Gitakert
897 subscribers
167 photos
42 videos
57 links
Գիտակցության կերտում՝
գիտելիքի միջոցով:

Instagram: @gitakert
Download Telegram
Եթե մարդ կա, ում մի 15 տարի չեք տեսել ու ուզում եք տեսնել, բայց գիտեք, որ ամենայն հավանականությամբ մի 15 տարի էլ չեք տեսնի, խորհուրդ եմ տալիս գնալ Ծովագյուղի էն մեծ սուպերմարկետը․ ինքը հաստատ էնտեղ ա։ 😅
😁475
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ի՞նչ եք մտածում այս ամենի շուրջ


Ես էս տղուն չեմ ճանաչում, բայց շատ են հանդիպել նրա հոլովակները։ Կարծում եմ՝ խելացի տղա է, ու անհնար է, որ ինքը Կոմիտասի մասին նման կերպ արտահայտվեր։ Չէ՞ որ ինքը հանրային մարդ է, ու իր կարծիքը շատերին է լսելի։

Ենթադրում եմ ինքը ինչ-որ մեկի ձևերն է անում։ Ու կարծում եմ՝ մենք պետք է իմանանք՝ ո՞վ է Կոմիտասի մասին նման կերպ արտահայտվել։

Ո՞վ է ասել՝ «գժի թուղթ» ու որ հաստատության պատին է կախված Կոմիտասի «գժի թուղթը», կարծում եմ՝ համենայն դեպս իմ հետևորդները կուզենան դա տեսնել։

Մեր մեծերի թեման էնքան նուրբ թեմա է, ու ցանկացած սխալ ընտրված բառ կարող է արժեզրկել էդ մարդկանց ողջ խորությունը։

Ես միշտ ասել եմ, որ նման քայլերը մեր պետականությանը շատ մեծ վնաս են տալիս։

Ի՞նչ ասեմ… լավ եղեք, սիրում եմ բոլորիդ։
😢2217🤬11💔5😨3
Ինձ թվումա, մեծերը պետքա փոքրերին էլ հարգեն։
❤‍🔥32👍103🔥2
Եկել ենք Իրան՝ հայկական հետքի հետևից։ Անկեղծ՝ մի կյանք չի հերիքի, որ ամենը ուսումնասիրենք և ներկայացնենք ձեզ։

Մի խոսքով՝ շուտով հետաքրքիր վիդեոշարք է սպասվում «Գիտակերտում»։

Ի դեպ, Արամը «Մտքարանում» արդեն մի վիդեո տեղադրել է, կարող եք դիտել։
41👍1🤝1
https://www.instagram.com/reel/DOWOHwQjLb6/?igsh=OHFmNjAwaXd6cDl0


Մի քիչ պատմություն, մի քիչ էլ իրականություն
5
Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության անկախության օրը, Գիտակերտը «Գիտակից արշավ» է կազմակերպում դեպի Ջերմուկ։

Ցանկացողները գրեն
@gitakertt
262
Պատկերացրեք՝ դուք 10 տարի գիրք չեք կարդացել, ու կյանքի ինչ-որ փուլում հասկանում եք, որ վսյոտակի ճիշտը կարդալն էր, ու սկսում եք ձեր սխալը ուղղել։ Բացում եք գիրքը և կարդում։
Անկեղծ՝ հավես գնումա․ անգամ նկարագրված պրոցեսները պատկերավոր ես տեսնում։ Բայց երբ մնումա մի քանի տող՝ էջը թերթելուն, բռնում ես քեզ այն մտքի վրա, որ կոնտեքստից կտրվել ես, ուշադիր չես կարդացել։ Ինչ-որ մի փուլում դու արդեն մտքերով ուրիշ տեղ էիր․ տարբեր բաների մասին էիր մտածում, անգամ նենց բաներ ես հիշել, որ մի 1000 տարիա մոռացել ես…

Նույնն էլ աղոթքնա։

Գնացել էի Տաթևի վանք՝ պատարագի, ու փորձեցի ուղեղս մաքսիմալ ազատել ամեն հնարավոր և անհնար մտքերից ու հիշողություններից։ Մտա, որ լսեմ ու շնորհակալություն հայտնեմ։ Լսելու ընթացքում կոնտեքստից կտրվեցի, քանի որ ինչ-որ մի փուլում ես արդեն մտքերով ուրիշ տեղ էի․ տարբեր բաների մասին էի մտածում, անգամ նենց բաներ էի հիշել, որ մի 1000 տարիա մոռացել էի։

Շատ դժվարա կենտրոնանալ, բայց հաղթում են այն մարդիկ, ովքեր չեն տրվում թուլությանը ու գայթակղությանը, այսինքն՝ այն ամենին, ինչը կարող է շեղել հստակությունից։
64🔥6🌚2
Էհ՜
15😁2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այո, մեր բախտը բերել ա, որ մեզ իրար չի կապել ձուկիկը, որը, հաշված ժամեր անց, հայտնվելու էր մեր փորիկների մեջ։
😁1211😎1
Մի քանի օր առաջ, երեկոյան, հրապարակում ինձ պարեկը կանգնացնում ա։ Սովորության համաձայն՝ միշտ առաջինը իջնում եմ մեքենայից՝ փաստաթղթերը ձեռքիս։ Երկուսով մոտենում են, ներկայանում են, խնդրում են, որ տամ վարորդականն ու տեխպասպորտը։ Նայում են ու ինձ հարց են տալիս․

— Պարոն Արթուր, դուք երթևեկում էիք առանց ամրագոտի։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։

Պատասխանս՝ ռեմենս քցած էր։

Կողքինը ասում ա՝ քցած չէր։

Ասում եմ՝ քցած էր։

— Մենք երկուսով ասում ենք՝ քցած չէր, դու ասում ես՝ քցած էր։

— Ասենք, ո՞նց ասեմ… հորս արև՝ քցած էր ռեմենը։

Մի քանի վայրկյան նայում են իրար։ Մեկը ասում ա․

— Բեռնախցիկդ բացիր։

Բացում եմ։ Սաղ մեջը գիրք ա։

«Այ մարդ, էս տղեն կարդացող տղա ա, ո՞նց կարա ամրագոտի չունենա։ Էս որսի ավտո՞յա»։

— Չէ, մենք դեմ ենք որսին։ Սրա նշանակություն Հայաստան բացահայտելնա։

— Դե բարի ճանապարհ ձեզ։

— Հաջողություն։

Կարգին տղերք են, հորս արև։ Տրամաբանություն են փոխում միշտ։
😁2826👍2🔥1🌚1
Տենաս էս բիզնես-տրեներները, որ փող աշխատելու ճանապարհները էսքան լավ գիտեն, ինչի իրանց բիզնեսը չեն դնում, դառնան միլիոնատեր։
😁26👍3🔥3💯2
Մյուս անգամ, երբ լսեք, որ մեկը ասում ա՝ «Պատմության որ էջը թերթում ես սաղ դավաճան են», հարցրեք՝ պատմության ո՞ր էջն ա թերթել։
😁1710🔥3
Տեղ չունենք ՊՐՈՎՈԴ կախելու
16
Որոշել ենք Չարբախում McDonald’s բացենք, որ կենտրոնը բեռնաթափվի, էլ խցանում չլինի)
😁27
Նոյեմբերի 22-ից 23-ը պլանավորում ենք արշավ դեպի Տավուշ, ավելի կոնկրետ՝ Բերդ։ Off-road ենք անելու, հետո կվերադառնանք տնակներ, որտեղ կլինեն հետաքրքիր դասախոսություններ ու հաճելի ժամանց։ Ավելի մանրամասն կգրեմ ուշ։

Ում հետաքրքիր է՝ կարող է գրել ինձ։

Սրա պես ա լինելու բայց կրթական բաղադրիչը ավելի շատ։

👇🏼

https://www.instagram.com/reel/DLFnQrsMORH/?igsh=OG11bXVta203eDhx


Մանրամասների համար գրեք
👇🏼
@gitakertt
111🔥4
Շատ ժամանակ համագործակցության առաջարկով ինձ մարդիկ կարող են զանգել ոչ աշխատանքային օրերի կամ ոչ աշխատանքային ժամերի։ Հաճախ նրանք ներողություն են խնդրում, որ այդ ժամին են զանգում, իսկ ես իրենց ասում եմ՝ «ոչինչ, դուք որ ժամին ու որ օրը ուզում եք՝ զանգեք, մենք 25-ը 8-ի վրա աշխատում ենք»։

Իսկ նրանք ինձ պատասխանում են՝ «ինչ լավ ա, որովհետև մենք էլ ենք նույն սկզբունքով աշխատում», և ավելացնում են, որ ցավոք հիմա շատերը մեր ու ձեր պես չեն աշխատում, որ ավելի էֆեկտիվ լինենք ու օգնենք մեր ՀԱՅՐԵՆԻՔԻՆ։

Ու հետաքրքիրը այն է, որ ես փորձի համար իրենց զանգում եմ 13:30 — չեն վերցնում, որովհետև «պերերիվա»։ Զանգում եմ 17:03 — չեն վերցնում, որովհետև աշխատանքային օրը ավարտվել ա։ Շաբաթ-կիրակի էլ եմ զանգում — չեն վերցնում։

Մի խոսացեք այն արժեքի մասին, որի կրողը չեք։
29
Այ հիմա կարող եմ ասել, որ այս հարցում սիրտս ընկավ տեղը։ Երազանքս կատարվեց․ վերջապես բարձրացա Խուստուփ։ Կարծում եմ, բոլոր հայերը պետք է բարձրանան, զգան ու թողեն, որ իրենց միջով անցնի Նժդեհյան շունչը։

Տավուշցի Սամվելը ճիշտ է ասում․ մենք անցնում ենք, գնում, իսկ սարերը մնում են՝ իրենց մեջ պահելով մեր պատմությունը։

Իսկ պատմությունը ճանաչել է պետք )
141❤‍🔥7🔥5