Gitakert
897 subscribers
167 photos
42 videos
57 links
Գիտակցության կերտում՝
գիտելիքի միջոցով:

Instagram: @gitakert
Download Telegram
Ո՞վ ունի Կարի արտադրամաս։ Առաջարկ ունեմ, կուզեմ քննարկել։

Գրել @gitakertt
🤝2
Էս շունիկին առավոտյան անտեր գտել են դրսում, և հիմա փնտրում են մի լավ մարդ, ով կվերցնի ու կհոգա նրա մասին։

Մանրամասների համար զանգեք 077585355
17
Վերջերս ինձ մի քանի հոգի գրել էին, որ ցանկանում են օգնել նյութեր գտնելու հարցում։ Ցավոք, ես կորցրել եմ ձեր կոնտակտները։ Եթե կարդում եք այս նամակս գրեք ինձ @gitakertt
5
4👍4🔥2❤‍🔥1
Ես մի աշխատանք, մի բնագավառ չգիտեմ, որտեղ մարդ չասի՝ «անշնորհակալ գործ ա»։ Հիմա հարցս սա է՝ դուք աշխատանք գիտե՞ք, որը «շնորհակալ գործ ա»։
13
Անցած կիրակի տեղի ունեցավ մեր հերթական «Գիտակից արշավը»։ Մենք Պարզ լճից քայլեցինք դեպի Գոշավանք։ Իրականում՝ ավելի թեթև էր, քան Արագածի հարավային գագաթ բարձրանալը, բայց դե ուներ իր տրամաբանական դժվարությունները։

Ես մի բան եմ նկատել մեր արշավախմբի մեջ. բոլորս մեր առջև առաջացած դժվարություններին ժպիտով ենք նայել ու նույն ժպիտով ենք անցել։ Ես միայն մի բանի համար եմ ափսոսում՝ որ այս տեքստը կարդացողների մեծամասնությունը մեզ հետ չի եղել ու չի զգացել այն ամենը, ինչը մենք ենք զգացել, տեսել ու լսել։

«Գիտակից արշավները» ուղղակի քայլելու կամ տեսնելու մասին չեն։ Այլ՝ լավ, իրենց ոլորտում կայացած մարդկանց հետ ծանոթանալու, միասին տեսնելու, կրթվելու, էմոցիա կիսելու, ճանաչելու, մի բան ավել իմանալու մասին են։

Մենք մեր հարստությունը թողած՝ Եվրոպաների վրա ենք աչքներս դրել։ Ես նախընտրում եմ իմանալ իմը՝ նոր անցնել մյուսներինը։

«Գիտակից արշավը» հայրենաճանաչության մասին է։

Եկեք ճանաչենք Հայաստանը, որ իմանանք՝ ով ենք մենք։
44
Երևանում մեքենա վարելը իմ համար մեծ հոգեբանական տրավմա է։ Ամեն օր, մինչև Արտաշատից գալիս եմ օֆիս, էնքան եմ սպառվում, որ էլ գործ անելս չի գալիս։
29💯6❤‍🔥2
Երեկ Վագեն Առաջինի այս քանդակին նայելուց ինձ բռնեցի այն մտքի վրա, որ թե՛ նկարներով, թե՛ հոլովակներով ես միշտ ազդվել եմ իրեն տեսնելուց։ Ու կուզեի, որ հիմա էլ լինեն մարդիկ, ում տեսնելուց արդեն իրական կյանքում ես կազդվեմ։

)
46🔥6👍2
Է՜հ
😢8😁3🙏2😨1
Մտածում եմ, կարող էր բիզնես կենտրոն լիներ, բայց դարձավ ընթացիկ միզելու վայր։
😢15🤬87
Երնեկ ձեր տարիքում ես էլ ձեր պես մտածեի )
38🔥5🥰1
Իդեպ, այսօր տոն է։

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի օրվա կապակցությամբ։ Ոչ ոքի համար էլ գաղտնիք չի, որ դարեր շարունակ չենք ունեցել պետություն, ու այլոց ձեռքի տակ մեր փոխարեն որոշումներ են կայացրել։ Ոնց ուզել մեր հետ վարվել են, էլ չասեմ՝ ցեղասպանելու մասին։

Հիմա մենք ունենք անկախ պետություն։ Մենք պետքա գնահատենք ու սիրենք մեր պետությունը, ատամներով պահենք ու չթողենք մոտ գան։

Մի խոսքով, չեմ ուզում փիլիսոփայել, դուք ինձանից լավ գիտեք՝ ճշմարտությունը որտեղ ա։

Անկեղծ լինենք և սիրենք մեր երկիրը։

Շնորհավոր։
150❤‍🔥7
Եթե մարդ կա, ում մի 15 տարի չեք տեսել ու ուզում եք տեսնել, բայց գիտեք, որ ամենայն հավանականությամբ մի 15 տարի էլ չեք տեսնի, խորհուրդ եմ տալիս գնալ Ծովագյուղի էն մեծ սուպերմարկետը․ ինքը հաստատ էնտեղ ա։ 😅
😁475
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ի՞նչ եք մտածում այս ամենի շուրջ


Ես էս տղուն չեմ ճանաչում, բայց շատ են հանդիպել նրա հոլովակները։ Կարծում եմ՝ խելացի տղա է, ու անհնար է, որ ինքը Կոմիտասի մասին նման կերպ արտահայտվեր։ Չէ՞ որ ինքը հանրային մարդ է, ու իր կարծիքը շատերին է լսելի։

Ենթադրում եմ ինքը ինչ-որ մեկի ձևերն է անում։ Ու կարծում եմ՝ մենք պետք է իմանանք՝ ո՞վ է Կոմիտասի մասին նման կերպ արտահայտվել։

Ո՞վ է ասել՝ «գժի թուղթ» ու որ հաստատության պատին է կախված Կոմիտասի «գժի թուղթը», կարծում եմ՝ համենայն դեպս իմ հետևորդները կուզենան դա տեսնել։

Մեր մեծերի թեման էնքան նուրբ թեմա է, ու ցանկացած սխալ ընտրված բառ կարող է արժեզրկել էդ մարդկանց ողջ խորությունը։

Ես միշտ ասել եմ, որ նման քայլերը մեր պետականությանը շատ մեծ վնաս են տալիս։

Ի՞նչ ասեմ… լավ եղեք, սիրում եմ բոլորիդ։
😢2217🤬11💔5😨3