Gitakert
897 subscribers
167 photos
42 videos
57 links
Գիտակցության կերտում՝
գիտելիքի միջոցով:

Instagram: @gitakert
Download Telegram
Էս նկարը առաջին անգամ տեսնելուց միանգամից մոտս ցանկություն առաջացավ՝ նման նկար ունենալու։ Մի երկու անգամ փորձեցի, չստացվեց։ Հետո հասկացա՝ խնդիրը նկարը չէ։ Պետք ա համապատասխանես, որ ստացվի։ Պետք ա տեսած լինես, ապրած ու կորցրած, որ ստացվի։

Էսպիսի նկարները չեն արվում, դրանք ուղղակի ստացվում են։ Պետք ա էնքան ապրած լինես, որ նկարն արդեն քեզնից առաջ խոսի։ Ինչքան էլ փորձես իմաստուն դեմք ընդունել, աչքերդ մեկ ա սաղ պատմելու են։
27👍3👏2
Մի քիչ ուշ, բայց սկսեցինք։
22
Խուստուփը Մասիս սարը չի, որ գենետիկ կարոտով տառապես, ֆոնին սիրուն նկարվես։

Խուստուփը հասնել, գագաթին նստել, մտածել, վերլուծել ու ինքդ քեզ հակասելու տեղ ա։ Խուստուփը մարդու ներսի ֆիլտրն ա, որի միջով, եթե մտքերդ անցնեն ու եթե շա՜տ անկեղծ լինես, վերջում մնալու ա մենակ ճշմարիտը։

Ու դա վարկյանական էմոցիա չի, որ գալիս ու գնում ա։ Չէ՛, ինքը գալիս ու մնում ա։
❤‍🔥3324👍8🔥4
Դուք գիտեի՞ք, որ Պարույր Սևակը որդեգրած երեխա էր։

Նրան որդեգրել էին հորեղբայրն ու կինը, քանի որ երեխաներ չունեին։

Ու գիտե՞ք՝ ինչն է հետաքրքիր։

Նրանք և Սևակի իսկական մայրն ու հայրը՝ Անահիտն ու Ռաֆայելը, ապրում էին մի տան մեջ, ու առանձնապես էական չի եղել որդեգրման փաստը։ 🙂

Մոտ հինգ տարի Պարույրը եղել է հորեղբոր որդեգիրը, սակայն հորեղբոր կինը բաժանվում է և հեռանում տնից։
Սևակը վերադառնում է իր իսկական ծնողների մոտ։
26
Դասախոսություն

Օրը՝ 31.01.26 թ․
Ժամը՝ 19:00
Տևողությունը՝ 1 ժամ 30 րոպե

Այդ օրը դուք կիմանաք՝

Ինչպիսի՞ն էր մայրաքաղաքը, և ի՞նչ է նրանից հիմա մնացել։
Ի՞նչ գործ ուներ Մակեդոնացին Հայաստանի սահմանին։
Ինչո՞ւ էին հայերը պատերազմում Մակեդոնացու դեմ։
Ի՞նչ նպատակ էր հետապնդում հայերի հիշատակումը եգիպտական հիերոգլիֆներում։
Ի՞նչ էր անում Քսենոֆոնը Երվանդունյաց Հայաստանում։

Շտապեք գրանցվել․ անկեղծ եմ ասում՝ տեղերը սահմանափակ են։

Մանրամասների համար գրեք
@gitakertt
9
Հենց հիմա դուք կարող եք կարդալ մեր Առաջին Անկախ Հանրապետության հռչակագիրը։

Չեմ կարող ասել, որ լիարժեք ծանոթ եմ կամ տիրապետում եմ հայոց պատմության այդ շրջանին, բայց այդքանն էլ ինձ հերիք է, որ ամեն կարդալուց ազդվեմ։
20
Մենք ընտիր-ընտիր հպատակ ենք, մենք խելոք-խելոք կատարող ենք, մենք հայտնագործություն ենք ուրիշի ձեռքի տակ: Հայ մարդ, հիմա ուրիշը դու ես: Քո ուրիշը դու ես:
26🔥5❤‍🔥1
Նոր դոկումենտալ ֆիլմ էի նայում (կարելի է ասել՝ «Ո՞վ է հայը» վերնագրով)։ Բավականին հուզիչ էր ու շատ մտածելու տեղ տվող։ Արժե այս կիրակի այդ ֆիլմի դիտումը կազմակերպել, իսկ հետո քննարկել։
17
Սիրով սպասում ենք բոլորիդ
23
Խնդրանք ունեմ. Արմավիրի մարզ տանելու համար մեզ անհրաժեշտ են շատ գրքեր։ Ցանկալի է՝ ժամանակակից տպագրությամբ։ Եթե ունեք գրքեր, որոնցով կարող եք կիսվել մեզ հետ, խնդրում ենք գրել @gitakertt
15
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հազար անգամ կներեք, որ այս ժամին անհանգստացնում եմ ձեր անդորրը, բայց վերջապես դուրս եկավ Գոռի փլեյլիստը։ Անկեղծ, շատ եմ սպասել։ Առավոտյան կլսեք։


https://youtu.be/eCKqTVYf-VI?si=Y9hlpgx2pXbzjjwt
15🔥8💯2
4
Մտածում եմ՝ մյուս շաբաթ կամ կիրակի հայտարարեմ արվեստի օր և իմ սիրելի հետևորդների հետ գնանք նկարելու, քանդակելու, կավով աշխատելու։

Ի՞նչ կասեք։


Գրեք @gitakertt
34
Ո՞վ է գալիս վաղը գնանք Կորյունի գրքի շնորհանդեսին։
4🔥2👍1
Էս մի շաբաթա անընդմեջ ինձ զանգում էին տարբեր մարդիկ Կանազի մշակույթի տան համար և ասում, որ գնամ նկարեմ, որպեսզի մարդիկ վերջապես ուշադրություն դարձնեն, քանի որ հզոր պատմություն ունեցող շինությունը դարձել է փլատակ։

Երկու օր առաջ մի տղա էլ զանգեց՝ խնդրանքով, որ նկարեմ։ Ասում էր՝ «սիրտս ցավում է, ամբողջ մանկությունս այստեղ է անցել, զգում եմ՝ մի բան է լինելու»։

Մի քիչ առաջ նույն տղան զանգեց ու ասաց․ «եղբայր, չհասցրեցիր նկարել… շենքը այրվեց»։

Ծայրահեղ հուզված էր…
8😢8💔3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Եթե ինձ հարցնեն՝ այս տարվա քո ամենամեծ սխալներից մեկը որն է, կպատասխանեմ, որ ավելի շուտ չեմ գնացել Հայկ Պետրոսյանի «Կոմիտաս. Ձայնաշխարհ» ներկայացմանը։

Մարտի 28-ին վերջինն է։ Հասցրեք գնալ, հետո կկիսվեք ձեր տպավորություններով։

Հղումը՝ հեսա։



https://www.tomsarkgh.am/hy/event/50585/Հայկ-Պետրոսյան-Կոմիտաս-Ձայնաշխարհ.html
16❤‍🔥2
ԿԳԲ-ում Աճառյանին հարցաքննության ժամանակ քննիչը հարցնում է, թե քանի՞ լեզու գիտի։ Աճառյանը թվարկել է, և քննիչը ամեն լեզվի դիմաց նշել է՝ տվյալ երկրի լրտես։ Երբ հերթը հասել է թուրքերենին, Աճառյանը ասում է.

Ինչ կուզեք գրեք, կստորագրեմ, բայց աղաչում եմ՝ Թուրքիայի լրտես մի՛ գրեք…
20😢5👏2
Ուզում եմ մի բան ասել ձեզ։

Մի քանի անգամ ինձ հարցրել են, թե այս հոլովակի մեջ երևացող պոստերից որտեղից կարելի է ձեռք բերել։ Ասեմ, սա «Գիտակերտ»-ի առաջին պրոդուկտն է, և այն հասանելի է վաճառքի։

Եթե կան ցանկացողներ, կարող եք գրել @gitakertt մի քանի հատ ունենք դեռ։
16