասին, որ նրանք գիտակցում են սովորելու արժեքը։ Եվ հենց այս գիտակցումն է, որ վաղը նրանց կդարձնի ուժեղ անհատներ՝ պատրաստ օգտակար լինելու մեր երկրին։
Ես իսկապես ուրախ եմ, որ ունենք այսպիսի սերունդ։ Մոտ ապագայում նրանք իրենց գիտելիքով ու աշխատասիրությամբ անպայման կապացուցեն, որ այսօրվա աշակերտները վաղվա արժանապատիվ քաղաքացիներն են։

❤20❤🔥2
‼️‼️Ուշադրություն‼️‼️
Կորպորատիվ հագուստ, որը դառնում է Ձեր բրենդի պատմությունը
Բարի օր,
Մենք՝ ANEA Factory-ն ենք։ Մեր մոտեցմամբ կորպորատիվ հագուստը պարզապես համազգեստ չէ․ այն ձեր բրենդի շարունակությունն է, որը արտահայտում է արժեքները, մշակույթը և ոգին։
Ինչու՞ ANEA Factory
• Որակյալ հումք – բնական և բարձրորակ նյութեր՝ հարմարավետ և պրեմիում տեսքի համար
• Անհատական դիզայն – ստեղծվում է ձեր բրենդի գաղափարախոսության հիման վրա
• Լայն տեսականի – T-shirt, hoodie, sweatshirt, polo և այլ մոդելներ
Մեր նպատակը՝ ստեղծել հագուստ, որը փոխանցում է վստահություն, արժեք և տարբերակում է ձեր թիմը շուկայում։
Տրամադրեք անհրաժեշտ հագուստի մասին ինֆորմացիան, և մենք կարճ ժամկետում կուղարկենք գնային առաջարկ։
Հարգանքով՝
ANEA Factory թիմ
+374 41 014110
Սենց լավ չի՞ 😁

❤4
Մենք ընկերներով գնալու ենք մեր ընկերների կազմակերպած իվենթին։ Եթե ուզում եք միանալ մեզ, ահա հղումը 👇🏼
https://www.tomsarkgh.am/hy/event/48395/Gorgeouz-Beats.html

Մանրամասների համար կարող եք գրել @gitakertt կամ զանգահարել՝ +374 98 905351։
❤11
Մի օր ներքին ձայնս հետս կապի դուրս եկավ ու ասաց․
— Արթուր, դու ասելիք ունես, ու ճիշտ կլինի, որ «էն» գիրքը գրես։
Սկսեցի մտածել՝ ե՞ս։ Ի՞նչ ասելիք կարամ ունենամ։ Ինչ էլ ունեմ, վիդեոներով ասում եմ էլի։ Բայց ներքին ձայնը ավելի զորեղ գտնվեց…
Երբ առաջին տողը սկսեցի գրել, ընթացքում հարց առաջացավ․ հիմա որ գրեմ, տենաս ինչքա՞նով կարամ ծախեմ։
Էջը՝ «ճղի՛ շպրտի»։
Երկրորդ էջը լցնելուց նորից եկավ հարցը․ բա որ չառնե՞ն։
Նորից՝ «ճղի՛ շպրտի»։
Երրորդը գրելուց պատկերացնում էի ինձ բեմի վրա նստած, ու իմ առջևում լիքը մարդ, ու ես էլ կիսվում եմ իմ էմոցիաներով։ Մարդիկ հարցնում են․
— Այս նախադասությունը գրելիս ի՞նչ նկատի ունեիք։
Ես էլ պատասխանում եմ ծանր, խորիմաստ ձայնով, որ ամբողջ իմաստը նրա մեջ ա, որ դուք պետք ա հասկանաք նենց, ոնց դուք եք պատկերացնում…
Մի խոսքով, առանց ճղել-շպրտելու մի 5 էջ գրել էի ու դեռ կգրեի, բայց որոշեցի քնեմ, որովհետև ուշ էր։
Առավոտը արթնացա։ Կարդում եմ ու մտածում, որ էս թուղթը ափսոս ա, որովհետև բառերը փչացրել էին։ Ինձ ճշմարտություն թվացող «տգեղ» իմաստների մեջ Արթուր չկար։ Սա անցյալ գիշերվա իմ փառամոլ մտքերն էին, որոնք, եթե շարունակեի կարել թղթին, վերջում ստանալու էի այն մարդուն, որը բեմին նստած էր։
Բայց այ, ներքին ձայնս նենց էլ ականջ էր շոյում․ ասում ա
— Արթուր, գազ տուր, մոտդ թույն ստացվում ա, սեմուշկի պես չրթելու են գրքերդ։
Ճղի՛ շպրտի։

❤31❤🔥2
Այսօրվա արշավը հերթական անգամ ապացուցեց, որ ամենալավ օրերը սարերում են 🏔️
Շնորհակալ ենք բոլոր մասնակցողներին՝ ջերմ մթնոլորտի ու լավ էներգիայի համար։
Շուտով շարժվում ենք դեպի Դիմաց։
Միանալու համար կարող եք գրել մեզ @gitakertt

❤18❤🔥1🔥1😇1
Ի դեպ, ինքս իմ մեջ միաձայն որոշել եմ, որ ոչ միայն Դիմաց լեռ ենք գնալու, այլ նաև Մաթոսավանք և Ջուխտակ վանք էլ ենք գնալու։
Մանրամասների համար կարող եք գրել @gitakertt

❤13❤🔥1😇1
Չեմ քաղաքականացնում, չնայած թեման քաղաքականա։ Կամ չէ՛, ավելի շատ երևույթ, որը ուղիղ կապ ունի մեր հետ։ Երևույթ, որը ոչ միայն ես չեմ կարողանում հասկանալ, այլև հարցերա առաջացնում, մինիմում այն մասին, թե ինչու էին մարդիկ այդքան հաշտ։
Սրանից մոտ 20 տարի առաջ, հստակ չեմ հիշում թվերով թե երբ էր, բայց հստակ հիշում եմ՝ ես դեռ փոքր էի ու ապրում էի Արարատի մարզի գյուղերից մեկում՝ մի մռայլ տանը։ Տունը էնքան խավար էր, որ լույսը վառում էինք, բայց սենյակը չէր էլ լուսավորվում։
Լուսահոգի հորաքույրս մի օր տեսա իր սենյակից դուրս եկավ՝ սիրուն հագնված, ծայրահեղ վառ գույների մեջ շպարված։ Լավ հիշում եմ, որ շրթներկի գույնը բռնացրել էր իր շապիկի վրայի անմոռուկների գույնի հետ։
— Ես գնացի, — ասաց նա և դուրս եկավ։
Ես էլ մնացի տանը մենակ, քանի որ տատիկս գնացել էր «դաշտը ջրելու»։
Մի 2 ժամ հետո եկավ՝ ուրախ, առևտուր արած․ հնդկաձավար, մի քանի հատ ձու, խտացրած կաթ (էն որ կապույտ պիտակով էր, ու վրան նապաստակ կար)։ Դե ես փոքր էի ու չէի հասկանում ինչ է կատարվում։
Երեկոյան էլ տատիկը եկավ տուն։ Տատիկս էլ 70 անց «բայեվոյ» կին էր։ Երբ բացեց սառնարանը, միանգամից նկատեց ներսի փոփոխությունը։
— Աղջի՛ Գեղանուշ, էս որտեղի՞ց։
— Մամ, փող էին բաժանում, Սվետի հետ հազիվ հասանք վերջի պահին։ Ինձ 5000 հասավ, Սվետին՝ 10։
— Լավի, լավի…
Ու էդ պահին իմ ուղեղի մեջ տագնապի լույսը վառվեց։ Մաման ու պապան ինձ միշտ սովորեցրել են, որ գումարը պետքա քո քրտինքով վաստակես, ու թեթև փողը միշտ թակարդի մեջա։
Դրա համար ամբողջ կյանքում ես հանգիստ եմ քնել, որովհետև ոչ մի կոպեկ չեմ վերցրել, եթե իմ քրտինքը մեջը չկա։
Համաձայն եմ այն մարդու հետ, ով մտածելուա, որ լուսահոգի հորքուրիս ու ինչ-որ Սվետի ֆոնի վրա ես ինձ դրական կերպար եմ սարքում։ Բայց ես ուզում եմ, որ իմ սիրելի ընթերցողը իմ նման գլուխը բարձին հանգիստ դնի՝ իմանալով, որ իր օրրանը, իր պետությունը, իր երկիրը 10.000 դրամով չի ծախել եսիմ ում։
Չնայած, եթե հավատամ մեր դիմացի հարևան Նորիկ ձյաձային, ում կյանքի հետաքրքրությունը ձուկ բռնելու մեջ էր, նա ասում էր, փողը իր արժեքը կորցրելա։ Այդ պատճառով ենթադրում եմ՝ հիմա ստավկաները ավելի բարձր են։ Բայց կապ չունի…
Ես շատ եմ լսել, որ ասում են․ «էս աշխարհում ամեն ինչ վաճառվում ու գնվումա»։ Մի պահ մտածում էի՝ այդ արտահայտության մեջ ճշմարտություն կա։
Բայց եթե հիմա մի քիչ ձևակերպումը փոխեմ, կասեմ այսպես․
«էս կյանքում ամեն ինչ վաճառվումա, բացի Հայաստանի Անկախ Հանրապետությունից»։
Լավ երազներ )

❤39❤🔥5🔥1
Վերջապես ստեղծեցինք մի պրոդուկտ, որը կօգնի ձեր աշխատակիցներին կտրվել առօրյա հոգսերից, վերականգնել էներգիան ու վերադառնալ աշխատանքի նոր մոտիվացիայով։
Մենք կազմակերպում ենք թիմային բացահայտումներ դեպի Հայաստանի ոչ այնքան հայտնի, բայց տպավորիչ վայրեր, որտեղ մարդիկ ոչ միայն հանգստանում են բնության գրկում, այլ նաև ստեղծում են իրական կապեր, ջերմ հիշողություններ ու ուժեղ թիմային մթնոլորտ։
Սա պարզապես հանգիստ չէ․ սա ներդրում է ավելի էներգիայով, մոտիվացված ու միասնական թիմ ունենալու մեջ։
Հղումը 👇🏼
https://gitakerttours.com/

Gitakerttours
Home
Made with Framer
❤11🔥1