Ժող ջան, եթե կենտրոնում ինչ-որ մեկին լավ օֆիսային տարածք պետք լինի, անպայման ինձ գրեք @gitakertt ․ լիքը լավ տարբերակներ ունեմ։
❤7🔥1
Փնտրում ենք դասախոսներ, ովքեր պատրաստ են կիսվել իրենց գիտելիքով։
Ոլորտները՝ պատմություն, արվեստ, ճարտարապետություն։
Մանրամասների համար գրել՝ @gitakertt

❤13
Եթե դուք սիրում եք Հայոց պատմություն և գալու եք մեր դասախոսություններին, ապա առաջարկում եմ գրանցվել իմ ընկեր Ռուբեն Սարգսյանի Լինկդինին։
https://www.linkedin.com/in/rouben-sargsyan-865313131?utm_source=share&utm_campaign=share_via&utm_content=profile&utm_medium=ios_app

❤5👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ռուբենի հետ դասախոսությունների թեմաներն էինք քննարկում։ Ամսի 24-ին այս տարվա առաջինն է։ Մանրամասն կգրեմ։
❤15🔥3
‼️‼️Դասախոսություն‼️‼️
Վանի թագավորության դիցաբանություն և Ուրարտական զարթեր
Դասախոս՝ Ռուբեն Սարգսյան
Օրը՝ 24.01.2026թ
Տևողությունը՝ 1ժ 30ր
Դասախոսության ընթացքում կբացահայտենք.
1. Ի՞նչ տարերքների էին տիրապետում նրա աստվածները։
2. Ինչպե՞ս էին ոչնչացնում թշնամական զորքերը։
3. Ի՞նչ նվիրատվություններ էին մատուցվում Խալդիին՝ նրա հովանավորությունը ստանալու համար։
Ինչպես նաև կիմանանք, թե
Ինչ հնարքով էր առասպելական թագուհի Շամիրամը ձեռք բերում գերմարդկային ուժեր և կախարդում մարդկանց
1. Ինչ նյութերից էին պատրաստվում զարդերը։
2. Զարդը՝ որպես չարխափան և ուժ փոխանցող հմայիլ։
Տեղում կկարողանաք անձամբ տեսնել և շոշափել զարդերի կրկնօրինակներ՝ հասկանալով դրանց խորհուրդն ու նշանակությունը
( Զարդերով կարող եք նկարվել)
Վայրի և այլ հարցերի համար գրեք @gitakertt

❤11👍2
Մտածում եմ՝ մի տեսակ անարդար ա, որ մենք կարող ենք անվերջ խոսել Վազգեն Առաջինի մասին, Խրիմյան հայրիկի, կամ թե ինչպես սպանեցին Մուրադբեկյանին, Չորեքչյանը ոնց Ստալինի տեղը դրեց և այդպես շարունակ։
Արանքում կորում ա Գարեգին Առաջինը, որին, եթե անկեղծ ասեմ, ես անչափ սիրում եմ։
Հզոր գիտնական էր, հայրենասեր մարդ, ով, ցավոք, եղավ կաթողիկոս ընդամենը 4 տարի։ Նա մահացավ լեզվի քաղցկեղից։
Նա եկել էր Կիլիկիո թեմից։ Չգիտեմ՝ տրամաբանությունը ո՞րն էր։
Հա, ու շատ մարդիկ ասում են՝ ԿԳԲ-ն ա սարքել իրա արհեստական մահը, քանի որ շատ էր խոսում, դրա համար էլ «լեզվից» մահացավ։
Բայց քանի որ փաստ չկա, հետևաբար կարծիքներ արտահայտելու իմաստ էլ չկա ))
Շատ խորը աչքեր ունի…

❤25👍3😢1
Շատերդ կճանաչեք Հարություն Հակոբյանին։ Նա Հայաստանի մասին հոլովակներ է նկարում ռուսերեն լեզվով։ Իմ շատ մոտ ընկերներից է։ 2024 թվականին նրա հետ երեք օրով գնացել էինք Մեղրի, ու ամբողջ երեք օրերին մենք իրար հետ տարբեր տեղեր գնացինք, էմոցիաներ վերապրեցինք, ուրախացանք, տխրեցինք, բայց ես դրա մասին չեմ…
Նա ամբողջ ճանապարհին ինձ ասում էր, որ այս պատմությունները, որ ես պատմում եմ, իրականում գրքային պատմություններ են, և առաջարկեց գիրք գրեմ։ Եվ այդպես երկու տարի նա ինձ դրա մասին էր ասում։
Իսկ ես մտածում էի՝ արժի, չարժի, ինչի՞ մասին գրեմ, ո՞նց գրեմ։ Ու մի ամիս առաջ վերջապես հասկացա՝ ոնց և ինչի մասին եմ ուզում գրել։
Այսօր գիշերն էլ երկար պատմություն եմ ավարտին հասցրել, անունն էլ դրել եմ «Միոտանի սունկը»։
Կարծում եմ՝ ձեզ հետաքրքիր կլինի դա կարդալ։
Մի խոսքով, արդեն ես եմ սպասում, թե երբ եմ ավարտելու, որ տպագրեմ։

1❤27