Gitakert
897 subscribers
167 photos
42 videos
57 links
Գիտակցության կերտում՝
գիտելիքի միջոցով:

Instagram: @gitakert
Download Telegram
Մտածում եմ՝ մի տեսակ անարդար ա, որ մենք կարող ենք անվերջ խոսել Վազգեն Առաջինի մասին, Խրիմյան հայրիկի, կամ թե ինչպես սպանեցին Մուրադբեկյանին, Չորեքչյանը ոնց Ստալինի տեղը դրեց և այդպես շարունակ։

Արանքում կորում ա Գարեգին Առաջինը, որին, եթե անկեղծ ասեմ, ես անչափ սիրում եմ։

Հզոր գիտնական էր, հայրենասեր մարդ, ով, ցավոք, եղավ կաթողիկոս ընդամենը 4 տարի։ Նա մահացավ լեզվի քաղցկեղից։

Նա եկել էր Կիլիկիո թեմից։ Չգիտեմ՝ տրամաբանությունը ո՞րն էր։

Հա, ու շատ մարդիկ ասում են՝ ԿԳԲ-ն ա սարքել իրա արհեստական մահը, քանի որ շատ էր խոսում, դրա համար էլ «լեզվից» մահացավ։

Բայց քանի որ փաստ չկա, հետևաբար կարծիքներ արտահայտելու իմաստ էլ չկա ))

Շատ խորը աչքեր ունի…
25👍3😢1
Շատերդ կճանաչեք Հարություն Հակոբյանին։ Նա Հայաստանի մասին հոլովակներ է նկարում ռուսերեն լեզվով։ Իմ շատ մոտ ընկերներից է։ 2024 թվականին նրա հետ երեք օրով գնացել էինք Մեղրի, ու ամբողջ երեք օրերին մենք իրար հետ տարբեր տեղեր գնացինք, էմոցիաներ վերապրեցինք, ուրախացանք, տխրեցինք, բայց ես դրա մասին չեմ…

Նա ամբողջ ճանապարհին ինձ ասում էր, որ այս պատմությունները, որ ես պատմում եմ, իրականում գրքային պատմություններ են, և առաջարկեց գիրք գրեմ։ Եվ այդպես երկու տարի նա ինձ դրա մասին էր ասում։

Իսկ ես մտածում էի՝ արժի, չարժի, ինչի՞ մասին գրեմ, ո՞նց գրեմ։ Ու մի ամիս առաջ վերջապես հասկացա՝ ոնց և ինչի մասին եմ ուզում գրել։

Այսօր գիշերն էլ երկար պատմություն եմ ավարտին հասցրել, անունն էլ դրել եմ «Միոտանի սունկը»։

Կարծում եմ՝ ձեզ հետաքրքիր կլինի դա կարդալ։

Մի խոսքով, արդեն ես եմ սպասում, թե երբ եմ ավարտելու, որ տպագրեմ։
127
‼️‼️Հարց ունեմ ‼️‼️

Օրիգինալ Վերնատնից հետո բացվել են 1000 ու 1 Վերնատներ՝ նույն և տարբեր անուններով, ու բացարձակ ոչ մի Վերնատուն երկար չի տևել։

Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է այդպես։
15
Տեսե՞լ եք, չէ, Սարյանի «Ինքնադիմանկար, երեք հասակ» նկարը, որը նա նկարել է 1942 թ.։

Այս նկարում երեք տարբեր տարիքի Սարյաններն են։ Աջ կողմում Սարյանն իրեն պատկերել է երիտասարդ տարիքում՝ ռոմանտիկ ու երազկոտ հայացքով նայող դեպի ապագան։

Ձախից՝ նա հասուն տղամարդ է, աչքերը կկոցած՝ ուսումնասիրում է իրեն շրջապատող աշխարհը։

Կենտրոնում՝ տարիքն առած իմաստուն է, որն ի մի է բերում իր կյանքի անցած ուղին։

Հետաքրքիր ա՝ երբ մենք մեր տարիքը առնենք, ի՞նչ հայացքով ենք մենք նայելու մեր անցյալին։
23🔥3👏1
Էս նկարը առաջին անգամ տեսնելուց միանգամից մոտս ցանկություն առաջացավ՝ նման նկար ունենալու։ Մի երկու անգամ փորձեցի, չստացվեց։ Հետո հասկացա՝ խնդիրը նկարը չէ։ Պետք ա համապատասխանես, որ ստացվի։ Պետք ա տեսած լինես, ապրած ու կորցրած, որ ստացվի։

Էսպիսի նկարները չեն արվում, դրանք ուղղակի ստացվում են։ Պետք ա էնքան ապրած լինես, որ նկարն արդեն քեզնից առաջ խոսի։ Ինչքան էլ փորձես իմաստուն դեմք ընդունել, աչքերդ մեկ ա սաղ պատմելու են։
27👍3👏2
Մի քիչ ուշ, բայց սկսեցինք։
22
Խուստուփը Մասիս սարը չի, որ գենետիկ կարոտով տառապես, ֆոնին սիրուն նկարվես։

Խուստուփը հասնել, գագաթին նստել, մտածել, վերլուծել ու ինքդ քեզ հակասելու տեղ ա։ Խուստուփը մարդու ներսի ֆիլտրն ա, որի միջով, եթե մտքերդ անցնեն ու եթե շա՜տ անկեղծ լինես, վերջում մնալու ա մենակ ճշմարիտը։

Ու դա վարկյանական էմոցիա չի, որ գալիս ու գնում ա։ Չէ՛, ինքը գալիս ու մնում ա։
❤‍🔥3324👍8🔥4
Դուք գիտեի՞ք, որ Պարույր Սևակը որդեգրած երեխա էր։

Նրան որդեգրել էին հորեղբայրն ու կինը, քանի որ երեխաներ չունեին։

Ու գիտե՞ք՝ ինչն է հետաքրքիր։

Նրանք և Սևակի իսկական մայրն ու հայրը՝ Անահիտն ու Ռաֆայելը, ապրում էին մի տան մեջ, ու առանձնապես էական չի եղել որդեգրման փաստը։ 🙂

Մոտ հինգ տարի Պարույրը եղել է հորեղբոր որդեգիրը, սակայն հորեղբոր կինը բաժանվում է և հեռանում տնից։
Սևակը վերադառնում է իր իսկական ծնողների մոտ։
26
Դասախոսություն

Օրը՝ 31.01.26 թ․
Ժամը՝ 19:00
Տևողությունը՝ 1 ժամ 30 րոպե

Այդ օրը դուք կիմանաք՝

Ինչպիսի՞ն էր մայրաքաղաքը, և ի՞նչ է նրանից հիմա մնացել։
Ի՞նչ գործ ուներ Մակեդոնացին Հայաստանի սահմանին։
Ինչո՞ւ էին հայերը պատերազմում Մակեդոնացու դեմ։
Ի՞նչ նպատակ էր հետապնդում հայերի հիշատակումը եգիպտական հիերոգլիֆներում։
Ի՞նչ էր անում Քսենոֆոնը Երվանդունյաց Հայաստանում։

Շտապեք գրանցվել․ անկեղծ եմ ասում՝ տեղերը սահմանափակ են։

Մանրամասների համար գրեք
@gitakertt
9
Հենց հիմա դուք կարող եք կարդալ մեր Առաջին Անկախ Հանրապետության հռչակագիրը։

Չեմ կարող ասել, որ լիարժեք ծանոթ եմ կամ տիրապետում եմ հայոց պատմության այդ շրջանին, բայց այդքանն էլ ինձ հերիք է, որ ամեն կարդալուց ազդվեմ։
20
Մենք ընտիր-ընտիր հպատակ ենք, մենք խելոք-խելոք կատարող ենք, մենք հայտնագործություն ենք ուրիշի ձեռքի տակ: Հայ մարդ, հիմա ուրիշը դու ես: Քո ուրիշը դու ես:
26🔥5❤‍🔥1
Նոր դոկումենտալ ֆիլմ էի նայում (կարելի է ասել՝ «Ո՞վ է հայը» վերնագրով)։ Բավականին հուզիչ էր ու շատ մտածելու տեղ տվող։ Արժե այս կիրակի այդ ֆիլմի դիտումը կազմակերպել, իսկ հետո քննարկել։
17
Սիրով սպասում ենք բոլորիդ
23
Խնդրանք ունեմ. Արմավիրի մարզ տանելու համար մեզ անհրաժեշտ են շատ գրքեր։ Ցանկալի է՝ ժամանակակից տպագրությամբ։ Եթե ունեք գրքեր, որոնցով կարող եք կիսվել մեզ հետ, խնդրում ենք գրել @gitakertt
15
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հազար անգամ կներեք, որ այս ժամին անհանգստացնում եմ ձեր անդորրը, բայց վերջապես դուրս եկավ Գոռի փլեյլիստը։ Անկեղծ, շատ եմ սպասել։ Առավոտյան կլսեք։


https://youtu.be/eCKqTVYf-VI?si=Y9hlpgx2pXbzjjwt
15🔥8💯2
4
Մտածում եմ՝ մյուս շաբաթ կամ կիրակի հայտարարեմ արվեստի օր և իմ սիրելի հետևորդների հետ գնանք նկարելու, քանդակելու, կավով աշխատելու։

Ի՞նչ կասեք։


Գրեք @gitakertt
34
Ո՞վ է գալիս վաղը գնանք Կորյունի գրքի շնորհանդեսին։
4🔥2👍1